Ինստիտուտ
Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ. Նյութական կարիքների ապահովում


«Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ․ Նյութական կարիքների ապահովում», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
երիտասարդ ընտանիքը միասին վայելում է ճաշը

Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ

Նյութական կարիքների ապահովում

Տերը հոգ է տանում մեր նյութական և ֆիզիկական բարօրության մասին: Նա բացահայտել է ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ապահովել ձեր սեփական և ձեր ընտանիքի ֆիզիկական կարիքներն այնպիսի եղանակներով, որոնք կօգնեն ձեզ նաև հոգևորապես աճել: Այս նյութն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ավելի լավ կիրառել այդ ճշմարտությունները:

Բաժին 1

Ո՞րն է իմ պարտականությունը ընտանիքիս նյութական կարիքներն ապահովելու գործում

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնումից ոչ շատ անց Տերը բացահայտեց Եկեղեցու անդամների որոշ նյութական պարտավորություններ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 75․28–29, 83.4-ը և մտածեք, թե Տիրոջ խորհուրդը որքանո՞վ է կիրառելի ձեզ համար:

Վերջին օրերի մարգարեների միջոցով Տերը վերահաստատել է, որ «ծնողների սուրբ պարտականությունն է` դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» ChurchofJesusChrist.org):

Իրենց երեխաների ֆիզիկական կարիքներն ապահովելու այս պարտականությունը կատարելու համար ծնողները պետք է սովորեն ինքնապահով լինել: Ինքնապահովումը ավետարանի հիմնարար սկզբունք է: Այն «անձի և ընտանիքի նյութական կարիքներն ապահովելու ունակությունը, պարտավորությունը և ջանքերն են» (Ապահովել Տիրոջ ձևով. բարօրության վերաբերյալ ղեկավարի ուղեցույցի ամփոփագիր [2009],1

Նկար
չափահաս երիտասարդը ուտելիք է պատրաստում ռեստորանում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը ուսուցանել է հետևյալը ինքնապահովման սկզբունքների մասին.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Ինքնապահովում նշանակում է՝ պատասխանատվություն ստանձնել մեր սեփական հոգևոր և նյութական բարօրության և նրանց համար, ում Երկնային Հայրը վստահել է մեր հոգածությանը: Միայն այն ժամանակ, երբ մենք ինքնապահով ենք, կարող ենք իսկապես նմանվել Փրկիչին՝ ուրիշներին ծառայելիս և օրհնելիս:

Կարևոր է հասկանալ, որ ինքնապահովումը միջոց է նպատակի համար: Մեր վերջնական նպատակն է՝ նմանվել Փրկիչին, և այդ նպատակը մեծանում է ուրիշներին մատուցած մեր անձնուրաց ծառայությամբ: Ծառայելու մեր կարողությունը մեծանում կամ նվազում է՝ մեր ինքնապահովման մակարդակից կախված («Ավետարանի տեսլականը բարօրության վերաբերյալ․ Հավատք գործի մեջ», Բարօրության և ինքնապահովման հիմնական սկզբունքներ [ղեկավարության համաշխարհային ժողով, 2009], 1–2, տես նաև ChurchofJesusChrist.org)

Մտածեք ինքնապահովման վերաբերյալ հրահանգին հետևելու կարևորության մասին:

Երբ ինքնապահով եք, դուք օգտվում եք օրհնություններից և ունակություններից, որոնք Աստված տվել է ձեզ՝ ձեր և ձեր ընտանիքի մասին հոգ տանելու, ինչպես նաև ձեր սեփական խնդիրների լուծումները գտնելու համար: Ինքնապահովումը չի նշանակում, որ դուք պետք է կարողանանք ամեն ինչ ինքնուրույն անել։ Իսկապես ինքնապահով լինելու համար դուք պետք է սովորեք աշխատել մյուսների հետ և դիմեք Տիրոջը՝ Նրա օգնության և ուժի համար։ (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 41)

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ուսուցանել է. «Ոչ մի ճշմարիտ Վերջին Օրերի Սուրբ, որը ֆիզիկապես կամ հուզական առումով կարողունակ է, կամավոր իր սեփական կամ իր ընտանիքի բաօրության բեռը չի դնի մեկ ուրիշի վրա» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 116, տես նաև Ա Տիմոթեոս 5.8): Իմացեք, որ Տերը կօգնի ձեզ ինքնապահով դառնալու ձեր ջանքերում: Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ «[Նրա] նախախնամության միջոցով» Եկեղեցին կարող է «անկախ կանգնել»՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգևորապես (Վարդապետություն և Ուխտեր 78.14): Նմանապես, Փրկիչը «[Իր] նախախնամության միջոցով կարող է օգնել ձեզ դառնալ ինքնապահով և ունակ` ապահովելու ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ ունեցաք ձեր ընտանիքի նյութական կարիքները հոգալու պատասխանատվության մասին:

Բաժին 2

Ի՞նչը կարող է օգնել ինձ զարգացնել ինքնապահովումը և դառնալ ավելի լավ մատակարար

Ջանասեր աշխատանքի էթիկայի կանոնների պահպանումը կարևոր է ինքնապահովում գարգացնելու և մեր ընտանիքներն ապահովելու համար: Սկսած Ադամից՝ մեր Երկնային Հայրը պատվիրել է Իր զավակներին աշխատել (տես Մովսես 4.25, 29, Բ Թեսաղոնիկեցիս 3.10–13): Տքնաջան աշխատանքը և ջանասիրությունը Աստծո և այն մարդկանց բնորոշ գծերն են, ովքեր ձգտում են հետևել Նրան (տես 2 Նեփի 5.17, Մոսիա 27.3–4):

Նկար
չափահաս երիտասարդն աշխատում է կաթնամթերքի խանութում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը շեշտել է տքնաջան աշխատանքի կարևորությունը, երբ ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Աստված ծրագրել է այս մահկանացու գոյությունը, որպեսզի գրեթե անդադար ճիգեր պահանջի։… Աշխատանքով ենք մենք պահպանում և հարստացնում կյանքը: Այն մեզ հնարավորություն է տալիս ապրել մահկանացու կյանքի հիասթափությունների և ողբերգությունների ժամանակ: Դժվար վաստակած հաջողությունը անձնական արժանապատվության զգացում է առաջացնում: Աշխատանքը ձևավորում և ազնվացնում է բնավորությունը, գեղեցկություն է ստեղծում և Աստծուն ու մեկս մյուսին ծառայելու միջոց է հանդիսանում: Նվիրաբերված կյանքը լցված է աշխատանքով, երբեմն միօրինակ, երբեմն նվաստացուցիչ, երբեմն անշնորհակալ, սակայն աշխատանքն է, որ միշտ բարելավում է, կարգի է բերում, հաստատում, բարձրացնում, սպասավորում և ոգեշնչում: («Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 17)

Ի լրացում ծնողների ունեցած պարտավորության՝ «ապահովել իրենց [զավակների] ֆիզիկական և հոգևոր կարիքները», «ըստ աստվածային ծրագրի, հայրերն են … պատասխանատու` ապահովել … իրենց ընտանիքների կենսական կարիքները («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»): Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խրախուսել է նրանց, ովքեր պատրաստվում են հայրեր դառնալ.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Նախապատրաստվեք այժմ՝ լինելով ջանասեր դպրոցում և ծրագրեք ստանալ հետագա ուսուցում: Կրթությունը, որը կստանաք համալսարանում, մասնագիտացված դպրոցում, քոլեջում կամ նմանատիպ այլ հաստատություններում, բանալի է հանդիսանում՝ ձեզ անհրաժեշտ հմտությունները և ունակությունները զարգացնելու համար։ («Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 96)

Նկար
երիտասարդ չափահասն աշխատում է

Կրթության ձգտելու խորհուրդը կարևոր է Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտների համար։ Տերը պատվիրել է մեզ «ուսում փնտրել, ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 90.15): Այս պարտականության վերաբերյալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մարդկային յուրաքանչյուր բանականության հանդեպ մեր սուրբ հարգանքից ելնելով՝ մենք կրթություն ստանալը համարում ենք կրոնական պարտականություն: … Մեր Արարիչն ակնկալում է, որ Իր զավակները ամենուրեք կրթվեն: (“Where Is Wisdom?,” Ensign, Nov. 1992, 6)

Մտածեք կրթության այլ հնարավոր օրհնությունների մասին, որոնք, բացի մեր ընտանիքի ֆինանսական կարիքներն ավելի լավ ապահովելուց, օգնում են նաև այլ հարցերում: Կրթություն ստանալը կարող է հանգեցնել ինքնակայացման և օգնել մեզ բավարարել Տիրոջ սպասումները` Նրա կողմից տրված պարգևներն ու ունակությունները զարգացնելու և օգտագործելու առումով (տես Մատթեոս 25.14–30): Կրթություն ստանալով կարող ենք բարելավել կյանքի դժվարություններով նավարկելու մեր ունակությունը: Կրթությունը նաև մեծացնում է մյուսներին ծառայելու և Տիրոջ արքայությունը կառուցելու մեր կարողությունը։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Ձեր տաղանդները կավելանան, եթե դուք ուսում ստանաք և կրթվեք: Դուք կկարողանաք ավելի լավ օժանդակել ձեր ընտանիքին նրանց ուսման մեջ, և կունենաք մտքի խաղաղություն, իմանալով, որ պատրաստված եք հնարավոր պատահարների, որոնց կարող եք հանդիպել այս կյանքում» («Երեք նպատակներ պետք է ուղեկցեն ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 119)։

Նկար
երիտասարդ չափահասները միասին են կատարում դպրոցական աշխատանքը

Որոշ դեպքերում՝ մահվան, ամուսնալուծության կամ այլ մեղմացուցիչ հանգամանքերի պատճառով, մայրը պետք է ապահովի ընտանիքը (տես ընտանիքի մասին հայտարարության պարբերություն 7-ը). Այլ դեպքերում երկու ծնողներն էլ պետք է աշխատեն՝ օգնելով բավարարել իրենց ընտանիքի հիմնական կարիքները: Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը կարևոր զգուշացում և օգտակար խորհուրդ է տվել երկու ծնողների աշխատանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու առնչությամբ.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Այսօր նշանակալի ճնշում կա մեր նյութական աշխարհում` ունենալ և ծախսել ավելի շատ փող: Դժբախտաբար, սա ստիպում է ամուսնացած մայրերին աշխատել տնից դուրս, որպեսզի, ապահովեն երկրորդ եկամուտ: Երբ ամուսինները, կանայք և երեխաները ճանաչեն տարբերությունը հիմնական կարիքների և նյութական պահանջների միջև, նրանք կնվազեցնեն ֆինանսական բեռները և կօգնեն մայրերին լինել տանը: Տնից դուրս աշխատելու վերաբերյալ որոշման ընդունումը դժվար է և պետք է ընդունվի աղոթքով՝ միշտ մտքում պահելով ապրող մարգարեների խորհուրդը այդ բարդ հարցի վերաբերյալ: (“The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, Mar. 2006, 31; տես նաև Ալմա 37.37)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ, կամ Նա ինչպես կարող է օգնել ձեզ զարգացնել ջանասեր աշխատանքի էթիկա և ստանալ ավելի լավ կրթություն:

Բաժին 3

Ֆինանսական կառավարման ի՞նչ սկզբունքներ կարող են առաջնորդել ինձ՝ ընտանիքս ապահովելու համար

Երկիրը պատկանում է Տիրոջը (տես Սաղմոս 24.1): Նա մեզ ուժ և հասանելիություն է տալիս երկրային ռեսուրսներին, որպեսզի ապահովենք մեր նյութական և հոգևոր կարիքները (տես Երկրորդ Օրինաց 8.10, 18, Վարդապետություն և Ուխտեր 59.18–20): Տիրոջ համար բոլոր բաները հոգևոր են, նույնիսկ Նրա աշխարհիկ օրենքները (տես Վարդապետություն և Ուխտեր 29․34)։ Նա գիտի ինչպես օրհնությունները, այնպես էլ դրամական միջոցներ փնտրելու և ձեռք բերելու հետ կապված հոգևոր ռիսկերը: Նա հայտնել է սկզբունքներ, որպեսզի օգնի մեզ այնպես կառավարել այդ ռեսուրսները, որ դրանք կարողանան օրհնել և պաշտպանել մեզ՝ որպես անհատներ և ընտանիքներ:

Նկար
չափահաս երիտասարդը նստած է նստարանին
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Հետևյալ սուրբգրային հատվածներից ընտրեք կամ ինքնուրույն գտեք առնվազն երկուսը և բացահայտեք դրանցում ուսուցանվող իմաստուն ֆինանսական կառավարման սկզբունքները: Դասի եկեք պատրաստ՝ ձեր հայտնաբերածի շուրջ քննարկում ծավալելու համար։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրեք որոշ իմաստուն ընտրություններ, որոնք դուք կատարել եք ձեր նյութական կարիքները հոգալու համար, ինչպես նաև որոշ եղանակներ, որոնցով զգում եք, որ կարող եք կատարելագործվել՝ ձեր նյութական կարիքները հոգալու ջանքերում: