Ինստիտուտ
Դաս 26․ Դասի նախապատրաստական նյութ․ Ճանաչել և հաղթահարել բռնությունը


«Դաս 26․ Դասի նախապատրաստական նյութ․ Ճանաչել և հաղթահարել բռնությունը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 26․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
երկու հոգի գրկախառնվել են

Դաս 26. Դասի նախապատրաստական նյութ

Ճանաչել և հաղթահարել բռնությունը

Բռնությունը լուրջ մեղք է: Մարգարեներն ու առաքյալները զգուշացրել են, որ «այն անհատները, ովքեր … բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Երբ ուսումնասիրեք այս դասը, պարզեք, թե ինչպես կարող եք հասկանալ, թե երբ է բռնություն տեղի ունենում և Տերն ինչպես կարող է բուժել բռնության զոհ դարձած մարդկանց։

Բաժին 1

Ի՞նչ է բռնությունը

Մեր ընտրությունները տարբեր հետևանքներ են ունենում թե՛ մեր, և թե՛ ուրիշների համար: Ցավոք, ոմանք անարդար կերպով են օգտագործում իրենց կամքի ազատությունը՝ ուրիշներին բռնության ենթարկելով:

«Բռնության համար չկա եզակի սահմանում, որը կիրառելի է բոլոր իրավիճակների համար։ Կա բռնարարական վարքագծի ուժգնության սանդղակ: Այդ սանդղակը տատանվում է՝ հազվադեպ կոպիտ բառեր օգտագործելուց մինչև լուրջ վնաս պատճառելը» (General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 38.6.2.4, ChurchofJesusChrist.org)։ Բռնությունը կարող է տեղի ունենալ մարդկանց արհամարհելու կամ սխալ վերաբերվելու հետևանքով՝ ֆիզիկական, սեռական, զգայական կամ ֆինանսական եղանակներով։

Եկեղեցու հրատարակություններից մեկում ասվում է․

Տերն ակնկալում է, որ մենք անենք հնարավոր ամեն բան, որպեսզի կանխարգելենք բռնությունը, և պաշտպանենք ու օգնենք զոհերին։ Ոչ ոքից չի ակնկալվում հանդուրժել բռնությունը։ …

Զոհերը … ոչ մի դեպքում մեղավոր չեն ուրիշների վնասատու վարքագծի համար, անկախ նրանից, թե ով է բռնացել նրանց վրա։ Զոհը մեղավոր չէ։ (Gospel Topics, “Abuse,” topics.ChurchofJesusChrist.org)

Նկար
չափահաս երիտասարդը մենակ նստած է

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կարևորել է մեր պարտականությունը որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ զերծ մնալ մարդկանց, հատկապես մեր ընտանիքի անդամների հանդեպ բռնություն գործադրելուց․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ պիտի կրկնակի զգույշ լինենք … Ոչ մի դեպքում չպետք է որևէ բռնություն, անիրավ իշխանություն, անբարոյական հարկադրանք կիրառենք, լինի դա ֆիզիկական, հուզական, հոգևոր կամ որևէ այլ տեսակի:

Շատ դեպքերում, ոչ միտումնավոր ձևով հավատարիմ տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաները կարող են մեղավոր լինել անբարյացակամորեն, նույնիսկ բռնի խոսելու մեջ այն մարդկանց հետ, ովքեր հաճախ սուրբ արարողությամբ նրանց հետ կնքված են Տիրոջ տաճարում: Յուրաքանչյուր ոք ունի տանը իրեն խաղաղ ու ապահով զգալու իրավունք։ Խնդրում եմ ջանք գործադրել այդ մթնոլորտն այնտեղ պահպանելու համար: Խաղաղարար լինելու խոստումն այն է, որ Սուրբ Հոգին կլինի ձեր մշտական ուղեկիցը, և օրհնությունները «առանց հարկադրանքի» կհոսեն դեպի ձեզ հավիտյանս [Վարդապետություն և Ուխտեր 121․46]։(«Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս», Լիահոնա, մայիս 2021, 37, տես նաև Եփեսացիս 4․29-32)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ավետարանի ո՞ր սկզբունքներն են խախտվում, երբ բռնություն է տեղի ունենում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, որ բռնություն է տեղի ունենում:

«Կան ընդհանուր նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ թե ինչպես է հաճախ սկսվում և շարունակվում բռնությունը» (“Recognizing Patterns of Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org)։ Այս նշանները ճանաչելն ու հասկանալը կբացի դուռը, որ Տերն աշխատի ձեր միջոցով՝ օգնելով, որ դադարեցվի բռնությունը կամ կանխվեն այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել բռնության:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Մի քանի րոպե տրամադրեք և ուսումնասիրեք “Recognizing Patterns of Abuse” (abuse.ChurchofJesusChrist.org) նյութը, և դասարան եկեք պատրաստ, կիսվելու նրանով, ինչ սովորեցիք։

Նկար
չափահաս երիտասարդը օգնություն է խնդրում քահանայության ղեկավարից

Երբեք մի մեղմացրեք բռնության լրջությունը ինքներդ ձեր կամ որևէ մեկի աչքում: «Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը բռնության է ենթարկվել, անհապաղ օգնություն խնդրեք քաղաքացիական լիազոր մարմիններից, քահանայության ղեկավարներից, երեխաների կամ մեծահասակների պաշտպանության ծառայություններից» (“In Crisis? Talk Now,” abuse.ChurchofJesusChrist.org). Բռնության վերաբերյալ հաղորդում տալու մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք կարդալ հետևյալ նյութում՝ “What Should I Do If I Know or Suspect That Someone Is Being Abused?” (abuse.ChurchofJesusChrist.org

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե ինչպես կարող եք այս բաժնի ուսմունքներն իմանալով, լինել Տիրոջ գործիքը՝ ինքներդ ձեզ և ուրիշներին բռնությունից պաշտպանելու համար:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ապաքինվել, եթե բռնության եմ ենթարկվել

Բռնության զոհերը խորը վերքեր են ստանում։ Նրանց ստացած ցավն ու վնասվածքը կարող է հանգեցնել մտավոր, զգայական, հոգևոր և ֆիզիկական խնդիրների։

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը զգուշացրել է․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Եթե դուք բռնության եք ենթարկվել, սատանան կձգտի համոզել ձեզ, որ լուծում չկա: … Նրա ռազմավարությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ բաժանելու ձեզ ձեր Հորից և Նրա Որդուց: Թույլ մի տվեք, որ Սատանան ձեզ համոզի, որ օգնությունը ձեզ հասանելի չէ: («Բուժել բռնության կործանարար հետևանքները», Լիահոնա, մայիս 2008, 41:)

Բժշկող Տերը՝ Հիսուս Քրիստոսը, կարող է հույս և լիարժեք բժշկություն տալ Աստծո բոլոր զավակներին: Երեց Սքոթը նաև ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Բարոյական ընտրության ազատությունը կենսական տարր է մեր Երկնային Հոր տված երջանկության ծրագրի մեջ: Նա հասկանում էր, որ Իր հոգևոր զավակներից ոմանք ոչ ճիշտ կօգտագործեն այդ ազատությունը, լուրջ խնդիրներ ստեղծելով ուրիշների համար: Ոմանք անգամ կչարաշահեն սուրբ վստահությունը, ինչպես հայրը կամ ընտանիքի որևէ անդամ կարող է բռնանալ անմեղ երեխային: Քանի որ մեր Երկնային Հայրը բացարձակ արդար է, պետք է լինի ճանապարհ ազատ ընտրության նման վնասարար օգտագործման ողբերգական հետևանքները հաղթահարելու համար` ինչպես զոհի, այնպես էլ բռնացողի համար: Ապահով բուժումը հնարավոր է Նրա Սիրեցյալ Որդու` Հիսուս Քրիստոսի Քավության զորության միջոցով, որն ուղղում է այն, ինչն անարդար է: Հիսուս Քրիստոսի և Նրա բժշկելու զորության հանդեպ հավատը բռնության ենթարկվածներին միջոցներ է տրամադրում` հաղթահարելու մեկ ուրիշի անիրավ արարքների սոսկալի հետևանքները: …

Բուժումը կարող է սկսվել հասկացող եպիսկոպոսից, ցցի նախագահից կամ իմաստուն մասնագետ խորհրդատուից: Եթե ձեր ոտքը կոտրվել է, դուք չեք փորձի այն բուժել ինքնուրույն: Լուրջ բռնությունը նույնպես մասնագիտական օգնություն է պահանջում: Բուժումը տարբեր ձևով կարելի է սկսել, սակայն հիշեք, որ լիարժեք բուժումը կատարվում է Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Վարդապետի ու Քավիչի միջոցով: Հավատք ունեցեք, որ ջանք գործադրելու դեպքում Նրա կատարյալ, հավերժական, անսահման Քավությունը կարող է բուժել ձեզ բռնության հետևանքների տառապանքից: («Բուժել բռնության կործանարար հետևանքները», 40, 42:)

Նկար
Հիսուս Քրիստոսը փաթաթվում է այն մարդուն, ում բուժեց

Եսայիա մարգարեն խոսել է Փրկիչի առաքելության և բժշկելու զորության մասին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եսայիա 61․1-3-ը, և փնտրեք այն հույսը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուրին, ով ենթարկվել է բռնության:

Որպեսզի հասկանալի լինի «փառք տրուի մոխրի տեղ» արտահայտությունը (հատված 3), օգտակար կլինի իմանալ, որ իսրայելացիները ավանդաբար մոխիր էին լցնում իրենց գլխին տխրության կամ հուսահատության ժամանակ։ Տերը խոստացել է փոխարինել այդ մոխիրները գեղեցկությամբ կամ գեղեցկության թագով կամ գլխի ծածկով: Նրանք, ովքեր հավատք են գործադրում առ Հիսուս Քրիստոս, կարող են զգալ բժշկության և սիրո այդ սուրբ պարգևը:

Կարող եք դիտել “The Prince of Peace” (2:32) տեսանյութը, և մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում և խաղաղություն տալիս բռնության զոհերին:

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ասել է․

Նկար
Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, [Հիսուս Քրիստոսն] է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են բռնություն, … կարող են ամոքվել աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա չի մտնի առանց հրավերի։ Մենք պետք է գանք դեպի Նա և թույլ տանք Նրան գործելու Իր հրաշքները։ («Որ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյ. 2017, 86)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Դուք ի՞նչ եք արել Փրկիչից մխիթարություն, օգնություն և բժշկություն ստանալու համար, որևէ իրավիճակում: Ի՞նչը կօգնի ձեզ համբերատար և հավատարիմ լինել այն ժամանակի ընթացքում, որը կարող է պահանջվել ապաքինման համար: