Ինստիտուտ
Դաս 23. Ուսուցչի նյութ․ Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են


«Դաս 23. Ուսուցչի նյութ․ Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 23. Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Դաս 23․ Ուսուցչի նյութ

Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են

Եկեղեցու շատ անդամներ արդար ցանկություններ ունեն, որ ստանան հավերժական ամուսնության կամ երեխաներ ունենալու օրհնությունները, որոնք ուշանում են կամ խաթարվում։ Այս դասին ուսանողները կքննարկեն, թե ինչպես կարող են գործել առ Հիսուս Քրիստոս հավատքով, եթե ունենան այս տեսակի մարտահրավերներ: Ուսանողները նաև կպարզեն, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենց ծխերում կամ ճյուղերում բոլորի հետ ընկերական լինեն՝ անկախ մարդկանց ընտանեկան հանգամանքներից:

Ուսուցման առաջարկներ

Երբ ցանկալի օրհնությունները ուշանում են, մենք կարող ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս։

Ցուցադրեք և միասին կարդացեք երեց Նիլ Լ․ Անդերսենի խոսքերը նախապատրաստական նյութի 1-ին բաժնից։ Կարող եք գունանշել կամ գրատախտակին գրել երեց Անդերսենի թվարկած հանգամանքները, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են ընտանիքի հռչակագրում ուսուցանվող կատարյալ օրինակներին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են եկեղեցու ղեկավարները ուսուցանում ընտանեկան կյանքի կատարյալ օրինակների մասին, եթե անդամների մեծամասնությունը ներկա պահին չի ապրում այդ կերպ։ (Կարող եք մեջբերել քույր Շերոն Յուբենկի խոսքերը նախապատրաստական նյութի 1-ին բաժնից:)

Ցուցադրեք Աբրահամի և Սառայի նկարը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնից, և խնդրեք ուսանողներին թվարկել օրհնությունները, որոնք կա՛մ հետաձգվել էին, կա՛մ անկատար էին մնացել Աբրահամի և Սառայի կյանքում:

Հրավիրեք ուսանողներին անհատապես վերանայել Եբրայեցիս 11․8, 11-13-ը և փնտրել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Աբրահամի և Սառայի հավատքը։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով:

  • Ինչպե՞ս կարող է Աբրահամի և Սառայի օրինակը օգնել Եկեղեցու ժամանակակից անդամներին, ում հավատքը պակասում է, երբ խոստացված օրհնությունները հետաձգվում կամ չեն իրականանում այս կյանքում: (Երբ ուսանողները կիսվեն մտքերով, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե հավատարիմ լինենք Տիրոջը և վստահենք Նրա ժամանակին, մենք կստանանք Նրա խոստացած օրհնությունները երկրային կյանքում կամ հավերժությունում

Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ խոստացված օրհնությունների ստացումը ոչ թե արդարության, այլ Տիրոջ ժամանակի հարց է: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Որոշ օրհնություններ շուտ ենք ստանում, մյուսները՝ ուշ, որոշներն էլ՝ կստանանք երկնքում, բայց նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, ստանում են դրանք։ Այդ մասին ես անձամբ վկայում եմ: (“An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999, 38)

Քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել գրատախտակին գրված սկզբունքի իրենց ըմբռնումը.

  • Երեց Անդերսենի նշած իրավիճակներից մեկում գտնվող Եկեղեցու անդամները (նախապատրաստական նյութի 1-ին բաժնում, որի մասին ավելի վաղ այս բաժնում հիշատակվել է) ինչպե՞ս կարող են շարունակել հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և ընտանիքի վերաբերյալ Նրա ուսմունքների հանդեպ:

  • Ի՞նչ փորձառությունների կամ ուսմունքների շնորհիվ է ձևավորվել ձեր վստահությունը, որ Տերը կկատարի Իր խոստումները, նույնիսկ եթե ցանկալի օրհնությունները հետաձգվեն: (Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ են գրել «Գրի առեք ձեր մտքերը» վարժության շրջանակներում, նախապատրաստական նյութի 2-րդ բաժնից:)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը առաջ շարժվել առ Տերը հավատքով, երբ ամուսնանալու կամ երեխաներ ունենալու օրհնությունը ուշացել է: Այդ փորձառության արդյունքում ի՞նչ եք սովորել Տիրոջ մասին։

Քննարկման շրջանակներում կարող եք կիսվել մի չափահաս երիտասարդ կնոջ պատմությամբ, որը պատմել է Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը․

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Ես նամակ էի ստացել Հարվարդի համալսարանում սովորող մի կնոջից։ Նամակի բովանդակությունն ինձ տպավորել էր։

Ուսանողուհին գրում էր. «Ես ընդամենը 26 տարեկան եմ, բայց միայնակությունը կլանում է ինձ»։

Նամակում ինձ հետ մի փոքր ավելի շատ կիսվելուց հետո նա գրել է․ «Մի տարի առաջ կեսօրից հետո աշխատանքից տուն էի գնում, սիրտս բացելով Աստծո առաջ։ Ես Նրան ասում էի, որ իմ ամենամեծ ցանկությունն է կին և մայր լինելը: Մի պահ կանգ առա՝ մի հզոր միտք և զգացում հայտնվեց իմ սրտում և մտքում: Միտքն այն էր, որ ես սխալ եմ։ Իմ սրտի ամենամեծ ցանկությունը պետք է լինի Հիսուս Քրիստոսի աշակերտությունը, երկրորդը կարող է լինել կին և մայր լինելը: Այդ ժամանակից ի վեր իմ հայացքը կյանքի հանդեպ փոխվել է: Ես այդ բաները տեղերով փոխեցի։ Ես գիտեմ, որ խոստացված բոլոր օրհնությունները իմը կլինեն, բայց դա տեղի կունենա Տիրոջ ժամանակին և ոչ թե՝ իմ»: Ինչպիսի՜ հզոր միտք: (Facebook, July 11, 2016, facebook.com/dallin.h.oaks)

Հրավիրեք ուսանողներին գրել, թե ինչ կարող են անել, որպեսզի շարունակեն հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, մինչ սպասում են ընտանեկան ցանկալի օրհնություններին։

Կարող եք խրախուսել ուսանողներին, որ փնտրեն Տիրոջ առաջնորդությունն ու աջակցությունը, իմանալու համար, թե ինչպես աճեն և ուրախ լինեն ներկա պահին, անկախ իրենց ընտանեկան հանգամանքներից:

Եկեղեցու յուրաքանչյուր անդամը Քրիստոսի մարմնի կարևոր մասն է։

Հրավիրեք ուսանողներին վերանայել Ա Կորնթացիս 12․12-27-ը, փնտրելով, թե ինչ է մեզ սովորեցնում Պողոս Առաքյալի բերած նմանությունը Եկեղեցու և նրա անդամների մասին:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս նմանությունից։ (Ի թիվս այլ ճշմարտությունների, որոնք ուսանողները կբացահայտեն, ընդգծեք հետևյալը․ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պահանջված է և կարող է կարևոր ներդրում ունենալ Եկեղեցում):

Ցույց տալու համար, որ եկեղեցու բոլոր անդամների ներդրումը կարևոր է, կարող եք ցուցադրել տեսանյութ՝ “Songs Sung and Unsung” (2:56), նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին» բաժնից:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես ընդգրկել մարդկանց և անձամբ ընդգրկվել եկեղեցու միջավայրում, օրինակ բերեք հետևյալ սցենարը (կարող եք փոփոխել այն, հարմարեցնելով ձեր ուսանողներին)։

Վիկտորիան վերջերս է ամուսնալուծվել։ Նա խոստովանում է ձեզ, որ իրեն հարմարավետ չի զգում եկեղեցում։ Եկեղեցու ժողովներին նա մենակ է նստում և անհարմար է զգում Սփոփող Միության՝ ամուսնության և ընտանիքի մասին քննարկումների ժամանակ: Նա կասկածում է, որ իր կարգավիճակում կարող է ինչ-որ բանով օգտակար լինել իր ծխին:

Կարող եք ուսանողներին զույգերի բաժանել և ցուցադրել հետևյալ հարցերը։ Յուրաքանչյուր զույգից մեկին հրավիրեք մտածել, թե ինչպես կպատասխաներ Վիկտորիայի հարցերին Վիկտորիայի տեսանկյունից: Զույգի մյուս ուսանողին հրավիրեք մտածել մյուս հարցերի շուրջ Վիկտորիայի ծխի անդամներից որևէ մեկի տեսանկյունից: Մի քանի րոպե հետո խնդրեք ուսանողներին քննարկել իրենց պատասխանները միմյանց հետ։

Վիկտորիա

Ծխի անդամ

Ես ինձ օտար եմ զգում։ Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի ընդգրկված լինեմ եկեղեցում։

Ես ինչպե՞ս կարող եմ աջակցել Վիկտորիային այս իրավիճակում։

Ես ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել իմ ծխին։

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ հասկանամ Վիկտորիային և օգնեմ նրան գնահատված և պահանջված զգալ մեր ծխում:

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Փրկիչն օգնի ինձ, որ հասկանամ և զգամ իմ արժեքն ու տեղը Իր Եկեղեցում:

Ես ինչպե՞ս կարող եմ ավելի ընկերական լինել ծխի անդամների հետ, ովքեր միայնակ չափահաս են, միայնակ ծնող են կամ ամուսնացած են, սակայն երեխաներ չունեն։

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել դասարանի հետ, թե ինչ սովորեցին այս վարժությունից:

Ուսանողներին ժամանակ տվեք գրելու և ծրագրելու, թե ինչպես կգործեն համաձայն իրենց ստացած տպավորությունների, որ աջակցեն եկեղեցու անդամ ընկերներին, անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից: Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել իրենց ծխի կամ ճյուղի կոնկրետ անդամների մասին, ում կարող են աջակցել:

Դասն ավարտելով վկայեք Երկնային Հոր անսպառ սիրո և աջակցության մասին նրանց հանդեպ, ովքեր ընտանեկան դժվար իրավիճակներում են։ Վկայեք նաև, որ Տիրոջ եկեղեցու յուրաքանչյուր անդամ պահանջված է և կարող է նշանակալից ներդրում ունենալ:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել ծանոթների մասին, ովքեր ունեն հոգեկան կամ հուզական խնդիրներ: Խրախուսեք ուսանողներին կարդալ հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ մտածելով այդ մարդկանց մասին։ Ուսանողներին խրախուսեք նաև ժամանակ գտնել մենակ մնալու և սեփական հոգեվիճակը գնահատելու համար: