Ինստիտուտ
Դաս 13. Ուսուցչի նյութ. Սեռական մտերմության աստվածային պարգևը և սուրբ պատասխանատվությունը


Դաս 13. Ուսուցչի նյութ. Սեռական մտերմության աստվածային պարգևը և սուրբ պատասխանատվությունը, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 13․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 13․ Ուսուցչի նյութ

Սեռական մտերմության աստվածային պարգևը և սուրբ պատասխանատվությունը

Ամուսնու և կնոջ միջև սեռական մտերմությունը Աստծո պարգև է, որը կարգված է որպես ամուսնության գեղեցիկ և սուրբ մաս: Այս դասում ուսանողները կխորացնեն իրենց պատկերացումը այս աստվածային պարգևին վերաբերող հավերժական ճշմարտությունների մասին: Ուսանողները նաև կգնահատեն այն սահմանափակումները կամ սահմանները, որ իրենք դրել են կամ պետք է դնեն, որպեսզի օգնեն իրենց ապրել մաքրաբարոյության օրենքով:

Նշում. Այս թեմայի նուրբ բնույթի պատճառով խնդրում ենք հստակ ուսուցանել վարդապետությունը, բայց զգայուն և խնամքով: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի դասում օգտագործվող ուսուցման մեթոդները կամ սցենարները հարմարեցնել ձեր մշակույթին:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Խթանել սրբության զգացումը: Ուսուցչի մոտեցումը թեմային կամ դրա մատուցումը կարող է օգնել աշակերտներին զգալ թեմայի սուրբ բնույթը: Յոթանասունից երեց Պոլ Բ. Փայփերը ուսուցանել է. «Ինչ-որ բան սուրբ համարելով՝ Տերն ազդարարում է, որ այն ավելի բարձր արժեք և առաջնահերթություն ունի, քան մյուս բաները» («Սուրբ պահել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 109). Երբ քննարկում եք սեռական մտերմությունը, խորհեք, թե ինչպես կարող եք անկեղծ և ազնիվ քննարկում ծավալել՝ միաժամանակ օգնելով ուսանողներին զգալ և հասկանալ այս թեմայի սրբազան բնույթը:

Ամուսնու և կնոջ միջև սեռական մտերմությունը նախատեսված է լինել գեղեցիկ և սուրբ

Ցուցադրեք հետևյալ սցենարը.

Ձեր ընկերները չեն կարողանում հասկանալ, թե ինչու եք ամուսնությունից առաջ սեռական հարաբերությունը սխալ համարում: Մի օր ընկերներից մեկն ասում է ձեզ. «Ի՞նչ վատ բան կա սիրած մարդու հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ»: Եթե երկուսդ էլ համաձայն եք, ինչպե՞ս կարող է դա խնդիր լինել: Չե՞ք կարծում, որ կորցնում եք կյանքի կարևոր և զվարճալի հատվածը՝ սպասելով մինչև ամուսնանալը»:

Հանձնարարեք ուսանողներին կրկնել նախապատրաստական նյութի բաժին 1-ը և 2-ը՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց արձագանքել սցենարին ավետարանի տեսանկյունից: Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտությունները: Հնարավոր ճշմարտությունները կարող են ներառել. Աստված պատվիրել է, որ սեռական մտերմությունն արտահայտվի միայն օրինական ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Ամուսնության մեջ սեռական մտերմությունը նպատակ ունի արտահայտել սեր, ստեղծել կյանք և ամրապնդել կապն ու միասնությունը: Սեռական մտերմությունը ամուսնության մեջ ամբողջական հանձնառության և միության խորհրդանիշն է: Մեր ֆիզիկական մարմինը մեր հոգու էական մասն է, և թե ինչպես ենք այն օգտագործում, ազդում է մեր ոգու և մեր հավերժական առաջընթացի վրա:

Դուք ժամանակ չեք ունենա այս բոլոր ճշմարտությունները խորությամբ ուսումնասիրելու համար, ուստի կենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք ուսանողներն առավել հետաքրքրված են քննարկել: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են նպաստել ուսանողների ուսուցման խորացմանը.

  • Ըստ Ծննդոց 2.18, 21–24-ի՝ Ադամն ու Եվան ի՞նչ սովորեցին ամուսնական սիրո բնույթի մասին: Ամուսինն ու կինը ինչպե՞ս կարող են օրհնվել՝ սեռական մտերմությունը դիտարկելով որպես «իրենց սրտերի, հույսերի, կյանքերի, սիրո, ընտանիքի, ապագայի և ամեն ինչի» միաձուլման խորհրդանիշ: (Jeffrey R. Holland “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76) (Հանձնարարեք ուսանողներին կրկնել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Քննարկման շրջանակներում օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ ամուսինները զարգացնում են իրենց մտավոր, հուզական և հոգևոր մտերմությունը, նրանց սեռական մտերմությունն ավելի իմաստալի կլինի):

  • Ինչու՞ է մոլորեցնող այն փաստը, որ սեռական մտերմությունը դիտարկվում է որպես ֆիզիկական փորձառություն, որը նախատեսված է ֆիզիկական հաճույք ապահովելու համար: Ամուսնությունից դուրս սեռական մտերմությունն ինչպե՞ս կարող է զգացմունքային և հոգևոր վնաս հասցնել դրանում ներգրավված մարդկանց: (Օգտակար կլինի խնդրել ուսանողներին վերանայել երեց Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում։)

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության ու ֆիզիկական մարմնի աստվածային նպատակների մասին վկայությունը ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք մենք մոտենում սեռական մտերմությանը: (Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս 6.19–20-ը՝ նախքան կտաք այս հարցը:)

  • Գրատախտակին թվարկված ճշմարտությունների ըմբռնումն ինչպե՞ս կարող է փոխհատուցել սեռական մտերմության վերաբերյալ բացասական վերաբերմունքը կամ վախի վրա հիմնված մտածողությունը:

Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք մեծացնել մեր անձնական մաքրությունը և ուրախությամբ ապրել մաքրաբարոյության օրենքով

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք 13-ամյա որդու կամ դստեր ծնողներ են: Նրանք կարծում են, որ լավ ժամանակ է իրենց երեխայի հետ մեկ անգամ ևս զրուցել մաքրաբարոյության օրենքի մասին: Մի քանի րոպե տվեք ուսանողներին՝ փոքր խմբերում կիսվել, թե իրենք ինչպես են ուսուցանելու կամ վերահաստատելու մաքրաբարոյության օրենքը իրենց 13-ամյա երեխային: Զգուշացրեք ուսանողներին չօգտագործել այնպիսի լեզու կամ փոխաբերություններ, որոնք կարող են ամոթ, վախ կամ շփոթություն սերմանել: Բավարար ժամանակից հետո հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս կուսուցանեիք դեռահաս պատանուն, որպեսզի օգնեք նրան դրական զգացումներ ունենալ սեռական մտերմության աստվածային պարգևի և մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ:

  • Մեծանալիս ի՞նչ ուսմունքներ եք սովորել, որոնք օգնել են ձեզ սեռական մտերմությունը դիտարկել որպես մի բան, որն ամուսնության գեղեցիկ և պատշաճ մասն է:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 38.12-ը: Խրախուսեք ուսանողներին նշել Ալմայի այն ուսմունքները, որոնք արտացոլում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք զսպենք ենք մեր կրքերը, մենք կարող ենք լցվել սիրով:

Ցուցադրեք հետևյալ վերնագիրը և հարցերը: (Եթե նախընտրում եք, կարող եք տպել և տարածել օրինակները): Հրավիրեք ուսանողներին աշխատել իրենց նույն փոքր խմբերում և ընտրել երկու կամ երեք հարց, որոնք, իրենց կարծիքով, տեղին են իրենց համար, և քննարկել դրանք:

Ինչպես դնել սահմաններ և փնտրել աստվածային օգնություն՝ մաքրաբարոյության օրենքով ապրելու համար

Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ. Դաս 13

  • Որո՞նք են մաքրաբարոյության օրենքով ապրելու ամենամեծ մարտահրավերները: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները։

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք դրսևորելով և Նրա շնորհը փնտրելով՝ ինչպե՞ս կօգնեք ձեզ պահել մաքրաբարոյության օրենքը: (Կրկնեք Ա Կորնթացիս 10.13, Ալմա 13.28, Վարդապետություն և Ուխտեր 62.1:)

  • Ինչո՞ւ է կարևոր դնել ձեր սահմանները ամուսնությունից առաջ և դրա ընթացքում, երբ խոսքը վերաբերում է մաքրաբարոյության օրենքը պահելուն: Ինչպե՞ս կարող է օրհնվել այն զույգը, որը հանդիպում է՝ քննարկելու ֆիզիկական սիրո իրենց սահմանները: (Կարող եք կրկնել Երեց Նիլ Լ. Անդերսենի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

  • Անկախ նրանից՝ դուք ամուրի եք, թե ամուսնացած, ո՞ր ռազմավարությունը, գործելակերպը և սահմաններն եք առավել օգտակար համարում՝ մաքրաբարոյության օրենքը պահպանելու համար:

  • Մենք ինչպե՞ս ենք պատվում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ պահպանելով մաքրաբարոյության օրենքը:

Ինչպես դնել սահմաններ և փնտրել աստվածային օգնություն՝ մաքրաբարոյության օրենքով ապրելու համար

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Դասն ավարտելու համար հրավիրեք ուսանողներին կիսվել, թե սեռական մտերմության և մաքրաբարոյության օրենքի մասին իրենց պատկերացումներն ինչպես են ամրապնդվել՝ նախապատրաստական նյութի և դասարանային քննարկման միջոցով:

Հրավիրեք ուսանողներին վերանայել իրենց պատասխանը նախապատրաստական նյութի 3-րդ բաժնի «Գրանցեք ձեր մտքերը» հուշմանը և ավելացնել ցանկացած լրացուցիչ գաղափար կամ ստացած տպավորություն: Կարող եք նրանց հրավիրել նաև մտածել այն մասին, թե Փրկիչն ինչպես է մեզ հնարավորություն տվել հաղթահարել սեռական գայթակղությունն ու մեղքը և ունենալ առողջ հարաբերություններ:

Կիսվեք ձեր վկայությամբ այսօր ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ և խրախուսեք ուսանողներին փնտրել աստվածային օգնություն, երբ նրանք ձգտում են ապրել մաքրաբարոյության օրենքով:

Հաջորդ անգամ

Ուսանողներին հիշեցրեք, որ մեր անձնական մաքրության համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը պոռնոգրաֆիան է: Հրավիրեք ուսանողներին ուշադիր ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ փնտրելով, թե իրենք ինչպես կարող են խուսափել և օգնել ուրիշներին խուսափել այդ սպառնալիքից: