Ինստիտուտ
Դաս 2. Քավության կարիքը մեր կյանքում


2

Քավության կարիքը մեր կյանքում

Նախաբան

Հիսուս Քրիստոսի Քավությունը Աստծո փրկության ծրագրի կենտրոնական մասն է: Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր նպատակները՝ փրկագնելով մեզ հոգևոր և ֆիզիկական մահից, բավարարելով արդարադատության պահանջները և մաքրագործելով մեզ մեր անձնական մեղքերից՝ ապաշխարության պայմանով: Փրկիչը նաև մխիթարում է մեզ մեր տկարություններում, տալիս է մեզ ուժ իրականացնելու բաներ, որոնք մենք ի վիճակի չէինք լինի անել ինքնուրույն, և տալիս է մեզ հույս, որ մենք կարող ենք վերադառնալ ապրելու Իր և Երկնային Հոր հետ: Լիաժամկետ միսիոներները մասնակցում են փրկության աշխատանքին, օգնելով ուրիշներին սովորել, թե ինչպես հասանելի դարձնեն Քավության օրհնությունները առ Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության, մկրտության, հաստատման և մինչև վերջ համբերելու միջոցով:

Նախնական պատրաստվածություն

  • Ուսումնասիրեք հետևյալը ավելի լավ հասկանալու, թե ինչու մենք կարիք ունենք Քավության: Հռովմաեցիս 3.23, 2 Նեփի 9.6–10, և Ալմա 42.9–14:

  • Ուսումնասիրեք հետևյալը տեսնելու այն օրհնություններից մի քանիսը, որոնք մատչելի են Քավության միջոցով. Մոսիա 3.19, 4.3, 24.12–15, և Ալմա 5.12–13, 7.11–13:

  • Ուսումանսիրեք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի, “Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8–15:

  • Ուսումնասիրեք «Քարոզիր Իմ Ավետարանը», էջեր 51–52 և 60–61-ը:

  • Պատրաստվեք ցուցադրել «Նա ապրում է: Փառք Նրա անվանը» տեսաֆիլմը: (2:51, կլիպ Երեց Ռիչարդ Գ. Սքոթի ելույթից, Ensign կամ Լիահոնա մայիս 2010, 75–78), մատչելի է lds.org/media-library-ում:

Ուսուցման առաջարկներ

Ինչո՞ւ մենք ունենք Քավության կարիքը

Սկսեք, ուսանողներին տալով հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս են մարդիկ սկսում հասկանալ, որ նրանք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունեն իրենց կյանքում:

Ապա, ցուցադրեք հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Ճիշտ ինչպես մարդը ուտելու ցանկություն իսկապես չի ունենում նախքան սովածանալը, այդպես էլ նա չի փափագում Քրիստոսի փրկությունը, մինչև նա չի իմանում, թե ինչու նա ունի Քրիստոսի կարիքը:

Ոչ ոք պատշաճորեն և ճշգրիտ չգիտի, թե ինչու ունի Քրիստոսի կարիքը, քանի դեռ չի հասկանում և ընդունում Անկման վարդապետությունը և դրա ազդեցությունը ողջ մարդկության վրա» (President Ezra Taft Benson, A Witness and a Warning [1988], 33):

Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ ենք մենք ի նկատի ունենում, երբ խոսում ենք Ադամի Անկման մասին:

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Քանի որ Ադամը և Եվան …. օրինազանցեցին և ճաշակեցին բարու և չարի գիտելիքի ծառի պտղից, նրանք վտարվեցին Տիրոջ ներկայությունից (տես ՎևՈւ 29.40–41): Այլ խոսքերով, նրանք տարան հոգևոր մահ: Նրանք դարձան նաև մահկանացու՝ ենթակա ֆիզիկական մահվան: Այս հոգևոր և ֆիզիկական մահը կոչվում է Անկում: …

«Որպես Ադամի և Եվայի հետնորդներ, մենք ժառանգում ենք անկումնային վիճակ մահկանացու կյանքի ընթացքում (տես Ալմա 42.5–9, 14): Մենք բաժանված ենք Տիրոջ ներկայությունից և ենթակա ենք ֆիզիկական մահվան: Մենք նաև դրվում ենք հակադրության մի վիճակում, որի ընթացքում մենք ստուգվում ենք կյանքի դժվարություններով և հակառակորդի գայթակղություններով (տես 2 Նեփի 2.11–14, ՎևՈւ 29.39, Մովսես 6.48–49)» (Հավատքին Հավատարիմ [2004], 56):

Օգնեք ուսանողներին գտնել այս մեջբերման մեջ ուսուցանվող վարդապետությունները՝ տալով հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս է Ադամի Անկումը ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա, որպես Ադամի և Եվայի հետնորդներ: (Ադամի և Եվայի նման, մենք ևս ենթակա ենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր մահվան: Մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում և ենթակա ենք կյանքի դժվարություններին և հակառակորդի գայթակղություններին: Մենք կտրված ենք Հոր ներկայությունից և Փրկչի օգնության կարիքն ունենք, որպեսզի վերադառնանք Նրա մոտ):

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և մի քանի րոպե տվեք ուսանողներին դրանք ուսումնասիրելու համար.

Հռովմայեցիս 3.23

2 Նեփի 9. 6-10

Ալմա 42․9-11, 14

Երբ նրանք ուսումնասիրեն, խրախուսեք ուսանողներին փնտրել, թե մեզանից յուրաքանչյուրի վրա ինչպես է անդրադառնում Ադամի և Եվայի Անկման ազդեցությունը:

  • Ինչպե՞ս են այս սուրբ գրության հատվածները բացատրում, թե ինչպիսի ազդեցություն ունի Ադամի և Եվայի անկումը յուրաքանչյուրիս վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին: Չնայած նրանց պատասխանները կարող են տարբեր լինել, դրանք կարող են ունենալ հետևյալ տեսքը. Մենք բոլորս մեղանչում ենք և անմաքուր դառնում Աստծո աչքում, քանի որ մենք մեղանչում ենք, մենք կտրված ենք Աստծո ներկայությունից, մենք կտանենք ֆիզիկական մահ, մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում և պետք է հաղթահարենք «բնական մարդուն» [Մոսիա 3.19]:)

Հարցրեք ուսանողներին, թե ինչ հարցեր ունեն վարդապետությունների և բառերի վերաբերյալ, որոնք իրենք նշել են: Թույլ տվեք դասարանին քննարկում ծավալել, հետազոտելու այս հարցերը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս են այս սուրբ գրություններն օգնում բացատրել, թե ինչու մենք բոլորս Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք: (Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկագնում է մեզ Ադամի անկումից և մեր սեփական անհնազանդության գործողություններից:

Բացատրեք, որ որպես Աստծո ողորմած ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի Քավությունը թույլ է տալիս մեզ փախչել մահվան և դժոխքի «հրեշից» (տես 2 Նեփի 9.10), որը նշանակում է ֆիզիկական և հոգևոր մահ: Մենք բոլորս հարություն կառնենք: Փրկչի Քավության միջոցով մենք կարող ենք մաքուր լվացվել մեր մեղքերից, երբ մենք ապաշխարենք: Առանց Հիսուս Քրիստոսի, մենք ոչ միայն կոչնչանայինք, այլ ենթակա կլինեինք դևին ողջ հավերժության ընթացքում:

Կիսվեք համառոտ վկայությամբ Աստծո ծրագրի իմաստության և ողորմածության վերաբերյալ: Հավաստիացրեք ուսանողներին, որ անկման բոլոր հետևանքները կաող են հաղթահարվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Քավության մասին ուսուցանելու կարևորությունը

Մտածեք կարդալ կամ ցույց տալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերի տեսահոլովակը: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչու է կարևոր մեզ համար մեծացնել մեր ըմբռնումը Քավության վերաբերյալ:

Նկար
Elder Richard G. Scott

«Երբ հիշեք Հարությունը և վճարված գինը և Քավության միջոցով տրված պարգևը, խորհեք, թե ինչ են սովորեցնում սուրբ գրություններն այդ սրբազան իրադարձությունների մասին: Ձեր անձնական վկայությունը դրանց իրական լինելու վերաբերյալ կզորացվի: Դրանք պետք է լինեն ավելին, քան անգիր սերտած սկզբունքներ: Դրանք պետք է միահյուսված լինեն ձեր բուն էության մանրաթելերում որպես հզոր պաշտպանություն պղծությունների ալիքի դեմ, որն ախտահարում է մեր աշխարհը: …

Առանց Քավության Երկնային Հոր երջանկության ծրագիրը չէր կարող լիովին գործի մեջ դրվել: Քավությունը տալիս է բոլոր հնարավորությունները հաղթահարելու կյանքում կատարված սխալների հետևանքները: Երբ մենք հնազանդվում ենք օրենքին, մենք ստանում ենք օրհնություն: Երբ մենք խախտում ենք օրենքը, ոչինչ չի մնում նախկին հնազանդությունից այդ խախտված օրենքի համար՝ բավարարելու արդարադատության պահանջները: Փրկչի Քավությունը թույլ է տալիս մեզ ապաշխարել ամեն մի անհնազանդությունից և դրա միջոցով խուսափել պատիժներից, որ արդարադատությունը կներկայացներ:

Իմ ակնածանքն ու երախտագիտությունը Իսրայելի Սրբի, Խաղաղության Իշխանի և մեր Քավիչի Քավության հանդեպ անընդհատ մեծանում է, երբ ես ձգտում եմ հասկանալ ավելի շատ բան դրա վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ ոչ մի մահկանացու միտք չի կարող պատշաճորեն հասկանալ, ոչ մի մարդկային լեզու պատշաճորեն արտահայտել այն ամենի լիակատար նշանակությունը, որ Հիսուս Քրիստոսն արեց մեր Երկնային Հոր զավակների համար Իր Քավության միջոցով: Սակայն, անհրաժեշտ է, որ մենք յուրաքանչյուրս սովորենք դրա մասին այն ամենը, ինչ կարող ենք: Քավությունը մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի էական բաղադրիչն է, առանց որի այդ ծրագիրը չէր կարող գործել: Քավության ձեր հասկացողությունը և այն ներըմբռնումը, որ այն տալիս է ձեր կյանքի համար, մեծապես կնպաստի ձեր մահկանացու կյանքում ձեռք բերած ողջ գիտելիքի, փորձառության և հմտությունների արդյունավետ օգտագործմանը: …

Մեզանից յուրաքանչյուրի համար ծայրահեղ կարևոր է ամրացնել մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության նշանակալիության մասին, այնպես որ այն դառնա անսասան հիմք, որի վրա մենք կկառուցենք մեր կյանքը: …

Սուրբ գրությունների անձնական խորն ուսումնասիրությունը և դրա հետ միասին խորհելը, սրտաբուխ աղոթքը կամրացնեն Նրա անգին Քավության ձեր ըմբռնումը և գնահատանքը» («Նա ապրում է: Փառք Նրա անվանը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 75-76):

Օգնեք ուսանողներին վերլուծել Երեց Սքոթի խոսքերը՝ ուղղելով հետևյալ տիպի հարցեր.

  • Երեց Սքոթի ելույթի ո՞ր մասերն են շեշտադրում Քավությունը հասկանալու կարևորությունը: (Հավաստիացեք, որ ուսանողները ճանաչեն դրույթները հետևյալ ձևով. Փրկիչի չարչարանքները «կազդեն մեր վրա ոչ միայն այս կյանքում, այլ ողջ հավերժության ընթացքում», «Նրա Քավությունը լիովին գործուն դարձրեց Իր Երկնային Հոր երջանկության ծրագիրը», «Հիսուսը կառավարում է հավասարակշռությունը արդարադատության և ողորմածության միջև, որը պայմանավորված է մեր հնազանդությամբ», «Քավությունը տալիս է ողջ հնարավորությունը հաղթահարելու կյանքում կատարած սխալների հետևանքները», և «Քավության ձեր հասկացողությունը և այն ներըմբռնումը, որ դա տալիս է ձեր կյանքի համար, մեծապես կնպաստի ձեր մահկանացու կյանքում ձեռք բերված ողջ գիտելիքի, փորձառության և հմտությունների արդյունավետ օգտագործմանը»:)

  • Երեց Սքոթը նշել է, որ Քավության սկզբունքները «պետք է ավելին լինեն, քան այն սկզբունքները, որոնք սերտում եք անգիր: Դրանք պետք է միահյուսված լինեն ձեր բուն էության մանրաթելերում: Ինչպե՞ս կարող է ապագա միսիոները սա իրական դարձնել:

Շատ երիտասարդներ չեն հասկանում օրհնությունները, բացի մեղքերի թողությունից, որոնք գալիս են նրանց կյանք Քավության միջոցով: Որպեսզի օգնեք խորացնել ուսանողների հասկացողությունը այս մյուս օրհնությունների վերաբերյալ, տվեք դասարանին մի քանի րոպե՝ ուսումնասիրելու հետևյալ սուրբ գրությունների հատվածները, փնտրելով այն օրհնությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Մոսիա 3.19, 4.3, 24.12–15, Ալմա 5.12–13, 7.11–13: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին բացատրել Քավության շատ օրհնություններից մի քանիսը: Ամփոփեք նրանց պատասխանները գրատախտակին:

Ցուցադրեք հետևյալ մեջբերումը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Հիսուս Քրիստոսի Քվության մասին ձեր հասկացողության աճի հետ մեկտեղ կմեծանա ավետարանով ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը, 2):

Օգնեք ուսանողներին ավելի խորապես հասկանալ այդ հատվածները՝ տալով հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է ավետարանով կիսվելու մարդու ցանկությունը մեծանում, երբ նա հասկանում է Քավությունը:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել դասարանի մեկ ուրիշ անդամի հետ՝ հերթով բարձրաձայն կարդալով 1 Նեփի 8.10–12, Ենովս 1.5–9, և Մոսիա 27.34–36 և 28.1–4հատվածները: Հանձնարարեք նրանց փնտրել այս հատվածներում գտնվող մի ձևաչափ: Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել իրենց գտած ձևաչափը: (Լեքին, Ենովսը և Մոսիայի որդիները Քավության օրհնությունները ճաշակելուց հետո, զգացին ցանկություն կիսվել ավետարանով և օգնել ուրիշներին ստանալ նույն օրհնությունները:)

Որպեսզի ուսանողներին օգնեք զգալ գրատախտակին գրված սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը, հարցրեք հետևյալը․

  • Եթե խիստ անձնական չէ, ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել Քավության հետ կապված, որը դրդում է ձեզ՝ կիսվելու մյուսների հետ ավետարանով:

  • Ինչպե՞ս են ձեր գիտելիքը և զգացումները Քավության վերաբերյալ, դրդել ձեզ ավելի մոտեցնել ուրիշներին Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներին մի պահ տրամադրեք, որ խորհեն, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության իրենց հասկացողությունը իրենց դրդապատճառի մասն է կազմում միսիա ծառայելու և ինչ կարող են նրանք անել մեծացնելու իրենց երախտագիտության աստիճանը նրա հանդեպ, ինչ Հիսուս Քրիստոսն արել է նրանց համար:

Օգնել ունկնդիրներին ստանալ Քավության օրհնությունները

Ասեք ձեր ուսանողներին, որ ոչ մի վարդապետություն, որ նրանք կուսուցանեն որպես միսիոներներ, ավելի կարևոր չէ, ինչպես ունկնդիրների այնպես էլ միսիոներների համար՝ հասկանալ և ընդունել, քան Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 2.6–8 և փնտրել, թե ինչ ուսուցանեց Լեքին, որ մենք պետք է անենք Քավության մեր գիտելիքի հետ: Մի քանի ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց հասկանալ և ընդունել Քավությունը՝ ցույց տալով և կարդալով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Շրջանային համաժողովներում, որոնք ուսուցման մեծագույն պահեր են, որ մենք որպես Գերագույն Իշխանավորներ ունենում ենք այդ երիտասարդ երեցների և քույրերի հետ, ես հարցրեցի միսիոներներին, թե նրանք ինչ էին ուզում, որ ունկնդիրներն անեին՝ իրենց զրույցների արդյունքում:

«Մկրտվել» գոչեցին նրանք բոլորը խմբովին:

«Այո», ասացի ես, «մենք իսկապես ուզում ենք, որ նրանք մկրտվեն, բայց ինչ պետք է նախորդի դրան:» …

«… Գրեթե երբեք միսիոներներին չի հաջողվում ճանաչել երկու ամենահիմնական բաները, որոնք մենք կամենում ենք, որ ունկնդիրներն անեն՝ ունենան հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս և ապաշխարեն իրենց մեղքերից: Սակայն մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ ապաշխարություն.[ապա] երրորդ՝ ընկղմամբ մկրտություն մեղքերի թողության համար, չորրորդ՝ ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար» (Հավատո Հանգանակ 1.4, շեշտադրումն ավելացված է):

Նորադարձի նոր կյանքը պետք է կառուցվի Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագնող զոհաբերության հանդեպ հավատքի վրա, համոզմունք, որ Նա է իսկապես Աստծո Որդին, որ Նա ապրում է հենց այս պահին, որ Նա է փարախի դուռը, որ Նա միայն ունի մեր փրկության և վեհացման բանալին: Այդ հավատքին պետք է հաջորդի իսկական ապաշխարություն, ապաշախարություն, որը ցույց է տալիս մաքուր և նորացված և ողջ լինելու մեր ցանկությունը, ապաշխարություն, որը թույլ է տալիս մեզ Քավության լրիվ օրհնությունների համար պահանջ ներկայացնել» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 10–11):

Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ պետք է անի ունկնդիրը Քավության լրիվ օրհնությունների համար պահանջ ներկայացնելու համար: (Ունենալ հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարել և մկրտվել:)

Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը նկարագրոււմ է մկրտության համար որակավորումները: Հանձնարարեք ուսանողներին կարդալ հատվածը և փնտրել, թե ինչ պետք է անեն ունկնդիրները մինչև մկրտվելը: Հարցրեք.

  • Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք պետք է անեն ունկնդիրները, որպեսզի ցույց տան, որ նրանք զարգացնում են հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Նրանք կխոնարհեցնեն իրենց, կապաշխարեն իրենց մեղքերից, ցույց կտան բարի գործեր և այլն:)

  • Ի՞նչ դեր են խաղում միսիոներները օգնելով ունկնդիրներին բավարարելու մկրտության համար որակավորումները: Ինչպե՞ս է դա կապված ձեր նպատակի հետ, որպես միսիոներ: (Անհարաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին անցած դասի սկզբունքների մասին:)

Միսոներներին պատվիրված է ուսուցանել ապաշխարություն

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը․

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ միսիոներները կարող են անել՝ օգնելու Աստծո զավակներին բերելու դեպի Քրիստոս:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․11–14 և գտեք գրատախտակի վրայի հարցի պատասխանը: Քննարկեք հարցի ուսանողների պատասխանները, ապա հարցրեք.

  • Ինչո՞ւ է ապաշխարությունը միակ ուղին, որով Աստծո զավակներին կարող են հասանելի լինել Քավության լրիվ օրհնությունները: (Տես Մոսիա 16.13, Ալմա 11.37, և Հելաման 14.13:)

Գրատախտակին գրեք հետևյալ պատասխանը այն հարցին, որն արդեն ցուցադրված է.

Միսիոներներին պատվիրված է ուսուցանել ապաշխարություն, որպեսզի նրանք, ում իրենք ուսուցանում են, կարողանան հասնել Քավության լրիվ օրհնություններին և սկսեն նոր կյանք Քրստոսում:

Դասարանը բաժանեք երկու մասի: Հանձնարարեք դասարանի կեսին ուսումնասիրել բաժինը, որը կոչվում է «Քավություն» էջեր 55–56 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից: Հանձնարարեք դասարանի մյուս կեսին ուսումնասիրել բաժինը, որը կոչվում է «Քրիստոսի միջոցով մենք կարող ենք մաքրվել մեղքից» 66–67 էջեր, Քարոզեք Իմ Ավետարանը ձեռնարկ: Ուսանողներին տվեք մի քանի րոպե՝ կարդալու և պատրաստվելու ուսուցանել երկու րոպեանոց ակնարկ իրենց կարդացած նյութից: Որպես իրենց ակնարկի մաս, խրախուսեք ուսանողներին. (1) գտնել և բացատրել վարդապետության հիմնական կետերը, (2) կիսվել անձնական մի փորձառությամբ կամ սուրբ գրությամբ, որը հաստատում է վարդապետությունը և (3) բերել վկայություն այն մասին, թե ինչ են դրանք ուսուցանում: Ամփոփեք այս երեք քայլերը գրատախտակին:

Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո, դուք կարող եք հանձնարարել ուսանողներին առաջին խմբից զույգ կազմել մյուս խմբի ուսանողներից որևէ մեկի հետ և հերթով ուսուցանել միմյանց: Հետո, երբ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ունեցել ուսուցանելու դասարանի մեկ ուրիշ անդամի, դուք կարող եք հրավիրել մի ուսանողի, ով կամավոր կգա դասարանի առջև և կուսուցանի իր ակնարկը դասարանին: Ներկայացնելը վերջացնելուց հետո, հաճոյախոսեք ուսանողին, ով կատարեց ներկայացումը և հարցրեք ուսանողներին, թե ինչ կարծիքներ ունեն այդ փորձառության վերաբերյալ: Ճշտեք, թե արդյոք ունեն որևէ հարցեր, ապա հարցրեք.

  • Ի՞նչ զգացիք ուսուցանելիս և Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ վկայելիս:

  • Որո՞նք են ձեր հայտնաբերած դրույթները, որոնք կարող են օգնել ձեզ, երբ դուք կուսուցանեք ունկնդիրներին Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

  • Ինչո՞ւ եք անհամբեր սպասում ուսուցանելու Հիսուս Քրիստոսի Քավության մասին ուրիշներին:

Սուրբ գրություններն օգտագործելը

Բացատրեք ուսանողներին, որ որպես միսիոներներ, նրանք կարող են ուսուցանել ավելի մեծ զորությամբ, երբ նրանք օգտագործեն սուրբ գրությունները: Դասարանի մի կեսին հանձնարարեք հետազոտել սուրբ գրությունների հատվածները «Քավություն» բաժնի Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակում էջ 57, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Հրավիրեք դասարանի մյուս կեսին հետազոտել սուրբ գրքերի հատվածները Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակում էջ 67, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Խրախուսեք ուսանողներին ընտրել մի հատված Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որը նրանք հասկանում են և հարմարավետ են զգում վկայություն բերելու: Ուսանողներին կիսվելու բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել սուրբ գրությունը, որը դուք ընտրել եք՝ օգնելու ինչ-որ մեկին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը: (Խրախուսեք մի քանի ուսանողների պատասխանել:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր միսիոներների համար օգտագործել սուրբ գրությունները, երբ իրենք ուսուցանում են:

Հանձնարարեք ուսանողներին բացել բաժինը, որը կոչվում է «Օգտագործեք սուրբ գրությունները» 202 էջ, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ առաջին պարբերությունը, ներառյալ չորս պարբերանշված կետերը, իսկ հետո խնդրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես են սուրբ գրություններն օգտագործելու կարևորության մասին նրանց գաղափարները համապատասխանում այն խոսքերին, որոնք գտնվում են Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկում:

Ասեք ձեր դասարանին, որ մի քանի րոպեից նրանք կուսուցանեն մեկ ուրիշ ուսանողի՝ օգտագործելով սուրբ գրությունը Քավության վերաբերյալ, որը նրանք ավելի վաղ էին ընտրել: Բացատրեք, որ կան սկզբունքներ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, որոնք կօգնեն նրանց, երբ նրանք ուսուցանեն: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ ենթաբաժինը, որը կոչվում է «Ներկայացրեք սուրբ գրությունը» էջ 203, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ: Հարցրեք, թե արդյոք ուսանողները որևէ հարց ունեն այս քայլի վերաբերյալ և տվեք նրանց մի պահ մտածելու, թե ինչպես նրանք կներկայացնեին սուրբ գրությունը, որն ընտրել են:

Հաջորդը, հանձնարարեք որևէ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ ենթաբաժինը, որը կոչվում է «Կարդացեք հատվածը» էջեր 203-204, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ: Ուսանողներին տրամադրեք մի պահ, որ մտքում կարդան իրենց ընտրած սուրբ գրության հատվածը և գտնեն որևէ բառեր կամ արտահայտություններ, որոնք գուցե կարիք ունենան բացատրելու որևէ ունկնդրի: Ապա երրորդ ուսանողին հանձնարարեք բարձրաձայն կարդալ ենթաբաժնի վերնագիրը «Կիրառեք սուրբ գրությունները» էջ 204: Կրկին հարցրեք ուսանողներին, թե իրենք որևէ հարցեր ունե՞ն:

Որպեսզի օգնեք ուսանողներին հաջողակ լինել սուրբ գրություններից ուսուցանելիս, դուք պետք է զարգացնեքայդ հմտությունը նրանց մեջ: Մտածեք ընտրել մեկ կամ երկու հատված Մոսիա 3.7–11 and 16–19-ից այնպես ուսուցանել, որպեսզի դուք չօգտագործեք սուրբ գրությունների հատվածներից որևէ մեկը, որոնք ուսանողներն են ընտրել: Եղեք պարզ և համառոտ, երբ ցուցադրեք երեք քայլերը. ներկայացրեք, կարդացեք և կիրառեք սուրբ գրության հատվածները: Այս ցուցադրումը կօգնի ուսանողներին ընկճված չզգալ նրանից, ինչ իրենցից ակնկալվում է: Երբ վերջացնեք, հարցրեք ուսանողներին, թե արդյոք որևէ հարցեր ունե՞ն:

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի պատրաստվեն ուսուցանել իրենց ընտրած սուրբ գրությունների հատվածները՝ օգտագործելով երեք քայլերը, որոնք գտնվում են Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Ապա յուրաքանչյուր ուսանողի զույգ դարձրեք դասարանի որևէ այլ անդամի հետ, և հանձնարարեք նրանց միմյանց ուսուցանել: Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանելը, հավաստիացրեք նրանց, որ երբ նրանք ուսումնասիրեն սուրբ գրությունները և Քարոզիր Իմ Ավետարանը, նրանց ունակությունն ու վստահությունը ավետարանն ուսուացնելիս կմեծանա:

Այսօրվա դասը եզրափակելու համար, հարցրեք ձեր ուսանողներին, թե նրանցից որևէ մեկը կկամենա՞ր կիսվել իրենց զգացումներով Հիսուս Քրիստոսի մասին, հատկապես Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Գործելու հրավեր

Հրավիրեք ձեր ուսանողներին կատարել մեկ կամ ավելին հետևյալ բաներից՝ որպեսզի օգնեք նրանց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը:

  • Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում նշեք կամ ընդգծեք հատվածներ, որոնք օգնում են ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Կիսվեք ձեր վկայությամբ Քավության վերաբերյալ որևէ մեկի հետ տանը, եկեղեցում կամ առցանց:

  • Երբ հանգամանքները թույլ տան, բերեք վկայություն Քավության մասին մի ուսուցողական տեսակցության ընթացքում լիաժամկետ միսիոներների հետ:

  • Ժամանակ հատկացրեք՝ ամեն օր ուսումնասիրելու Հիսուս Քրիստոսի Քավությունը սուրբ գրություններում:

Տպել