Ինստիտուտ
Դաս 27. Դասի նախապատրաստական նյութ. Խթանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր


«Դաս 27․ Դասի նախապատրաստական նյութ. Խթանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 27․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Նկար
ընտանիքի անդամները միասին զբոսնում են

Դաս 27. Դասի նախապատրաստական նյութ

Խթանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության հիմնական միավոր

Տասներկու Առաքյալների քվորումի նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է սովորեցնում [ընտանիքի] հռչակագիրը, քանի որ ընտանիքը հասարակության, տնտեսության, մեր մշակույթի և մեր կառավարության հիմնական միավորն է։ Եվ ինչպես գիտեն վերջին օրերի սրբերը, ընտանիքը կլինի նաև սելեստիալ թագավորության հիմնական միավորը» (“What Matters Most Is What Lasts Longest,” Liahona, Nov. 2005, 42)։ Մտածելով այն հիմնարար դերի մասին, որ ընտանիքն ունի հասարակության և հավերժության մեջ, մտածեք, թե ինչ կարող եք անել այն խթանելու և պաշտպանելու համար:

Բաժին 1

Ո՞ր ազդեցություններն են նպաստում ընտանիքի քայքայմանը

Ժամանակակից հասարակություններում ընտանիքը թուլացնող բազմաթիվ գործոններ կան։ Քանի որ Տերը սիրում է մեզ և ցանկանում է օրհնել, Նա խոսում է մարգարեների միջոցով՝ զգուշացնելով մեզ այս կամ այլ վտանգների մասին: Վերջին օրերի մարգարեները նախազգուշացրել են, որ «ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org

«Ընտանիքի քայքայման» երևույթներն ամենուր են։ Օրինակ, մենք տեսնում ենք,

  • որ ավելանում են առանց ամուսնության համատեղ կյանքի դեպքերը, ամուսնությունից դուրս կամ միայնակ ծնողների ընտանիքներում ծնվող երեխաները,

  • նվազում են ամուսնություններն ու ծնելիությունը։

  • Տարածված են հղիության արհեստական ընդհատումները, ամուսնալուծությունները, բռնություններն ու դիսֆունկցիան ընտանեկան կյանքում։

  • Տարածված է ընտանիքը քայքայող հանրային քաղաքականությունը և լրատվությունը։

(See Bruce C. Hafen, “The Proclamation on the Family: Transcending the Cultural Confusion,” Ensign, Aug. 2015, 54; Դալլին Հ․ Օուքս, «Պաշտպանել երեխաներին», Լիահոնա, նոյ. 2012, 43, «Ամուսնալուծություն», Լիահոնա, մայիս 2007, 70, Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 14)։

Նկար
տղամարդու և կնոջ պատռված նկար

Պողոս Առաքյալը նախազգուշացրել է վտանգների մասին, որոնք կլինեն վերջին օրերին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Բ Տիմոթեոս 3․1-6, 13-ը և խորհեք, թե ինչպես են Պողոսի նկարագրած պայմանները նպաստում ընտանիքի քայքայմանը: Մտածեք նաև, թե հասարակության այդ տրամադրվածություններն ինչպես կարող են արագացնել ընտանիքի քայքայման գործընթացը: (Դուք կարող եք կարդալ ծանոթագրությունները կամ բառարանում նայել անծանոթ բառերը՝ այս հատվածի ձեր ըմբռնումն ավելի խորացնելու համար)։

Երեց Բրյուս Դ. Փորթերը, ով նախկինում Յոթանասունից էր, դիտարկել է մի պատճառ, թե ինչու են տղամարդիկ և կանայք դարձել «ինքնասէր» (Բ Տիմոթեոս 3․2):

Նկար
Երեց Բրյուս Դ. Փորթեր

Միլիոնավոր ընտանիքների քայքայումը մասամբ տեղի է ունենում այն պատճառով, որ հանրաճանաչ լրատվամիջոցներն ու մշակույթը փառաբանում են եսասիրությունը՝ անհատի սոցիալական կամ բարոյական պարտավորությունների հետ կապ չունենող, ամբողջովին անկախ վիճակը, երբ մարդն ազատ է հասնելու այն նպատակներին, որոնք ընտրում է, այնքան ժամանակ, քանի դեռ դա ուղիղ ֆիզիկական վնաս չի պատճառում մյուս ինքնասեր մարդկանց։ (“Defending the Family in a Troubled World,” Ensign, June 2011, 15)։

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով ընտանիքի քայքայումն ի՞նչ ազդեցություն ունի հասարակության վրա: Այդպիսի ազդեցությունների ի՞նչ օրինակներ եք դուք տեսել։

Բաժին 2

Ես ի՞նչ պատասխանատվություն ունեմ ընտանիքը խթանելու և պաշտպանելու գործում:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների քվորումը տվել են այս հանձնարարությունը. «Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն և միջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին»)։

Կան բազմաթիվ ուղիներ, որոնցով մենք կարող ենք կատարել այս մարգարեական հանձնարարությունը: Մտածեք հետևյալ գաղափարներից մի քանիսի մասին.

  • Աշխատեք ամրապնդել ձեր սեփական ընտանիքը:

  • Պարզեք, թե որ խնդիրներն են սպառնում ձեր ընտանիքին:

  • Աջակցեք կամ պաշտպանեք քաղաքական այն առաջնորդներին, կազմակերպություններին և քաղաքականությունը, որոնք նեցուկ են ընտանիքին։

  • Սոցիալական կայքերի միջոցով խրախուսեք ընտանեկան դրական արժեքները։

  • Հնարավորության դեպքում կիսվեք ընտանիքի մասին ավետարանի ուսմունքներով և ձեր զգացմունքներով:

Նկար
չափահաս երիտասարդները զրուցում են

Մեր ընտանեկան հանգամանքները պարտադիր չէ, որ կատարյալ լինեն, որպեսզի մենք խթանենք կամ պաշտպանենք ընտանիքը: Մեր ձայնը հարկավոր է, անկախ մեր ընտանեկան հանգամանքներից:

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունում ծառայելու ժամանակ նախագահ Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.

Նկար
Քույր Բոննի Լ. Օսկարսոն

Մենք պետք է համարձակորեն պաշտպանենք Տիրոջ հայտնած վարդապետությունները, որոնք նկարագրում են ամուսնությունը, ընտանիքները, տղամարդկանց և կանանց աստվածային դերերը և տան կարևորությունը որպես սրբազան վայր, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհն աղաղակում է մեր ականջներին, որ այս սկզբունքները հնացել են, սահմանափակող են և այլևս տեղին չեն։ Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում։ («Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015, 15)

Լինում են պահեր, երբ վախենում եք խթանել կամ պաշտպանել ընտանիքը, ընդդիմության հանդիպելու պատճառով։ Մտածեք, թե ինչպես կարող եք ուժ ստանալ զորավար Մորոնիի և նեփիացիների գործողություններից, ովքեր խիզախորեն կանգնեցին լամանացիների ագրեսիայի դեմ՝ «պաշտպանելու իրենց հողերը և իրենց տները, իրենց կանանց և իրենց երեխաներին» (Ալմա 43․9

Նկար
պատկերակ, գործել

Գործեք

Կազմեք գործողությունների պարզ ծրագիր, համաձայն որի ավելի լավ կխթանեք և կպաշտպանեք ընտանիքը։ Պատրաստ եղեք դասարանում կիսվելու ձեր ծրագրից առնվազն մեկ գաղափարով:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ավելի վստահ խոսել ուրիշների հետ ընտանիքի վերաբերյալ Տիրոջ ուսմունքների մասին։

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը նշել է, որ ընտանիքի մասին հռչակագրի ուսմունքները «ակնհայտորեն տարբերվում են աշխարհիկ որոշ ընթացիկ օրենքներից ու սովորույթներից» («Ծրագիրը և Հռչակագիրը», Լիահոնա, նոյ. 2017, 29)։ Կյանքում պատահում է, որ ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող թեմաներից ենք խոսում մարդկանց հետ, ովքեր այլ հայացքներ ունեն, քան մենք։ Նման պահերին ձեռնպահ մնացեք առճակատումից (տես Վարդապետություն և Ուխտեր 19․30)։ Աշխատեք լինել «Քրիստոսի խաղաղ հետևորդների» շարքում (Մորոնի 7․3, տես նաև 4-5 հատվածները) և «[խոսեք] ճշմարիտ լինելով սէրի մէջ» (Եփեսացիս 4․15

Նկար
Փրկիչը խոսում է դպիրի հետ

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու մասին, թե ինչպես ենք մենք արձագանքում այն մարդկանց, ովքեր հակառակվում են մեր համոզմունքներին.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Քրիստոսանման պատասխանը չենք կարող բանաձևի նման գրել կամ ձևակերպել: Փրկիչն ամեն իրավիճակում տարբեր կերպ է պատասխանել: Երբ Նրան կանգնեցրել էին ամբարիշտ Հերովդես թագավորի առաջ, Նա լուռ էր: Երբ կանգնած էր Պիղատոսի առաջ, Նա պարզ ու հզոր վկայություն բերեց Իր աստվածային դերի և նպատակի մասին: Տեսնելով փող փոխանակողներին, որոնք պղծում էին տաճարը, Նա Իր աստվածային պատասխանատվությունը գործադրեց, որպեսզի պահպանի ու պաշտպանի այն, ինչ սուրբ է: Խաչի վրա Նա արտասանեց Քրիստոնեական անզուգական խոսքերը. «Հայր, թողիր դորանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս 23.34):

Ոմանք սխալմամբ կարծում են այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասիվ են կամ թույլ: Սակայն, հավատ, ուժ և ամենակարևորը Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս 5.44)։(«Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Լիահոնա, նոյ. 2008, 72)։

Նկար
երիտասարդ չափահասը լսում է

Մտածեք, թե ինչպես կարող են ձեզ օգնել հետևյալ սկզբունքները, երբ խոսում եք ուրիշների հետ ամուսնության և ընտանիքի մասին.

  • Հետևեք Հոգուն: Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ասել և ինչ չասել (տես Վարդապետություն և Ուխտեր 100․5-6)։ Նրա ազդեցությունը նաև կօգնի ձեզ վերահսկել ձեր զգացմունքները (տես Գաղատացիս 5.22-23

  • Լսեք համակ ուշադրությամբ։ Ձեր ամբողջ ուշադրությունն ուղղեք մարդկանց, երբ նրանք խոսում են: Զերծ մնացեք նրանց ընդհատելուց կամ մտովի պատասխան տալուց, երբ նրանք խոսում են: Որպեսզի համոզվեք, որ լավ եք հասկացել այն, ինչ ասվել է, կարող եք պարզաբանող հարցեր տալ կամ ամփոփել ձեր լսածը։

  • Աշխատեք կառուցել փոխըմբռնման կամուրջներ: Թույլ մի տվեք, որ ձեր տարբերությունները ստվերեն ձեր նմանությունները։ Երբ խոսում եք, ընդհանուր եզրեր գտեք և հիմնվեք դրա վրա:

  • Կիսվեք Տիրոջ ուսմունքներով պարզ, հստակ և անբռնազբոսիկ լեզվով: Խուսափեք եկեղեցական եզրույթներ օգտագործելուց, որոնք հասկանալի են միայն եկեղեցու անդամներին (see David A. Edwards, “Communication Breakdown,” New Era, Oct. 2012, 32–33)։ Աշխատեք օգտագործել ճշգրիտ բառեր և արտահայտություններ, որոնք նպաստում են ըմբռնմանը և խթանում են բարիդրացիություն։ Ձեր պատասխանները թող հակիճ լինեն։ Ձեր սիրտը սիրով լցրեք, որպեսզի ձեր խոսելու տոնը բարությամբ հնչի։

  • Մաքուր և պարզ վկայություն բերեք: Կարիք չկա վկայությունը սկսել, ասելով՝ «Ես վկայում եմ…», կարող եք ասել՝ «Իմ կյանքը օրհնվել է, շնորհիվ …», «Ես զգացել եմ…» կամ «Սա կարևոր է ինձ համար, որովհետև … »։

  • Երբ համաձայն չեք, անհանդուրժողականություն մի դրսևորեք: Պահպանեք հանգստությունն ու հարգանքը, որպեսզի կարողանաք ընկերանալ, ոչ թե՝ թշնամանալ։ Դուք կարող եք ասել, որ հարգում եք դիմացինի տեսակետը, միաժամանակ նշելով, որ դուք երկուսով կարող եք համաձայն չլինել որոշակի թեմայի շուրջ: Հիշեք, որ հակառակության ցանկացած ոգի կստիպի Սուրբ Հոգին հեռանալ (տես 3 Նեփի 11․29

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ո՞րն է ուրիշների հետ ամուսնության և ընտանիքի մասին Քրիստոսանման զրույցներ վարելու ձեր հմտությունը բարելավելու4 ուղիներից մեկը: