Ինստիտուտ
Դաս 22․ Ուսուցչի նյութ. Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ


«Դաս 22․ Ուսուցչի նյութ․ Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 22․ Ուսուցչի նյութ» Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Դաս 22․ Ուսուցչի նյութ

Ինչպես դաստիարակել երեխաներին արդարակեցության մեջ

«Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին … արդարակեցության մթնոլորտում» («Ընտանիք`Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն իրենց երեխաներին սովորել Փրկիչի և Նրա ավետարանի մասին: Ուսանողները նաև կուսումնասիրեն, թե ինչպես օգնել սիրելի մարդկանց, ովքեր շեղվում են ավետարանի ուղուց:

Ուսուցման առաջարկներ

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Օգտագործեք ուսումնական ծրագիրը Յուրաքանչյուր դասը պատրաստելիս աղոթքով վերանայեք՝ ինչպես ուսուցչի նյութը, այնպես էլ նախապատրաստական նյութը: Այդպես Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ հարմարեցնել դասը ուսանողների կարիքներին։ Դուք կարող եք օգտագործել սուրբ գրության մասի համար նախատեսված ուսուցման բոլոր կամ մի քանի առաջարկները, կամ առաջարկված մտքերը կարող եք հարմարեցնել ձեր դասարանի կարիքներին և հանգամանքներին։

Տերը պատվիրում է ծնողներին դաստիարակել իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին մտածել մեր օրերի այն ազդեցությունների մասին, որոնք կարող են դժվարացնել հոգևորապես ուժեղ երեխաներ դաստիարակելու գործին: Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց մտքերով:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 68.25, 28-ը և 93.40-ը և գրել մի նախադասություն` ամփոփելով իրենց սեփական բառերով, թե Երկնային Հայրը ինչ է ակնկալում ծնողներից: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: Ուսանողների ամփոփագրերը ներկայացնելուց հետո ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը ընտանիքի հռչակագրից. Ծնողները սուրբ պարտականություն ունեն` դաստիարակել իրենց երեխաներին արդարակեցության մեջ:

  • Ինչո՞ւ է կարևոր ծնողների համար իրենց երեխաների համար լինել «ավետարանի գլխավոր ուսուցիչներն ու օրինակները»: (Թեդ Ռ. Քալիստեր, «Ծնողներ՝ ավետարանի գլխավոր ուսուցիչներ երեխաների համար», Լիահոնա, նոյեմբեր 2014, 32): (Գուցե կամենաք հրավիրել ուսանողներին վերանայել նախագահ Թեդ Ռ. Քալիստերի և նախագահ Ջոյ Դ. Ջոնսի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

  • Ի՞նչ եղանակերով է սատանան փորձում շեղել ծնողներին այդ սուրբ պարտականությունից: (Գուցե կամենաք նշել մի քանի եղանակներ, որոնք թվարկվում են «Հակառակորդի հարձակումները ընտանիիքի վրա» բաժնի վերջին երկու պարբերություններում «Ծնողավարության սուրբ պարտականությունները» Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հոդվածումEnsign, Mar. 2006, 26–33]:)

  • Ի՞նչ կարող են անել ընտանիքները, որպեսզի հաջողության հասնեն` ընտանեկան աղոթելիս, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն և ընտանեկան երեկո անցկացնելիս։

Միասին վերանայեք քույր Շերիլ Ա. Էսփլինի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:

Խնդրեք ուսանողներին վերանայել իրենց գրած պատասխանը Գրի առեք ձեր մտքերը նախապատրաստական նյութի բաժին 2-ի վերջում գտնվող հուշմանը: Այնուհետև հրավիրեք մի քանի ուսանողների իրենց գրածով կիսվել դասարանի հետ: Խրախուսեք ուսանողներին գրի առնել որևէ առնչվող լրացուցիչ միտք կամ տպավորություններ, որ ունեցել են այդ ընթացքում դասարանում:

Մենք պետք է սիրենք և աղոթենք մեր ընտանիքի անդամների համար, ովքեր հեռացել են ավետարանի ուղուց

Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ կզգային, եթե իրենց երեխաներից մեկը հեռանար ավետարանի ուղուց: Եթե հնարավոր է, ցույց տվեք Մորոմնի Գիրքը տեսանյութը «Լեքին հրավիրում է իր ընտանիքին ճաշակել ծառի պտղից (1 Նեփի 8.12–18)» (3:23): (Եթե չեք կարող ցուցադրել տեսաֆիլմը, ցուցադրեք կից նկարը և միասին կարդացեք 1 Նեփի 8.12–18-ը:) Հրավիրեք ուսանողներին մտածել, թե Լեքին ինչպես կվերաբերվեր կյանքի ծառի պտղից ճաշակելու իր հրավերին` իր ընտանիքի անդամների տարբեր արձագանքներին: Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց մտքերով:

Նկար
Լեքին և կենաց ծառի պտուղը
  • Սուրբ գրություններից արդարակյաց ծնողների ի՞նչ այլ օրինակներ կան, որոնց երեխան կամ երեխաները շեղվեցին ավետարանի ուղուց: Ի՞նչ կարող եք սովորել այդ ծնողների արձագանքներից, որոնք կարող են առաջնորդել ձեզ, երբ արձագանքում եք ընտանիքի անդամներին, ովքեր գուցե շեղվեն:

Միասին վերանայեք երեց Ուլիսես Սոարեսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել երեց Սոարեսից այն մասին, թե ինչպես արձագանքել, երբ ընտանիքի որևէ անդամ հեռանում է ավետարանի ուղուց: (Ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք. Եթե ընտանիքի անդամը շրջվում է ավետարանի ճանապարհից, մենք պետք է շարունակենք սիրել և աղոթել նրա համար և փնտրենք Տիրոջ օգնությունը:)

  • Ե՞րբ եք տեսել, որ ընտանիքի անդամները կիրառեն Երեց Սոարեսի ուսմունքները: Ի՞նչ ազդեցություն ունեցան նրանց գործողությունները:

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Ոմանց համար, … այդ հավերժական ուրախությունը կարող է աղոտ թվալ կամ նույնիսկ, հույսը` մարել։ Ծնողները, երեխաները, եղբայրներն ու քույրերը միգուցե կատարել են ընտրություններ, որոնց պատճառով, թվում է, թե նրանք այլևս արժանի չեն հավերժական կյանքին։ …

Աստծո մարգարեն մի անգամ ինձ մի խորհուրդ տվեց, որն ինձ խաղաղություն է տալիս։ Ես մտահոգվում էի, որ ուրիշների կատարած ընտրությունները կարող են անհնարին դարձնել, որ մեր ընտանիքը հավերժ միասին լինի։ Նա ասաց․ «Դուք մտահոգվում եք սխալ խնդրի մասին։ Դուք պարզապես ապրեք սելեստիալ արքայությանն արժանի կյանքով և ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել»։ (“The Hope of Eternal Family Love,” Ensign, Aug. 2016, 4, 5)

  • Ինչպե՞ս կարող է այս ուսմունքը հույս և հանգստություն տալ նրանց, ում սիրելիները շեղվել են ավետարանի ուղուց:

Եզրափակեք դասը՝ վկայելով, որ Տերը պատրաստ է օգնել մեզ, մինչ մենք ձգտում ենք դաստիարակել մեր երեխաներին արդարությամբ:

Հաջորդ անգամ

Մտածեք ցուցադրել Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Այնքան շատ են՝ երիտասարդ, թե տարեց, ովքեր անձնվեր և հավատարիմ են Հիսուս Քրիստոսի ավետարանին, թեև նրանց ներկայիս անձնական փորձառությունը լավ չի տեղավորվում ընտանեկան հռչակագրի մեջ: («Հավատքի աչքը», Լիահոնա, մայիս 2019, 36)

Երբ ուսանողները ուսումնասիրեն հաջորդ դասի նյութը, խնդրեք նրանց փնտրել այն ուսմունքները, որոնք կարող են օրհնել ընտանիքներին կամ ծանոթներին, ում ներկա ընտանեկան փորձառությունները գուցե այն չեն, ինչի հույսը իրենք ունեցել են: