Ինստիտուտ
Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (Կրոն 200)-ի ներածությունը


«Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (Կրոն 200)-ի ներածությունը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Ներածություն», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (Կրոն 200)-ի ներածությունը

Բարի գալուստ հավերժական ընտանիքի դասընթաց: Շնորհակալությո՜ւն, որ ընդունել եք առաջարկը՝ օգնելու չափահաս երիտասարդներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը, Երկնային Հոր ծրագրում ընտանիքի վարդապետության ուսումնասիրության միջոցով: Այս ուսումնական ծրագիրը կօգնի ձեզ խթանել Քրիստոսակենտրոն և սովորողի վրա կենտրոնացած փորձառություններ, որոնք կառաջնորդեն ուսանողներին ավելի խորը դարձի գալ դեպի Փրկիչը:

Որո՞նք են այս դասընթացից ակնկալվող արդյունքները

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը հետևյալն է.

Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները, և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստել իրենց, իրենց ընտանիքները և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ: (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 1)։

Ծառայելով Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակին, այս դասընթացը կօգնի ուսանողներին

  • հասկանալ ընտանիքի կենտրոնական դերը Երկնային Հոր փրկության ծրագրում,

  • վերլուծել ընտանիքի հետ կապված հարցերն ու խնդիրները հավերժական տեսանկյունից,

  • գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս, անձնական և ընտանեկան մարտահրավերներին և հասարակության ճնշումներին դիմակայելիս,

  • կիրառել Հիսուս Քրիստոսի ուսմունքները սուրբ ուխտեր կապելու և պահելու, ինչպես նաև ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու հարցերում,

  • հմտանալ ընտանիքում սուրբ պարտականությունները կատարելու հարցում և ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ինչպե՞ս է կազմված այս ձեռնարկը

Այս ձեռնարկի բովանդակությունը ստեղծված է այնպես, որ օգնի ուսանողներին իմաստալից, կրթող փորձառություններ ունենալ՝ ինչպես դասից դուրս, այնպես էլ՝ դասարանում: Յուրաքանչյուր դաս բաղկացած է դասի նախապատրաստական նյութից և ուսուցչի նյութից: Այդ նյութերը կօգնեն ուսանողներին մտածված պատրաստվել, խորապես ուսումնասիրել և գործել այնպես, որ ավելի նմանվեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Յոթանասունի նախկին անդամ՝ Երեց Քիմ Բ. Քլարկն ուսուցանել է, թե ուսանողը (և ուսուցիչը) ինչ պետք է անի նյութերն ավելի խորը ուսումնասիրելու համար․

Նկար
Երեց Քիմ Բ. Քլարկ

Եթե իսկապես ցանկանում եք խորապես ուսումնասիրել, եթե ձեր սիրտը և միտքը բաց են սովորելու համար, և եթե գործեք ըստ այդ ցանկության, Տերը կօրհնի ձեզ: Երբ կատարեք ձեր բաժինը՝ հավատքով աղոթեք, նախապատրաստվեք, ուսումնասիրեք, ակտիվ մասնակցեք և անեք այն ամենն, ինչ կարող եք, ապա Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ, կմեծացնի սովորած նյութը կիրառելու ձեր կարողությունը և կօգնի ձեզ դառնալ այն, ինչ Տերն ուզում է, որ դառնաք։ (“Learning for the Whole Soul,” Ensign, Aug. 2017, 27)

Դասի նախապատրաստական նյութ

Դասի նախապատրաստական նյութը պետք է ուսումնասիրեք և՛ դուք, և՛ ձեր ուսանողները, դասին նախապատրաստվելիս: Այն ներառում է սուրբ գրությունների և եկեղեցու ղեկավարների ուսմունքները և «Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին» բաժինը, որը տալիս է դասի թեմայի հետ կապված օժանդակ նյութեր:

Դասի նախապատրաստական նյութը պարունակում է նաև հարցեր և վարժություններ, որոնք կօգնեն ուսանողներին խորացնել իրենց ուսումնասիրությունը և ավելի լավ պատրաստված լինել դասի մասնակցությանը: Օրինակ, «Ամուսնության նոր և հավիտենական ուխտը» 10-րդ դասի նախապատրաստական նյութը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել սուրբ գրությունների և եկեղեցու ղեկավարների ուսմունքները հավերժական ամուսնության ուխտի և կնքման արարողության մասին: Ապա, ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը․

Նկար
քննարկման աղյուսակ

Ուսուցչի նյութ

Յուրաքանչյուր դաս բաղկացած է 50 րոպեանոց դասաժամից: Շաբաթը մեկ անգամ 90 կամ ավելի րոպե տևողությամբ հանդիպող դասարաններին խորհուրդ է տրվում միացնել երկու դասերը:

Յուրաքանչյուր դասի ուսուցչի նյութի ներածության մեջ դուք կգտնեք դասի ակնկալվող արդյունքների նկարագրությունը։ Ներածությանը հաջորդում են դասավանդման առաջարկվող գաղափարները, որոնք կազմավորում են դասի կառուցվածքը, բովանդակությունը, քննարկման համար անհրաժեշտ օգտակար նյութերը և կիրառման գաղափարները:

Ուսուցչի նյութն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դա ազդում ուսանողների նախապատրաստության վրա։ 10-րդ դասի հետևյալ հրահանգը օրինակ է.

Նկար
ուսուցման հրահանգների աղյուսակ

Հետևողականորեն ուշադրություն դարձնելով ուսանողների պատրաստվածությանը, դուք կօգնեք նրանց զգալ յուրաքանչյուր դասին պատրաստվելու կարևորությունը և կօգնեք խորը ուսումնասիրել նյութերը:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք՝ այս դասընթացի դասավանդմանը նախապատրաստվելիս

Ինչպես անում եք դուք և ձեր ուսանողները դասից առաջ, մի որոշ ժամանակ խորհեք, երբ պատրաստվում եք այս դասընթացի դասավանդմանը։ Նախ՝ մեկ կամ երկու դաս կարդացեք, որպեսզի ծանոթանաք դասի նախապատրաստական և ուսուցչի նյութերին։ Ուսուցանելուն պատրաստվելիս, ուշադրություն դարձրեք, թե այս նյութերն ինչպես են նախատեսված միասին օգտագործելու համար։ Ապա խորհեք հետևյալ հարցերի մասին՝ ես ինչպե՞ս կարող եմ խրախուսել ուսանողներին ուսումնասիրել յուրաքանչյուր դասի նախապատրաստական նյութը։ Ես ի՞նչ կարող եմ անել, որ ընդգրկեմ դասի մասնակցությանն այն ուսանողներին, ովքեր չեն ուսումնասիրել նախապատրաստական նյութը:

Նշում․ Երբ ուսանողները պատրաստ են գալիս դասի քննարկումներին, դուք կտեսնեք, որ կարող եք դասարանում ավելի արագ անցնել հավերժական ընտանիքի հետ կապված վարդապետության և սկզբունքների խորը, իմաստալից քննարկումներին։ Սա թույլ կտա, որ դասին ավելի շատ ժամանակ ունենաք ուսումնասիրելու, թե ինչպես կարող եք դուք և ձեր ուսանողները կիրառել այն ճշմարտությունները, որոնք նրանք բացահայտում են դասերին:

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ կերպով նախապատրաստվել ուսուցմանը:

Երկնային Հայրը կօգնի ձեզ, երբ դուք նախապատրաստվեք և ուսուցանեք Իր զավակներին։ Սուրբ գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելու և ավետարանով ապրելու ձեր ջանքերը կօգնեն ձեզ արժանի լինել Հոգու առաջնորդությանը, երբ պատրաստվում եք ուսուցանելու։

Ուսումնասիրելով դասի նախապատրաստական և ուսուցչի նյութերը ամեն դասի համար, աղոթեք Տիրոջ օգնության համար, որպեսզի հասկանաք ձեր ուսանողների կարիքները: Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Բաց եղեք՝ բաց եղեք հատկապես Հոգու համար: Ձեր դասի ծրագրում տեղ թողեք խուսանավելու համար: Եթե կարիք ունեք մի քիչ կրճատելու դասը, որպեսզի բերեք ձեր վկայությունը և քննարկում ծավալեք որևէ արդիական հարցի շուրջ, խնդրում ենք անել դա այն դեպքում, երբ Հոգին հուշում է, որ դա տեղին է: …

Հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել։ (“Angels and Astonishment” [address given at the Church Educational System training broadcast, June 12, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org

Հատկապես, եթե դուք համատեղում եք երկու դաս մեկ դասաժամում, հաշվի առեք ձեր ուսանողների կարիքները և փնտրեք Հոգու առաջնորդությունը։ Այս բաներն անելով կկարողանաք որոշել, թե ուսուցչի նյութի որ հատվածներն օգտագործեք այնպես, ինչպես դրանք գրված են, իսկ որոնք հարմարեցնեք այնպես, որ ձեր ուսանողներն ավելի իմաստալից ուսուցման փորձառություններ ունենան։ Այդպիսով կարող եք որոշել, թե ուսուցչի նյութի որ հատվածները շեշտել, իսկ որոնք ամփոփ ներկայացնել:

Միգուցե օգտակար լինի, եթե յուրաքանչյուր դասի ուսուցանմանը պատրաստվելիս ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերից մի քանիսը․

  • Արդյո՞ք աղոթել եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու և իմ ուսանողների կարիքներն իմանալու համար։ Ինչպե՞ս կարող եմ որոշել, թե որ դասի բովանդակությունն է առավել հարմար նրանց համար: Ինչպե՞ս կարող եմ իմ սերը փոխանցել նրանց:

  • Արդյո՞ք ես լավ եմ ուսումնասիրել դասի նախապատրաստական նյութը, ներառյալ սուրբ գրությունները և ուսուցչի նյութը: Արդյո՞ք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ այս դասի ժամանակ օգնել իմ ուսանողներին կենտրոնանալ Փրկիչի վրա և սովորել Սուրբ Հոգուց:

  • Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ջանասիրաբար սովորելու մթնոլորտ և օգնել ուսանողներին լիարժեք ներգրավված լինել դասին: Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ուսանողները բավարար ժամանակ ունեն, որպեսզի կազմեն անձնական ծրագրեր՝ իրենց սովորածը կիրառելու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ ստեղծել սովորելուն նպաստող մթնոլորտ, որտեղ ուսանողներն իրենց կարևոր կզգան։ Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց գնահատված, ընդունված և ապահով զգալ միմյանց հետ կիսվելու և միմյանցից սովորելու համար: (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․78, 122:)

Ինչպե՞ս հարմարեցնեմ դասերը հաշմանդամություն ունեցող ուսանողներին

Ուսուցմանը նախապատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և ակնկալիքները, որպեսզի նրանք էլ հաջողությամբ մասնակցեն։ Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք Disabilities page կայքի նյութերին disabilities.ChurchofJesusChrist.org-ում։

Ինչպե՞ս են ուսանողները կրեդիտներ ստանում այս դասընթացի համար:

Ինստիտուտի ավարտականի համար բավարար կրեդիտներ հավաքելու համար ուսանողներից պահանջվում է՝

  • ուսումնասիրել նախապատրաստական նյութը՝ դասերի առնվազն 75 տոկոսի համար,

  • մասնակցել անցկացվող դասերի 75 տոկոսին և

  • կատարեք չորս ուսումնական փորձառություններից մեկը․

    1. Պահել օրագիր։

    2. Գրել նախապատրաստական նյութում տրված բոլոր հարցերի պատասխանները և վարժությունները (նկատի ունեցեք, որ ուսանողները պետք չէ, որ ձեզ հանձնեն իրենց օրագրերը կամ պատասխանները։ Կիսամյակի վերջում նրանք պարզապես պետք է ցույց տան իրենց կատարած աշխատանքը):

    3. Գրել շարադրությանը վերաբերող երեք հարցերի պատասխանները:

    4. Ծրագրել և ավարտին հասցնել ուսումնական որևէ առաջարկ (ուսուցչի հավանությամբ), որը կապված է դասընթացի բովանդակության հետ։ (Մանրամասների համար բացեք Institute Elevate Learning Experiences էջը, ChurchofJesusChrist.org:)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք, թե ինչ փորձառություն կցանկանայիք, որ ձեր ուսանողներն ունենան այս դասընթացից։ Թվարկեք ձեր մտքերից կամ տպավորություններից մի քանիսն այն մասին, թե ինչպես եք պատրաստվում օգնել ուսանողներին իմաստալից ուսումնական փորձառություն ունենալ։