Ինստիտուտ
Դաս 15․ Ուսուցչի նյութ. Բազմանալու և Երկիրը լցնելու պատվիրանը


«Դաս 15․ Ուսուցչի նյութ. Բազմանալու և Երկիրը լցնելու պատվիրանը, Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 15․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 15․ Ուսուցչի նյութ

Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը

Մարգարեները հայտարարել են, որ այսօր դեռևս ուժի մեջ է Երկնային Հոր՝ բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը: Այս դասի ժամանակ ուսանողները կքննարկեն երեխաներ ունենալու կարևորությունը և ուրախությունը: Նրանք նաև կքննարկեն, թե ինչպես հավատքի վրա հիմնված որոշումներ ընդունել այն մասին, թե երբ երեխաներ ունենալ և քանի երեխա ունենալ: Ուսանողները հնարավորություն կունենան գնահատելու իրենց հավատքն առ Աստված և իրենց համապատասխանությունը Նրա կամքին՝ այս պատվիրանի վերաբերյալ:

Նշում. Դասից առաջ մտածեք ուսանողներին հրավիրել այս դասի թեմայի վերաբերյալ իրենց ունեցած հարցերը մուտքագրել տեքստային հաղորդագրության, է-փոստի, առցանց հարցման կամ որևէ այլ եղանակով: Օգտագործեք ուսանողների հարցերը և Հոգու առաջնորդությունը՝ որոշելով, թե ինչի վրա առավել կենտրոնանալ այս դասում: Ուղիներ մտածեք, որպեսզի կարղանաք ուսանողների հարցերը ներառել իրենց ուսումնական գործընթացի մեջ: Օրինակ՝ դուք կարող եք փոխարինել խմբային քննարկման ժամանակ օգտագործված որոշ հարցեր (տես ստորև բերված օժանդակ նյութը) ձեր ուսանողների կողմից մուտքագրված նմանատիպ հարցերով:

Ուսուցման առաջարկներ

Ուժի մեջ է մնում շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը

Ցուցադրեք մանկիկի մի նկար: Խնդրեք ուսանողներին ասել մի բառ, որը ինչ-որ մեկը կարող է օգտագործել՝ նկարագրելու համար, թե մարդիկ ինչպես են վերաբերվում երեխաներին, և գրատախտակին նշեք ուսանողների նշած բառերը։ (Կամ լրացուցիչ մարտահրավերի համար մտածեք ուսանողներին հրավիրել 30 վայրկյանում գրել որքան հնարավոր է շատ նկարագրական բառեր, ապա խնդրեք մի քանի ուսանողնեի իրենց ցուցակներով կիսվել դասարանի հետ:) Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց նշած բառերի հիմքում ընկած մտքերով:

Միասին կարդացեք Ծննդոց 1.27–28-ը, և հրավիրեք ուսանողներին մտածել` նշելով առաջին պատվիրանը, որը Երկնային Հայրը տվեց Ադամին ու Եվային: Ապա միասին կարդացեք «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի չորրոդ պարբերությունը (ChurchofJesusChrist.org), և նշեք, թե ինչպես է այս առաջին պատվիրանը վերաբերում մեզ այսօր:

  • Ինչպե՞ս կբացատրեք այն նպատակները, որոնք իրականացվում են Երկնային Հոր ծրագրում՝ ամուսինների և կանանց կողմից երեխաներ ունենալով։ (Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ուսանողներին վերանայել երեց Անդերսենի երկրորդ հայտարարությունը և նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։ Որպես քննարկման մաս, շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Երբ որևէ ամուսին և կին երեխա են բերում աշխարհ, նրանք կատարում են Երկնային Հոր երջանկության ծրագրի մի մասը:)

Գուցե հիշեցնեք ուսանողներին այն քննարկման մասին, որին իրենք հրավիրվել էին մասնակցել մեկի հետ, ով երեխաներ ունի (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը): Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց սովորածով: (Գուցե դասից մի քանի օր առաջ կապվեք մեկ կամ երկու ուսանողի հետ՝ հրավիրելով նրանց նախապատրաստված գալ և իրենց մտքերով կիսվել դասարանում:)

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք ղեկավար: Յուրաքանչյուր խմբին տրամադրեք հետևյալ օժանդակ նյութի մեկական օրինակ և հրավիրեք ուսանողներին հետևել օժանդակ նյութի հրահանգներին։

Երեխաներ ունենալու վերաբերյալ ընդունեք հավատքի վրա հիմնված որոշումներ:

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 15

Կարդացեք հետևյալ մտահոգությունները, որոնք արտահայտվել են որոշ չափահաս երիտասարդների կողմից:

  1. Մեր վերջին հղիության ընթացքում ես ունեցա որոշ բժշկական բարդություններ, որոնք գուցե նորից կրկնվեն մեկ այլ հղիության ժամանակ: Այնպես որ ես և ամուսինս որոշեցինք դադարել երեխաներ ունենալ: Ես մեղավոր եմ զգում, որովհետև մենք ունենք միայն երկու երեխա, բայց իմ բոլոր եղբայրներն ու քույրերը ավելի մեծ ընտանիքներ ունեն:

  2. Ես և կինս, ի վերջո, նախատեսում ենք երեխաներ ունենալ, բայց մենք ցանկանում ենք ճանապարհորդել և մի քանի այլ փորձառություններ ունենալ մինչև դա անելը: Նորմա՞լ է սպասելը:

  3. Ես և ամուսինս ցանկանում ենք սկսել երեխաներ ունենալ: Մենք ուղղակի չգիտենք՝ արդյո՞ք պատրաստ ենք: Մենք հենց հիմա ֆինանսապես կայուն չենք զգում: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե երբ է ճիշտ ժամանակը։

Ընտրեք և խմբով կենտրոնացեք այս մտահոգություններից մեկի վրա և քննարկեք դրանց հաջորդող հարցերը.

  • Ի՞նչ առումներով է այս մտահոգությունը հիմնավոր:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այն, ինչ սովորեցիք նախապատրաստական նյութի բաժին 2-ից, որպեսզի օգնեք այդպիսի մտահոգություն ունեցող ինչ-որ մեկին:

  • Սուրբ գրություններից կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքներից ուրիշ ի՞նչ պատմություն կարող է օգնել մեկին, ով դեպի Աստված հավատքով առաջ շարժվելու իր ջանքերում ունի այս մտահոգությունը :

Երեխաներ ունենալու վերաբերյալ ընդունեք հավատքի վրա հիմնված որոշումներ:

ուսուցչի ձեռնարկ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել իրենց խմբային քննարկումից։ Եթե ուսանողները չեն նշում դա, հիշեցրեք նրանց այն խորհրդի մասին, որը տրված է Ալմա 37.37-ում, և ցուցադրեք հետևյալ սկզբունքը. Երբ ամուսիններն ու կանայք խորհրդակցում են Տիրոջ հետ և հավատք են գործադրում Նրա հանդեպ, Նա կառաջնորդի նրանց` երեխաներ ունենալու իրենց որոշումներում:

Հրավիրեք ուսանողներին հարցեր տալ, որ նրանք ունեն երեխաներ ունենալու պատվիրանի վերաբերյալ: (Գուցե դասից առաջ հավաքել եք ուսանողների որոշ հարցեր, որոնք կարող եք ընդգծել և քննարկել այստեղ:) Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը, որոնք զգում եք, որ կօգնեն ձեր ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը այս թեմայի առնչությամբ և քննարկեք դրանք դասարանի հետ.

  • Ինչո՞ւ է կարևոր ամուսինների և կանանց համար խորհրդակցել Երկնային Հոր հետ այն բանի վերաբերյալ, թե երբ երեխաներ ունենալ և քանի երեխա ունենալ:

  • Ձեր ճանաչած մարդիկ ինչպե՞ս են առաջ շարժվել հավատքով, երբ հայտնաբերել են, որ չեն կարող երեխաներ ունենալ (կամ ունենալ այնքան երեխաներ, որքան ցանկանում են):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք չդատենք ուրիշներին իրենց որոշումների վերաբերյալ, թե երբ երեխա ունենալ և քանի երեխա ունենալ:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և ուսանողներին ժամանակ տալ` գրանցելու իրենց մտքերը իրենց մեկ կամ երկու ընտրությունների վերաբերյալ.

  • Որո՞նք են իմ անձնական համոզմունքները և զգացողությունները երեխաներ ունենալու վերաբերյալ:

  • Ի՞նչ փոփոխություններ (եթե այդպիսիք կան) պետք է կատարեմ, որպեսզի իմ կամքը լիարժեք համապատասխանեցնեմ երեխաներ ունենալու վերաբերյալ Տիրոջ տեսակետին:

  • Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել երեխաներ ունենալու կարևորությունը:

  • Ինչպե՞ս կարող եմ մեծացնել իմ վստահությունը, որ Տերը կաջակցի ինձ և իմ կողակցին՝ կատարել երեխաներ ունենալու պատվիրանը Իր կամքին համապատասխան:

Հրավիրեք մի քանի ուսանողների, ըստ ցանկության, կիսվել իրենց գրածով:

Տերը հաստատել է կյանքի սրբությունը

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ ընտանեկան հռչակագրի հայտարարությունը նախապատրաստական նյութի 3-րդ բաժնի սկզբում։

  • Ի՞նչ է մեզ ուսուցանում այս հայտարարությունը մեր Երկնային Հոր մասին, և ի՞նչ է Նա կամենում Իր զավակների համար: (Կարող եք քաջալերել ուսանողներին մտածել, թե այս ճշմարտությունների իմացությունն ինչպես է ազդում իրենց երեխաների հանդեպ իրենց ցանկությունների վրա։)

Հիշեցրեք ուսանողներին, որ ընտանիքի հռչակագրից այս հայտարարությունը հակասում է որոշ գործառույթների, որոնք այսօր լայնորեն ընդունված են, ինչպես օրինակ՝ արհեստական վիժեցումը:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Աստծո ծրագրի մասին ձեր գիտելիքը, որպեսզի բացատրեք, թե «անձնական կամ սոցիալական հարմարավետության համար ընտրովի արհեստական վիժեցումը» ինչու է հակասում Աստծո կամքին: Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.6.1, ChurchofJesusChrist.org):

Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի աջակցեն և պաշտպանեն մարդկային կյանքի սրբությունը:

Որպես վերանայում և լրացուցիչ վկայություն, թե ինչ են քննարկել ուսանողները այս դասում, դիտեք «Հավատքով ունենալ երեխաներ» (2:25) տեսանյութը:

2:25

Կարող եք եզրափակել՝ կիսվելով այս դասում ուսանողների կողմից բացահայտված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ. Հիսուս Քրիստոսի ո՞ր ուսմունքներն են բերել ձեզ ամենամեծ ուրախությունը ձեր կյանքում մինչ այժմ:

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ մտքում խորհելով այդ հարցի շուրջ: