Սուրբ գրություններ
1 Նեփի 19


Գլուխ 19

Նեփին հանքանյութից թիթեղներ է պատրաստում և արձանագրում է իր ժողովրդի պատմությունը – Իսրայելի Աստվածը կգա՝ Լեքիի Երուսաղեմը թողնելու ժամանակից 600 տարի հետո – Նեփին պատմում է Նրա տառապանքների և խաչելության մասին – Հրեաները կարհամարհվեն և կցրվեն մինչև վերջին օրերը, երբ նրանք կվերադառնան դեպի Տերը: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ Տերը հրամայեց ինձ, ուստի ես հանքանյութից թիթեղներ պատրաստեցի, որպեսզի կարողանայի փորագրել դրանց վրա իմ ժողովրդի հիշատակարանը: Եվ այն աթիթեղների վրա, որ ես պատրաստեցի, ես փորագրեցի բհորս հիշատակարանը, և նաև մեր ճամփորդություններն անապատում, և հորս մարգարեությունները. և նաև իմ սեփական մարգարեություններից շատերը ես փորագրել եմ դրանց վրա:

2 Եվ ես չգիտեի այն ժամանակ, երբ ես պատրաստեցի դրանք, որ պետք է պատվիրվեի Տիրոջ կողմից պատրաստել աայս թիթեղները. ուստի, հորս հիշատակարանը, և նրա հայրերի տոհմաբանությունը, և անապատում մեր բոլոր գործերի առավել մեծ մասը փորագրված են այն առաջին թիթեղների վրա, որոնց մասին ես խոսել եմ. ուստի, այն բաները, որոնք տեղի էին ունեցել մինչև իմ բայս թիթեղների պատրաստելը, անշուշտ, ավելի մանրամասնորեն հիշատակվում են առաջին թիթեղների վրա:

3 Եվ այս թիթեղներն ըստ պատվիրանի պատրաստելուց հետո, ես՝ Նեփիս, պատվիրան ստացա, որ ծառայությունը և մարգարեությունները, դրանց առավել պարզ և արժեքավոր մասերը, պիտի գրվեն աայս թիթեղների վրա. և որ այն բաները, որոնք գրված են, պիտի պահվեն իմ ժողովրդի ուսուցման համար, որը պիտի տիրի երկրին և նաև ուրիշ բիմաստուն նպատակների համար, այն նպատակների, որոնք հայտնի են Տիրոջը:

4 Ուստի, ես՝ Նեփիս, մյուս թիթեղների վրա մի հիշատակարան գրեցի, որը տալիս է մի պատմություն, կամ, որը տալիս է իմ ժողովրդի պատերազմների և կռիվների և ավերումների ավելի մանրամասն պատմությունը: Եվ այս ես արել եմ և պատվիրել իմ ժողովրդին, թե ինչ պետք է անեն իմ գնալուց հետո. և որ այս թիթեղները պետք է փոխանցվեն մի սերնդից մյուսին, կամ մի մարգարեից մյուսին, մինչև Տիրոջ հետագա պատվիրանները:

5 Եվ իմ այս թիթեղները ապատրաստելու մասին մի պատմություն կտրվի ապագայում. և հետո, ահա, ես շարունակում եմ՝ համաձայն նրա, ինչ ես ասացի. և այս ես անում եմ, որ առավել սրբազան բաները բպահվեն իմ ժողովրդի իմացության համար:

6 Այնուամենայնիվ, ես չեմ գրում որևէ բան թիթեղների վրա, բացի նրանցից, որոնք կարծում եմ՝ ասրբազան են: Եվ եթե ես սխալվում եմ, հնում նույնպես սխալվում էին. ես կկամենայի արդարացնել ինձ, ոչ թե ուրիշ մարդկանց պատճառով, այլ ես կկամենայի արդարացնել ինձ այն բթուլությունների համար, որոնք ինձանում են՝ ըստ մարմնի:

7 Քանի որ այն բաները, որոնք որոշ մարդիկ գնահատում են շատ արժեքավոր՝ և՛ մարմնի, և՛ հոգու համար, մյուսները աոչինչ են համարում և ոտնակոխ են անում: Այո, նույնիսկ, հենց Իսրայելի Աստծուն են մարդիկ բոտնակոխ անում. ես ասում եմ կոխ են տալիս իրենց ոտքերով, բայց ես կցանկանայի ասել այլ խոսքերով՝ նրանք ոչինչ են համարում նրան և ականջ չեն դնում նրա խորհուրդների ձայնին:

8 Եվ ահա, նա ագալու է, համաձայն հրեշտակի խոսքերի, Երուսաղեմն իմ հոր թողնելու ժամանակից բվեց հարյուր տարի անց:

9 Եվ աշխարհը, իր անօրինությունների պատճառով, կդատի նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի. ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա. և նրանք կզարկեն նրան, և նա կտանի դա: Այո, նրանք ակթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության պատճառով:

10 Եվ մեր հայրերի աԱստվածը, որի կողմից նրանք դուրս էին բբերվել Եգիպտոսից՝ ճորտությունից, և նաև պահպանվել անապատում, այո, Աբրահամի և Իսահակի գԱստվածը, և Հակոբի Աստվածը, համաձայն հրեշտակի խոսքերի, որպես մարդ ինքն իրեն դհանձնում է ամբարիշտ մարդկանց ձեռքը՝ եբարձրացվելու, ըստ զԶենոքի խոսքերի, և էխաչվելու՝ ըստ Նեումի խոսքերի, և ըգերեզմանում թաղվելու՝ ըստ թԶենոսի խոսքերի, որը նա ասել է երեքօրյա ժխավարի կապակցությամբ, որը պետք է նշան լինի՝ տրված նրա մահվան մասին նրանց, ովքեր բնակվելու են ծովի կղզիներում, ավելի շուտ, հատկապես, տրված նրանց, ովքեր Իսրայելի իտնից են:

11 Քանզի, այսպես է խոսել մարգարեն. Տեր Աստված այդ օրը, անշուշտ, ակայցելի Իսրայելի ողջ տունը, ոմանց՝ իր ձայնով, նրանց արդարության պատճառով, ի մեծ ուրախություն և ի փրկություն իրենց, իսկ մյուսներին՝ իր զորության բորոտներով ու կայծակներով, փոթորկով, կրակով և ծխով և գխավարի մեգով և դգետնի ճեղքվելով և ելեռներով, որոնք վեր կբարձրացվեն:

12 Եվ աբոլոր այս բաները, անկասկած, պիտի գան, ասում է մարգարե բԶենոսը: Եվ երկրի գժայռերը պիտի ծվատվեն. և երկրի հառաչանքների պատճառով, ծովի կղզիների թագավորներից շատերը Աստծո Հոգուց կներգործվեն՝ բացականչելու. Բնության Աստվածը տառապում է:

13 Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր Երուսաղեմում են, ասում է մարգարեն, նրանք ակխարազանվեն բոլոր ժողովուրդների կողմից, որովհետև նրանք բկխաչեն Իսրայելի Աստծուն և կխոտորեն իրենց սրտերը՝ ժխտելով նշաններն ու հրաշքները, և Իսրայելի Աստծո զորությունն ու փառքը:

14 Եվ որովհետև նրանք խոտորում են իրենց սրտերը, ասում է մարգարեն, և աարհամարհում են Սուրբին Իսրայելի, նրանք մարմնում կթափառեն ու կմեռնեն, և կդառնան բսուլոցի ու գասացվածքի առարկա, և կատվեն բոլոր ազգերի մեջ:

15 Այնուամենայնիվ, երբ այն օրը գա, ասում է մարգարեն, երբ նրանք աայլևս չեն խոտորի իրենց սրտերն ընդդեմ Սուրբն Իսրայելի, այն ժամանակ, կհիշի նա այն բուխտերը, որոնք նա արել էր նրանց հայրերին:

16 Այո, այն ժամանակ կհիշի նա ծովի ակղզիները. այո, և բոլոր մարդկանց, ովքեր Իսրայելի տնից են, աշխարհի չորս կողմերից ես բկժողովեմ, ասում է Տերը, ըստ մարգարե Զենոսի խոսքերի:

17 Այո, և ողջ աշխարհը ակտեսնի Տիրոջ փրկությունը, ասում է մարգարեն. ամեն մի ազգ, ցեղ, լեզու և ժողովուրդ կօրհնվի:

18 Եվ ես՝ Նեփիս, գրել եմ այս բաներն իմ ժողովրդին, որ միգուցե կարողանամ համոզել նրանց, որ նրանք հիշեն Տիրոջը՝ իրենց Քավչին:

19 Ուստի, ես խոսում եմ ողջ Իսրայելի տան համար, եթե լինի այնպես, որ աայս բաները նրանք ձեռք բերեն:

20 Քանի որ, ահա, ես հոգևոր ուժեղ ապրումներ ունեմ, որոնք ինձ հոգնեցնում են այնքան, որ բոլոր հոդերս թույլ են նրանց համար, ովքեր Երուսաղեմում են. քանզի եթե Տերը ողորմած չլիներ՝ ցույց տալու ինձ նրանց վերաբերյալ, ճիշտ ինչպես որ հին մարգարեներին էր արել, ես նույնպես պետք է մեռած լինեի:

21 Եվ նա, անշուշտ, ցույց էր տվել հին ամարգարեներին բոլոր բաները նրանց բվերաբերյալ. և նա ցույց էր տվել շատերին նաև մեր վերաբերյալ. ուստի, անպայման պետք է, որ մենք իմանանք նրանց վերաբերյալ, քանի որ դրանք գրված են արույրե թիթեղների վրա:

22 Արդ, եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, սովորեցրեցի եղբայրներիս այս բաները. և եղավ այնպես, որ ես նրանց կարդացի շատ բաներ, որոնք փորագրված էին արույրե աթիթեղների վրա, որ նրանք կարողանային իմանալ Տիրոջ գործերի մասին ուրիշ երկրներում՝ հնադարյան մարդկանց մեջ:

23 Եվ ես կարդացի նրանց համար շատ բաներ, որոնք գրված էին Մովսեսի ագրքերում. բայց, որպեսզի ես կարողանայի ավելի լիովին համոզել նրանց՝ հավատալու Տիրոջը՝ իրենց Քավչին, ես կարդացի նրանց համար այն, ինչը գրված էր բԵսայիա մարգարեի կողմից. քանի որ ես բոլոր սուրբ գրությունները գնմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր դօգտի և ուսման համար:

24 Այդ պատճառով ես խոսեցի նրանց հետ՝ ասելով. Լսեք մարգարեի խոսքերը, դո՛ւք, որ Իսրայելի տան մի մնացորդ եք, մի աճյուղ, որ կտրվել եք. լսեք մարգարեի խոսքերը, որոնք գրվել են Իսրայելի ողջ տան համար, և դրանք ձեզ նմանեցրեք, որ դուք նույնպես կարողանաք հույս ունենալ, ինչպես ձեր եղբայրները, որոնցից դուք կտրվել եք. քանզի այս ձևով է մարգարեն գրել: