Ինստիտուտ
Դաս 1․ Ուսուցչի նյութ. Ուսումնասիրել հավերժական ընտանիքի վարդապետությունը


«Դաս 1․ Ուսուցչի նյութ. Ուսումնասիրել հավերժական ընտանիքի վարդապետությունը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 1․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 1․ Ուսուցչի նյութ

Ուսումնասիրել հավերժական ընտանիքի վարդապետությունը

Ընտանիքի վարդապետությունը վերաբերում է բոլորիս: Այս դասի ընթացքում ուսանողներին առաջարկվում է գնահատել իրենց վստահությունը՝ Երկնային Հոր իմաստության և ընտանիքների համար Նրա ծրագրի հանդեպ։: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչ կարող են անել, որ օգնեն հաստատել Քրիստոսանման սիրո, նրբազգացության և հարգանքի մթնոլորտ, երբ քննարկեն ընտանիքի վերաբերյալ վարդապետությունը:

Նշում․ Հնարավորության դեպքում, նախքան դասի առաջին օրը, կապվեք այն ուսանողների հետ, ովքեր գրանցվել են այս դասընթացին և հրավիրեք նրանց նախքան դասի գալը կարդալ առաջին դասի նախապատրաստական նյութը։ Հավաստիացեք, որ մյուս բոլոր ուսանողներն ունենան դասի նախապատրաստական նյութի մի օրինակ, երբ սկսեք դասը: Օգտագործեք նախապատրաստական նյութը ձեր դասի քննարկման ընթացքում, որպեսզի ուսանողները տեսնեն, թե ինչպես դա կօգնի իրենց պատրաստվել դասին և հարստացնել իրենց ուսումնառության փորձառությունը: Կարող եք տրամադրել 5-ից 10 րոպե դասի սկզբում՝ ծանոթանալու միմյանց հետ և ողջունելու ուսանողներին դասընթացի առթիվ:

Ուսուցման առաջարկներ

Մենք կարող ենք վստահել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրուն և իմաստությանը:

Որպես այս դասընթացի ներածություն, դուք կարող եք ուսանողներին ցույց տալ բովանդակության ցանկը կամ ուսումնական ծրագիրը դասընթացի առաջին կեսի համար։ Ձեր ուսանողների կարիքներն ավելի լավ ճանաչելու համար, հրավիրեք նրանց կարճ, անանուն գրություն գրել ձեզ այն մասին, թե որ թեմաներն են առավել հետաքրքրում իրենց կամ որ թեմաներն են ցանկանում ավելի լավ հասկանալ: Կարող եք նաև հրավիրել նրանց գրի առնել իրենց բոլոր հարցերը, որոնց պատասխանները նրանք ցանկանում են ստանալ այս դասընթացի ընթացքում։ Հավաքեք նրանց պատասխանները և հաշվի առեք դրանք, երբ պատրաստվեք ապագա դասերին:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Բացահայտեք ուսանողների կարիքներն ու հետաքրքրությունները: Ուսանողները սովորելու ավելի մեծ ցանկություն կունենան, երբ նրանք զգան, որ դասերը նախատեսված են իրենց կարիքներն ու հետաքրքրությունները բավարարելու համար: Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց հետաքրքրություններով և ընտանիքի մասին հարցերով: Հիմնվելով ուսանողների պատասխանների վրա, հետևեք Հոգուն` իմանալու, թե երբ շեշտադրեք և քննարկեք նրանց հետաքրքրություններն ու հարցերը դասընթացի ընթացքում:

Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ովքե՞ր են այն մարդիկ, ում դուք վստահում եք և ինչո՞ւ:

  • Ի՞նչ կվստահեիք այդ մարդկանց:

Ուսանողներին բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբի տրամադրեք հետևյալ օժանդակ նյութի մեկական օրինակ և հրավիրեք նրանց հետևել հրահանգներին։

Վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 1

Հրավիրեք խմբի յուրաքանչյուր անդամի կարդալ հետևյալ հատվածներից մեկը և փնտրել ճշմարտություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որոնք կարող են օգնել մեզ վստահել Նրանց. 2 Նեփի 26.24, Մոսիա 4.9, և Եսայիա 55.8–9: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից: Ինչպե՞ս են ձեր հայտնաբերած ճշմարտություններն ազդում Նրանց վստահելու ձեր ցանկության վրա:

  • Ե՞րբ եք զգացել, կամ ականատես եղել, թե որքան կարևոր է վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Բացատրեք, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո և իմաստության մեծագույն ապացույցներից մեկը հավերժական ընտանիքի վարդապետությունն է: Մեր վստահությունը Նրանց և Հոր ծրագրի հանդեպ կարող է օգնել մեզ կողմնորոշվել ընտանեկան հարցերի վերաբերյալ մարդկանց ունեցած տարբեր կարծիքների մեջ:

Տվեք ուսանողներին «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի մի օրինակ (ChurchofJesusChrist.org) կամ խնդրեք նրանց, որ մուտք գործեն թվային տարբերակ։ Հրավիրեք ուսանողներին ընտրել և կարդալ մի քանի պարբերություն և նշել այն արտահայտություները, որոնք նկարագրում են այն օրհնությունները և երջանկությունը, որը Երկնային Հայրը ցանկանում է նրանց և նրանց ընտանիքների համար: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ իրենք նշել են և բացատրեն, թե ինչու են ընտրել դրանք։

  • Որքանո՞վ են ձեր ցանկությունները համընկնում ձեր ընտանիքի համար Երկնային Հոր ցանկությունների հետ:

  • Ինչո՞ւ է արժեքավոր վստահել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի իմաստությանը և հավերժական հեռանկարին և ոչ թե՝ աշխարհի իմաստությանն ու հեռանկարին:

Վկայեք կամ հրավիրեք ուսանողներին վկայել` մեր ներկա և ապագա ընտանիքների համար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի իմաստության և ցանկությունների մասին:

Մենք կարող ենք ստեղծել ուսմանը նպաստող սիրո և հարգանքի մթնոլորտ:

Ցուցադրեք ձեր ընտանիքի մի նկար: Պատմեք այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս ձեր ընտանիքում և թե ինչպես է ձեր ընտանեկան իրավիճակն առանձնահատուկ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախապատրաստական նյութի բաժին 2-ում Երեց Նիլ Լ. Անդերսենի հայտարարությունը ։

  • Ի՞նչն ամենաշատը տպավորվեց ձեր մեջ Երեց Անդերսենի ուսմունքներում։ (Գուցե ուսանողներին օգնեք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Քանի որ բոլոր ընտանիքները տարբեր են, մենք պետք է ընտանիքների համար Տիրոջ օրինակի մասին խոսենք խորամիտ և նրբանկատ ձևով:)

Հետևյալ պատմություններում մենք կարող ենք գտնել Փրկիչի սիրո, նրբազգացության և կարեկցանքի դրսևորումներ այն անձանց հանդեպ, ովքեր դժվարություններ են կրել անձնական և ընտանեկան իրավիճակներում։ (Օրինակները կարելի է գտնել նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ եք ավելին» բաժնում:)

Ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե`գրի առնելու իրենց մտքերը հետևյալ հարցի վերաբերյալ.

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ ուրիշներին սիրված և հարգված զգալ ՝ ընտանիքի և այլ զգայուն թեմաների մասին քննարկելիս: (Եթե ուսանողներն ուսումնասիրել են նախապատրաստական նյութի 2-րդ բաժինը, ապա նրանք երևի արդեն որոշ մտքեր են արձանագրել այս հարցի վերաբերյալ: (Կարող եք նրանց ժամանակ տրամադրել` իրենց գրածը վերանայելու համար:)

Մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց գրած որոշ մտքերով։

Ձեր իսկ խոսքերով դուք կարող եք բացատրել, որ այս դասընթացի ընթացքում ուսանողները կքննարկեն շատ ճշմարտություններ, որոնք հասկանալու համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու օժանդակությունը: Քանի որ անձնական և ընտանեկան հանգամանքները տարբեր են, ուսանողներին հարկավոր է ստանալ անձնական հայտնություն ՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է կիրառել ուսմունքները: Քանի որ մեր ամենաուժեղ զգացմունքները կապված են մեր ընտանիքի հետ, միմյանցից և Հոգուց սովորելու մեր ունակությունը պահանջում է, որ մենք ունենանք Քրիստոսանման սիրո, նրբազգացության և հարգանքի միջավայր: Հրավիրեք ուսանողներին իրենց գործողություններով աջակցել այդպիսի միջավայրի ստեղծմանը:

Կարող եք ավարտել դասը՝ ցույց տալով ուսանողներին, թե ինչպես կարող եք բացել նախապատրաստական նյութը: Խնդրեք նրանց մտածել, թե դասից առաջ նախապատրաստական նյութի իրենց անհատական ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել, որ ամբողջ դասարանն ավելի արմատապես սովորի ընտանիքի վարդապետությունը: Հրավիրեք նրանց հավատարմորեն նախապատրաստվել յուրաքանչյուր դասի համար:

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին իրենց դասընթացի ուսումնասիրել հաջորդ դասի համար բաժնում փնտրել, թե ինչու են Տիրոջ Եկեղեցու ղեկավարները ամուր պահում ընտանիքի վարդապետությունը, որը շարադրված է ընտանիքի հռչակագրում, նույնիսկ, եթե տարածված կարծիքները կարող են դեմ լինել այս վարդապետությանը: