Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 32


Բաժին 32

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Փարլի Պ. Պրատին և Զիբա Պիտերսոնին, 1830թ. հոկտեմբերին (History of the Church, 1.118–120): Երեցների մոտ մեծ հետաքրքրություն ու ցանկություն էր առաջացել Լամանացիների նկատմամբ, որոնց համար կանխագուշակված օրհնությունների մասին Եկեղեցին իմացել էր Մորմոնի Գրքից: Դրա հետևանքով աղաչանք էր արվել, որպեսզի Տերը ցույց տար իր կամքը, թե պե՞տք էր արդյոք այդ ժամանակ երեցներ ուղարկել արևմուտքի այդ հնդկական ցեղերի մոտ: Հետևեց այս հայտնությունը:

1–3՝ Փարլի Պ. Պրատը և Զիբա Պիտերսոնը կանչված են՝ քարոզելու Լամանացիներին և ուղեկցելու Օլիվեր Քաուդերիին ու Պիտեր Ուիթմեր կրտսերին. 4–5՝ Նրանք պետք է աղոթեն սուրբ գրքերը հասկանալու համար:

1 Եվ այժմ, իմ ծառա աՓարլի Պ. Պրատի վերաբերյալ. Ահա, ես ասում եմ նրան, որ ինչպես որ կենդանի եմ ես, ես կամենում եմ, որ նա հայտարարի իմ ավետարանն ու բսովորի ինձանից, և լինի հեզ ու սրտով խոնարհ:

2 Եվ այն, ինչ նրա համար ես նշանակել եմ, այն է, որ նա, իմ ծառաների՝ Օլիվեր Քաուդերիի և Պիտեր Ուիթմեր կրտսերի հետ պետք է ագնա անապատ՝ բԼամանացիների մեջ:

3 Եվ աԶիբա Պիտերսոնը նույնպես պիտի գնա նրանց հետ. և ես ինքս պիտի գնամ նրանց հետ և լինեմ նրանց բմեջ. և ես նրանց գբարեխոսն եմ Հոր մոտ, և ոչ մի բան չի հաղթի նրանց:

4 Եվ նրանք պիտի աուշք դարձնեն այն բանին, ինչ գրված է, և այլ բհայտնության հավակնություն չունենան. և նրանք պետք է միշտ աղոթեն, որ ես կարողանամ գբացել այն նրանց դհասկացողության համար:

5 Եվ նրանք պիտի ուշք դարձնեն այս խոսքերին ու չկատակեն դրանցով, և ես կօրհնեմ նրանց: Ամեն: