Ինստիտուտ
Դաս 1. Միսիոներական աշխատանքի նպատակը


1

Միսիոներական աշխատանքի նպատակը

Նախաբան

Քարոզիր Իմ Ավետարանն ուսուցանում է, որ միսիոներական աշխատանքի նպատակն է «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով» (Քարոզիր Իմ Ավետարանը, 1): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է. «Ձեր միսիան կլինի սրբազան հնարավորություն՝ բերելու ուրիշներին դեպի Քրիստոս և օգնելու նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին» («Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալուստին» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 50): Այս դասընթացը կարող է օգնել ձեր ուսանողներին նախապատրաստվել մասնակցելու միսիոներական աշխատանքի սրբազան հնարավորությանը:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Միսիոներական աշխատանքի նպատակը

Խնդրեք ուսանողներին գտնել միջոցառումներ և հանձնարարություններ, որոնք միսիոներները կանոնավորապես կատարում են և գրի առեք դրանք գրատախտակին: (Պատասխանները կարող են ներառել տեղանքին ծանոթանալը, ուսումնասիրելը, ուսուցանելը, աղոթելը և ծառայելը:)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ «Ձեր նպատակը» վանդակը էջ 1, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: (Քանի որ սա դասարանի առաջին հանդիպումն է, շատ ուսանողներ կարող է Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի օրինակ չունենան իրենց հետ, այսպիսով, գուցե դուք կարիք ունենաք բաժանել սրա և դասին վերաբերվող մյուս էջերի պատճենած օրինակները:)

Հաջորդը, հրավիրեք ուսանողներին համեմատել միսիոներական նպատակի հայտարարությունը, գրատախտակի հանձնարարությունների ցուցակի հետ և հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է միսիոներական նպատակի հայտարարությունը հասկանալը խորացնել ձեր ըմբռնումը, թե ինչ են անում միսիոներները: Ինչպե՞ս է այս նպատակը իմաստ տալիս այն հանձնարարություններին, որոնք միսիոներները կատարում են:

  • Այս նպատակի հայտարարության ո՞ր մասերն են բնորոշում միսիոների պատասխանատվությունը, և ո՞ր մասերն են բնորոշում ունկնդրի պատասխանատվությունը:

  • Ինչպե՞ս կարող է նպատակի այս հայտարարությունը առաջնորդող սկզբունք դարձնելը ձեր աշխատանքում ձեզ ավելի արդյունավետ միսիոներ դարձնել: (Նպատակի հայտարարությունը ուղղություն է տալիս աշխատանքին, որը միսիոները կատարում է: Դա օգնում է միսիոներներին ավելի քիչ կենտրոնանալ հանձնարարությունների վրա և ավելի շատ՝ իրենց իսկական նպատակի:)

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ միսիոներական աշխատանքի նպատակը, հրավիրեք նրանց բացել էջ 2-ը Քարոզիր Իմ ա Ավետարանը , ձեռնարկի և ապա խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ վերջին պարբերությունը, սկսելով «Դուք կանչված եք» բառերով:

Դասարանով քննարկեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն այս պարբերության, ի՞նչ պետք է անի մարդը դեպի Փրկիչը գալու համար:

  • Համաձայն այս պարբերության, ի՞նչ է անում միսիոները՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոս:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք «Մեր միսիոներական նպատակը» օժանդակ նյութից մի օրինակ։ Այդ նյութը պարունակում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի ելույթից մի հատված: Ուսանողներին դասավորեք փոքր խմբերով, կամ նրանց հրավիրեք ինքնուրույն կազմել իրենց խմբերը: Հրավիրեք խմբերին միասին կարդալ օժանդակ նյութը և քննարկել վերջում գտնվող հարցերը։

Նկար
Մեր միսիոներական նպատակի օժանդակ նյութը

Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան ուսումնասիրելու և քննարկելու Երեց Քրիսթոֆերսոնի դիտարկումները, կանչեք մի քանի ուսանողների կիսվել քննարկվող հացերի շուրջ իրենց պատասխաններով: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող եք սկսել կենտրոնանալ միսիոներական նպատակի հայտարարության վրա: (Պատասխանները կարող են ներառել հետևյալից որևէ մեկը. ուսանողները գուցե ընտրեն անգիր սովորել այն, գուցե նրանք գրի առնեն դա և դնեն մի տեղում, որտեղից կարող են տեսնել այն ամեն օր, նրանք գուցե աղոթեն օգնության համար, որ ավելի լավ հասկանան այն, կամ գուցե որոնեն մանրամասներ այդ նպատակից, որպես իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության մաս:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ մեջբերումը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք չենք քարոզում և ուսուցանում, որպեսզի «մարդկանց բերենք Եկեղեցի», կամ մեծացնենք Եկեղեցու անդամակցությունը: Մենք չենք քարոզում և ուսուցանում, որպեսզի ուղղակի համոզենք մարդկանց ավելի լավ կյանքով ապրել: … Մենք հրավիրում ենք բոլորին գալ դեպի Քրիտոսը ապաշխարությամբ, մկրտությամբ և հաստատմամբ, որպեսզի բացենք դռները դեպի սելեստիալ արքայություն Աստծո որդիների և դուստրերի համար [տես ՎևՈւ 76. 51–52]: Ուրիշ ոչ մեկը չի կարող անել սա» («The Purpose of Missionary Work,» missionary satellite broadcast, Apr. 1995):

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ ավետարանը քարոզելը շատ ավելի մեծ բանի համար է, քան պարզապես ինչ-որ մեկին օգնելը Եկեղեցու անդամ դառնալ: (Տես նաև 3 Նեփի 11.33-34:)

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք, որ դուք կօգնեք «բացել սելեստիալ արքայության դռները» նրանց համար, ում դուք կուսուցանեք:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել միսիոներական նպատակն իրենց կյանքում և խնդրեք նրանց մտածել, թե միսիա ծառայելու իրենց անձնական դրդապատճառներն արդյոք համապատասխանում են միսիոներական նպատակի հայտարարությանը, որը գտնվում է Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկում: Խնդրեք ուսանողներին մի րոպե տրամադրել գրի առնելու մի թերթիկի վրա կամ ուսումնասիրության օրագրում, թե ինչ կոնկրետ գործողություններ նրանք կարող են կատարել՝ բերելու իրենց միսիա ծառայելու դրդապատճառները ավելի մեծ ներդաշնակության հայտարարության այս նպատակի հետ:

Քրիստոսի վարդապետության ուսուցումը

Բացատրեք դասարանին, որ Փրկիչը հայտարարել է, որ Մորմոնի Գրքի հիմնական նպատակներից մեկն է «ի լույս բերել իմ ավետարանը [և] իմ վարդապետության ճշմարիտ կետերը» (ՎևՈւ 10.62): Քրիստոսի վարդապետությունը ներառում է այն պատվիրանը, որ ողջ մարդկությունը հավատա Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր և Փրկիչ, ապաշխարի մեղքից, մկրտվի և ստանա Հոգին (տես 3 Նեփի 11.32): Գրատախտակին գրեք հետևյալը.

2 Նեփի 31․2, 10–21   3 Նեփի 11.31–41   3 Նեփի 27.13–21

Դասարանը բաժանեք երեք խմբի: Դասարանի մի խմբին հանձնարարեք ուսումնասիրել 2 Նեփի 31․2, 10–21, խնդրեք երկրորդ խմբին ուսումնասիրել 3 Նեփի 11․31-41, իսկ երրորդ խմբին՝ ուսումնասիրել 3 Նեփի 27․13–22 հատվածները։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին կարդալ իրենց հատվածները և գտնել, թե ինչ է պահանջվում նրանցից, ովքեր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել կամ նշել իրենց սուրբ գրություններում որոշակի ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի վարդապետության և ավետարանի մասին:

Հանձնարարված հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք նրանց իրենց գտածը գրել գրատախտակին յուրաքանչյուր հղման ներքո ՝ այն որոշակի գործողությունները, որոնք պահանջվում են Հիսուս Քրիստոսի հետևորդներից:

Ապա ուղղեք հետևյալ տիպի հարցեր.

  • Եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե Մորմոնները հավատո՞ւմ են Հիսուս Քրիստոսին, ինչպե՞ս կարող են գրատախտակին գրված այս երեք սուրբ գրության հատվածներն օգնել ձեզ պատասխանել այդ հարցին:

  • Ձեր խոսքերով ինչպե՞ս կարող եք բացատրել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը կամ ավետարանը ինչ-որ մեկին, ով չգիտի, թե ինչ է դա:

  • Որոշ մարդիկ գուցե հարցնեն ձեզ, թե ինչո՞ւ են միսիոներները քարոզում մարդկանց, ովքեր արդեն հավատում են Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է Քրիստոսի վարդապետությունը, ինչպես այն ուրվագծված է գրատախտակի վրայի սուրբ գրքերի այս հատվածներում, օգնում ձեզ պատասխանել այդ հարցին:

Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ Քրիստոսի վարդապետությունը բաղկացած է նրանից, թե. (1) ինչ արեց Հիսուս Քրիստոսը և շարունակում է անել՝ մեզ Հորը մոտեցնելու համար (տես Ալմա 33.22, ՎևՈւ 76.40–42) և (2) ինչ մենք պետք է անենք Հիսուս Քրիստոսի Քավության օրհնություններին հասնելու համար, ներառյալ հավատք ունենալը, ապաշխարելը, մկրտվելը, Սուրբ Հոգու պարգևը ստանալը և մինչև վերջ համբերելը (տես 3 Նեփի 27.16–21):

Ուսանողների ուշադրությունը կրկին հրավիրեք գրատախտակի վրայի միսիոներական նպատակի հայտարարության վրա և հարցրեք.

  • Ինչպե՞ս է Քրիստոսի վարդապետությունը կապված միսիոներական աշխատանքի նպատակի հետ:

(Մինչ ուսանողները կքննարկեն այս հարցը, նրանք հավանաբար կարտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Միսիոներները կատարում են իրենց նպատակը՝ օգնելով ունկնդիրներին ընդունել Քրիստոսի վարդապետությունը, զարգացնել հավատք, ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և համբերել մինչև վերջ:

Խորացնելու համար ուսանողների հասկացողությունը, որ ունկնդիրները պետք է գործեն Քրիստոսի վարդապետությունից ելնելով՝ վերականգնված ավետարանն ընդունելու համար, հանձնարարեք ուսանողներին բացել էջ 5-ը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին երկու պարբերություններն այն բաժնում, որը կոչվում է «Հիսուս Քրիստոսի Ավետարանը»: Ապա ուղղեք հետևյալ տիպի հարցեր՝ որպեսզի օգնեք ձեր ուսանողներին տեսնել, թե ինչու է ունկնդիրների համար կարևոր հավատքով գործելը:

  • Ի՞նչ ապացույց կարող է միսիոները փնտրել, որպեսզի որոշի, թե արդյո՞ք ունկնդիրը գործադրում է հավատք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ՝ ապաշխարելով և նախապատրաստվելով ստանալու մկրտության ուխտը:

Ուսանողների պատասխանելուց հետո, բացատրեք, որ միսիոներները հաճախ մտահոգվում են ճիշտ բանը ասելիս կամ անելիս: Այնուամենայնիվ, միսիոներների ասածից կամ արածից ավելի կարևոր է այն, որ ունկնդիրները գործեն հավատքով, նրա վերաբերյալ, ինչ իրենք սովորում են: Ամենակարևոր հմտություններից մեկը, որ միսիոները կարող է զարգացնել՝ Հոգով զանազանելն է, թե արդյոք ունկնդիրն իսկապես հավատքով է գործում և դարձի գալիս:

  • Ի՞նչ ապացույց կարող է միսիոները փնտրել՝ որոշելու համար, թե արդյոք Սուրբ Հոգին ներկա էր դասի ընթացքում և ունկնդիրը զգում էր այն:

  • Ի՞նչ կարող են ապագա միսիոներներն անել՝ ավելի լավ հասկանալու և կիրառելու Քրիստոսի վարդապետությունը: (Պատասխանները կարող են ներառել՝ աղոթել հավատքով ավելի մեծ հասկացողության համար, ուսումնասիրել սուրբ գրություններում Քրիստոսի վարդապետության որոշակի դրույթները, ինչպես օրինակ՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը և ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները, խոսել ուրիշների հետ այն մասին, թե ինչ են նրանք արել ամրապնդելու համար իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ուսումնասիրել հաղորդության աղոթքները՝ մկրտության ուխտերի վերաբերյալ ավելի մեծ հասկացողութուն ձեռք բերելու համար և այլն:)

Ցույց տվեք «The Purpose of Missionary Work: Robles Family» (9:19) տեսանյութը, և խնդրեք դասարանի անդամներին նշումներ կատարել նրա վերաբերյալ, թե ինչ արեցին միսիոներները՝ օգնելու Ռոբլսների ընտանիքին գալ դեպի Քրիստոսը:

Տեսանյութը ցույց տալուց հետո, ուղղեք հետևյալ տիպի հարցեր, որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել, թե ինչ արեցին միսիոներները՝ իրենց նպատակին հասնելու համար:

  • Ի՞նչ արեցին այդ միսիոներները՝ օգնելու Ռոբլսների ընտանիքին հավատքով աճելու համար: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը՝ նրանք խրախուսեցին նրանց աղոթել Մորմոնի Գրքի մասին, պատասխանեցին նրանց հարցերին, ուսուցանեցին նրանց, թե ինչու է կարևոր հնազանդվել պատվիրաններին, օգնեցին նրանց ստանալ մկրտության արարողությունը, հավաստիացան, որ ծուխը ներգրավվեց նրանց կյանքում և ուղղորդեց նրանց դեպի տաճար:)

  • Ինչո՞ւ են թե ունկնդիրներինուսուցանելը, և թե հրավիրելը նրանց գալ դեպի Քրիստոս, կարևոր բաներ, որոնք կատարում են միսիոներները:

  • Ի՞նչ ապացույց դուք տեսաք, որ Ռոբլսների ընտանիքի անդամների հավատքը մեծացավ և որ նրանք ավելի շատ զգացին ներդաշնակություն Քրիստոսի Հոգու հետ:

Ձեր ուսանողներին տվեք մի քանի րոպե՝ ուսումնասիրելու բաժինը, որը կոչվում է «Օգնել մյուսներին պարտավորություններ ստանձնել. Դուռ դեպի հավատք և ապաշխարություն» Քարոզիր իմ Ավետարանը ձեռնարկի էջ 9: Այնուհետև հանձնարարեք ուսանողներին զույգեր կազմել և հերթով կիսվել, թե ինչ նրանք զգացին հրավիրելով մյուսներին պահել պատվիրանները: Ի՞նչ երկյուղներ կամ մտահոգություններ ունեին նրանք: Ի՞նչն օգնեց նրանց վստահություն ունենալ, որ իրենք կկարողանան անել դա: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է Քրիստոսի վարդապետությունը հասկանալն օգնել ձեզ հրավիրել ունկնդիրներին պարտավորություններ ստանձնել:

  • Ինչո՞ւ է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել, որ միսիոները պետք է որ «ամայացած» զգա իրեն, երբ մարդիկ չստանձնեն պարտավորություն կարդալ կամ աղոթել Մորմոնի Գրքի մասին:

Հրավիրեք դասարանին պատկերացնել, թե ինչ կզգան՝ օգնելով մարդկանց փոփոխություններ կատարել և մկրտվել: Հարցրեք, թե նրանցից որևէ մեկը օգնե՞լ է որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի գալ դեպի Քրիստոսը և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են զգացել օգնելով այդ գործընթացում:

Մեծագույն պարտականությունը

Քննարկեք, թե ինչպես են միսիոներներն իշխանությամբ ուսուցանում Երկնային Հոր զավակներին ավետարանը և օգնում նրանց ստանալ արարողություններ, որոնք թույլ կտան նրանց վայելել Քավության օրհնությունները: Ցուցադրեք հետևյալ հայտարարությունները և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Այն ամենից հետո, ինչ ասվել է, ամենամեծ և ամենակարևոր պարտականությունը Ավետարանը քարոզելն է» (Ջոզեֆ Սմիթ, մեջբերված է Քարոզիր Իմ Ավետարանը, 12):

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ավետարանը քարոզելը ավելի կարևոր է, քան մյուս բարի գործերը: Դուք մեծագույն գործի մեջ եք աշխարհում և ոչ մի բան չի կարող համեմատվել դրա հետ: Տներ և կամուրջներ կառուցելը ոչինչ է: Աշխարհներ կառուցելը ոչինչ է, համեմատած կյանքերի հետ, որոնք դուք եք կառուցում: Մահկանացու կյանքեր փրկելը այնքան էլ կարևոր ձեռքբերում չէ, համեմատած նրա հետ ինչ դուք եք անում: Դուք կարող է գնաքայստեղի գերզմանոցներից մեկը և հարություն տաք մահացածներին, նույնիսկ հազարի կամ նրանցից տասը հազարի և դուք չեք արել ոչինչ, համեմատած նրա հետ, ինչ դուք անում եք, երբ փրկում եք մարդկանց» (The Teachings of Spencer W. Kimball [1982], 547):

Հարցրեք ուսանողներին՝ արդյոք կա՞ն ցանկացողներ կիսվելու, թե ինչու են նրանք կարծում, որ ավետարանը քարոզելը ամենակարևոր պարտականությունն է, որ մենք ունենք: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ քարոզելով ավետարանը, մենք օգնում ենք ուրիշներին հասանելի դառնալ Քավության օրհնություններին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․10, 15-16 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան, փնտրելով այն օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր քարոզում են ավետարանը և նրանց, ովքեր ընդունում են ավետարանը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում ավետարանը քարոզողները և նրանք, ում ուսուցանվում է ավետարանը:

Բացատրեք, որ միսիոներական աշխատանքը կարող է նաև դժվարին լինել: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ մեջբերումը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ես համոզված եմ, որ միսիոներական աշխատանքը հեշտ չէ, որովհետև փրկությունը էժան փորձառություն չէ: Փրկությունը երբեք հեշտ չի եղել: Մենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ենք, սա է ճշմարտությունը և Նա է մեր Մեծ Հավերժական Գլխավորը: Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ դա հեշտ կլինի մեզ համար, երբ դա երբեք, երբեք հեշտ չէր Նրա համար: Ինձ թվում է, որ միսիոներները և միսիայի ղեկավարները պետք է անցկացնեն առնվազն մի քանի պահեր Գեթսեմանիում: Միսիոներները և միսիայի ղեկավարները պետք է մեկ կամ երկու քայլ կատարեն դեպի Գողգոթայի գագաթը:

… Ես հավատում եմ, որ միսիոներները և ունկնդիրները, դեպի ճշմարտություն գալու, դեպի փրկություն գալու, այս գնի մասին ինչ որ բան իմանալու համար պետք է վճարեն այդ նույն գնի մի խորհրդանիշ» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 15):

  • Ինչպե՞ս այս միսիոներական աշխատանքի հեռանկարը կօգնի ձեզ, երբ դժվարություններ տանեք որպես միսիոներ:

Դասի ավարտին մոտ կարող եք ուսանողներին մի քանի րոպե տալ՝ գրի առնելու, թե ինչ իրենք սովորեցին միսիոներական աշխատանքի և Քրիստոսի վարդապետության փոխկապվածության մասին: Քաջալերեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լավ հասկանան Քրիստոսի վարդապետությունը, երբ նրանք պատրաստվում են իրենց միսիային: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք որևէ մեկը կցանկանա՞ր կիսվել իր վկայությունով դասարանի հետ: Արտահայտեք ձեր վկայությունը, որ եթե ուսանողները սովորեն և գործեն Քրիստոսի վարդապետության վրա հիմնվելով, նրանք կլինեն ավելի հաջողակ միսիոներներ:

Գործելու հրավերներ

Բացատրեք ուսանողներին, որ արդյունավետ նախապատրաստությունը լիաժամկետ միսիայի համար պահանջում է դասարանից դուրս ջանքեր: Ուստի, յուրաքանչյուր դասի վերջում դուք կներկայացնեք առաջարկվող վարժությունները, որոնք նախատեսված են՝ օգնելու նրանց դառնալ ավելի լավ նախապատրաստված միսիայում ծառայելու համար: Որպեսզի օգնեք ուսանողներին այժմ սկսել մասնակցել Տիրոջ աշխատանքին՝ խրախուսեք նրանց կատարել հետևյալներից մեկը կամ մեկից ավելին.

  • Օգտագործելով սոցիալական կայքերը, կիսվեք ուրիշների հետ, թե ինչու եք հուզված միսիա ծառայելու առթիվ և ինչ եք անում նախապատրաստվելու համար:

  • Դիտեք մի քանի տեսանյութեր, որոնք գտնվում են «Hastening the Work of Salvation» բաժնում LDS.org-ի և գրի առեք ուսումնասիրության օրագրում այն զգացումները, որոնք դուք ունենում եք, երբ մտածում եք փրկության աշխատանքին մասնակցելու ձեր հնարավորության մասին:

  • Հրավիրեք մի ընկերոջ ձեզ հետ հաճախել այս միսիոներական պատրաստության դասին: (Դուք կարող եք հղել այս հրավերը ուսանողներին յուրաքանչյուր դասի վերջում:)

  • Հրավիրեք որևէ ոչ անդամի կամ ավելի քիչ ակտիվ անդամ ընկերոջը ուսուցանվելու միսիոներական դասերը: