Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 11. Հիսուս Քրիստոսը ման եկավ բարիք գործելով


Դաս 11

Հիսուս Քրիստոսը ման եկավ բարիք գործելով

Նախաբան

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» ուսուցանում է, որ «[Հիսուսը] «ման եկավ բարի անելով» (Գործք 10.38), թեև արհամարհվեց դրա համար» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է հետևենք բարիք գործելու Նրա օրինակին, չնայած հնարավոր է մեզ հալածեն: Այս դասին ուսանողները կքննարկեն, թե ինչու պետք է մեր համոզմունքների պատճառով մեզ վատ վերաբերվողների հանդեպ ցուցաբերենք այն նույն սերն ու հարգանքը, ինչը Հիսուսն էր դրսևորում Իրեն հալածողների հանդեպ: Հետևելով Փրկչի օրինակին, մենք կօրհնվենք մեր հավատքով ապրելու և այն պաշտպանելու քաջությամբ, և մենք կկարողանանք օգնել մյուսներին էլ ավելի մոտենալ Տիրոջը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 5.43–47; 9.9–13; 12.22–30; Մարկոս 3.1–6; 11.15–19; Հովհաննես 11.43–53

Հիսուս Քրիստոսը հալածվում էր բարիք գործելու համար

Սկսեք դասը՝ ուսանողներին ուղղելով հետևյալ հարցը.

  • Մտածելով Փրկչի օրինակելի կյանքի մասին, մահկանացու կյանքում Նրա կատարած բոլոր բարի գործերից ո՞րն է առանձնանում ձեզ համար:

Երբ ուսանողները պատասխանեն, կարդացեք (կամ ձեր խոսքերով ներկայացրեք) Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի կողմից ներկայացված երկու քույր միսիոներների մասին հետևյալ պատմությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հիացմունքով և խրախուսանքով յուրաքանչյուրի հանդեպ, ով կարիք կունենա անսասան մնալու այս վերջին օրերին, ես ասում եմ բոլորին և հատկապես Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, դուք մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատքը կամ հավանաբար նույնիսկ դիմանալու անձնական անարգանքի, պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Նման պահերը կպահանջեն ձեզանից թե քաջություն և թե բարեկրթություն:

Օրինակ՝ մի քույր միսիոներ վերջերս գրել էր ինձ. «Ընկերակիցս և ես տեսանք քաղաքի հրապարակում նստարանին նստած մի մարդու, ով ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական կրծքանշանները: Աչքերում սոսկալի հայացքով, նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածեր: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա հասցրեց միայն իր ուտելիքը թքել ամբողջապես ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի կարտոֆիլի պյուրեն հարվածեց գլխիս ետևի մասից: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա ետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԻՐ ԻՆՁ»: Բայց ես չարեցի» («Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6):

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 5․43-47 հատվածները, ուշադրություն դարձնելով այն սկզբունքի վրա, որը Հիսուսն ուսուցանել էր Լեռան Իր քարոզում, որն այդ երկու քույր միսիոներները կիրառեցին: (Կարող եք առաջարկել, որ կարդալիս ուսանողները կիրառեն սուրբգրություններն ուսումնասիրելու անվանափոխության հմտությունը, որը կօգնի անձնավորել այդ հատվածներում տրված ուղերձը: Այդ հմտությունը կիրառելիս ուսանողները պետք է իրենց անունով փոխարինեն դուք և ձեր դերանունները:)

  • Ի՞նչ սկզբունք է ուսուցանում Հիսուսն այդ հատվածներում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելու համար, մենք պետք է սովորենք սիրել մեր թշնամիներին և բարյացակամորեն վերաբերվել մեզ հալածողներին։)

  • Ի՞նչն է դժվարացնում այդ ավետարանական սկզբունքով ապրելը:

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ նախադասությունը.

«[Հիսուսը] «ման եկավ բարի անելով» (Գործք 10.38), թեև արհամարհվեց դրա համար» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2):

Բացատրեք, որ թեպետ Փրկիչը ընդունվել էր շատերի կողմից Գալիլեայում և Հրեաստանում, և շատերը Նրա բարի գործերը համարում էին Նրա աստվածայնության վկայություն, մյուսները արհամարում և հալածում էին Նրան Իր բարի գործերի համար:

Գրատախտակին՝ «[Հիսուսը] «ման եկավ բարի անելով» նախադասության տակ գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները.

Մատթեոս 9․9-13

Մատթեոս 12.22–30

Մարկոս 3.1–6

Մարկոս 11.15–19

Հովհաննես 11.43-53

Դասարանը բաժանեք փոքր խմբերի, և յուրաքանչյուր խմբին տվեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Հանձնարարեք ուսանողներին ներկայացնել յուրաքանչյուր հատվածում Հիսուսի կատարած բարի գործը և այն, թե ինչպես էին մարդիկ արձագանքում դրան: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել՝ ինչ են իրենք հայտնաբերել։ Նշեք, որ այդ հատվածների շարքը բացահայտում է Տիրոջ կյանքի օրինակը, որից մենք կարող ենք սովորել: Տվեք հետևյալ հարցը.

  • Ըստ ձեր դիտարկման, ինչպե՞ս Փրկիչն արձագանքեց Իր հանդեպ դրսևորած հալածանքին:

Խրախուսեք ուսանողներին մտքում պատկերացնել իրենց հանձնարարված սուրբգրքյան հատվածում նկարագրված իրադարձությունը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ կունենայիք, եթե այդ պահին տեսնեիք Հիսուսին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կուզենար Հիսուսը, որ դուք սովորեիք այդ ժամանակ արտասանած Իր խոսքերից կամ կատարած գործերից: (Ուսանողները կարող են ներկայացնել հետևյալ սկզբունքը. Երբ ձգտում ենք հետևել բարիք գործելու Փրկչի օրինակին, մենք երբեմն պետք է համբերատար կրենք հալածանքը:)

Մատթեոս 5.9-12, 21-24, 38-41; 6.14-15; 7.1-5, 12

Ինչպես արձագանքել հալածանքին

Ասեք ուսանողներին, որ Լեռան Իր քարոզում Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին խորհուրդ տվեց՝ ինչպես արձագանքել, երբ իրենց հալածում են: Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը և սուրբ գրությունների վկայակոչումները, և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ առնվազն մեկ հատված: Խնդրեք ուսանողներին իրենց կարդացած հատվածում գտնել Հիսուսի ուսուցանած մեկ սկզբունք, որը ուղեցույց կլինի մյուսների հետ իրենց փոխհարաբերություններում:

Ինչպես արձագանքել հալածանքին

Մատթեոս 5․9-12

Մատթեոս 5.21-24 (տես նաև 3 Նեփի 12.22)

Մատթեոս 5.38–41; 7.12

Մատթեոս 6.14–15 (տես նաև ՎևՈւ 64.9–10)

Մատթեոս 7․1-5

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին բացատրել իրենց գտած սկզբունքները և ինչպես են իրենք դրանք կիրառում մյուսների հետ իրենց փոխհարաբերություններում: Երբ ուսանողները ներկայացնեն սկզբունքները, որ գտել են Մատթեոս 5.21-24-ում, կարող եք նշել, որ 3 Նեփի 12.22 և Ջոզեֆ Սմիթ Թարգամության Մատթեոս 5 հատվածներում բաց է թողնված «զուր տեղը» բառերը (Մատթեոս 5.22; տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 5.24 [in Մատթեոս 5.22, ծանթագրություն բ]): (Երբ ուսանողները պատասխանում են, շեշտեք հետևյալ ճշմարտությունը․ Երկնային Հայրն ակնկալում է, որ մենք հետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ մեզ հալածում են մեր համոզմունքների համար:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Պաշտպանեք ձեր համոզմունքները բարեկրթորեն և կարեկցանքով, բայց պաշտպանեք դրանք» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 9):

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Քրիստոսի հետևորդները պետք է լինեն քաղաքավարության օրինակներ: Մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց, լինենք լավ լսողներ և մտահոգություն ցուցաբերենք նրանց անկեղծ համոզմունքների հանդեպ: Չնայած որ մենք կարող ենք չհամաձայնվել, մենք չպետք է լինենք անբարյացակամ: Մեր դիրքորոշումները և հաղորդակցությունը վիճահարույց թեմաների շուրջ չպետք է հակառակություն առաջ բերեն: Մենք պետք է իմաստուն լինենք մեր դիրքորոշումները բացատրելիս, դրանց հետևելիս և մեր ազդեցությունը գործադրելիս: …

Երբ մեր դիրքորոշումները չեն ընդունվում, մենք պետք է ընդունենք ոչ դրական արդյունքները բարեհոգաբար և քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերենք մեր հակառակորդների հանդեպ» (Դալլին Հ. Օուքս, «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 27):

Ուսանողների հետ քննարկեք Երեց Հոլլանդի և Երեց Օուքսի խորհրդին հետևելու դժվարություններն ու օրհնությունները: Այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 5․9-12 հատվածները։

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ խոստումներ տվեց Հիսուսը, որոնք կօգնեն մեզ Քրիստոսանման վերաբերմունք որդեգրել, երբ հալածվում ենք մեր կրոնական համոզմունքների համար:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կկիրառեին Լեռան քարոզում տրված Փրկչի ուսմունքներից մեկը իրենց ներկայիս հարաբերության մեջ կամ ինչպես այն կկիրառեին անցյալում իրենց որևէ հարաբերության մեջ: Խնդրեք ուսանողներին ցանկության դեպքում կիսվել իրենց մտքերով դասարանի հետ:

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերի օրինակը.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Ոմանք սխալմամբ կարծում են այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասսիվ են կամ թույլ: Սակայն, հավատ, ուժ և, ամենակարևորը, Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս 5.44): …

Երբ չենք հակադարձում, երբ դարձնում ենք մեր մյուս այտը և դիմադրում զայրույթին, մենք ևս կանգնում ենք Փրկչի կողքին: Մենք Նրա սերն ենք դրսևորում, որը միակ ուժն է, որը կարող է հպատակեցնել հակառակորդին և պատասխանել մեզ մեղադրողներին, միևնույն ժամանակ չմեղադրելով նրանց: Դա թուլություն չէ: Դա Քրիստոնեական քաջություն է: …

Ուրիշներին պատասխանելիս տարբեր իրավիճակներ կլինեն: Բարեբախտաբար, Տերը գիտե մեզ մեղադրողների սիրտը, և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ ձևով պատասխանել նրանց: Երբ ճշմարիտ աշակերտներն առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ոգեշնչում են ստանում: Եվ յուրաքանչյուր դեպքում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այնպես, որ հրավիրում են Տիրոջ Հոգին: …

Որպես ճշմարիտ աշակերտներ, մեր սկզբնական մտահոգությունը պետք է լինի մյուսների բարեկեցությունը, ոչ թե մեր անձնական արդարացումը: Հարցերն ու քննադատությունը մեզ հնարավորություն են տալիս հասանելի լինել մյուսներին և ցույց տալ, որ նրանք կարևոր են մեր Երկնային Հոր և մեզ համար: Մեր նպատակը պետք է լինի` օգնել նրանց հասկանալ ճշմարտությունը, չպաշտպանել մեր եսը կամ միավորներ շահել աստվածաբանական քննարկումներում: Մեր սրտաբուխ վկայություններն ամենահզոր պատասխանն են, որ մենք կարող ենք տալ մեզ մեղադրողներին» («Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 72, 73–74):

Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի կարդան և նշեն Երեց Հեյլսի կողմից ուսուցանվող սկզբունքները: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Անհրաժեշտության դեպքում քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ինչպե՞ս կարող է մյուսների հանդեպ մեր վերաբերմունքը ազդել Աստծո հետ նրանց փոխհարաբերության վրա: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ սկզբունքը. Հետևելով Քրիստոսի օրինակին և սիրով ու բարությամբ վերաբերվելով մեր դեմ տրամադրված մարդկանց, մենք կարող ենք ամրացնել ոչ միայն նրանց, այլև մեր կապն Աստծո հետ:

  • Ինչպե՞ս է մյուսների հետ նման կերպ վերաբերվելը Երկնային Հոր հետ կապած մկրտության ուխտի մասը հանդիսանում: (Դա նաև նշանակում է կանգնել որպես Աստծո վկաներ՝ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում [տես Մոսիա 18.9]:)

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք ունեցել են փորձ, երբ Փրկչի օրինակին և ուսմունքներին հետևելով կարողացել են օգնել ինչ-որ մեկին էլ ավելի մոտենալ Տիրոջը: Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց փորձով։

Քաջալերեք ուսանողներին քննել մյուսների հետ իրենց հարաբերությունները, գտնել մեկը, որ կարելի է բարելավել, և գրի առնել, թե ինչպես այդ հարաբերության համար կկիրառեն այսօր քննարկված սկզբունքները:

Ուսանողի ընթերցարան