Ինստիտուտ
Դաս 14. Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը (Մաս 2)


14

Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը (Մաս 2)

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանը ներառում է հավերժական ճշմարտություններ, սկզբունքներ, օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք անհրաժեշտ են մարդկությանը Աստծո ներկայություն ետ վերադառնալու համար: Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություններն են՝ հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, ընկղմամբ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը: Միսիոներները կարևոր պարտականություն ունեն՝ հրավիրելու ուրիշներին մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Բացի այդ, երբ Աստծո զավակները դառնում են Եկեղեցու անդամ, նրանք պետք է համբերեն մինչև վերջ՝ ընդունելով այլ սկզբունքներ և արարողություններ և հավատարիմ մնալով Աստծո պատվիրաններին: Ապագա միսիոներները պետք է ունենան հստակ ըմբռնում այս վարդապետությունների մասին և պատրաստ լինեն բացատրել դրանք պարզորեն և վկայեն դրանց մասին զորությամբ:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Մկրտություն՝ մեր առաջին ուխտը

Որպեսզի պատրաստեք ուսանողներին գտնելու մկրտության մասին սկզբունքները, ցուցադրեք նկարը, որտեղ Հովհաննեսը մկրտում է Հիսուսին, և հրավիրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ իրենք գիտեն Հիսուս Քրիստոսի մկրտության մասին:

Նկար
Հովհաննեսը և Հիսուսը գետում

Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Գուցե նախընտրեք վերանայել Փրկիչի մկրտության պատմությունը, հանձնարարելով որևէ ուսանողի կարդալ Մատթեոս 3.13-17-ը բարձրաձայն: Ապա հրավիրեք ուսանողներին շրջվել դեպի իրենց կողքի նստողը և պատասխանել այս հարցին.

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ են ուսուցանվում այս պատմության մեջ Հիսուսի մկրտության մասին:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Արարողություն   Ուխտ

Խնդրեք դասարանի կեսին ուսումնասիրել առաջին չորս պարբերությունները «Մկրտություն՝ մեր առաջին ուխտը» էջեր 69-70, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, փնտրելով, թե ինչպես կարելի է բացատրել արարողությունբառը: Հանձնարարեք մյուս կեսին ուսումնասիրել նույն բաժինը, փնտրելով, թե ինչպես կարելի է բացատրել ուխտբառը:

Ուսանողներին գրելու համար բավականաչափ ժամանակ տալուց հետո, խնդրեք կամավորների սահմանել արարողություն և ուխտբառերը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս են արարողություն և ուխտ բառերը կապված մկրտության հետ: (Օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը. Մկրտության արարողության միջոցով մենք սրբազան ուխտ ենք կապում Աստծո հետ:)

Կենտրոնացրեք ձեր ուսանողների ուշադրությունը «Մկրտություն՝ մեր առաջին ուխտը» բաժնի չորրորդ պարբերության վրա, և ապա հարցրեք.

  • Երբ մենք ստանում ենք մկրտության արարողությունը, ի՞նչ ենք մենք ուխտում անել: (Երբ մենք մկրտվում ենք, սրբազան ուխտ ենք կապում՝ մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Եթե զգում եք, որ ուսանողները կարիք ունեն այս գաղափարի հետ կապված ավելի շատ ուսուցման, դուք կարող եք մի քանի րոպե տրամադրել նրանց հետ քննելու Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը:)

Դուք կարող եք օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ իրենց մկրտության ուխտը, ցուցադրելով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ մեջբերումը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մկրտության ժամանակ մենք ուխտ ենք կապում մեր Երկնային Հոր հետ, որ կամենում ենք գալ Նրա արքայություն և պահել Նրա պատվիրանները այդ ժամանակից ի վեր, չնայած մենք դեռ ապրում ենք աշխարհում: Մեզ հիշեցվել է, որ մեր մկրտությունը ուխտ է` «կանգնելու որպես Աստծո [և Նրա արքայության] վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ» [Մոսիա 18.9, շեշտադրումն ավելացված է]:

Երբ հասկանում ենք մեր մկրտության ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, դա մեր կյանքը փոխում է և հաստատում է մեր լիարժեք հավատարմությունն առ Աստծո արքայությունը: Երբ գայթակղությունների հանդիպենք մեր ճանապարհին, եթե լսենք, Սուրբ Հոգին կհիշեցնի մեզ, որ խոստացել ենք հիշել մեր Փրկիչին և հնազանդվել Աստծո պատվիրաններին» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 7).

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաստատել մեր լիարժեք հավատարմությունն առ Աստծո արքայությունը»:

  • Ինչպե՞ս կարող է մկրտոււթյունը փոխել մարդու կյանքը:

Հրավիրեք ուսանողներին կարդալ մնացած պարբերությունները մկրտության մասին էջեր 69-70, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկում: Խնդրեք նրանց գտնել և նշել մկրտության վարդապետության լրացուցիչ կողմերը, որոնք կարևոր կլինեն ունկնդիրների հետ կիսվելու համար: Նրանց տվեք մի քանի րոպե այս վարժությունը կատարելու համար և ապա խնդրեք մի քանի ուանողների կիսվել իրենց գտածով: Երբ ուսանողներն արձագանքեն, դուք կարող եք տալ ստուգող հարցեր.

  • Ինչո՞ւ է կարևոր ունկնդրի համար հասկանալ այս վարդապետությունները:

  • Ո՞րն է փոխհարաբերությունը մկրտության ուխտի և առ Հիսուս Քրիստոս հավատքի և ապաշխարության սկզբունքների միջև, որը մենք քննարկեցինք անցյալ դասին:

  • Ինչո՞ւ է ընկղմվելը մկրտության արարողության կարևոր մասը: (Այն խորհրդանշում է մահը, թաղումը և Հիսուս Քրիստոսի Հարությունը: Այն նաև խորհրդանշում է մեր հին կյանքի ավարտը և մեր վերածնունդը որպես Քրիստոսի աշակերտ [տես Հռովմայեցիս 6.3–6]:)

Բացատրեք, որ կարևոր է, որ ունկնդիրները պատշաճորեն պատրաստվեն մկրտությանը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը: Ապա հանձնարարեք ուսանողներին շրջվել դեպի դասարանի մեկ ուրիշ անդամը և քննարկել հետևյալը.

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգնել ձեզ ձեր ներկա և ապագա պարտականություններում: (Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել այդ հարցին, նրանց խորհուրդ տվեք օգտվել վանդակից, որը կոչվում է «Նախքան մկրտությունը»՝ 71 էջի վերևում, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «առաջ գալ կոտրված սրտով և փշրված հոգով»:

  • Ինչպե՞ս է մարդ ցույց տալիս, որ ինքն իսկապես «ընդունել է Քրիստոսի Հոգին»:

Ուսանողներին հատկացրեք մի պահ՝ գրելու իրենց ուսումնասիրության օրագրերում այն առանձնահատուկ ուղիների մասին, որ նրանց մկրտության ուխտերը պահելը օրհնություններ են բերել իրենց կյանք: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք երկու կամ երեք ուսանողի կիսվել իրենց գրածով դասարանի հետ:

Ցույց տվեք «Invitation to be Baptized: German» տեսանյութը (2:43): Երբ ուսանողները դիտեն տեսանութերը, խնդրեք նրանց փնտրել, թե ինչպես են միսիոներներն ուսուցանում Գերմանին մկրտության կարևորության մասին:

  • Ի՞նչ ասացին միսիոներները Գերմանին, որպեսզի օգնեն հասկանալ մկրտության կարևորությունը:

  • Ի՞նչ ապացույց կար, որ Գերմանը զգացել էր Սուրբ Հոգին և ցանկություն ուներ մկրտվելու:

Բաժանեք դասարանը զույգերի, և հրավիրեք յուրաքանչյուր զույգին օգտագործել նյութը 69-70 էջեր, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և մեկ կամ երկու սուրբ գրությունների հատվածներ՝ Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակից, էջ 71, պատրաստելու չորս-հինգ րոպեանոց դաս՝ մկրտությունն ունկնդրին ներկայացնելու համար: Ուսանողները կարող են նաև օգտագործել Հիսուս Քրիստոսի Ավետարանը միսիոներական գրքույկի 8 էջի նյութը:

Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո, կազմավորեք դասարանը չորս ուսանողից բաղկացած փոքր խմբերի, յուրաքանչյուր խմբում երկու զույգով: Յուրաքանչյուր խմբի մեկ զույգին խնդրեք ուսուցանել մկրտության մասին չորսից հինգ րոպե մյուս զույգին: Խրախուսեք ուսանողներին, ովքեր միսիոներների դեր են կատարում, բացել իրենց ընտրած սուրբ գրությունների հատվածները և իրենց ուսուցման ընթացքում բարձրաձայն կարդալ դրանք: Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսուցման փորձառությունը, թող փոքրիկ խմբերը քննարկեն իրենց խմբում հետևյալը. Ի՞նչը լավ ստացվեց: Ինչպե՞ս դասն օգնեց նրանց, ովքեր ուսուցանվեցին, հասկանալ մկրտության կարևորությունը: Ի՞նչ կարող էին փոխել ուսուցիչները՝ իրենց ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Այնուհետև, փոխեք դերերը և թույլ տվեք ուսանողական զույգին, ովքեր ուսուցանվել էին, այժմ ուսուցանել մյուս զույգին: Հավաստիացեք, որ կա ժամանակ երկրորդ զույգի համար ստանալ արձագանք: Այս վարժության ընթացքում, քայլեք սենյակով, հետևելով ուսանողների ուսուցմանը և գովեք և արեք առաջարկություններ, թե ինչպես նրանք կարող են բարելավվել:

Երբ բոլոր ուսանողները հնարավորություն ունենան ուսուցանելու, տրամադրեք մի քանի րոպե՝ դասարանի հետ միասին քննարկելու փորձառությունը: Քննարկում սկսելու համար, ուղղեք հետևյալ տիպի հարցեր.

  • Ի՞նչ բաներ դուք սովորեցիք այս վարդապետությունն ուսուցանելիս:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ դուք պատրաստվեք այժմ՝ ուսուցանելու այս սկզբունքները, ճշմարտությունները և վարդապետություններն ուրիշներին:

  • Ի՞նչ կարող եք անել այժմ ավելի լավ պատրաստվելու համար, որպեսզի ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր միսիայի ընթացքում:

Սուրբ Հոգու պարգևը

Որպեսզի պատրաստեք ուսանողներին դասի այս մասի համար, հարցրեք դասարանին, թե ինչ արարողություն է կատարվում անմիջապես մարդու մկրտությունից հետո (հաստատում, որի միջոցով անձնավորությունները դառնում են Եկեղեցու անդամներ և ստանում են Սուրբ Հոգու պարգևը:) Խնդրեք ուսանողներին տրամադրել երեսուն վայրկյան՝ խորհելու, թե ինչու են մարդիկ անմիջապես հաստատվում՝ մկրտվելուց հետո: Նախքան ուսանողների պատասխանելը, կարող եք կարդալ նրանց համար Մարգարե Ջոզեֆ Սմիթի այս մեջբերումը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Դուք կարող եք նույն հաջողությամբ որպես մարդ մկրտել մի մեշոկ ավազը, եթե չանեք դա՝ ի նկատի ունենալով մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու ստացումը: Ջրով մկրտությունը կիսատ մկրտություն է, և ոչ մի բանի պիտանի չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգու մկրտության» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 95):

Հարցրեք.

  • Ինչո՞ւ մկրտությունը կարող է համարվել միայն «կիսատ մկրտություն», եթե այն չի հաջորդվում «Սուրբ Հոգու մկրտությամբ»: (Մի քանի պատասխաններից հետո, դուք կարող եք խրախուսել ուսանողներին լսել այս հարցի լրացուցիչ պատասխանները, երբ դասը առաջ ընթանա:)

Բացատրեք ուսանողներին, որ հրեա մի առաջնորդ Նիկոդեմոս անունով գաղտնի եկավ գիշերով՝ հարցեր տալու Հիսուս Նազովրեցուն: Թող մի ուսանող բարձրաձայն կարդա Հովհաննես 3.3, և հարցրեք.

  • Ի՞նչ են Փրկիչի խոսքերը Հովհաննես 3.3-ում նշանակում այն բանի վերաբերյալ, թե ինչ է պահանջվում Աստծո արքայությունը մտնելու համար.

Կարդացեք Հովհաննես 3.4–6-ը դասարանի համար և հարցրեք.

  • Ի՞նչ հարցրեց Նիկոդեմոսը, որից ենթադրվում է, որ նա չէր հասկանում 3 հատվածում գրված Փրկիչի ուսմունքը:

  • Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց Նիկոդեմոսի հարցերին: (Նա ուսուցանեց Նիկոդեմոսին ավետարանական մի հիմնական վարդապետություն. Մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց Աստծո արքայությունը մտնելու համար: Նա ուսուցանեց, որ «վերստին ծնվելը» վերաբերում է հոգևոր վերածննդին, ոչ թե ֆիզիկականին:)

Գրեք գրատախտակին.

Վերստին ծնվել

Ջրից ծնվել

Հոգուց ծնվել

Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում «ծնվել ջրից»: (Դա նշանակում է ընկղմամբ մկրտվել:)

  • Ի՞նչ է նշանակում «ծնվել Հոգուց»: (Դա նշանակում է ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Եթե ուսանողները դժվարանան պատասխանել այս հարցին, թող նայեն Հովհաննես 3.5-ը, ծանոթություն ա:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է օգտագործվում «ծնվել» բառը նկարագրելու համար, թե ինչ պետք է պատահի մեզ հետ հոգեպես: Ֆիզիկապես ծնվելու ո՞ր հատկանիշներն են համեմատելի մեր հոգևոր վերածննդի հետ: (Եթե կարիք կա, կարող եք կարդալ Մովսես 6.58–59, որպեսզի օգնեքպատասխանել այս հարցին:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ «Սուրբ Հոգու պարգևը» էջ 71, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Թող դասարանի մնացած մասը ընթացքում հետևի, որոնելով օրհնությունները, որոնք ուղեկցում են Սուրբ Հոգու պարգևին։

Հարցրեք դասարանին.

  • Որո՞նք են օրհնություններից մի քանիսը, որոնք ուղեկցում են Սուրբ Հոգու պարգևին: (Վարդապետություններից մեկը, որ ուսանողները պետք է բացահայտեն, սա է. Սուրբ Հոգու պարգևը կարող է սրբագործող և մաքրագործող ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր ստանում են այն:)

Ուսանողներին օգնելու համար ավելի լավ հասկանալ վարդապետությունը, խնդրեք նրանց ուսումնասիրել մեկ կամ երկու սուրբ գրության հատվածներ «Սուրբ Հոգու օրհնություններն ու ազդեցությունը» վերնագրի ներքո, Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակից, էջ72, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկում: Երբ նրանք ուսումնասիրեն, հրավիրեք նրանց նշել իրենց սուրբ գրքերում օրհնություններից մի քանիսը, որոնք գալիս են Սուրբ Հոգու պարգևն ընդունելուց: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է կարևոր մարդու համար ընդունել Սուրբ Հոգին մկրտվելուց հետո:

Ուղղեք հետևյալ հարցը, բայց նախքան ուսանողների պատասխանելը, թույլ տվեք նրանց մի պահ լուռ խորհել իրենց պատասխանների շուրջ: Բավարար ժամանակ անց հրավիրեք մի քանի ուսանողների պատասխանել և դասարանի հետ կիսվել իրենց իսկ փորձառություններով:

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել Սուրբ Հոգու պարգևի միջոցով:

Դասարանը բաժանեք զույգերի: Խնդրեք ուսանողներին օգտագործել տեղեկություն Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից (կամ բաժնից, որը կոչվում է «Ինչո՞ւ ես պետք է ստանամ Սուրբ Հոգին» 8–10 էջերում, Հիսուս Քրիստոսի ավետարանըմիսիոներական գրքույկից) և թող պատրաստեն չորս-հինգ րոպեանոց դաս՝ Սուրբ Հոգու պարգևի վերաբերյալ: Հիշեցրեք նրանց ներառել իրենց դասում մեկ կամ երկու սուրբ գրությունների հատվածներ Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակից՝ 72 էջ, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ:

Պատրաստվելու համար բավական ժամանակ տրամադրելուց հետո, կազմավորեք դասարանը չորս ուսանողից բաղկացած փոքր խմբերի, ամեն խմբում երկու զույգ: Թող մեկ զույգը ուսուցանի մյուս զույգին: Երբ ուսանողներն ուսուցանեն, քայլեք սենյակով և հետևեք, գովասանք տալով և առաջարկներ անելով, թե ինչպես նրանք կարող են բարելավվել: Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսուցման փորձառությունը, թող փոքրիկ խմբերը քննարկեն իրենց միջև հետևյալը. Ի՞նչը լավ ստացվեց: Ի՞նչ կարող էին ուսուցիչներն անել այլ ձևով՝ իրենց ուսուցումը դարձնելու ավելի արդյունավետ: Ինչպե՞ս նրանց դասն օգնեց մյուսներին, ովքեր ուսուցանվում էին՝ հասկանալ Սուրբ Հոգու պարգևը:

Ապա թող զույգերը յուրաքանչյուր խմբում դերերով փոխվեն, թույլ տալով ուսանողական զույգին, ովքեր ուսուցանվում էին, ուսուցանել մյուս զույգին: Հավաստիացեք, որ երկրորդ զույգը կհասցնի կարծիքներ լսել:

Երբ յուրաքանչյուր զույգ հնարավորություն կունենա ուսուցանելու, տրամադրեք մի քանի րոպե գնահատելու փորձառությունը՝ ուղղելով հետևյալ տիպի հարցեր:

  • Ի՞նչ բաներ դուք սովորեցիք այս վարդապետությունն ուսուցանելիս:

  • Այս փորձառության վրա հիմնվելով, ի՞նչ դուք կանեիք՝ բարելավելու ձեր ուսուցումը որպես միսիոներ:

Համբերել մինչև վերջ

Գրատախտակին նկարեք դարպաս, որի ետևում արահետ է։

Նկար
դուռ և արահետ

Խնդրեք մի ուսանողի դասարանում բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.17: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչը Նեփին նշեց որպես դարպաս, որը տանում է դեպի մեր հավերժական կյանքը:

Հրավիրեք մեկ ուրիշ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31․18-20-ը մինչ դասարանը ընթացքում հետևում է, որոնելով, թե ինչ մենք պետք է անենք մկրտվելուց հետո:

  • Ի՞նչ ասաց Նեփին այն մասին, թե ինչ կա դարպասից այն կողմ: (Դեպի հավերժական կյանք տանող նեղ և անձուկ արահետ:)

  • Ըստ Նեփիի, ի՞նչ պետք է մարդ անի մկրտվելուց հետո, որպեսզի ստանա հավերժական կյանք:

  • Ինչպե՞ս է մինչև վերջ համբերելը կապված Փրկիչի օրինակին հետևելու հետ:

Ուսանողներին խնդրեք կարդալ «Համբերել մինչև վերջ» 72 էջ, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ: Խրախուսեք նրանց որոնել, թե ի՞նչ մենք կարող ենք անել մինչև վերջ համբերելու համար: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր մինչև վերջ համբերելը: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք անկեղծորեն ձգտում ենք համբերել մինչև վերջ, մենք կորակավորվենք հավերժական կյանքի համար:)

  • Ինչպե՞ս կօգնի համբերել մինչև վերջ Փրկիչի օրինակին հետևելը:

Ավարտեք՝ կիսվելով ձեր իսկ վկայությամբ Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևորության մասին, հատկապես մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու վերաբերյալ:

Գործելու հրավերներ

Մտածեք եկող շաբաթվա ընթացքում հրավիրել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին՝ անելով հետևյալ վարժություններից մեկը կամ մեկից ավելին:

  • Աշխատեք բացատրել մկրտության պահանջները, ինչպես դրանք տրված են Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում: Գրեք մի քանի նախադասություններ ձեր ուսումնասիրության օրագրում, որոնք նկարագրում են, թե ի՞նչ եք դուք անում այժմ՝ ապրելու համաձայն մկրտության ուխտին, որն ուրվագծված է այս հատվածում:

  • Ընթերցեք հատվածները Սուրբ Հոգու պարգևի մասին, որոնք գտնվում են Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակում, էջ 72, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ: Կարդացեք նաև «Սուրբ Հոգի» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում: Նշեք ձեր սուրբ գրքերում կամ գրեք ձեր ուսումնասիրության օրագրում այն հատվածները, որոնք դուք կկամենայիք օգտագործել, երբ ուսուցանեք որևէ մեկին Սուրբ Հոգու պարգևի մասին:

  • Սովորեցրեք «Դաս 3. Հիսուս Քրիստոսի ավետարանը» դասի սկզբունքները ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ (նախընտրելի է ինչ-որ մեկին, ով Եկեղեցու անդամ չէ, կամ անձնավորության, ով ավելի քիչ ակտիվ է), անձնապես, կամ առցանց: Ուսուցանելիս կիսվեք ձեր վկայությամբ այս սկզբունքների մասին: