Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 25. Հիսուս Քրիստոսը մի օր կվերադառնա


Դաս 25

Հիսուս Քրիստոսը մի օր կվերադառնա

Նախաբան

Սերունդներ ի վեր մարգարեները մարգարեացել են, որ Հիսուս Քրիստոսը կրկին կվերադառնա Երկիր: Եսայիան գրել է. «Եվ պիտի հայտնուի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիա 40.5): Այս մարգարեություններն օգնում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին պատրաստվել և պատրաստել մյուսներին այս եզակի իրադարձությանը և հույս ունենալ, իմանալով, որ Երկնային Հայրը կանխատեսում է ապագան և պատրաստում է աշխարհն Իր Որդու փառահեղ վերադարձին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 7–10.

Ուսուցանման առաջարկներ

Փրկիչը կգա զորությամբ և փառքով

Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը և գրատախտակին ամփոփեք նրանց պատասխանները.

  • Ձեր կարծիքով, նշվա՞ծ է արդյոք՝ երբ է լինելու Երկրորդ Գալուստը:

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Երկրորդ Գալուստը:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․11 հատվածը: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածից Երկրորդ Գալստի մասին։ (Երբ ուսանողները պատասխանում են, շեշտեք հետևյալ ճշմարտությունը․ Երբ Փրկիչը կրկին գա, Նա կգա զորությամբ և փառքով՝ երկնքի բոլոր զորքերի հետ:) Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

Ուսանողներին բացատրեք, որ կան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի վերաբերյալ տարբեր ասպեկտներ, որոնք կարելի է ուսումնասիրել սուրբ գրություններում, օրինակ՝ նշանները, որոնք կնախորդեն Նրա գալստին, և ամբարիշտների կործանումը՝ Նրա գալստյան ժամանակ: Այս դասը կկենտրոնանա Փրկչի, Նրա զորությամբ ու փառքով գալու վրա, և թե ինչպես կարող ենք մենք պատրաստվել այդ մեծ իրադարձությանը: Յուրաքանչյուր ուսանողի տվեք «Մարգարեություններ Երկրորդ Գալստի մասին» աղյուսակի մեկական օրինակ։ Ուսանողներին խնդրեք աշխատել զույգերով և յուրաքանչյուր զույգին հանձնարարեք ուսումնասիրել սուրբ գրությունների երկու կամ երեք տող (հավաստիացեք, որ յուրաքանչյուր տողը հանձնարարված է): Յուրաքանչյուր զույգին խնդրեք աղյուսակում գրել, ինչ են իրենց հանձնարարված հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի մասին: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել՝ ինչ են իրենք հայտնաբերել։

Նկար
թերթիկ, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Մարգարեություններ Երկրորդ Գալստի վերաբերյալ

Ինչ ենք մենք սովորում Երկրորդ Գալստի վերաբերյալ

Վարդապետություն և Ուխտեր 49.6–7; Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.40

Եսայիա 40.5; Մատթեոս 16.27

Եսայիա 52.10; Վարդապետություն և Ուխտեր 133.3

Զաքարիա 13.6; 14.4; Վարդապետություն և Ուխտեր 45.48, 51–53

Եսայիա 63.2; Հայտնություն 19.11–13; Վարդապետություն և Ուխտեր 133.46–48

Գործք 1.9–11; Ա Թեսաղոնիկեցիս 4.16

Ա Թեսաղոնիկեցիս 4.17; Վարդապետություն և Ուխտեր 88.96–98

Հայտնություն 16.20; Վարդապետություն և Ուխտեր 133․21-24

Վարդապետություն և Ուխտեր 5.19; 101.24–25; 133.41

Բ Պետրոս 3.10; Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.46–48

Շարունակեք՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ըստ ձեր ուսումնասիրության, ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի զորությունն ու փառքը կհայտնվի Նրա գալստյան ժամանակ:

  • Երկրորդ Գալստյան մասին ո՞ր մարգարեություններն առանձնացան ձեզ համար։ Ինչո՞ւ:

(Նշում. Նախքան առաջ շարժվելը կարող եք կրկին անդրադառնալ աղյուսակին և հարցնել ուսանողներին, թե ինչ նշանակություն ունի սուրբ գրություններն այս եղանակով ուսումնասիրելը՝ փնտրելով կապեր, օրինակներ և թեմաներ:)

Վարդապետություն և Ուխտեր 1.12; 34.5–6; 39.20; 88.81–86, 92; 133.4–5, 10

Մարգարեները մեզ նախապատրաստում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Սթերլինգ Վ. Սթիլի (1903–1994) հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Սթերլինգ Վ. Սիլ

«Քրիստոսի երկրորդ գալուստը Հին Կտակարանում հիշատակվում է ավելի քան 1500 անգամ, իսկ Նոր Կտակարանում՝ 300 անգամ: Եթե Աստված այս թեման այդքան կարևոր է համարել, նա ամենայն հավանականությամբ ցանկացել է, որ մենք ինչ-որ բան անենք այդ ուղղությամբ» (in Conference Report, Apr. 1966, 19:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ սուրբ գրություններն այդքան շատ մարգարեություններ ունենան Երկրորդ Գալստի վերաբերյալ:

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները: Խնդրեք ուսանողներին մտքում համեմատել և հակադրել հետևյալ հատվածները՝ փնտրելով ինչպիսի երկու տարբեր եղանակներով պետք է պատրաստվենք Երկրորդ Գալստին:

ՎևՈւ 1.12; 88.92; 133.4–5, 10

ՎևՈւ 34.5–6; 39.20; 88.81–84

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ինչպե՞ս մեկ նախադասությամբ կամփոփեիք այդ հատվածներում ուսուցանված ճշմարտությունները: (Հավաստիացեք, որ ուսանողները ամփոփում են հետևյալ կերպ. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի վերաբերյալ մարգարեությունները տրվել և գրի են առնվել սուրբ գրություններում, որպեսզի մենք կարողանանք պատրաստվել և պատրաստել մյուսներին այդ օրվան:)

  • Ինչո՞ւ պետք է մենք պատրաստվելու հետ միասին պատրաստենք նաև մյուսներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին պատրաստվել Տիրոջ վերադարձին:

  • Ձեր կարծիքով, Երկրորդ Գալստին մյուսներին պատրաստվելիս օգնելը նպաստում ձեր նախապատրաստությանը:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Թեպետ մենք անզոր ենք փոխելու Երկրորդ Գալստի փաստը և չենք կարող իմանալ ճշգրիտ օրը, մենք կարող ենք արագացնել մեր անձնական նախապատրաստությունը և փորձել ազդել մեր շրջապատում գտնվողների նախապատրաստության վրա: …

Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը, վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ անհամաձայնություններ կլուծեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:

Եթե այս բաները կանեինք այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա: Ինչո՞ւ խաղաղություն չկնքենք, քանի դեռ դա հնարավոր է: Եթե մեր նախապատրաստության լամպերը հանգչել են, եկեք սկսենք անմիջապես կրկին լցնել դրանք» (“Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 8, 9):

  • Ի՞նչ կարող է մարդն անել, որպեսզի արագացնի Երկրորդ Գալստի համար իր նախապատրաստությունը:

  • Ի՞նչ վտանգ կա մեր նախապատրաստությունը հետաձգելու մեջ:

Մատթեոս 25․1-13

Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին

Բացատրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսի մահից մի քանի օր առաջ Նրա աշակերտները հետաքրքրվեցին Նրա Երկրորդ Գալստին նախորդող նշանների վերաբերյալ (տես Մատթեոս 24.3; Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.4): Փրկչի պատասխանը տրված է Մատթեոս 24-25-ում: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 25.1–13, իսկ դասարանին խնդրեք հետևել նրանց: Այնուհետև ուսանողներին ուղղորդեք քննարկելու տաս կույսերի առակը՝ օգտագործելով տրված մի քանի կամ բոլոր հարցերը և մեջբերումները.

  • Ի՞նչն եք համարում հիմարություն այդ հինգ կույսերի գործողությունների մեջ: (Հիմար կույսերը չէին անում այն, ինչ անհրաժեշտ էր Փրկչի գալստին պատրաստվելու համար: Երբ ձգտում ենք պատրաստվել Փրկչի գալստին և անում ենք այն, ինչ ճիշտ է, մեծ օրհնություններ են գալիս, ներառյալ՝ պատրաստ լինել միանալու Փրկչին, երբ Նա գա:)

  • Ի՞նչ նշանակություն կա «դուրս եկեք նրան դիմավորելու» արտահայտության մեջ: (հատված 6): Ինչո՞ւ համբերատար չսպասել, որ Նա գա ձեզ մոտ: (Տես նաև ՎևՈւ 133.5, 10, 14, 19:)

  • Ինչո՞ւ իմաստուն կույսերը չէին կարող իրենց ձեթից բաժին հանել հիմար կույսերի համար:

  • Ի՞նչ է այս առակն ուսուցանում ձեզ Փրկչին հանդիպելուն պատրաստվելու մասին: (Թեպետ ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Աստծո պատվիրաններին հնազանդվելով մենք կարող ենք պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին: Տես նաև ՎևՈՒ 45.56-57:)

Քննարկումը համալրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ Օուքսի և Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ մտքերով.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«[Տաս կույսերի առակի] մասին խոսելով Տերը ասել է. «Եվ այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը կույսերի վերաբերյալ» (ՎևՈւ 45.56):

Մատթէոսի 25-րդ գլխում տրված այս առակը հակադրում է հինգ հիմար և հինգ իմաստուն կույսերին: Բոլոր տաս կույսերը հրավիրված էին հարսանիքի, բայց միայն նրանց կեսն էր պատրաստ և իրենց լապտերներում ձեթ ունեին, երբ փեսացուն եկավ: Հինգը, ովքեր պատրաստվել էին, մտան հարսանիքի խնջույքին և դռները փակվեցին: Հինգը, ովքեր ուշացրել էին իրենց նախապատրաստությունը, եկան ուշացած: Դուռը փակվել էր, և Տերը նրանց թույլ չտվեց ներս մտնել, ասելով. «Ես չեմ ճանաչում ձեզ» [Մատթեոս 25.12]: «Արդ արթուն կացեք,- եզրափակում է Փրկիչը,- որովհետև չգիտեք ոչ օրը և ոչ ժամը, որ նորանում մարդի Որդին կգա» [Մատթեոս 25.13]:

Այս առակի թվաբանությունը վախեցնող է: Ակնհայտ է, որ տաս կույսերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանիքի խնջույքին, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս մտնելու համար, երբ որ փեսացուն գար: Բայց միայն նրանց կեսն էր պատրաստ, երբ նա եկավ» (Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 8):

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան յուղով կիսվել, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որ առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելու արդյունքում: Կարո՞ղ է արդյոք ջանասեր ուսումնասիրելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու խաղաղությունը փոխանցվել դժբախտություն կամ մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ:

Ինչպես իմաստուն կույսերը հստակ նշեցին, մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնի իր համար»: Այդ ոգեշնչված կանայք բիզնես գործարք չէին նկարագրում, այլ նրանք շեշտում էին մեր անհատական պատասխանատվությունը՝ վառ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այդ թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ: Մենք չենք կարող ընտրել կարճ ճանապարհ և վերջին րոպեին հապճեպ պատրաստություն տեսնել» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 109):

  • Ինչո՞ւ մենք չպետք է հետաձգենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին մեր նախապատրաստվելը:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը և խնդրեք ուսանողներին մտածել և ապա գրել ինչպես կավարտեին այն.

Քրիստոսի Երկրորդ Գալստին իմ նախապատրաստությունն արագացնելու համար ես :

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ հատուկ եղանակներով կարող են օգնել ընտանիքին, ընկերներին կամ մյուսներին հասկանալ Հիսուս Քրիստոսի վերադարձին պատրաստվելու կարևորությունը: Խրախուսեք ուսանողներին խոստանալ Տիրոջը, որ կհետևեն բոլոր հուշումներին, որ իրենք կստանան:

Ուսանողի ընթերցարան