Ինստիտուտ
Դաս 8. Ուսուցանել Վերականգնման ուղերձը (Մաս 2)


8

Ուսուցանել Վերականգնման ուղերձը (Մաս 2)

Նախաբան

Վերականգնման ուղերձն այն է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը ներառում է հավերժական վարդապետությունը, քահանյության իշխանությունը և փրկության արարողությունները, վերականգնվել է երկրի վրա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի, նույն ավետարանի միջոցով, որը հայտնի է դարձվել ավետարանի ամեն տնտեսությունում՝ Աստծո բոլոր զավակները կարող են ձեռք բերել հավերժական կյանք: Ապագա միսիոներները պետք է հստակորեն հասկանան Ուրացության և Վերականգնման դրույթները և պետք է պատրաստված լինեն բացատրելու դրանք հստակորեն և վկայելու զորությամբ դրանց վերաբերյալ :

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի Ջոզեֆ Սմիթի տեսիլքը

Ցույց տվեք առաջին տեսահոլովակը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ելույթից, «Եկեք, Աստծո որդիք», որում Նախագահ Մոնսոնը կիսվում է Էլմեր Փոլլարդի դարձի փորձառությամբ.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Երբ 50 տարի առաջ ծառայում էի որպես միսիայի նախագահ Կանադայում, մի երիտասարդ միսիոներ, ով եկել էր փոքր գյուղական համայնքից, ապշած էր Տորոնտոյի չափերից: Նա հասակով կարճ էր, բայց բարձր էր իր վկայությամբ: Իր ժամանումից շատ չանցած, իր զուգընկերոջ հետ նա մտավ Էլմեր Փոլլարդի տուն Օշավայում, Օնտարիո, Կանադա: Պր. Փոլլարդը միսիոներներին տուն հրավիրեց, կարեկցելով երիտասարդներին, ովքեր կուրացնող փոթորկին գնում էին տնից տուն: Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը: Նա չզգաց հոգին: Եվ խնդրեց տղաներին, որ հեռանան և այլևս չվերադառնան: Երբ տղաները իջնում էին տան դիմացի աստիճաններով, նա ծաղրանքով ասաց երեցների ետևից. «Դուք չեք կարող ասել, որ իսկապես հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն էր»:

Դուռը փակվեց» («Եկեք, Աստծո որդիք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 68):

Տեսահոլովակը ցույց տալուց հետո հարցրեք.

  • Եթե դուք լինեիք այդ միսիոներներից մեկը, ի՞նչ մտքեր կամ զգացումներ դուք կունենայիք Պր. Փոլլարդի տնից հեռանալիս:

  • Ի՞նչ կանեիք դուք այս պարագայում:

Ցույց տվեք երկրորդ տեսահոլովակը, շարունակելով Նախագահ Մոնսոնի պատմության մնացած մասը:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Երեցները քայլում էին ճանապարհով: Մեր գյուղացի տղան ասաց իր զուգընկերոջը. «Երեց, մենք չպատասխանեցինք Պր. Փոլլարդին: Նա ասաց, որ մենք չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր: Արի վերադառնանք և բերենք մեր վկայությունները նրան»: Սկզբում ավելի փորձառու միսիոները տատանվեց, սակայն, ի վերջո, համաձայնվեց միանալ ընկերոջը: Վախը պատեց նրանց սիրտը, երբ մոտեցան դռանը, որտեղից իրենց դուրս էին վռնդել: Նրանք թակեցին դուռը, Պր. Փոլլարդը բացեց, մի սարսափելի պահ ապրեցին, ապա հոգուց ծնված զորությամբ մեր անփորձ միսիոները խոսեց. «Պր. Փոլլարդ, դուք ասացիք, որ մենք իրականում չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Ես վկայում եմ ձեզ, որ Ջոզեֆը մարգարե էր: Նա թարգմանել է Մորմոնի Գիրքը: Նա տեսել է Հայր Աստծուն և Որդուն՝ Հիսուսին: Ես գիտեմ դա»:

Որոշ ժամանակ անց, Պր. Փոլլարդը, այժմ Եղբայր Փոլլարդը, կանգնած քահանայության ժողովին հայտնեց. «Այդ գիշեր ես չկարողացա քնել: Իմ ականջներում հնչում էին խոսքերը. «Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Ես գիտեմ դա: Ես գիտեմ դա: Ես գիտեմ դա»: Հաջորդ օրը ես զանգահարեցի միսիոներներին և խնդրեցի վերադառնալ: Վկայություններով համեմված նրանց ուղերձը փոխեց իմ և իմ ընտանիքի կյանքը»: («Եկեք, Աստծո որդիք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 68):

Հարցրեք.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին միսիոներների վկայությունը այդպիսի խորը տպավորություն թողեց Պր. Փոլլարդի վրա:

Խնդրեք ուսանողներին բացել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն՝ Թանկագին Մարգարիտ գրքում: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 5–6 հատվածները, իսկ հետո հանձնարարեք մեկ ուրիշ ուսանողի կարդալ բարձրաձայն հատվածներ 7–9-ը: Այնուհետև հարցրեք ուսանողներին.

  • Ինչպե՞ս կամփոփեիք այս հատվածները ուղղակի մեկ կամ երկու նախադասությամբ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10-ը: Երբ հատվածը կարդան, խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես Ջոզեֆ Սմիթի կրոնական ճշմարտության որոնումը նման է նրան, ինչին իրենք կհանդիպեն շատ մարդկանց հետ իրենց միսիաների ընթացքում: Այնուհետև հարցրեք.

  • Որո՞նք էին այն հարցերը, որոնց հետ մաքառում էր երիտասարդ Ջոզեֆ Սմիթը:

  • Ինչո՞ւ էր այդքան դժվար Ջոզեֆի համար որոշելը, թե որ եկեղեցուն միանա:

  • Ինչո՞վ էին նման Ջոզեֆ Սմիթի հարցերը այն հարցերին, որոնք աշխարհի մարդիկ ունեն այսօր:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11-13: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունք սովորեց Ջոզեֆ Սմիթը, թե ինչպես գտներ հոգևոր ճշմարտություն։ (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները հավանաբար կնշեն հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք սովորել հոգևոր ճշմարտություն Աստծուց, եթե մենք աղոթենք Նրան՝ պատասխանների համար և կամենանք գործել:)

  • Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Ջոզեֆ Սմիթի օրինակը, որպեսզի օգնենք ուրիշներին, ովքեր կամենում են գտնել հոգևոր ճշմարտություն:

Հանձնարարեք ուսանողներին լուռ կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․14-19։ Երբ նրանք անեն այդ, հանձնարարեք նրանց մտածել այն տևական ազդեցության մասին, որ Առաջին Տեսիլքն ունեցավ աշխարհի և իրենց անձնական կյանքի վրա: Մի քանի լուռ րոպեներից կարդալն ավարտելուց հետո, հարցրեք հետևյալ տիպի հարցեր.

  • Որո՞նք էին որոշ պատճառները, որ հակառակորդը հարձակվեց Ջոզեֆ Սմիթի վրա նախքան Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հայտնվելը: (Հակառակորդը կամենում էր խանգարել Ջոզեֆին հոգևոր ճշմարտությունն իմանալ և դրանով վերջնականապես խանգարել Վերականգնման իրականացմանը:)

  • Ի՞նչ ուղիներով է Առաջին Տեսիլքը սկսում հաղթահարել Մեծ Ուրացության հետևանքները: (Շեշտադրեք այս ճշմարտությունը՝ ուսանողների համար. Առաջին Տեսիլքի միջոցով երկինքները կրկին բացվեցին և սկսվեց Վերականգնումը:

  • Ի՞նչ վարդապետական ճշմարտություններ կարելի է սովորել Առաջին Տեսիլքից: (Հայրը և Որդին առանձին անձնավորություններ են, երկինքները բաց են, մենք կարող ենք հայտնություն ստանալ և այլն:)

  • Ձեր կարծիքով՝ Քարոզիր Իմ Ավետարանը ինչո՞ւ է առաջարկում, որ միսիոներներն ուսուցանեն Առաջին Տեսիլքի մասին՝ ունկնդրի հետ իրենց հենց առաջին շփման ընթացքում:

  • Ինչպե՞ս կարող էր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի արտաքինի մասին իմանալը՝ օգնել ունկնդիրներին հոգևոր ճշմարտության իրենց որոնումում:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց ըմբռնումը Առաջին Տեսիլքի կարևորության մասին, տվեք յուրաքանչյուր ուսանողին օժանդակ նյութի մի օրինակ, որի վերնագիրն է «Մեր հավատքի սքանչելի հիմքը», որը պարունակում է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ելույթից մի մաս:

Նկար
Foundation handout

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին երեք պարբերությունները։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու «ողջ ուժը» հիմնված փառահեղ Առաջին Տեսիլքի վավերականության վրա։ (Ուսանողները պետք է հասկանան, որ եթե Ջոզեֆ Սմիթի տեսիլքի պատմությունը ճիշտ է, ուրեմն ճիշտ է նաև հետևյալ պնդումը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ Եկեղեցին է երկրի վրա, որն ունի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի լիարժեք հավանությունն ու իշխանությունը:)

  • Ըստ Նախագահ Հինքլիի, ինչով էր Ջոզեֆ Սմիթի աշխատանքը տարբեր նախկին կրոնական առաջնորդների կատարած աշխատանքից, ովքեր փոխեցին երկրպագության ավանդույթները և վարդապետական ուսմունքները:

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որպեսզի մտքում կարդան օժանդակ նյութի մնացած մասը: Կարդալիս դուք կարող եք խրախուսել նրանց նշել բառերը, արտահայտությունները, կամ դրույթները, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն իրենց համար: Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, մի քանիսին խնդրեք կիսվել իրենց ընդգծածով և բացատրել, թե ինչու էին դրանք կարևոր իրենց համար: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել որոշ մարդկանց համար ընդունել Ջոզեֆ Սմիթի տեսիլքի ճշմարտացիությունը:

  • Մտածելով այն սկզբունքների մասին, որոնք ուսումնասիրվեցին մեր նախորդ դասում, ինչպե՞ս է Առաջին Տեսիլքը համապատասխանում տնտեսությունների ուրացության և վերականգնման ձևաչափին: (Ուրացության ժամանակաշրջանին հաջորդած Առաջին Տեսիլքը սկիզբ դրեց վերականգնմանը և ավետարանի նոր տնտեսությանը: Ինչպես նախորդ տնտեսություններում, Աստծո կողմից կանչվեց մարգարե, վերականգնելու ավետարանական ճշմարտությունները և քահանայության իշխանությունը: Ջոզեֆ Սմիթը կանչվեց որպես «ժամանակների լրության տնտեսության» մարգարե [Եփեսացիս 1.10]: Սա նշանակում է, որ ավետարանը չի կորի ուրացության միջոցով, այլ կմնա երկրի վրա մինչև Քրիստոսի Երկրորդ Գալուստը:)

  • Ինչպե՞ս կարող է ունկնդրին օգնելը հասկանալու ուրացության և վերականգնման սուրբգրքյան ձևաչափը, օգնել նրան ընդունել Առաջին Տեսիլքի իրական լինելը և ավետարանի ժամանակակից Վերականգնումը:

Հրավիրեք դասարանին բացել էջեր 39-40 «Քարոզիր Իմ Ավետարանը» ձեռնարկում և լուռ կարդացեք վերջին երեք պարբերությունները՝ փնտրելով այն բաները, որոնք վերականգնվել են կամ վերահաստատվել Վերականգնման միջոցով: Ապա խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք: Հավաստիացեք, որ դասարանը նշի (1) քահանայության իշխանության, բանալիների և արարողությունների վերականգնումը, (2) Քրիստոսի Եկեղեցու վերահաստատումը, (3) Տասներկու Առաքյալներ կանչելը, (4) ավետարանի նոր տնտեսության սկզբնավորումը, և (5) ապրող մարգարե կանչելը:

Որպեսզի ուսանողներին օգնեք զգալ Առաջին Տեսիլքի և Վերականգնման ճշմարտությունն ու կարևորությունը, ուղղեք ձեր դասարանին հետևյալ տիպի հարցեր.

  • Ինչպե՞ս եք դուք Առաջին Տեսիլքի իրականության և կարևորության մասին վկայություն ստացել:

  • Ինչպե՞ս է ձեր վկայությունը Առաջին Տեսիլքի մասին ազդել Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր հավատքի վրա:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կա՞ն ցանկացողներ՝ կիսվելու դասարանի հետ Առաջին Տեսիլքի կամ Վերականգնման վերաբերյալ իրենց վկայությամբ:

Դասարանը բաժանեք զույգերի: Կազմեք չորս ուսանողից բաղկացած փոքր խմբեր (յուրաքանչյուր խմբում երկու զույգ): Ուսանողներին տվեք բավականաչափ ժամանակ՝ նախապատրաստվելու, թե ինչպես ուսուցանեն երեք-չորս րոպեանոց կարճ դաս՝ Առաջին Տեսիլքի և Վերականգնման վերաբերյալ: Բացատրեք, որ նրանց ուսուցումը պետք է լինի պարզ և հստակ: Հանձնարարեք ուսանողներին վերանայել նյութը «Քարոզիր Իմ Ավետարանը», 39–40 էջերում, կամ 11 էջում միսիոներական գրքույկի, որի վերնագիրն է Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգնումը: Խրախուսեք ուսանողներին օգտագործել իրենց սեփական բառերը՝ բացատրելու Ջոզեֆ Սմիթի փորձառությունը (բացի այն դեպքերից, երբ նրանք մեջբերում են կամ կարդում Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17-ը): Հիշեցրեք նրանց, որ եզրափակեն իրենց վկայությամբ: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբի մեկ զույգին ուսուցանել մյուս զույգին:

Երբ ուսանողները եզրափակեն իրենց ուսուցման փորձառությունը, հանձնրարեք յուրաքանչյուր խմբին քննարկել իրենց միջև, թե ինչը լավ ստացվեց ուսուցանելիս և ինչն ուսուցիչներն ավելի լավ կարող էին անել:

Ապա թող փոխվեն դերերով և թույլ տվեք, որ մյուս զույգն ուսուցանի: Հավաստիացեք, որ կարծիքներ լսելու համար ժամանակ կա: Երբ բոլոր զույգերն ուսուցանեն, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններից գաղափարներով դասարանի հետ։

Կարող է օգտակար լինել ձեր ուսանողներին իմանալը, թե ինչպես պատասխանել դժվարին հարցերին՝ կապված Ջոզեֆ Սմիթի գրած Առաջին Տեսիլքի պատմությունների հետ: Կարող եք բացատրել, որ Ջոզեֆ Սմիթը 1838թ-ին գրել է Առաջին Տեսիլքի պատմությունը, որպես Եկեղեցու պաշտոնական պատմություն, որպեսզի հրապարակվի աշխարհով մեկ։ Քանի որ Ջոզեֆ Սմիթը արձանագրել է իր փորձառությունը ավելի քան մեկ անգամ, առկա են այլ պատմություններ Առաջին Տեսիլքի վերաբերյալ: Բացատրեք ուսանողներին, որ յուրաքանչյուր պատմություն տարբերվում է ինչ-որ բանով իր շեշտադրմամբ և մանրամասներով: Որոշ քննադատներ սխալմամբ վիճաբանում էին, թե պատմությունը վերապատմելիս ցանկացած տարբերություն փաստում է կեղծիքի մասին։ Այնուամենայնիվ, երբ անհատը վերապատմում է մի փորձառություն բազմաթիվ միջավայրերում տարբեր ունկնդիրների համար շատ տարիների ընթացքում, յուրաքանչյուր պատմություն միտում ունի շեշտադրել փորձառության տարբեր կողմերը և պարունակել առանձնահատուկ մանրամասներ։ Օրինակ՝ այդպիսի տարբերություններ, ինչպիսին առկա են Առաջին Տեսիլքի պատմություններում, գոյություն ունեն Դամասկոսի ճանապարհին տեսած իր տեսիլքի Պողոսի պատմություններում (Գործք 9․3–9, 22․6–11, 26․12–18):

Հրավիրել ուրիշներին կարդալ Մորմոնի Գիրքը

Սկսեք հաստատել դասի այդ բաժնի կարևորությունը, հանձնարարելով որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն վերջին երկու պարբերությունները Մորմոնի Գրքի նախաբանում: Հրավիրեք ուսանողներին փնտրել խոստումները, որոնք տրված են նրանց, ովքեր ընտրում են կարդալ Մորմոնի գիրքը, խորհել այն, և հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է: Հրավիրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Հանձնարարեք ուսանողներին բացել 41 էջը «Քարոզիր Իմ Ավետարանը» ձեռնարկում և հանձնարարեք մի ուսանողի կարդալ բարձրաձայն բաժնի առաջին պարբերությունը «Մորմոնի Գիրքը՝ Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» բաժնում: Օգնեք ուսանողներին սահմանել այս հատվածում ուսուցանվող սկզբունքը՝ տալով հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը արժեքավոր և հզոր գործիք միսիոներների համար: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է հավիտենական ավետարանը, մի համոզիչ ապացույց, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, և ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: (Տես ՎևՈւ 20․8-11։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը համոզիչ ապացույց, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է: (Եթե որևէ մեկը եզրակացնում է, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա նրանք պետք է եզրակացնեն, որ Ջոզեֆ Սմիթը գործում էր աստվածային ղեկավարությամբ՝ հայտնաբերելու և թարգմանելու այն և Աստծո մարգարեն է:)

  • Ինչպե՞ս են ունկնդիրներն օրհնվում, երբ նրանք կարդում են Մորմոնի Գիրքը և ձեռք բերում վկայություն, որ այն ճիշտ է: (Նրանք կիմանան, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և նրանք նախապատարաստված կլինեն ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը և կստանան փրկարար արարողությունները:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.3–5-ը: Հարցրեք հետևյալը.

  • Ի՞նչ քայլեր պետք է անձնավորությունը կատարի, որպեսզի ձեռք բերի վկայություն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները հավանաբար կնշեն այս սկզբունքը. Երբ մենք կարդում ենք, խորհում և աղոթում անկեղծ միտումով Մորմոնի Գրքի մասին, Աստված մեզ կհայտնի դրա ճշմարտացիության մասին Սուրբ Հոգու զորությամբ: )

  • Ի՞նչ է նշանակում հարցնել «անկեղծ միտումով» (Մորոնի 10.4): (Անկեղծորեն ցանկանալով ստանալ պատասխան Սուրբ Հոգու միջոցով և պարտավորված լինել գործել ըստ պատասխանի:)

Լուսաբանելու համար, թե ինչու է կարևոր, որ ունկնդիրը կարդա Մորմոնի Գիրքը և աղոթի անկեղծ միտումով դրա ճշմարտացիության մասին, ցույց տվեք «Մորմոնի Գիրքը կարդալու հրավեր. Ջինքսին» տեսաֆիլմը (8:06):

Կանգնեցրեք տեսաֆիլմը 0:55-ի վրա և խնդրեք դասարանին խորհել մի պահ, թե ինչ մտքեր և զգացումներ նրանք կարող են ունենալ, եթե նրանք լինեին Ջինքսին ուսուցանող միսիոներներից մեկը: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ իրենք կասեին նրան:

Տեսաֆիլմի շարունակությունը ցուցադրելու ընթացքում կարող եք հանձնարարել դասարանի կեսին հետևել, թե ինչո՞ւ ունկնդիրները պետք է կարդան Մորմոնի Գիրքը և աղոթեն, որպեսզի ձեռք բերեն վկայություն նրա ճշմարտացիության մասին: Հանձնարարեք դասարանի մյուս կեսին դիտել, թե միսիոներներն ինչ ասացին, որն օգնեց Ջինքսին զգալ շարժառիթ Մորմոնի Գիրքը կարդալու համար: Տեսաֆիլմից հետո, ուսանողների հետ քննարկեք հետևյալը.

  • Ի՞նչ ասացին և արեցին միսիոներները դրդելու Ջինքսին կարդալ և աղոթել Մորմոնի Գրքի մասին:

  • Ի՞նչ ասացին և արեցին միսիոներները, որը հրավիրեց Սուրբ Հոգուն վկայություն բերել իրենց խոսքերի վերաբերյալ:

  • Ինչո՞ւ է ունկնդրի համար կարևոր կարդալ և աղոթել Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ բավարար չէ միսիոներների համար ուղղակի Մորմոնի Գրքի օրինակներ բաժանել: Միսիոների դերը մյուսներին օգնելն է զգալ Մորմոնի Գիրքը կարդալու և դրա մասին աղոթելու կարևորությունը, որպեսզի նրանք պարզեն, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարագարեն էր և որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է:)

Բացատրեք դասարանին, որ նրանք այժմ կունենան հնարավորություն դերերով խաղալու, թե ինչպես են հրավիրում որևէ մեկին՝ կարդալու Մորմոնի Գիրքը: Ցույց տվեք, թե ինչպես ներկայացնել Մորմոնի Գիրքը և հղել հրավեր կարդալու այն և աղոթելու, որպեսզի իմանան, որ դրա ուղերձը ճշմարիտ է: Ապա բաժանեք դասարանը զույգերի կամ մտածեք օգտագործել մյուս առաջարկված ոսուցողական ձևակերպումները, որոնք գտնվում են «Ուսուցողական վարժություններ» բաժնում այս ձեռնակի նախաբանում:

Ուսանողներին տրամադրեք բավական ժամանակ՝ պատրաստվելու հրավիրել որևէ ունկնդրի՝ կարդալու Մորմոնի Գիրքը և աղոթելու՝ իմանալու համար, թե արդյոք այն ճշմարիտ է: Հրավիրեք ուսանողներին կարդալ վանդակը, որի վերնագիրն է «Օգտագործեք Մորմոնի Գիրքը՝ հաստատելու վերականգնման ճշմարտությունը», որը գտնվում է Քարոզիր Իմ Ավետարանը» ձեռնարկի 42-րդ էջի վերևում: Ուսանողները կարող են նաև օգտագործել էջ 15-ը միսիոներական գրքույկի, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգնում: Նրանք պետք է ավարտեն պրակտիկ վարժությունը, կիսվելով իրենց վկայությամբ Մորմոնի Գրքի մասին և տարածեն հրավեր՝ կարդալու և աղոթելու դրա ճշմարտացիության մասին:

Երբ բոլոր ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիսվել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությամբ և հրավեր հղել կարդալու այն և աղոթելու, խնդրեք դասարանի անդամներին դասարանի մնացած մասի հետ կիսվել իրենց փորձառություններից գաղափարներով:

Երբ դասը եզրափակեք, հիշեցրեք ուսանողներին մինչև լիաժամկետ միսիոներական ծառայություն սկսելը Մորմոնի Գիրքը կարդալու և իրենց անձնական վկայությունները զորացնելու օրհնությունների մասին: Հարցրեք, թե արդյոք նրանցից որևէ մեկը ցանկություն ունի կիսվելու իր վկայությամբ Մորմոնի գրքի մասին: Կիսվեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր վկայությամբ և հավաստիացրեք ուսանողներին, որ նրանք կգտնեն ուրախություն, եթե հրավիրեն ուրիշներին կարդալ այս հզոր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Գործելու հրավեր

Խրախուսեք ուսանողներին հաջորդ շաբաթվա ընթացքում կիրառել այն, ինչ իրենք սովորեցին այս դասի ընթացքում։ Գուցե նրանք մտածեն անել հետևյալը.

  • Աղոթեք Առաջին Տեսիլքի մասին ավելի ուժեղ վկայության և Մորմոնի Գրքի ճշմարտացիության համար:

  • Կարդացեք «Առաջին Տեսիլքի պատմություններ» հոդվածը Gospel Topics, lds.org/topicsբաժնում:

  • Անգիր սովորեք Առաջին տեսիլքի պատմությունը, գրված Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17հատվածներում: Կիսվեք դրանով որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ և բերեք ձեր վկայությունն այդ իրադարձության կարևորության մասին:

  • Աղոթեք օգնության համար՝ գտնելու ինչ-որ մեկին, ում դուք կարող եք տալ Մորմոնի Գրքի մի օրինակ: Գործեք ձեր ստացած հոգևոր հուշումների վրա հիմնվելով:

Օժանդակ նյութ

Նկար
Foundation handout