Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 1. Հիսուսը կենդանի Քրիստոսն է


Դաս 1

Հիսուսը կենդանի Քրիստոսն է

Նախաբան

Մեր օրերի վկաները հայտարարել են. «Մենք վկայում ենք, որպես Նրա պատշաճ կարգով հաստատված Առաքյալներ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Քանի որ աշխարհն, ասես, անտեղյակ է Հիսուս Քրիստոսի բուն էությունից և Հայր Աստծո հետ Նրա հարաբերությունից, կարևոր է ունենալ Աստծո Սիրեցյալ Որդու հավատարիմ վկաներ: Այս դասը կօգնի ուսանողներին տեսնել դրա կարիքը և սովորել, թե ինչպես կարող են իրենք ավելի լավ վկայել Հիսուս Քրիստոսի մասին իրենց ընտանիքին, ընկերներին և հարևաններին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Կենդանի Քրիստոսը

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը, և ինչո՞ւ եք դուք հավատում Նրան:

Ուսանողներին ասեք, որ շատ մարդիկ են պատասխանում այդ հարցին՝ վկայություն բերելով։ Նման վկայություն է տրված «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգում (ՀՄԵ, էջ 136): Դասարանին տվեք օրհներգի խոսքերը և ուսանողներին բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մեկ տունը և խնդրեք նրանց կարդալ խոսքերը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Այս օրհներգի ո՞ր խոսքերը կամ արտահայտություններն են ներկայացնում Հիսուս Քրիստոսի ով լինելը, և ի՞նչ է Նա անում մեզ համար: (Պատասխանները կարող են լինել՝ «սրտիս մշտական Տեր», «բարի ընկերն իմ սրտակից», «Թագավորս ու մարգարես», «Փրկիչն իմ»: Նա օրհնում է մեզ իր սիրով, բարեխոսում է մեզ համար, ուղեկցում է մեզ, մխիթարում է մեզ և շունչ է տալիս մեզ:)

  • Այս օրհներգի ո՞ր բառերն են նկարագրում, թե մեզ վրա ինչպես կարող է ազդել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը: Պատասխանները պետք է լինեն՝ «մխիթարել» և «ցնծալ»:)

Դասարանին հայտնեք, որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակավ հայտարարել են Հիսուս Քրիստոսի մասին իրենց միացյալ վկայությունը «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը» հռչակագրում (տես Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2–3): Ուսանողներին բաժանեք այդ վկայության օրինակները և բացատրեք, որ այս դասընթացում ընդգրկված թեմաները վերցված են այդ ոգեշնչված հռչակագրում տեղ գտած վարդապետություններից և սկզբունքներից: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը.

«Նշելով երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի ծնունդը, մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ կապրեն երկրի վրա» (“The Living Christ: The Testimony of the Apostles,” Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2):

  • Այս կիսամյակում ձեր կյանքի վրա ի՞նչ ազդեցություն կուզենայիք թողներ Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի ձեր ուսումնասիրությունը: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք շեշտել, որ Հիսուս Քրիստոսի կյանքի անկեղծ ուսումնասիրությունը կօգնի մեզ գնահատել այն խորը ազդեցոււթյունը, որ նա թողել է և կարող է թողնել մեր կյանքում:)

  • Ինչպե՞ս է Փրկիչն ազդել բոլոր նրանց կյանքի վրա, ովքեր երբևէ ապրել կամ ապրելու են երկրի վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, մի մոռացեք շեշտել Փրկչի համամարդկային Քավության մասին:)

Ուսանողներին տեղեկացրեք, որ այս դասընթացը կենտրոնանալու է՝ նախաերկրային, երկրային և հետմահկանացու կյանքի ընթացքում կատարած Փրկչի հավերժական ծառայության վրա: Ուսանողների մոտ Փրկչի հանդեպ սերն ու վկայությունը կխորանա, երբ ուսումնասիրեն Նրա աստվածային բազում դերերը:

Հովհաննես 20.30–31; 1 Նեփի 6.4; 2 Նեփի 5.23, 26

Սուրբ գրքերը գրվել են, որպեսզի մարդիկ հավատան Հիսուս Քրիստոսին:

Հարցրեք ուսանողներին, իրենց կարծիքով, քանի գիրք է գրվել Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի կյանքի պատշաճ ուսումնասիրությունը պետք է կենտրոնանա սուրբ գրությունների վրա: Երեք ուսանողի հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածները. Հովհաննես 20.30–31; 1 Նեփի 6.4; և 2 Նեփի 25.23, 26: Խնդրեք դասարանին ուշադիր հետևել և փնտրել պատճառները, թե ինչու են սուրբ գրություններն արժեքավոր աղբյուր հանդիսանում Փրկչի հավերժական ծառայությունն ուսումնասիրելիս։

  • Ի՞նչ սկզբունք են այս հատվածներն ուսուցանում սուրբ գրությունների նպատակի վերաբերյալ։ (Թեպետ ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Փրկչի մասին սուրբ գրությունների հատվածներն ուսումնասիրելիս, Նրա մասին մեր վկայությունը կամրանա և մենք էլ ավելի կմոտենանք Նրան:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է հավատքով լցնել մեր հոգիներն առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ …

…Հավատքը գալիս է, երբ Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, Հոգուց հոգի, երբ մենք լսում կամ կարդում ենք Աստծո խոսքը: Եվ հավատքը հասունանում է, երբ մենք շարունակում ենք ճաշակել խոսքը» («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34, 35):

  • Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել մեզ ամրացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կամ էլ ավելի մոտենալ Նրան:

  • Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքն ու վկայությունն ամրապնդվել, երբ ուսումնասիրել եք սուրբ գրությունները:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք այս դասընթացի Ուսանողի ընթերցարան բաժնում տրված աղբյուրների ցուցակը: (Դա կարող է լինել տպված օրինակ կամ ուսանողներին կարող եք բացատրեք, որտեղից կարող են վերցնել էլեկտրոնային օրինակը:) Քաջալերեք ուսանողներին այս կիսամյակի ընթացքում իրենց ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության մաս դարձնել այս դասընթացում տրված ընթերցանության նյութերը կարդալը: Ուսանողներին հավաստիացրեք, որ այս խորհրդին հետևելով իրենք կուսուցանվեն Սուրբ Հոգու կողմից և էլ ավելի կմոտենան Փրկչին:

Դառնալ Հիսուս Քրիստոսի վկան

Բացատրեք ուսանողներին, որ բավարար չէ Փրկչի մասին ուսումնասիրել միայն սուրբ գրություններում: Մենք պետք է նաև Սուրբ Հոգու զորությամբ անձնական վկայություն ձեռք բերենք, որ Հիսուսը Քրիստոսն է, Օծյալը, մեր Փրկիչն ու Քավիչը: Դասարանի համար կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մենք չենք կարող կախված լինել մյուսների վկայությունից: Մենք պետք է ինքներս իմանանք: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պատասխանատվություն է կրում ինքնուրույն իմանալու, վստահաբար, առանց կասկածի, որ Հիսուսը կենդանի Աստծո հարություն առած կենդանի Որդին է» (“Fear Not to Do Good,” Ensign, May 1983, 80):

Այդ հաստատուն գիտելիքի և ամուր համոզմունքի աղբյուրը աստվածային հայտնությունն է, «որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10):

Մենք ստանում ենք այս վկայությունը, երբ Սուրբ Հոգին խոսում է մեր մեջ գտնվող հոգու հետ: …

Այդ վկայության առանցքը միշտ կլինի գիտելիքն ու հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա աստվածային առաքելությունը» («Անձնական վկայության ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 38):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Հիսուս Քրիստոսը լինի մեր վկայությունների առանցքը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կկամենար Հիսուս Քրիստոսը, որ դուք անեիք Իր մասին ձեր վկայության հետ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Մարդիկ պետք է մեր մեջ տեսնեն ինչ-որ բան Հիսուս Քրիստոսից: Մեր վարքը, խոսելաոճը, արտաքին տեսքը և անգամ մտածելակերպը կարտացոլի Նրան և Նրա ուղիները: … Թեպետ մենք Նրա հետ չենք եղել Իր ծառայության ժամանակ, քննելով սուրբ գրքերը, մենք տեսնում ենք Հիսուսին, Նրա խոսքը և Նրա գործը: Եվ ընդօրինակելով Նրան, մենք վկայում ենք Նրա մասին» (“Becoming a Witness of Christ,” Ensign, Mar. 2008, 60):

Շարունակեք հարցնելով ուսանողներին.

  • Տեսե՞լ եք, ինչպես են ուրիշներն իրենց գործերով վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

  • Մտքում ունենալով աշխարհը, որտեղ դուք ապրում եք, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Փրկչի մասին մեր վկայությունն ազդեցություն գործի մյուսների վրա:

Վկայեք, որ Սուրբ Հոգու զորությամբ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելով՝ մենք դրանով կիսվելու պատասխանատվություն ենք կրում:

Ուսանողներին քաջալերեք կյանքում ամեն օր պատրաստ լինել՝ իրենց խոսքով և գործով վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Նրանց խրախուսեք նախքան դասարան գալը, կարդալ տրված ընթերցանության նյութերը և պատրաստ լինել իրենց մտքերով կիսվելուն, հարցեր տալուն և դասարանի քննարկմանը մասնակցելուն:

Ուսանողի ընթերցարան