Ինստիտուտ
Դաս 16․ Ուսուցչի նյութ. Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում


«Դաս 16․ Ուսուցչի նյութ. Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում, Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 16․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 16․ Ուսուցչի նյութ

Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում

«Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այս դասին ուսանողները կքննարկեն, թե իրենց անձնական և ընտանեկան կյանքը ինչպես կառուցեն Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: Հրավիրեք նրանց բացահայտել խոչընդոտները, որոնք կարող են խանգարել իրենց այդ գործում, և ուղիներ` դրանք հաղթահարելու համար:

Ուսուցման առաջարկներ

Մեր անձնական և ընտանեկան կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով՝ պաշտպանում և զորացնում ենք մեզ

Ցուցադրեք Ֆիլադելֆիայի (Պենսիլվանիա) տաճարի կից նկարը: Հիշեցրեք ուսանողներին շենքի հիմքի նպատակի մասին (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը

Նկար
Ֆիլադելֆիայի (Պենսիլվանիա) տաճարը

Միասին կարդացեք Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի հետևյալ հայտարարությունը, որում նա նկարագրել է Ֆիլադելֆիայի (Պենսիլվանիա) տաճարի համար ուժեղ հիմք ստեղծելուն ուղղված ինժեներական ջանքերը:

Նկար
Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմ

Տաճարը կենթարկվի … կործանարար քամիների և խորտակիչ ստորգետնյա ջրերի ազդեցությանը: Այդ դաժան պայմանները, եթե չվերահսկվեն, կարող են նշանակալիորեն վնասել և նույնիսկ կործանել այս վեհաշուք շինությունը:

Իմանալով, որ այդ ուժերը անխնա հարձակվելու են տաճարի վրա, ճարտարագետները նախագծել են, և կառույցի ողջ տարածքի տակ կապալառուն փորել է 32 ոտնաչափ (10 մետր) խորությամբ անցք: Անցքը փորվել է Պենսիլվանիայի բնական գրանիտի մեջ` ապահովելով անշարժ հիմք, որպեսզի դրա վրա կառուցվի տաճարը: Այնուհետև, բետոնե հենակետերը և հիմքերը ժայռային խարիսխներով կապվել են գրանիտե հիմնաժայռին, որպեսզի դիմանան ուժգին քամիներին և հզոր ստորերկրյա ջրերին: Խարիսխները 50-175 ֆուտ (15-53 մ) փորվել են գրանիտի մեջ:

Ես այդպիսի մանրամասն տեղեկատվություն եմ տալիս` ուսուցանելով այս միտքը. ի տարբերություն շենքի կառուցվածքի (որը ժամանակավոր է), մեր հավիտենական (և, հուսով ենք, հավերժական) կյանքը կառուցելիս, մենք երբեմն դժբախտաբար քիչ ուշադրություն ենք դարձնում մեր հիմքերի ճարտարապետությանն ու շինարարությանը: Հետևաբար, մենք շատ խոցելի ենք դառնում և հեշտությամբ հարվածի ենթարկվում վտանգավոր ուժերի կողմից: (“Jesus Christ: Our Firm Foundation,” Ensign, Apr. 2016, 58)

Հրավիրեք ուսանողներին իրենց մտքում պահել այդ տաճարի հիմքի նկարագիրը, երբ միասին վերանայեք Հելաման 5.12-ը:

  • Ի՞նչ է ուսուցանում այս հատվածն այն մասին, թե անհատներն ու ընտանիքները ինչո՞ւ պետք է հոգևոր հիմք կառուցեն Հիսուս Քրիստոսի վրա: (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ անհատներն ու ընտանիքները կառուցում են իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, սատանան զորություն չի ունենա կործանելու նրանց:)

  • Որոնք են հակառակորդի այն մի քանի սովորական «զորեղ քամիները, … նետերը պտտահողմում, … կակուտը և … զորեղ փոթորիկ[ները]», որոնց բախվում են ընտանիքները մեր օրերում:

  • Անհատներն ու ընտանիքները ի՞նչ եղանակներով կարող են կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: (Որպես այս քննարկման մաս՝ հրավիրեք ուսանողներին կիսվել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի և երեց Հոլսթրոմի հայտարարություններից իրենց սովորածով, ինչպես նաև «Գրի առեք ձեր մտքերը» նախապատրաստական նյութի բաժին 1-ի վարժությունից:)

  • Դուք կամ ձեր ընտանիքն ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որտեղ Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելն օգնել է դիմակայել կամ հաղթահարել տարբեր տեսակի փոթորիկներ:

Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելը երջանկություն է բերում ընտանեկան կյանք

Ցուցադրեք հետևյալ միտքը ընտանիքի հռչակագրից. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org):

Բարելավենք մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Խրախուսեք ուսանողներին մասնակցել դասին: Փնտրեք եղանակներ, որպեսզի խրախուսեք բոլոր ուսանողներին մասնակցել դասին: Յուրաքանչյուր ուսանող ունի եզակի ծագում, հետաքրքրություններ, հույսեր և խնդիրներ, որոնք լրացնում են նրա գաղափարներն ու հարցերը: Ուսանողների հստակ տեսակետները կարող են անհատական ուղիներով օրհնել դասարանում գտնվող մյուս ուսանողներին: Երբ ուսանողները մասնակցում են, ուշադիր լսելով կարող եք նաև գնահատել նրանց կարիքներն ու մտահոգությունները:

Հրավիրեք ուսանողներին բացել սուրբ գրության իրենց գտած հատվածը, որը պարունակում է Հիսուս Քրիստոսի մի ուսմունք, որն իրենց երջանկություն է բերել իրենց անձնական կամ ընտանեկան կյանքում, երբ կիրառել են այն: (Տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը: Գուցե ձեզ անհրաժեշտ լինի ուսանողներին մի քանի րոպե հատկացնել` հատվածը գտնելու համար:)

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Հրավիրեք ուսանողներին կիսվել սուրբ գրությունների իրենց հատվածներով՝ հետևյալ հարցերի իրենց պատասխանների հետ միասին (ցուցադրեք հարցը կամ գրեք այն գրատախտակին):

  • Ավետարանի այդ ուսմունքին հետևելով՝ ինչպե՞ս կարող եք օրհնել որևէ մարդու, որևէ ամուսնություն կամ ընտանիքի:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց խմբերում քննարկածով։

Հրավիրեք ուսանողներին լուռ վերանայել 4 Նեփի 1.1, 11–13, 15–18-ը, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք արտահայտում են Փրկիչի ուսմունքները, որոնցով այդ մարդիկ ընտրեցին ապրել: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

  • Ընտանիքը ինչ օրհնություններ կարող է ստանալ, երբ նրանք ձգտում են միասին ապրել ըստ Փրկիչի ուսմունքների: Որտե՞ղ եք տեսել այդպիսի օրհնությունների օրինակներ:

  • Ի՞նչ եղանակներով է հակառակորդը փորձում խանգարել մեզ ստանալ այդ օրհնությունները: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հրավիրեք վերանայել օրինակները նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

Ցուցադրեք երեց Բրեդլի Դ. Ֆոսթերի հետևյալ հայտարարությունը, ով նախկինում ծառայել է որպես Յոթանասունի անդամ:

Նկար
Երեց Բրեդլի Դ. Ֆոսթեր

Պարտադիր չէ, որ շեղումը չար լինի՝ արդյունավետ լինելու համար: («Մայրիկն ասել է ինձ», Լիահոնա, մայիս 2010, 99)

  • Որոնք են այն մի քանի շեղումները, որոնք գուցե ի բնե չար չեն, բայց կարող են խանգարել մեզ ամուր հիմնվել Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա: Ի՞նչ եք արել, որպեսզի նվազեցնեք կամ վերացնեք մեկ կամ մի քանի այդպիսի շեղումները ձեր կյանքից:

  • Ի՞նչ օրհնություններ կարող են մարդիկ բաց թողնել, եթե նրանց հիմքը կառուցված է օրինակ՝ մշակութային ավանդույթի, զվաճության կամ փողի վրա:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին իմաստալի վարվել՝ այս դասում իրենց սովորածի հիման վրա: Օրինակ՝ կարող եք ուսանողներին մի քանի րոպե հատկացնել՝ վերանայելու երեց Գարի Ի. Սթիվենսոնի հայտարարությունը և «Գործիր» վարժությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Ապա հրավիրեք ուսանողներին գրել լրացուցիչ մտքեր՝ կապված իրենց նպատակի կամ ծրագրի հետ:

Կարող եք եզրափակել` կիսվելով ձեր վկայությամբ այն երջանկության վերաբերյալ, որը դուք եք զգացել ձեր անձնական և ընտանեկան կյանքում, երբ կառուցել եք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբ են տեսել, որ ամուսինն ու կինը աշխատում են միասին որպես հավասար գործընկերներ: Նրանք գուցե մտածեն այն ժամանակների մասին, երբ ականատես են եղել զույգերի, ովքեր չեն աշխատել որպես հավասար գործընկերներ ինչ-որ պատճառով: Քաջալերեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նյութը` մտքում ունենալով այս օրինակները և որոշել, թե իրենք ինչպիսի ընկերակցություն կկամենային ունենալ իրենց սեփական ամուսնության մեջ: