Ինստիտուտ
Դաս 25․ Դասի նախապատրաստական նյութ. Ապաշխարություն և ներում ընտանեկան կյանքում


«Դաս 25․ Դասի նախապատրաստական նյութ. Ապաշխարություն և ներում ընտանեկան կյանքում», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 25․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Նկար
Անառակ որդին, հեղինակ՝ Քլարկ Կելլի Փրայս

Դաս 25. Դասի նախապատրաստական նյութ

Ապաշխարություն և ներում ընտանեկան կյանքում

«Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են» Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Այս սկզբունքներից երկուսն են՝ ապաշխարությունը և ներումը: Ի՞նչ դեր են խաղացել այս սկզբունքները ձեր ընտանեկան կյանքում: Երբ ուսումնասիրեք այս նյութը, մտածեք, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ, որ ապաշխարեք ձեր ընտանիքի անդամների հանդեպ դրսևորած սխալ վերաբերմունքից կամ վիրավորանքներից: Նաև մտածեք, թե ինչպես Փրկիչը կարող է օգնել ձեզ, որ ներեք ընտանիքի անդամներին, ովքեր գուցե վիրավորել կամ նեղացնել են ձեզ:

Բաժին 1

Ինչպե՞ս կօրհնվի ընտանիքս իմ ապաշխարության շնորհիվ

Երեխաների միության գերագույն նախագահությունում ծառայելիս քույր Շերիլ Ա. Էսպլինն ուսուցանել է.

Նկար
Քույր Չերիլ Ա. Էսփլին

Ընտանիքները Տիրոջ արհեստանոցներն են երկրի վրա, որտեղ Նա օգնում է մեզ սովորել ավետարանը և ապրել ըստ ավետարանի։ («Լցնել մեր տները լույսով և ճշմարտությամբ», Լիահոնա, մայիս 2015, 8)

Երբ մեր տներում ձգտենք սովորել և ապրել Փրկիչի ավետարանով, կլինեն պահեր, երբ մենք սխալներ կգործենք: Չնայած տարաձայնություններ և վիրավորանքներ պատահում են յուրաքանչյուր ընտանիքում, դա չի նշանակում, որ ընտանիքի անդամները չպետք է Քրիստոսանման ձևով վերաբերվեն միմյանց։ Ավելի շուտ, մեր սխալները մեզ հնարավորություն են տալիս կիրառել ապաշխարության և ներման ավետարանի սկզբունքները մեր ընտանիքներում:

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է ապաշխարության նշանակության մասին․

Նկար
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն` մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչ ճիշտ է: Դա նորոգում է Աստծո, մեր և ընդհանրապես կյանքի հանդեպ մեր մոտեցումը: («Ապահով վերադարձի կետ», Լիահոնա, մայիս 2007, 100)

Փրկիչը մի առակ է պատմել տղայի մասին, ով պետք է ապաշխարեր այն ընտրությունների պատճառով, որոնք վնասել էին իրեն և իր ընտանիքին: Այդ տղան ժամանակից շուտ էր վերցրել իր ժառանգությունը և վատնել էր այն անխոհեմ կյանք վարելով։ Դառնալով աղքատ ու քաղցած՝ նա աշխատանք ունենալու նպատակով խոզերին էր կերակրում և այնքան հուսահատ էր, որ ինքն էլ ուտում էր խոզերի կերակուը։ (Տես Ղուկաս 15․11-16:)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ղուկաս 15․17-24-ը և նշեք այն սկզբունքները, որոնք սովորում եք ընտանեկան կյանքում ապաշխարելու մասին։

Նկար
հայրը վազում է անառակ որդուն գրկելու

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է այն մասին, թե ինչպես մենք և մեր ընտանիքի անդամները կարող ենք օրհնվել մեր ապաշխարությամբ.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ապաշխարությունը ոչ միայն փոխում է մեզ, այլ նաև օրհնում է մեր ընտանիքները և մեր մտերիմներին։ Մեր արդար ապաշխարությամբ, Տիրոջ ժամանակացույցով, Փրկիչի մեկնած ձեռքերը ոչ միայն կփաթաթվեն մեզ, այլև կտարածվեն դեպի մեր երեխաների և հաջորդ սերունդների կյանք։ Ապաշխարությունը նշանակում է, որ առջևում ավելի մեծ երջանկություն կա: («Ապաշխարեք … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյ․ 2009, 42)

Յոթանասունի անդամ ծառայելիս, երեց Լ. Ուիթնի Քլեյթոնն ուսուցանել է, թե ինչպես կարող են օրհնել ամուսնությունը կանոնավոր ինքնաքննությունն ու արագ ապաշխարությունը։ Մտածեք, թե այդ գործելակերպն ինչպես կօգնի ձեր ընտանեկան հարաբերություններում:

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

Ես նկատել եմ, որ երջանիկ ամուսնությունները հենվում են ապաշխարության պարգևի վրա: Այն կարևոր տարր է յուրաքանչյուր լավ ամուսնական փոխհարաբերության մեջ: Զույգերը, որոնք կանոնավորապես վարում են ազնիվ ինքնազննում, ճշգրտորեն կատարում են անհրաժեշտ քայլեր ապաշխարելու և բարեփոխվելու համար, զգում են բժշկող բալասան իրենց ամուսնություններում: («Ամուսնություն՝ նայիր և սովորիր», Լիահոնա ապրիլ 2013, 84)

Նկար
չափահաս երիտասարդը խորհում է
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մի քանի րոպե ժամանակ տրամադրեք և ազնիվ ինքնազննում անցկացրեք։ Դուք արդյո՞ք պետք է ապաշխարեք որևէ ընտրության համար, որը վնասել է կամ վնասում է ձեր հարաբերությունները ընտանիքից որևէ մեկի հետ։ Եթե այո, ապա դուք ի՞նչ պետք է անեք, որպեսզի դառնաք դեպի Տերը և սկսեք այդ գործընթացը։ Մտածեք նաև ձեր կատարած ընտրությունների մասին, որոնք օրհնում են ձեր հարաբերությունները ձեր ընտանիքի անդամների հետ և ինչպես կարող եք շարունակել նմանատիպ ընտրություններ կատարել։

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ ներել ընտանիքի անդամին, ով ինձ հետ սխալ է վարվել

Անառակ որդու մասին Փրկիչի առակում ավագ որդին հրաժարվեց միանալ իր կրտսեր եղբոր վերադարձի առթիվ կազմակերպված տոնակատարությանը (տես Ղուկաս 15․25-32)։ Այս ավագ որդու նման, կլինեն պահեր, երբ մենք կարիք կունենանք կիրառելու Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խորհուրդը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Թույլ տվեք մարդկանց ապաշխարել։ Թող մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ։ (“‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” [Brigham Young University devotional, Jan. 13, 2009], speeches.byu.edu)

Ինչպես կլինեն դեպքեր, երբ դուք պետք է ներողություն խնդրեք ընտանիքի անդամից, երբեմն էլ անհրաժեշտ կլինի, որ դուք ներեք ընտանիքի անդամին, ով վիրավորել կամ նեղացրել է ձեզ:

Նկար
երկու հոգի խոսում են
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.8-11-ը, փնտրելով, թե Տերն ինչ էր ուսուցանել վաղեմի վերջին օրերի սրբերին մարդկանց ներելու մասին։

Սուրբ գրության այս հատվածի մի մասը մեջբերելուց հետո Երեց Հոլլանդը բացատրել է․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Սակայն ձեզանից յուրաքանչյուրի համար, ովքեր իրական չարչարանքների մեջ են, կարևոր է հիշել, թե [Տերը] ինչ չի ասել: Նա չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»։ Նա նաև չի ասել. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»։ Բայց չնայած ամենասարսափելի անպատվություններին, որոնք կարող են պատահել մեզ հետ, մենք կարող ենք հաղթահարել ցավը, երբ ոտք դնենք ճշմարիտ բժշկման արահետի վրա: Դա ներման արահետն է, որով քայլում էր Նազովրեցի Հիսուսը, ով կոչ է անում մեզանից յուրաքանչյուրին. «Ե՛կ, հետևիր ինձ» [Ղուկաս 18․22]։(«Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյ․ 2018, 79)

Նկար
չափահաս երիտասարդը աղոթում է

Երբեմն դուք կարող եք չկամենալ կամ չկարողանալ ներել: Կամ, դուք կարող եք այնպիսի զգացում ունենալ, որ ձեր և ձեր ընտանիքի անդամի միջև հեռավորությունն այնքան մեծ է, որ չեք կարող հաշտվել: Մտածեք, թե Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ խորհուրդն ինչպես կարող է օգնել ձեզ ներելու ձեր ջանքերում.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

Մենք պետք է ճանաչենք և զանազանենք զայրույթի զգացումները: Խոնարհություն կպահանջվի դա անելու համար, բայց եթե մենք ծնկի գանք և Երկնային Հորից խնդրենք ներման զգացում շնորհել, Նա կօգնի մեզ: …

Հեշտ չէ մոռանալ և դատարկել մեր սրտերը բորբոքիչ զայրույթից: Փրկիչն առաջարկում է մեզ բոլորիս թանկագին խաղաղություն Իր Քավության միջոցով, բայց դա կարող է գալ միայն այն դեպքում, երբ մենք կամենանք դուրս մղել զայրույթի, անբարյացակամության կամ վրեժի բացասական զգացումները։ («Ներման ապաքինող ուժը», Լիահոնա, մայիս 2007, 69)

Յոթանասունից երեց Մասիմո դե Ֆեոն նույնպես ընդգծել է Փրկիչի վրա կենտրոնանալու կարևորությունը.

Նկար
Երեց Մասիմո Դե Ֆեո

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եթե դուք մաքառում եք ուժ գտնել ներելու համար, մի մտածեք, թե ինչ են ուրիշներն արել ձեզ, այլ մտածեք այն մասին, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար, և դուք կգտնեք խաղաղություն Նրա Քավության փրկագնող օրհնություններում: («Մաքուր սեր` Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան», Լիահոնա, մայիս 2018, 82)

Ներումն ու ապաքինումը ժամանակատար են։ Եղեք համբերատար ինքներդ ձեզ հետ, երբ փնտրում եք Տիրոջ օգնությունը և Նրա բժշկման պարգևը:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք, թե ինչ եք սովորել և զգացել այս նյութն ուսումնասիրելիս: Գրի առեք ձեր ցանկությունները կամ նպատակները՝ կապված ապաշխարության և ներման հետ ձեր ընտանեկան կյանքում: Ինչպե՞ս կհրավիրեք Փրկիչին օգնել ձեզ ձեր ջանքերում: