Ինստիտուտ
Դաս 14. Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում


Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 14․ Դասի նախապատրաստական նյութ․ Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Նկար
մի չափահաս երիտասարդ նայում է լճին

Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ինչպե՞ս վարվել պոռնոգրաֆիայի օգտագործման դեպքում

Մեր Երկնային Հայրը մեզ տվել է մեր ֆիզիկական մարմիններն ու սեռական զգացմունքներ՝ որպես սուրբ պարգևներ, որոնք կօգնեն մեզ իրականացնել Նրա կողմից մեզ տրված երջանկության ծրագիրը: Այս պարգևները չարաշահելու և մեզ գայթակղելու եղանակներից մեկն այն է, որ սատանան մեզ դրդում է դիտել պոռնոգրաֆիկ նյութեր, որն իրենից ներկայացնում է «ցանկացած պատկեր՝ նկարի մեջ կամ գրվածքում, որը նպատակ ունի անպատշաճ սեռական զգացմունքներ առաջացնել» (Ավետարանի թեմաներ, «Պոռնոգրաֆիա», topics.ChurchofJesusChrist.org): Այս դասը ուսումնասիրելիս մտածեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են զորացնել ձեզ՝ պոռնոգրաֆիային դիմակայելու կամ դրա կործանարար ազդեցություններից բժշկվելու գործում:

Բաժին 1

Ի՞նչ է ուսուցանել Տերը պոռնոգրաֆիային դիմակայելու մասին

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է պոռնոգրաֆիայի աճող տարածվածության մասին.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Պոռնոգրաֆիայի ահագնացող խնդրի հիմնական պատճառն այն է, որ այսօր աշխարհում ամենուր հանդիպում ենք սեռական բովանդակությամբ և ազդեցությամբ խոսքերի ու նկարների: Դրանց կարելի է հանդիպել ֆիլմերում, հեռուստածրագրերում, սոցիալական կայքերում, տեքստային հաղորդագրություններում, հեռախոսների ծրագրերում, գովազդներում, գրքերում, երաժշտության մեջ և առօրյա խոսակցություններում: Արդյունքում անխուսափելիորեն բոլորս էլ կանոնավոր կերպով առնչվում ենք սեռական բնույթի հաղորդագրություններին: (“Recovering from the Trap of Pornography,” Ensign, Oct. 2015, 32)

Պոռնոգրաֆիայի արտադրությունն ու օգտագործումը խախտում է մեր աստվածային բնույթի, մեր ֆիզիկական մարմինների և մեր սեռական զգացմունքների ունակության սրբությունը: Եկեղեցու վերջին հրապարակումներից մեկը նշում է. «Պոռնոգրաֆիան, սեռական հարաբերությունների մասին կեղծ ուղերձներով հանդերձ, հարձակվում է մեր երջանկության վրա: Սեռական զգացմունքների առողջ ունակությունը կարող է մեզ տանել դեպի ուրախություն և կապ, բայց պոռնոգրաֆիան մեզ մեկուսացնելու է և թշվառության է մատնելու: Պոռնոգրաֆիան առարկայացնում է ուրիշներին, խրախուսում է եսասիրական բավարարվածությունը և սխալ է ներկայացնում սեռական զգացմունքների ունակությունը: Այն վնասում է մեզ ֆիզիկապես, հոգեբանորեն, սոցիալական և հոգևոր առումներով» (“How Does Using Pornography Affect Me?,” ChurchofJesusChrist.org:

Լեռան Քարոզը կարդալիս Փրկիչը բացատրեց ավելի բարձր օրենքը, և Նա ակնկալում է, որ Իր աշակերտները կապրեն դրանով: Սեռական մեղքի դեմ զգուշացնելով՝ Նա ուսուցանել է. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթեոս 5.28, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 63.16):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայակոչել է Մատթեոսի այս սուրբ գրությունը և ուսուցանել է պոռնոգրաֆիային դիմակայելու գործում դրա կիրառման մասին.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Անշուշտ, ոչ մի «պատվիրան», եթե կարողանանք օգտագործել այդ լեզուն, չի կարող ավելի ուղղակիորեն անդրադառնալ և դատապարտել պոռնոգրաֆիայի մեղքը, քան այս հատվածը: Մեզ չի կարող չհետաքրքրել՝ արդյոք ժամանակների գագաթնակետին Քրիստոսը կարող էր տեսնել այս վերջին օրերի սպառնալիքը, որ լուսանկարներից, ֆիլմերից և համացանցից առաջ, դարեր շարունակ, տղամարդը կամ կինը կարող էին միմյանց արտաքին տեսքի մասին ունենալ նմանատիպ, կամ նույնիսկ ավելի անվայել կարծիք: (“The Plague of Pornography” [address given at the Utah Coalition against Pornography, Mar. 12, 2016], utahcoalition.org)

Նկար
Չափահաս երիտասարդը նայում է բջջային հեռախոսին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը կարդալիս փնտրեք, թե նա ինչ է խնդրել մեզ հասկանալ՝ պոռնոգրաֆիայի գայթակղության դեմ պայքարի մեր ջանքերում.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք հասկանանք մեր աստվածային բնույթը և նպատակը երկրի վրա, որ մեր մարմինները Աստծո ֆիզիկական տաճարներն են, մենք կհասկանանք, որ սրբապղծություն է թույլ տալ, որ ինչ-որ բան ապականի մեր մարմինը: Իսկապես անպարկեշտ է նույնիսկ թույլ տալ, որ մեր թանկարժեք տեսողությունը կամ շոշափելիքի և լսողության զգայարանները մեր ուղեղին մատակարարեն անմաքուր կամ անարժան հիշողություններ: Մենք կփայփայենք մեր մաքրաբարոյությունը և կխուսափենք «շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ [ընկնելուց], [որոնք] ընկղմում [են մեզ] սատակումի եւ կորուստի մէջ» [Ա Տիմոթեոս 6.9]: Մենք «[կփախչենք] սորանցից, եւ [կհետևենք] արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան [և] հեզութեան» [Ա Տիմոթեոս 6.11], հատկանիշներ, որոնք կերտում են ամբողջ հոգին: (“Your Body: A Magnificent Gift to Cherish,” New Era, Aug. 2019, 5–6)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մեր և ուրիշների աստվածային էությունն ու նպատակը հասկանալով՝ ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ դիմակայել պոռնոգրաֆիային:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ դիմակայել պոռնոգրաֆիա օգտագործելու գայթակղությանը

Բոլորս գայթակղության ենք հանդիպում, երբ ձգտում ենք ապրել առաքինի կյանքով: Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը «ամեն բանով փորձուած [էր] մեր նմանութեամբ, բայց [մնաց] առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15): Նա հասկանում է մեզ և կարող է օգնել մեզ դիմակայել գայթակղությանը:

Նկար
աղոթող կինը
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Սուրբ գրություններում Տերը տվել է սկզբունքներ, որոնք մենք կարող ենք կիրառել՝ պաշտպանելով ինքներս մեզ և մեր ընտանիքներին այնպիսի չարիքից, ինչպիսին պոռնոգրաֆիան է (տես Ալմա 39.8–10, Վարդապետություն և Ուխտեր 121.45–46): Օրինակ՝ Հովսեփը և Դավիթ թագավորը կանգնած էին սեռական մեղքի գայթակղության առջև: Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը և մտածեք, թե ինչ կարող եք սովորել այս երկու տղամարդկանց փորձառություններից. Ծննդոց 39.7–12, Բ Թագավորաց 11.1–5 (կամ կարող եք դիտել «To Look Upon» [4:15] տեսանյութը, որտեղ պատկերված է Դավիթի փորձառությունը): Կարդացեք Բ Թագավորաց 11 և Բ Թագավորաց 12․1–10-ը և մտածեք, թե ինչ կարող եք սովորել Դավիթ թագավորի՝ իր մեղքը ծածկելու ձախողված փորձից:

Նախագահ Օուքսը խորհուրդ է տվել.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Արեք ամեն ինչ՝ պոռնոգրաֆիայից խուսափելու համար: …

Մի հարմարվեք գայթակղությանը նվազագույն իսկ չափով: Կանխարգելեք մեղքը և խուսափեք անխուսափելի կործանումից: Այսպիսով, անջատեք այն: Շեղեք ձեր հայացքը: Ամեն գնով խուսափեք դրանից: Ուղղեք ձեր մտքերը օգտակար բաների կողմը: (“Pornography,” Ensign or Liahona, May 2005, 90)

Դիտեք «Watch Your Step» (2:35) տեսանյութը: Մտածեք այն մասին, թե ձեր փոքր որոշումներն ինչպես կարող են ձեզ կա՛մ ավելի ենթակա դարձնել գայթակղությանը, կա՛մ օգնել խուսափել դրանից:

Որոշ մարդիկ իմաստուն կերպով օգտագործում են զտիչներ կամ այլ արտաքին միջոցներ՝ օգնելով իրենց խուսափել պոռնոգրաֆիայից: Սփոփող միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Լինդա Շ. Ռիվսն ասել է.

Նկար
Քույր Լինդա Ս. Ռիվս

Զտիչներն օգտակար գործիքներ են, սակայն աշխարհի ամենամեծ զտիչը, միակը, որն ի վերջո կգործի, ներքին անձնական զտիչն է, որը գալիս է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեր Երկնային Հոր սիրո և մեր Փրկիչի քավիչ զոհաբերության մասին խորը և հաստատուն վկայությունից: («Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 16)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Աղոթքով մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել՝ պոռնոգրաֆիայի նկատմամբ ձեր դիմադրությունն ամրապնդելու համար:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ստանալ Փրկիչի զորությունը՝ պոռնոգրաֆիայի կործանարար հետևանքներից բժշկվելու համար

Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք հայտնվում են պոռնոգրաֆիայի ծուղակում: Շատերի համար պոռնոգրաֆիա օգտագործելը միայն սեռական ցանկությունները բավարարելը չէ: Ավելի շուտ, նրանք օգտագործում են պոռնոգրաֆիան՝ ավելի խորը, հիմնարար կարիքներին արձագանքելու համար: Նրանք կարող են օգտագործել այն որպես լարվածության, տհաճության, միայնության, ձանձրույթի, հոգնածության, անհանգստության, ընկճախտի, անտեսված լինելու կամ անկարևոր զգացմունքների հաղթահարման միջոց:

Նկար
Մարդը խորը մտորումների մեջ է

Երբ ընկնում են պոռնոգրաֆիայի օգտագործման կործանարար շրջափուլի մեջ, որոշ մարդիկ սկսում են ամոթ զգալ կամ կորցնել հույսը՝ փոխվելու և բուժվելու ունակության համար: Նրանք կարող են թակարդում զգալ իրենց: Ոմանք փորձում են թաքցնել իրենց մեղքերը: Նրանց համար, ովքեր տուժել են ուրիշի կողմից պոռնոգրաֆիայի օգտագործման հետևանքով, դավաճանության, մեղքի կամ զայրույթի զգացումները կարող են ճնշող լինել:

Հուսադրող է քույր Ռիվսի ուսուցումը Տիրոջ բժշկող զորության մասին.

Նկար
Քույր Լինդա Ս. Ռիվս

Եթե դուք հայտնվել եք սատանայի պոռնոգրաֆիայի ծուղակում, հիշեք, թե որքան ողորմած է մեր սիրելի Փրկիչը: Դուք գիտակցո՞ւմ եք, թե որքան խորն է Տիրոջ սերը և հոգատարությունը ձեր հանդեպ՝ նույնիսկ այժմ: Մեր Փրկիչն ունի ձեզ մաքրագործելու և օգնելու զորություն: («Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն տուն», 15)

Նկար
Հավատքի հպումը, Սայմոն Դյուվեյ
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ղուկասի գրքում մենք սովորում ենք մի կնոջ մասին, որը 12 տարի տառապել է «տեռատեսութեան մէջ» (Ղուկաս 8.43), որը նա և նրան բուժող բոլոր բժիշկները չկարողացան բուժել: Կարդացեք Ղուկաս 8.43-48-ը և մտածեք, թե ինչ կարող ենք սովորել այս կնոջ օրինակից՝ Փրկիչի կողմից բժշկվելու նրա ձգտումի մասին:

Անդրադառնալով այս պատմությանը՝ նախագահ Նելսոնը ուսուցանել է.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Այս հավատարիմ, կենտրոնացած կինը կարիք ուներ «ձգվելու»՝ որքան հնարավոր էր, որպեսզի հասներ Նրա զորությանը: …

Երբ ձեր կյանքում ձեռք եք բերում Տիրոջ զորությունը նույն ուժգնությամբ, ինչ խեղդվողը՝ օդը բռնելիս և շնչելիս, Հիսուս Քրիստոսի ուժը ձերն է լինելու: Երբ Փրկիչը գիտի, որ դուք իսկապես ցանկանում եք հասնել Իրեն, երբ Նա զգում է, որ ձեր սրտի մեծագույն ցանկությունն է Իր զորությունը ձեր կյանք հրավիրել, Սուրբ Հոգու զորությամբ դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ պիտի անեք [տես Վարդապետություն և Ուխտեր 88․63

Երբ դուք հոգևորապես աճեք այն ամենից վեր, ինչ երբևէ արել եք, այն ժամանակ Նրա զորությունը կհոսի ձեր մեջ: Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 41)։

Եթե դուք պայքարել եք պոռնոգրաֆիայի օգտագործման դեմ կամ տուժել եք ուրիշի կողմից դրա օգտագործման պատճառով, ապա դրա հետևանքներից ազատվելու համար ձեզ ավելի շատ ուժ է անհրաժեշտ, քան ձեր սեփականը: Դուք Տիրոջ զորության կարիքն ունեք:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Որոշ ժամանակ հատկացրեք՝ ուսումնասիրելու այն նյութը, որը ձեզ հետաքրքրում է այս նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում Պատրաստ եղեք դասարանի հետ կիսվել ձեր սովորածով։