Ինստիտուտ
Դաս 13. Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը (Մաս 1)


13

Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը (Մաս 1)

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանը ընդգրկում է հավերժական վարդապետություններ, սկզբունքներ, օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք անհրաժեշտ են մարդկությանը Աստծո ներկայություն ետ վերադառնալու և սելեստիալ արքայությունում վեհանալու համար: Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություններն են՝ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարությունը, ջրում ընկղմամբ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը: Ապագա միսիոներները պետք է պատրաստ լինեն օգնելու ունկնդիրներին հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարել իրենց մեղքերից մինչև իրենց մկրտվելը և Սուրբ Հոգին ստանալը:

Նախապատրաստություն

  • Ուսումնասիրեք Մոսիա 3.19, 4.1–3, 5.2, և Ալմա 36:

  • Ուսումնասիրեք Քարոզիր Իմ Ավետարանը, էջեր 66-70:

  • Պատրաստվեք ցուցադրելու Conversion of Alma the Younger նկարը (Gospel Art Book [2009], no. 77) կամ նմանատիպ մի նկար:

  • Պատրաստվեք ցուցադրելու «Jesus Christ Is the Way» (5:02) տեսանյութը, որն առկա է LDS.org կայքում:

  • Այս դասի վերջում տրված՝ Ապաշխարություն օժանդակ նյութից օրինակներ պատճենեք, որպեսզի օգտագործեք ապաշխարության ուսուցման գաղափարի հետ (ըստ ցանկության):

Ուսուցման առաջարկներ

Քրիստոսի միջոցով մենք կարող ենք մաքրվել մեղքից

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստ լինել դասը սովորելուն, դասից առաջ գրեք այս հարցը գրատախտակին.

Ճշտի ու սխալի աշխարհի չափանիշն ինչո՞վ է տարբերվում Երկնային Հոր չափանիշից:

Դասը սկսելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների պատասխանել գրատախտակին գրված հարցին։ Երբ ուսանողներից մի քանիսը պատասխանեն հարցին, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ «Մեղք» անվանումով վանդակը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 67-ում: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ունկնդիրները մինչև Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորելը հասկանան, թե ինչ է մեղքը և որոնք են մեղքի հետևանքները:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը և հրավիրեք ուսանողներին փնտրել այդ հարցի պատասխանը, երբ նրանք ուսումնասիրեն «Քրիստոսի միջոցով մենք կարող ենք մաքրվել մեղքից» բաժինը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 66-67 էջերում:

Ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում այս բաժնում, որոնք կօգնեն ունկնդիրներին ցանկանալ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Կարդալու համար ուսանողներին բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով։ Նրանց պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները.

  • Աստված ուղարկեց Իր Սիրելի Որդուն` Հիսուս Քրիստոսին աշխարհ, որպեսզի մենք մահից հետո հնարավորություն ունենանք վերադառնալու և ապրելու Իր ներկայությունում:

  • Միայն Փրկիչի ողորմածությամբ և շնորհով մենք կարող ենք մաքրվել մեղքից:

  • Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության միջոցով բոլոր մարդիկ ետ կբերվեն՝ Տիրոջ ներկայությունը, որպեսզի դատվեն:

  • Ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո ներկայության մեջ:

  • Հիսուս Քրիստոսը կանգնել է մեր տեղը և կրել պատիժը մեր մեղքերի համար:

  • Հիսուս Քրիստոսը ներում է մեր մեղքերը, երբ մենք ընդունում ենք Նրան, ապաշխարում ենք և հնազանդվում Նրա պատվիրաններին:

Հաջորդը, ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որ ուսումնասիրեն կամ նշեն սուրբ գրության հատվածները, որոնք թվարկված են իրենց կարդացած պարբերություններում, կամ Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակում՝ էջ 67, որոնք արտացոլում են սկզբունքներից մեկը, որը նրանք հենց նոր բացահայտեցին: Դասարանի կեսը կարող է ընտրել հատվածներ նոր կարդացած պարբերություններից, իսկ մյուս կեսը՝ Սուրբ գրությունների ուսումնասիրության վանդակից: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել բացատրելու, թե ինչպես նրանք կարող են օգտագործել այդ սուրբ գրությունների հատվածներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեն ունկնդրին հասկանալ և գնահատել այն, ինչ Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն արեցին՝ որ օգնեն մեզ հաղթահարել մեղքի հետևանքները: Մի քանի րոպե անց հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել այն, ինչ սովորեցին:

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Ուսանողների հետ միասին վերանայեք միսիոներների նպատակը, որը գտնվում է «Ձեր նպատակը» անվանումով վանդակում՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 1-ում: Այնուհետև հարցրեք.

  • Ո՞րն է տարբերությունը այս երկուսի միջև՝ (1) օգնելու մեկին «գալ դեպի Քրիստոսը» և դարձի գալ դեպի Նրա վերականգնված ավետարանը և (2) ընդամենը օգնելու մեկին դառնալ Եկեղեցու անդամ:

  • Ինչո՞ւ է ավելի կարևոր, որ միսիոներներն օգնեն մարդկանց գալ դեպի Քրիստոսը, քան օգնեն նրանց դառնալ Եկեղեցու անդամներ:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել «Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ» բաժնի առաջին պարբերությունը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 67-ում: Ուսումնասիրելիս, խնդրեք ուսանողներին փնտրել, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես կարող է օգնել մարդուն դարձի գալ դեպի Նրա վերականգնված ավետարանը: Այնուհետև հարցրեք.

  • Ձեր կարդացածի հիման վրա ասեք, թե ի՞նչ է նշանակում հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպե՞ս է նպաստում, որ մարդը դարձի գա դեպի Նրա վերականգնված ավետարանը:

Գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության: Հրավիրեք ուսանողներին կարդալ «Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ» բաժնի մնացած մասը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 67-68 էջերում: Երբ կարդան, հրավիրեք նրանց նշել որոշ գործողություններ, որոնք արտացոլում են տվյալ անձի հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ: Մի քանի րոպե անց հարցրեք.

  • Որո՞նք են այն գործողությունները, որոնք ցույց են տալիս, որ ունկնդիրը հավատք է զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Պատասխանները կարող են ներառել. ապաշխարելը, Փրկիչին նմանվելու մասին սովորելը, պատվիրաններին հնազանդվելը, մեղքից խուսափելը, գայթակղությունը հաղթահարելու զորության համար աղոթելը, Աստծո խոսքը սովորելը և ավետարանի սկզբունքներին հետևելու պարտավորություններ ստանձնելը):

  • Համաձայն ձեր կարդացածի՝ ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օրհնում մեզ մեր առօրյա կյանքում, երբ մենք հավատք ենք գործադրում Նրա հանդեպ: (Պատասխանները կարող են ներառել. Նա մեզ զորություն է տալիս դիմակայելու կյանքի դժվարություններին, Նա օգնում է մեզ փոխելու մեր սրտի ցանկությունները, Նա բուժում է մեզ ֆիզիկապես և հոգեպես):

Խնդրեք, որ ուսանողները գրեն հետևյալ հարցերի պատասխանները՝ իրենց ուսումնասիրության օրագրերում.

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մղել ձեզ գործելու այս բաժնում նկարագրված եղանակով:

  • Է՞լ ինչ դուք կարող եք անել, ցույց տալու ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ուսանողներին բաժանեք զույգերի կամ ընկերակցությունների: Հրավիրեք զույգերին պատրաստել երկու-երեք րոպեանոց դաս Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին: Պատրաստվելիս ուղղորդեք նրանց օգտագործել Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի նյութը 67–68 էջերից, ներառյալ մեկ-երկու սուրբ գրության հատվածներ Սուրբ գրությունների ուսումնասիրության վանդակից: Ուսանողները կարող են նաև օգտագործել Հիսուս Քրիստոսի Ավետարանըանվանումով միսիոներական գրքույկը: Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան պատրաստվելու համար, զույգերից կազմեք չորս հոգանոց խմբեր (երկու զույգ՝ ամեն խմբում): Հանձնարարեք, որ զույգերից մեկն ուսուցանի մյուսին: Բացատրեք, որ իրենց սեփական խոսքերով ուսուցանեն և ուսուցանելիս լինեն պարզ ու հստակ:

Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանելը, խնդրեք նրանց փոքր խմբերով քննարկել, թե ինչը լավ ընթացավ, ինչը նրանք զգացին, որ դժվար էր ուսուցանել և ինչու, և ինչպես նրանց ուսուցանածն օգնեց ուսուցանվողներին զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու կարևորությունը:

Այնուհետև թող դերերով փոխվեն, թույլ տալով մյուս զույգին ուսուցանել: Հավաստիացեք, որ ժամանակ կա, որպեսզի նրանք նաև կարծիքներ լսեն:

Գործնական այս վարժության ավարտին հարցրեք ուսանողներին, թե ինչ հարցեր նրանց մոտ առաջացան, կամ ինչ գաղափարներ ունեցան: Եթե ուսանողները տատանվում են պատասխանել, կարող եք հարցնել. «Ի՞նչը ձեզ դուր եկավ նրանից, ինչ ձեզ ուսուցանեցին»: Հարցրեք, թե արդյոք կա՞ն ցանկացողներ՝ դասարանի հետ կիսվելու իրենց կյանքի փորձով, երբ նրանք օրհնվել են՝ ունենալով հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ապաշխարություն

Ցուցադրեք Ալման և Մոսիայի որդիները նկարը (տես Ավետարանի արվեստի գիրք, 77) և հրավիրեք ուսանողներից մեկին հակիրճ ամփոփել Ալմա Կրտսերի դարձի գալու պատմությունը (տես Ալմա 36.6–24): Ապա թող մի քանի ուսանողներ հերթով բարձրաձայն կարդան Ալմա 36.13, 17–21, և 23–25 հատվածները:

Նկար
angel with Alma and the sons of Mosiah

Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս Ալման ցույց տվեց, որ նա հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ի՞նչ տեղի ունեցավ նրանից հետո, երբ Ալման հավատք ցուցաբերեց:

  • Ո՞րն էր Ալմայի անկեղծ ապաշխարության արդյունքը:

Ուսանողներին մեկ րոպե ժամանակ տվեք, որպեսզի իրենց ուսումնասիրության օրագրերում մեկ նախադասությամբ գրեն ապաշխարության սահմանումը: Հրավիրեք մի քանի ուսանողների կարդալ իրենց նախադասությունները դասարանին: Որպեսզի օգնեք ուսանողներին ամրապնդել իրենց մտքերում ապաշխարության սահմանումը, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ մեջբերումը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երբ մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ ապաշխարում ենք, մենք հետ ենք շրջվում դեպի Աստված: …

… Ապաշխարությունը հեռանալն է որոշ բաներից, ինչպիսիք են անազնվությունը, հպարտությունը, զայրույթը և անմաքուր մտքերը, և դառնալն է դէպի այլ բաներ, ինչպիսիք են բարությունը, նվիրվածությունը, համբերությունը և հոգևոր բաները: Դա վերադարձն է դեպի Աստված» (“Repent … That I May Heal You,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 40–41):

  • Ինչպե՞ս կարող է այս պարզ սահմանումն օգնել ձեզ, որ բացատրեք ապաշխարության նշանակությունը: (Երբ ուսանողները պատասխանեն գրեք այս սկզբունքը գրատախտակին. Ապաշխարությունը ետ շրջվելն է դեպի Աստված:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարության ընթացքն ու արդյունքները, կարող եք խնդրել ուսանողներին ուսումնասիրել Մոսիա 3.19, 4.1–3, և 5.2 հատվածները: Երբ նրանք ուսումնասիրեն, խնդրեք, որ գտնեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են պարզաբանել, թե ինչ է նշանակում ապաշխարել: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։ Այնուհետև հարցրեք.

  • Այս հատվածներում ի՞նչ ապացույց եք դուք տեսնում, որ Բենիամին թագավորի ժողովուրդը հավատք էր գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի վերջնականապես ստանային իրենց մեղքերի թողությունը:

Բաժանեք հետևյալ աղյուսակը պարունակող օժանդակ նյութը, կամ գծեք գրատախտակին և թող ուսանողներն արտագծեն այն իրենց ուսումնասիրության օրագրերի մեջ:

Նկար
Ապաշխարության օժանդակ նյութ

Ի՞նչ է ապաշխարությունը:

Ինչպե՞ս ենք մենք ապաշխարում:

Որո՞նք են ապաշխարության պտուղները կամ ապացույցը:

Մտքերի, հավատալիքների և վարքի փոփոխություն



Զգալ խղճի խայթ կամ աստվածային տրտմություն



Ստանալ Քրիստոսի ողորմածությունը



Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել «Ապաշխարություն» բաժինը՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 68-69 էջերում: Երբ նրանք կարդան, խնդրեք լրացնել իրենց օժանդակ նյութի կամ աղյուսակի սյունակները, օգտագործելով Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկի բառերը, արտահայտությունները կամ նախադասությունները: Որպեսզի ուսանողները կողմնորոշվեն, թե որ արտահայտությունները պետք է ներառեն՝ յուրաքանչյուր սյունակում տրված է օրինակ: Ավարտելուց հետո նրանց աղյուսակը պետք է ունենա հետևյալ տեսքը.

Ի՞նչ է ապաշխարությունը:

Ինչպե՞ս ենք մենք ապաշխարում:

Որո՞նք են ապաշխարության պտուղները կամ ապացույցը:

Մտքերի, հավատալիքների և վարքի փոփոխություն

Նոր հայացք ինքներս մեր, Աստծո և աշխարհի հանդեպ

Մեր կյանքը համապատասխանեցնում ենք Աստծո կամքին

Շրջվում ենք մեղքից և այլևս չենք անում դա

Շարունակաբար փորձում ենք ուղղել մեղսագործությունները և բարելավվել

Զգում ենք խղճի խայթ կամ աստվածային տրտմություն

Դադարում ենք սխալներ անելը

Շարունակում ենք ճիշտ բաներ անելը

Ճանաչում ենք մեղքերը

Խոստովանում ենք մեղքերը

Աստծուց ներում ենք խնդրել

Շտկում ենք մեր գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները

Դիմադրում ենք մեղք գործելու ցանկության դեմ

Զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ, աճում գիտելիքով, ծառայում

Սեր ցուցաբերում Աստծո հանդեպ՝ հնազանդվելով

Ստանում ենք Քրիստոսի ողորմածությունը

Տեսնում ենք մեր և աշխարհի փոփոխությունները

Հասկանում ենք մեր կապը Աստծո հետ

Աստծուն հետևելու ցանկությունը ավելի ուժեղ է դառնում

Զգում ենք Աստծո ներումը

Զգում ենք Աստծո խաղաղությունը

Հանցանքն ու տրտմությունը հեռանում են

Ավելի առատորեն ենք զգում Հոգու ազդեցությունը

Ավելի պատրաստված ենք՝ ապրելու Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ

Հիսուսին ավելի նման ենք դառնում

Ուրախություն ենք զգում

Աղյուսակը լրացնելու համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք ուսանողներին քննարկել դասարանի մեկ այլ անդամի հետ այն արտահայտություններն ու բառերը, որոնք նրանք գրել են իրենց աղյուսակում: Կարդացած վարդապետությունների և սկզբունքների մասին ուսանողների պատկերացումը խորացնելու համար կարող եք նրանց տալ հետևյալ հարցերից մի քանիսը, կամ բոլորը.

  • Առաջին և երկրորդ սյունակներում ձեր հայտնաբերած սկզբունքներն ինչպե՞ս են օգնում ձեզ իմանալ, թե արդյոք ունկնդիրն իսկապես ապաշխարում է:

  • Համաձայն երրորդ սյունակում գրվածների՝ ի՞նչ օրհնություններ են գալիս ապաշխարությունից, բացի մեղքերի ներում ստանալուց:

  • Դիտարկեք առաջին և երրորդ սյունակներում գրվածները: Ինչո՞ւ է հարկավոր հավատք ունենալ Քրիստոսի հանդեպ, եթե այս բաներն իրոք լինելու են:

Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք նշել, որ միսիոներներն ուսուցանում են ավետարանը, որպեսզի օգնեն մարդկանց հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ և որ դրդեն նրանց ապաշխարելու: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը և ապաշխարությունը այն պայմաններն են, որոնք գործի են դնում Քավությունը: Ապաշխարությունը նաև կօգնի ունկնդիրներին մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին վարժվել ապաշխարությունն ուսուցանելու հարցում, դասարանի հետ կիսվեք հետևյալ սցենարով.

Դուք և ձեր զուգընկերը երեք շաբաթ ուսուցանում եք նույն սենյակում ապրող երկու ընկերների: Նրանցից մեկը շատ արագ առաջադիմում է: Մյուս ունկնդիրը կարծես կորցրել է հետաքրքրությունը և այժմ հեռանում է սենյակից, երբ սկսվում են ձեր զրույցները: Երբ դուք վերջապես հնարավորություն եք ունենում հարցեր տալու չհետաքրքրվող ընկերոջը, նա բացատրում է, որ ինքը գիտի, որ այս պահին չի ապրում համաձայն Աստծո կամքի, բայց նա ապրել է այդպես իր ամբողջ կյանքում և եկել է այն մտքին, որ ինքն այդպիսին է և այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ:

Ուսանողներին բաժանեք զույգերի կամ ընկերակցությունների: Զույգերին բավարար ժամանակ տվեք պատրաստվելու, թե ինչպես նրանք կաշխատեին միասին՝ ուսանողների մյուս զույգին ապաշխարության մասին երեք-չորս րոպեանոց մի կարճ դաս ուսուցանելու: Խրախուսեք ուսանողներին պատրաստվել դերերով կատարելու երկու ընկերակիցների մասին սցենարը: Բացատրեք, որ նրանց դասը պետք է լինի պարզ, հստակ և կենտրոնացած լինի ընկերակիցների կարիքների շուրջ: Նրանք պետք է մտածեն, թե ինչպես օգնել անտարբեր սենյակակցին հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ, որ ինքը փոխվի, և պատկերացնել, որ Փրկիչի օգնությամբ ապաշխարությունը հնարավոր է: Խնդրեք ուսանողներին օգտագործել Քարոզիր Իմ Ավետարանը, 68-69 էջերի նյութը, կամ միսիոներների գրքույկը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Քաջալերեք նրանց ընդգրկել սուրբ գրությունների մեկ-երկու հատվածներ, որոնք հաղորդում են ապաշխարության կարևորությունը:

Ուսանողներին փոքր խմբերի բաժանեք՝ յուրաքանչյուր խմբում երկու զույգ: Հանձնարարեք, որ զույգերից մեկն ուսուցանի մյուս զույգին, ովքեր կկատարեն սցենարում նկարագրված ընկերակիցների դերը: Բացատրեք ուսանողներին, որ երբ նրանք ունկնդիրների դեր են խաղում, պետք է ազատ զգան՝ անկեղծորեն արտահայտելու իրենց մտահոգությունները, բայց չպետք է փորձեն լինել ողբերգական կամ հակադրվող՝ ուսանողների հանդեպ, ովքեր ուսուցանում են:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսուցումը, թող խումբը քննարկի, թե ինչը լավ անցավ, իսկ ինչն ուսուցիչները կարող էին ավելի լավ անել:

Այնուհետև թող ուսանողները դերերով փոխվեն, թույլ տալով մյուս զույգին փորձել ուսուցանել: Հավաստիացեք, որ ժամանակ կա, որպեսզի նրանք կարծիք ստանան:

Դերախաղից հետո հարցրեք ուսանողներին, թե ինչ հարցեր կամ մտքեր նրանք ունեցան ուսուցանելու փորձից:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ապաշխարության կարևորությունն ու ճշմարտությունը՝ որպես ուղի, որով մարդիկ կարող են ետ դառնալ դեպի Աստված, ցուցադրեք «Jesus Christ Is the Way» (5:02) տեսանյութը:

Տեսանյութը դիտելուց հետո հարցրեք.

  • Ի՞նչ ապացույցներ եք տեսնում այս տեսանյութում, որ այդ քույրն իսկապես փոխվեց ապաշխարության միջոցով, և որ նա ետ շրջվեց՝ դեպի Աստված:

  • Ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ դիտեցիք, թե ինչպես է ավետարանի ուղերձն օգնել այդ քրոջը փոխվել և շրջվել դեպի Աստված:

Եզրափակեք հարցնելով ուսանողներին, թե արդյոք կա՞ն ցանկացողներ դասարանի հետ կիսվելու իրենց վկայությամբ՝ հավատքի զորության և ապաշխարության մասին և ասել, թե ինչու են նրանք ցանկանում կիսվել ավետարանով: Ավարտեք՝ բերելով նաև ձեր վկայությունը:

Գործելու հրավերներ

Հրավիրեք ուսանողներին ավելին սովորել օրհնությունների մասին՝ որոնք են հավատքն առ Հիսուս Քրիստոսը, մեղքերից ներում ստանալը, և ապաշխարության շնորհիվ եկող ուրախությունը՝ կատարելով առաջարկված հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը.

  • Գալիք ընտանեկան երեկոյի ժամանակ ուսուցանեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու և ապաշխարության կարևորության մասին:

  • Ուսումնասիրեք հավատքի մասին սուրբ գրության հատվածները Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակից՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ, էջ 68: Նշեք կամ գունավորեք նրանք, որոնք դուք կցանկանայիք ուսուցանել մյուսներին ձեր միսիայի ժամանակ:

  • Օգտագործեք Թեմատիկ Ուղեցույցը և ժամանակակից մարգարեների և առաքյալների խոսքերը՝ ուսումնասիրելու համար ապաշխարության վարդապետությունը: Ձեր ուսումնասիրության օրագրերում նշումներ կատարեք այն մասին, ինչ սովորում եք: Մտածեք այս վարդապետության մասին վկայություն ունենալու ուղղությամբ, որով դուք կարող եք կիսվել ուրիշների հետ ձեր միսիայի ժամանակ: Ամրապնդեք ձեր հավատքը ապաշխարության սկզբունքի հանդեպ, ձգտելով ապաշխարել ամեն օր, և գրի առեք այդ փորձը ձեր ուսումնասիրության օրագրերում:

  • Օգտագործեք առցանց միջոցները, ինչպիսիք են սոցիալական լրատվամիջոցները, որպեսզի տեղադրեք «Jesus Christ Is the Way» տեսանյութը (կամ այլ տեսանյութ Փրկիչի և Նրա Քավության մասին), որ մյուսները դիտեն: Մեկնաբանեք, թե ինչու է այս տեսանյութը նշանակալից ձեզ համար: