Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 6. Հիսուս Քրիստոսին վերաբերող տեսակները, ստվերները և խորհրդանիշները


Դաս 6

Հիսուս Քրիստոսին վերաբերող տեսակները, ստվերները և խորհրդանիշները

Նախաբան

Մեր օրերի մարգարեները հայտարարել են, որ Հիսուս Քրիստոսը «հիմնեց հաղորդության արարողությունը` որպես հիշեցում Իր մեծ քավող զոհաբերության» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Հաղորդությունից բացի, սուրբ գրությունները մեզ պատմում են բազմաթիվ իրադարձությունների, հանգամանքների, իրերի և մարդկանց մասին, որոնք նպատակ ունեին մեզ հիշեցնել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի առաքելության և ծառայության մասին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել այն հոգևոր տեսակների, ստվերների և խորհրդանիշների շուրջ, որոնք մեր ուշադրությունն ուղղում են դեպի Փրկիչը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Russell M. Nelson, “In This Holy Land,” Tambuli, Feb. 1991, 10–19.

  • “Enrichment Section C: Symbolism and Typology in the Old Testament,” Old Testament Student Manual: Genesis–2 Samuel, 3rd ed. (Church Educational System manual, 2003), 111–15.

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 11.4; Մովսես 6.63

Քրիստոսի հոգևոր խորհրդանիշները

Ցույց տվեք հայտնի նշանների կամ խորհրդանիշների մի քանի նկարներ, օրինակ՝

Նկար
անվասայլակի, օդանավի, չծխելու, զուգարանի խորհրդանշանները

Երբ ուսանողները կհայտնեն յուրաքանչյուր նշանի իմաստը, նրանց խնդրեք հեշտ ճանաչվող նշանների կամ խորհրդանիշների այլ օրինակներ բերել:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք ուսումնասիրել և համեմատել 2 Նեփի 11.4 և Մովսես 6.63 հատվածները: Խնդրեք քննարկել, թե ինչ ընդհանրություն ունեն այդ հատվածները և ինչ են դրանք ուսուցանում Հիսուս Քրիստոսի և Աստծո ստեղծագործությունների նպատակի մասին: Երբ զույգերը կքննարկեն իրենց բացահայտումները, դասարանին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կսահմանեիք այս սուրբ գրություններում գրված հիմնական ճշմարտությունը: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Ամեն բան ստեղծվեց Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար:)

  • Որո՞նք են օրինակներն այն բաների, որոնք «տրվել են Աստծո կողմից» և որոնք Հիսուս Քրիստոսի «խորհրդանշումն են»2 Նեփի 11.4):

Ուսանողներին ասեք, որ բոլոր սուրբ գրությունները պարունակում են Հիսուս Քրիստոսի տեսակները, ստվերները, խորհրդանիշները և կերպարները: Բացատրեք, որ այդ տեսակները, ստվերները, խորհրդանիշները և կերպարները բարձրագույն իրականությունների ներկայացումներ են: Օրինակ, Մորմոնի Գրքում Լիահոնան նկարագրվում է որպես Քրիստոսի խոսքերի ներկայացում: Դասի այս մասում մենք կկենտրոնանանք Հին Կտակարանում տրված տեսակների և կերպարների վրա: Այդ կերպարները հիմնականում մարդկանց, իրերի, իրադարձությունների և հանգամանքերի տեսքով են (կօգնի, եթե գրատախտակին գրեք այդ դասակարգումները): Արտագրեք սուրբ գրությունների հետևյալ ցուցակը գրատախտակին, կամ թռուցիկների տեսքով բաժանեք այն ուսանողներին․

Նկար
թռուցիկ, Քրիստոսի խորհրդանիշներ

Հիսուս Քրիստոսին վերաբերող տեսակները, ստվերները և խորհրդանիշները

Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսին վերաբերող տեսակները, ստվերները և խորհրդանիշները

Իրականացում Քրիստոսի կյանքում

Ծննդոց 22.1–14

Հովհաննես 3.16; 19.16–18; Հակոբ 4.4–5

Ելից 3.7–8, 10-12

Մատթեոս 1.21; 2 Նեփի 6.17

Ելից 12.3, 5-7, 13-14, 46

Հովհաննես 1.29; 19.14, 31–36; Ա Պետրոս 1.18–19

Ելից 16.14-15, 18

Հովհաննես 6.14-15, 48-51

Ղևտացոց 8.15, 30; 17.11

Եբրայեցիս 9.22; 13.12

Ղևտացոց 16.2–6, 17

Եբրայեցիս 9.6–12; 10.11–12

Ղևտացոց 22.19–22

Եբրայեցիս 9.14; Վարդապետություն և Ուխտեր 20.22

Թվոց 21.4-9

Հովհաննես 3.14–15; Հելաման 8.13–15

Հովնան 1.17; 2.10

Մատթեոս 12.38-40

Հանձնարարեք մեկ կամ մի քանի ուսանողների ուսումնասիրել սուրբ գրությունների յուրաքանչյուր խումբը և պատրաստվել բացատրելու Հին Կտակարանի խորհրդանշումը և ինչպես է այն ուշադրությունը հրավիրում Հիսուս Քրիստոսի վրա: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել՝ ինչ են իրենք հայտնաբերել։

Եթե ժամանակը ներում է, կարող եք նաև քննարկել Քրիստոսի խորհրդանիշները, որոնք ներկայացվում են Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի կողմից իր «Այդ սուրբ երկրում» հոդվածում (Tambuli, Feb. 1991, 10–19):

Դասարանով քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ամեն բան արարվեց՝ Փրկչին ներկայացնելու կամ խորհրդանշելու համար:

  • Ո՞րն է մշտապես փնտրելու արժեքը, բացահայտելով, թե ինչպես է ամեն բան վկայում Հիսուս Քրիստոսի մասին: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք ավելին սովորել Հիսուս Քրիստոսի մասին, երբ հասկանանք այն պատկերները, տեսակներն ու խորհրդանիշները, որոնք վկայում են Նրա մասին:)

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսին խորհրդանշող ինչ-որ բան զորացրել ձեր հավատքն առ Նա:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի տեսնեք Քրիստոսին մեզ տրված խորհրդանիշներում:

2 Նեփի 11.2-6

Քրիստոսի խորհրդանիշներն ու կերպարները ավետարանական ուխտերում և արարողություններում

Բացատրեք, որ դասի այս մասը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի այն կողմերին, որոնք պարունակում են Քրիստոսի խորհրդանիշներն ու կերպարները: Հանձնարարեք ուսանողներին քննել 2 Նեփի 11.2-6, և գտնել, թե ինչով էր հրճվում Նեփին: Կարող եք առաջարկել նրանց, որ նշեն այդ տողերը:

  • Ինչո՞վ էր հրճվում Նեփին:

Ուշադրությունը հրավիրեք հատված 5-ում «Տիրոջ ուխտերը» արտահայտության վրա: Բացատրեք, որ ուխտերը և արարողությունները Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի կարևոր մասն են հանդիսանում: Կան ուխտերի և արարողությունների բազմաթիվ տարրեր, որոնք խորհրդանշում, ուսուցանում և առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոսը: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքերը, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Աստծո կողմից սահմանված յուրաքանչյուր աստվածային արարողություն կամ ծես, յուրաքանչյուր զոհաբերություն, խորհրդանշում և կերպար՝ այն ամենը, ինչ Աստված երբևէ տվել է իր ժողովրդին, կարգվել և հաստատվել է այնպես, որ վկայի իր Որդու մասին և հավատացյալ ժողովրդի հավատքը կենտրոնացնի նրա և այն փրկագնման վրա, որ նա նախակարգվել էր կատարելու» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28):

  • Ի՞նչ վարդապետություն կամ սկզբունք է ուսուցանվում այս հայտարարության մեջ: (Հնարավոր պատասխաններից է՝ մենք կտեսնենք Քրիստոսի խորհրդանիշներն ավետարանի արարողություններում, եթե փնտրենք դրանք:)

  • Ինչպե՞ս կարող է այդ գիտելիքն օգնել մեզ ավետարանի արարողություններին մասնակցելիս:

Հանձնարարեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Հռովմայեցիս 6.3-6 և 3 Նեփի 18.7, 11 հատվածները, փնտրելով խորհրդանիշներ, որոնք վերաբերում են Փրկչին: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս են ավետարանի ուխտերը կամ արարողություններն ուսուցանում Փրկչի մասին և օգնում ձեզ հիշել Նրան:

Որպեսզի ուսանողներին օգնեք սովորել ընկալել Քրիստոսի տեսակներն ու խորհրդանիշներ և զգալ դրանց ճշմարտությունը և կարևորությունը, տվեք այսպիսի հարցեր.

  • Փրկչի ո՞ր խորհրդանիշն է, որ մեծ նշանակություն ունի ձեզ համար:

  • Ինչպե՞ս եք հավաստիանում, որ նկատում եք այդ խորհրդանիշը:

  • Դա որպես Քրիստոսի խորհրդանիշ տեսնելն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:

Հանձնարարեք ուսանողներին կիրառել այս դասի սկզբունքները՝ հանձնարարելով գրի առնել՝ ինչպես կարող են ավելի լավ ընկալել Փրկչի տեսակները, ստվերներն ու խորհրդանիշները սուրբ գրություններում, ավետարանական արարողություններում և իրենց առօրյա կյանքում: Խրախուսեք նրանց մոտ ապագայում մի օր ընտրել, երբ գիտակցորեն կփնտրեն կերպարներ, առարկաներ կամ իրադարձություններ, որոնք կհիշեցնեն Փրկչին: Խրախուսեք նրանց գրի առնել իրենց բացահայտածը և կիսվել իրենց ցուցակով ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, կամ գուցե սոցիալական ցանցերի միջոցով:

Ուսանողի ընթերցարան