Ինստիտուտ
Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ. Բազմանալու և Երկիրը լցնելու պատվիրանը


«Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ. Բազմանալու և Երկիրը լցնելու պատվիրանը, Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
մանկիկ` ծնողների հետ

Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ

Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը

Ի՞նչ հույսեր և մտահոգություներ ունեք երեխա ունենալու վերաբերյալ: Երբ ուսումնասիրեք հետևյալ նյութը, աղոթեք, որպեսզի խորացնեք ձեր հասկացողությունը այն սրբազան նպատակների վերաբերյալ, որոնք իրականացվում են Երկնային Հոր ծրագրում, երբ ամուսիններն ու կանայք ընտրում են երեխաներ ունենալ։ Մտածեք, թե ամուսինն ու կինը ինչպես կարող են գործել հավատքով` պատվելով շատանալու և երկիրը լցնելու աստվածային պատվիրանը:

Բաժին 1

Երեխաներ ունենալը ի՞նչ նպատակ ունի Երկնային Հոր փրկության ծրագրում

Մտածեք տարբեր կարծիքների մասին, որ մարդիկ արտահայտում են երեխաներ ունենալու վերաբերյալ: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը կիսվել է մի մոր հեռանկարով.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Այսօր աշխարհում շատ ձայներ նսեմացնում են երեխաներ ունենալու կարևորությունը կամ խորհուրդ են տալիս հետաձգել կամ սահմանափակել երեխաներ ունենալը: Իմ դուստրերը վերջերս ուղարկեցին ինձ մի նյութ, որը գրված էր մի քրիստոնյա կնոջ կողմից (ոչ մեր հավատքից), ով հինգ երեխա ունի: Նա գրում է. «Մեծանալով այս քաղաքակրթության մեջ՝ շատ դժվար է աստվածաշնչյան մտածելակերպ ունենալ մայրության վերաբերյալ: … Երեխաները դասվում են քոլեջից շատ ավելի ցածր: Միանշանակ, աշխարհով մեկ շրջագայելուց ցածր։ Գիշերային ժամանցներ անցկացնելուց ցածր: Մարզասրահում ձեր մարմինը կատարելագործելուց ցածր։ … Ցածր ցանկացած աշխատանքից, որը դուք ունեք կամ հույս ունեք ունենալ»: «Մայրությունը հաճելի զբաղմունք չէ, այն կոչում է: Դուք չեք հավաքում երեխաներ, որովհետև նրանք ձեզ համար ավելի գեղեցիկ են, քան նամականիշները: Դա այն չէ, ինչ կարող եք անել, եթե ժամանակը բավականացնի: Դա այն է, ինչի համար Աստված ձեզ ժամանակ է տվել» [Rachel Jankovic, “Motherhood Is a Calling (and Where Your Children Rank),” July 14, 2011, desiringgod.org]. («Երեխաներ», Լիահոնա, նոյեմբեր 2011, 28)

Ադամին ու Եվային ստեղծելուց և նրանց նոր ու հավերժական ուխտով միավորելուց հետո Աստված նրանց տվեց մի պատվիրան:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ծննդոց 1.27–28-ը և մտածեք այն բանի կարևորության մասին, որ սա առաջին պատվիրանն էր, որ Աստված տվեց Ադամին ու Եվային:

Վերջին օրերի մարգարեները շեշտել են, որ «Ադամին և Եվային Աստծո կողմից տրված առաջին պատվիրանը վերաբերում էր որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությանը: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը» («Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)

Մտածեք, թե այս պատվիրանն ինչու պետք է վերահաստատվի մեր օրերում: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «սատանայի ամենաուժեղ ընդդիմությունն ուղղված է այն ամենին, ինչը կարևոր է Աստծո ծրագրի համար»: Այդ ընդդիմությունը ներառում է ձգտում՝ «չխրախուսել մանկածնությունը, հատկապես, այն ծնողների կողմից, ովքեր կմեծացնեն երեխաներին ճշմարտության մեջ» («Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 27):

Նկար
հայրը և մայրը հագցնում են իրենց մանկիկին

Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է մեզ երեխաների կարևորության աստվածային տեսլականով (տես օրինակ՝ Սաղմոս 127.3 և Մատթեոս 19.13–15): Երեց Անդերսենն ուսուցանել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երեխաներ ունենալու հնարավորություն ունեցող ամուսնու և կնոջ մեծագույն արտոնությունն է՝ մահկանացու մարմիններ ստեղծել Աստծո այս հոգեղեն զավակների համար:

Երբ երեխա է ծնվում ամուսնու և կնոջ կյանքում, նրանք իրականացնում են մեր Երկնային Հոր ծրագրի երեխաներ աշխարհ բերելու մասը: Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։ Նախքան անմահությունը պետք է լինի մահկանացություն: («Երեխաներ», 28)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է, որ երեխաներ ունենալը մահկանացու կյանքի մասն է կազմում:

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Մահկանացության նպատակը Աստծուն ավելի նման դառնալն է` ձեռք բերելով ֆիզիկական մարմիններ, գործադրելով ազատ կամքը և ստանձնելով դերեր, որոնք նախկինում պատկանում էին միայն երկնային ծնողներին` ամուսնու, կնոջ և ծնողի դերերը: …

… Մահկանացու կյանքի էական նպատակներից մեկն այն է, որ մենք ինքներս կարող ենք վերարտադրել այդ ընտանեկան փորձառությունը, միայն այս անգամ որպես ծնողներ, այլ ոչ թե որպես երեխաներ: …

Երկնային Հայրը կամենում է, որ մենք … ոչ միայն հնազանդվենք «շատանալու և լցնելու» Նրա առաջին պատվիրանին, ոչ միայն կատարենք Իր ծրագիրը, այլ նաև գտնենք այն ուրախությունը, որի համար Նրա ծրագիրը նախատեսված էր տալու Նրա որդիներին և դուստրերին: («ԵԿՀ ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 26, 2016], ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Քննարկեք հետևյալ հարցերը մեկի հետ, ով երեխաներ ունի: Եթե ամուսնացած եք և ունեք երեխաներ, քննարկեք այդ հարցերը ձեր կողակցի հետ:

Բաժին 2

Ես և կողակիցս ինչպե՞ս կարող ենք որոշել, թե երբ երեխաներ ունենալ և քանի երեխա ունենալ

Ամուսնացած զույգերը բախվում են կարևոր հարցերի այն մասին, թե երբ երեխաներ ունենալ և քանիսը ունենալ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 37.37-ը և փնտրեք խորհուրդ, որը կօգնի ամուսնացած զույգին` այդ որոշումներն ընդունելիս:

Երեց Անդերսենն անդրադարձել է այդ որոշումներն ընդունելիս Տիրոջ հետ խորհրդակցելու կարևորությանը։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երբ պետք է երեխա ունենալ և քանի երեխա ունենալ. սրանք անձնական որոշումներ են, որոնք պետք է կայացվեն ամուսնու, կնոջ ու Տիրոջ միջև: Սրանք սուրբ որոշումներ են, որոշումներ, որոնք պետք է կայացվեն անկեղծ աղոթքի … միջոցով և գործի դրվեն մեծ հավատքով:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք չպետք է քննադատաբար վերաբերվենք միմյանց այս սուրբ և անձնական պատասխանատվության առնչությամբ: («Երեխաներ», 28, 30)

Նկար
միասին աղոթող կին և ամուսին

Որոշ մարդիկ, ովքեր արդարացիորեն ցանկանում են երեխաներ ունենալ, գուցե հնարավորություն չունենան այս կյանքում: Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երեխաներ ունենալը կարող է …վշտալի թեմա լինել արդար զույգերի համար, ովքեր ամուսնանում են և պարզում, որ չեն կարողանում երեխաներ ունենալ, որոնց նրանք այնքան անհամբեր սպասել են, կամ ամուսնու և կնոջ համար, ովքեր ծրագրում են ունենալ մեծ ընտանիք, սակայն օրհնված են ավելի փոքր ընտանիքով:

Մենք չենք կարող միշտ նկարագրել մեր մահկանացության դժվարությունները: Երբեմն կյանքը շատ անարդար է թվում, հատկապես, երբ մեր մեծագույն ցանկությունն է անել ճիշտ այն բաները, ինչ Տերն է պատվիրել: Որպես Տիրոջ ծառա, ես հավատացնում եմ ձեզ, որ այս խոստումը հավաստի է. «Հավատարիմ անդամները, ում հանգամանքները թույլ չեն տալիս ստանալ հավերժական ամուսնության և ծնող լինելու օրհնությունները այս կյանքում, կստանան բոլոր խոստացված օրհնությունները հավերժության մեջ, եթե նրանք պահում են ուխտերը, որոնք նրանք կապել են Աստծո հետ» [Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.1.4, ChurchofJesusChrist.org]: («Երեխաներ», 30)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչո՞ւ է կարևոր ամուսինների և կանանց համար խորհրդակցել Երկնային Հոր հետ այն բանի վերաբերյալ, թե երբ ունենալ երեխաներ և քանի երեխա ունենալ:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող է Աստծո ծրագրում կյանքի սրբազանությունը հասկանալը ազդել մեր ընտրությունների վրա

Ապրող մարգարեների միջոցով Տերն ընդգծել է մարդկային կյանքի սրբությունը և այն, ինչի համար բոլոր երեխաները, ներառյալ նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, իրավունք ունեն.

Մենք հաստատում ենք կյանքի սուրբ լինելը և նրա կարևորությունն Աստծո հավերժական ծրագրում: …

… Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ: («Ընտանիք. հայտարարություն աշխարհին»)

Նկար
իր մորը նայող մանկիկ

Կյանքի սուրբ լինելու վերաբերյալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ոչ ոք չի կարող անմեղ նորածնին գրկել, նայել այդ գեղեցիկ աչքերի մեջ, զգալ փոքրիկ մատները և համբուրել այդ երեխայի այտը՝ առանց կյանքի և մեր Արարիչի հանդեպ խորը ակնածանքի: Կյանքը գալիս է կյանքից: Այն պատահական չէ: Դա պարգև է Աստծուց: («Abortion: An Assault on the Defenseless (Վիժեցում. Հարձակում անպաշտպանների վրա)», Ensign, հոկտեմբեր 2008, 37–37):

Հիշեցրեք ուսանողներին, որ ընտանիքի հռչակագրից այս հայտարարությունը հակասում է որոշ գործառույթների, որոնք այսօր լայնորեն ընդունված են, ինչպես օրինակ՝ վիժեցումը և ամուսնությունից դուրս երեխաներ ունենալը: Աշխարհի շատ մասերում արհեստական վիժեցումը համարվում է ընդունելի և միլիոնավոր վիժեցումներ են կատարվում ամեն տարի:

Եկեղեցու առաջնորդները հետևյալ հրահանգն են տվել վիժեցման վերաբերյալ:

Տերը պատվիրել է. «Մի … սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր» (Վարդապետություն և Ուխտեր 59.6): Եկեղեցին դեմ է անձնական կամ սոցիալական հարմարավետության համար ընտրովի վիժեցմանը: Անդամները չպետք է ենթարկվեն, կատարեն, կազմակերպեն, վճարեն, համաձայնվեն կամ խրախուսեն վիժեցումը: Միակ հնարավոր բացառություններն են, երբ.

  • Հղիությունը առաջացել է բռնի ուժի գործադրմամբ՝ բռնաբարությունից կամ արյունապղծությունից:

  • Իրավասու բժիշկը որոշում է, որ մոր կյանքը կամ առողջությունը լուրջ վտանգի տակ է:

  • Իրավասու բժիշկը որոշում է, որ պտուղը ունի լուրջ արատներ, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծնունդից հետո:

Բայց նույնիսկ այս հանգամանքները ինքնաբերաբար չեն արդարացնում վիժեցումը: Վիժեցումը լրջագույն խնդիր է և պետք է քննարկվի միայն այն բանից հետո, երբ պատասխանատուները խորհրդակցեն իրենց եպիսկոպոսների հետ և աղոթքով ստանան աստվածային հաստատում: Ընդհանուր ձեռնարկ, 38.6.1:

Որոշ չամուսնացած ծնողներ ընտրում են վիժեցումը, քանի որ նրանք զգում են, որ չեն կարողանա իրենց երեխայի համար ապահովել «անվտանգություն, դաստիարակություն և հետևողական հարաբերություններ», որի կարիքը երեխան ունի: Այդ հանգամանքներում որդեգրումը կարող է լինել անշահախնդիր սիրո որոշում, որն օրհնում է երեխային, ծնողներին և որդեգրող ծնողներին այս կյանքում և ողջ հավերժության մեջ» (First Presidency statement, Oct. 4, 2006, as cited in Ensign,Oct. 2008, 37):

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Այս բաժնի ուսմունքներից ի՞նչ սովորեցիք մեր Երկնային Հոր մասին: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Աստծո ծրագրի մասին ձեր գիտելիքը, որպեսզի բացատրեք, թե ինչու է «անձնական կամ սոցիալական հարմարավետության համար ընտրովի վիժեցումը» հակասում Աստծո կամքին: Ընդհանուր ձեռնարկ, 38.6.1: