Սուրբ գրություններ
1 Նեփի 15


Գլուխ 15

Լեքիի սերունդը պետք է ստանա ավետարանը հեթանոսներից վերջին օրերում – Իսրայելի հավաքվելը նմանեցվում է ձիթենու, որի բնական ճյուղերը նորից կպատվաստվեն – Նեփին մեկնաբանում է կենաց ծառի տեսիլքը և խոսում է Աստծո արդարության մասին՝ ամբարիշտներին արդարներից բաժանելու վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, հոգով հեռուն տարվելուց և այս բոլոր բաները տեսնելուց հետո, վերադարձա հորս վրանը:

2 Եվ եղավ այնպես, որ ես տեսա եղբայրներիս, և նրանք վիճում էին միմյանց հետ այն բաների վերաբերյալ, որ հայրս խոսել էր նրանց հետ:

3 Քանի որ նա իսկապես բազում մեծ բաներ էր խոսել նրանց հետ, որոնք դժվար էին ահասկացվում մինչև մարդ չհարցներ Տիրոջը. և նրանք՝ լինելով կարծր իրենց սրտերում, հետևաբար, չէին նայում առ Տերը, ինչպես որ պարտավոր էին:

4 Եվ այժմ ես՝ Նեփիս, վշտացած էի նրանց սրտերի կարծրության պատճառով և նաև այն բաների պատճառով, որ տեսել էի ու գիտեի, որ դրանք պետք է անխուսափելիորեն իրականանային՝ մարդկանց զավակների մեծ ամբարշտության պատճառով:

5 Եվ եղավ այնպես, որ ես ուժասպառ էի եղել իմ չարչարանքների պատճառով, քանզի համարում էի, որ իմ աչարչարանքները բոլորից ավելի մեծ էին՝ իմ ժողովրդի բկործանման պատճառով, քանի որ ես տեսել էի նրանց անկումը:

6 Եվ եղավ այնպես, որ ես, աուժ ստանալուց հետո, խոսեցի եղբայրներիս հետ՝ ցանկանալով իմանալ նրանցից իրենց վիճաբանությունների պատճառը:

7 Եվ նրանք ասացին. Ահա, մենք չենք կարողանում հասկանալ խոսքերը, որ մեր հայրն ասաց ձիթենու բնական ճյուղերի վերաբերյալ և նաև հեթանոսների վերաբերյալ:

8 Եվ ես ասացի նրանց. Դուք ահարցրե՞լ եք Տիրոջը:

9 Եվ նրանք ասացին ինձ. Ո՛չ, չենք հարցրել. քանի որ Տերն այդպիսի բան մեզ հայտնի չի դարձնում:

10 Ահա, ասացի ես նրանց. Ի՞նչպես է, որ դուք չեք պահում Տիրոջ պատվիրանները, ի՞նչպես է, որ դուք պիտի կորչեք ձեր սրտերի ակարծրության պատճառով:

11 Դուք չե՞ք հիշում այն բաները, որ Տերն ասել է. Եթե դուք չկարծրացնեք ձեր սրտերը և ախնդրեք ինձ հավատքով, հավատալով որ կստանաք, ջանասիրությամբ պահելով իմ պատվիրանները, իհարկե, այս բաները հայտնի կդարձվեն ձեզ:

12 Ահա, ես ասում եմ ձեզ, որ Իսրայելի տունը համեմատվել էր ձիթենու հետ, Տիրոջ Հոգով, որը մեր հոր մեջ էր. և ահա, արդյոք մենք Իսրայելի տնից չե՞նք պոկված, մի՞թե մենք Իսրայելի տան մի աճյուղը չենք:

13 Եվ այժմ, այն բանը, որը մեր հայրն ի նկատի ուներ, բնական ճյուղերի պատվաստման վերաբերյալ, հեթանոսների լրիվության միջոցով, այն է, որ վերջին օրերում, երբ մեր սերունդը աընկած կլինի անհավատության մեջ, այո, շատ տարիների ընթացքում, և բՄեսիան մարմնում մարդկանց զավակներին հայտնվելուց շատ դարեր անց, այն ժամանակ Մեսիայի գավետարանի լրիվությունը կտրվի հեթանոսներին, իսկ դհեթանոսներից՝ մեր սերնդի մնացորդին,–

14 Եվ այն օրը մեր ասերնդի մնացորդը կիմանա, որ իրենք Իսրայելի տնից են, և որ իրենք Տիրոջ բուխտի ժողովուրդն են. և այն ժամանակ նրանք կիմանան և կգան իրենց նախահայրերի գիմացությանը, և նաև Քավչի ավետարանի իմացությանը, որը տրվել էր իրենց հայրերին նրա կողմից. ուստի, նրանք կգան իրենց Քավչի և նրա վարդապետության ամեն մի կետի իմացությանը, որպեսզի նրանք կարողանան իմանալ՝ ինչպես գան դեպի նա և փրկվեն:

15 Եվ այդ ժամանակ՝ այն օրը, մի՞թե նրանք չեն հրճվի և փառք տա իրենց հավերժական Աստծուն՝ իրենց ավեմին և իրենց փրկությանը: Այո, այդ օրը մի՞թե նրանք չեն ստանա ուժ և սնուցում ճշմարիտ բորթից: Այո, մի՞թե նրանք չեն գա Աստծո իսկական փարախը:

16 Ահա, ես ասում եմ ձեզ՝ Այո՛. նրանք կրկին կհիշատակվեն Իսրայելի տան թվում. նրանք ակպատվաստվեն իսկական ձիթենուն՝ լինելով ձիթենու բնական ճյուղ:

17 Եվ սա է այն, ինչ մեր հայրն ի նկատի ուներ. և նա ի նկատի ուներ, որ դա տեղի չի ունենա, մինչև նրանք հեթանոսների կողմից չցրվեն. և նա ի նկատի ուներ, որ դա կգա հեթանոսների միջոցով, որպեսզի Տերը կարողանա ցույց տալ իր զորությունը հեթանոսներին, հենց այն պատճառով, որ նա ակմերժվի հրեաների կողմից, կամ Իսրայելի տան կողմից:

18 Ուստի, մեր հայրը միայն մեր սերնդի վերաբերյալ չի խոսել, այլ նաև ողջ Իսրայելի տան, նշելով ուխտը, որ պետք է իրականանա վերջին օրերում. այն ուխտը, որ Տերն արեց մեր հայր Աբրահամին՝ ասելով. Քո ասերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն:

19 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, շատ խոսեցի նրանց հետ այս բաների մասին. այո, ես խոսեցի նրանց հետ վերջին օրերում հրեաների ավերականգնման մասին:

20 Եվ ես կրկնեցի նրանց համար աԵսայիայի խոսքերը, որը խոսել էր հրեաների կամ Իսրայելի տան վերականգնման վերաբերյալ. և նրանց վերականգնումից հետո նրանք այլևս չպետք է ձուլվեն, ոչ էլ պետք է նորից ցրվեն: Եվ եղավ այնպես, որ ես ասացի շատ խոսքեր եղբայրներիս, այնպես որ նրանք խաղաղվեցին և իրենց բխոնարհեցրին Տիրոջ առջև:

21 Եվ եղավ այնպես, որ նրանք կրկին խոսեցին ինձ հետ՝ ասելով. Ի՞նչ է նշանակում այդ բանը, որ մեր հայրը տեսել է երազում: Ի՞նչ է նշանակում ածառը, որը նա տեսել է:

22 Եվ ես ասացի նրանց. Դա կենաց ածառի պատկերումն էր:

23 Եվ նրանք ասացին ինձ. Ի՞նչ է նշանակում երկաթյա աձողը, որը տեսել էր մեր հայրը, որը տանում էր դեպի ծառը:

24 Եվ ես ասացի նրանց, որ դա Աստծո ախոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր բկբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գգայթակղությունները և դհակառակորդի կրակոտ ենետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում:

25 Ուստի, ես՝ Նեփիս, հորդորեցի նրանց աուշք դարձնել Տիրոջ խոսքին. այո, ես հորդորեցի նրանց՝ իմ հոգու ողջ կորովով ու ողջ ունակությամբ, որ ես ունեի, որ նրանք ուշք դարձնեն Աստծո խոսքին և հիշեն՝ միշտ պահել նրա պատվիրանները բոլոր բաներում:

26 Եվ նրանք ասացին ինձ. Ի՞նչ է նշանակում ջրի ագետը, որը տեսել է մեր հայրը:

27 Եվ ես ասացի նրանց, որ աջուրը, որ տեսել էր հայրս, բկեղտոտություն էր. և նրա միտքն այնքան շատ էր կլանված ուրիշ բաներով, որ նա չէր նկատել ջրի կեղտոտությունը:

28 Եվ ես ասացի նրանց, որ դա մի ահավոր աանդունդ էր, որը բաժանում էր ամբարիշտներին կենաց ծառից և նաև Աստծո սրբերից:

29 Եվ ես ասացի նրանց, որ դա պատկերումն էր այն ահավոր ադժոխքի, որը, հրեշտակն ասաց ինձ, պատրաստված էր ամբարիշտների համար:

30 Եվ ես ասացի նրանց, որ մեր հայրը տեսել էր նաև, որ Աստծո աարդարադատությունը նույնպես ամբարիշտներին բաժանում է արդարներից. և դրա պայծառությունը նման է բոցավառ կրակի պայծառությանը, որը վեր է բարձրանում դեպի Աստված՝ հավիտյանս հավիտենից և չունի վերջ:

31 Եվ նրանք ասացին ինձ. Այս բանը նշանակում է մարմնի տանջանքը ափորձության օրերի՞ն, թե՞ այն նշանակում է հոգու վերջնական վիճակը՝ մահկանացու մարմնի բմահից հետո, թե՞ այն խոսում է այն բաների մասին, որոնք աշխարհիկ են:

32 Եվ եղավ այնպես, որ ես ասացի նրանց, որ դա և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաների պատկերումն է. քանզի կգա օրը, երբ նրանք պիտի դատվեն՝ ըստ իրենց ագործերի, այո, այսինքն՝ այն գործերի, որոնք իրենց փորձության օրերին արվել են մահկանացու մարմնի կողմից:

33 Ուստի, եթե նրանք ամեռնեն իրենց ամբարշտության մեջ, նրանք պիտի նույնպես բվտարված լինեն, ինչ վերաբերում է բաներին, որոնք հոգևոր են, որոնք պատկանում են արդարությանը. ուստի, նրանք պիտի բերվեն՝ կանգնելու Աստծո առջև, գդատվելու ըստ իրենց դգործերի. և եթե նրանց գործերը կեղտոտություն են եղել, նրանք անպայման պիտի եկեղտոտ լինեն. և եթե նրանք կեղտոտ լինեն, նրանք անպայման չպիտի կարողանան զապրել Աստծո արքայության մեջ. եթե այդպես լիներ, Աստծո արքայությունը նույնպես պիտի կեղտոտ լիներ:

34 Բայց ահա, ես ասում եմ ձեզ. Աստծո արքայությունը ակեղտոտ չէ, և ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո արքայությունը. ուստի, անպայման պետք է լինի կեղտոտության մի տեղ, պատրաստված նրա համար, ինչը կեղտոտ է:

35 Եվ կա պատրաստված մի տեղ, այո, հենց այն ահավոր ադժոխքը, որի մասին ես խոսեցի, և բդևն է դրա պատրաստողը. ուստի, մարդկանց հոգիների վերջնական վիճակը՝ ապրելն է Աստծո արքայությունում, կամ դուրս գցված լինելն այն գարդարադատության պատճառով, որի մասին ես խոսեցի:

36 Այդ պատճառով ամբարիշտները մերժվում են արդարից և նաև այն կենաց ածառից, որի պտուղն ամենաթանկն ու բամենաբաղձալին է բոլոր այլ պտուղներից ավելի. այո, և դա գամենամեծն է Աստծո բոլոր դպարգևներից: Եվ ես այսպես խոսեցի եղբայրներիս հետ: Ամեն: