Ինստիտուտ
Դաս 11. Փրկության ծրագրի ուսուցում (Մաս 2)


11

Փրկության ծրագրի ուսուցում (Մաս 2)

Նախաբան

Փրկության ծրագիրն ապահովել է Փրկիչ` հաղթահարելու Ադամի Անկման հետևանքները: Փրկիչի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մահը, մեղքը և վիշտը: Բացի այդ մենք հարություն կառնենք և արդարները կվերադառնան Աստծո ներկայություն և կդառնան Նրա նման: Ապագա միսիոներները պետք է ունենան փրկության ծրագրի վարդապետության հստակ ըմբռնում և պատրաստ լինեն` բացատրելու այն հստակորեն և վկայեն դրա մասին զորությամբ:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նախքան դասի սկսվելը հետևյալը գրեք գրատախտակին.

«[Հովհաննես 3.16-ը] ամփոփում է ողջ փրկության ծրագիրը» (Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի):

Երբ դասը սկսվի հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 3.16 հատվածը և խորհել, թե ինչպես է այս հատվածն ամփոփում փրկության ամբողջ ծրագիրը:

Կարդալու և խորհելու համար բավարար ժամանակ ունենալուց հետո հրավիրեք ուսանողներին քննարկել, թե ինչպես է սուրբ գրության այս հատվածն ամփոփում փրկության ծրագիրը: Անհրաժեշտության դեպքում կարող եք կարդալ Հովհաննես 3.16 հատվածի վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) խոսքերը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Սա երևի ամենահայտնի և ամենահզոր միակ հատվածն է, որ երբևէ ասվել է: Այն ամփոփում է ողջ փրկության ծրագիրը, միմյանց կապելով Հորը, Որդուն, Նրա քավող զոհաբերությունը, Նրա հանդեպ այն հավատքը, որը կանխատեսում է արդար գործեր և վերջում հավերժական վեհացում հավատարիմների համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:144):

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը «Քավություն» բաժնից, էջ 55, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կձևակերպեիք մեկ նախադասությամբ այն, թե ինչու է Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունն այդքան կարևոր Աստծո զավակներից յուրաքանչյուրի հանար: (Ուսոնողների պատասխանները պետք է ներառեն այն վարդապետությունը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր դարձրեց մեզ համար հաղթահարել Անկման հետևանքները:)

  • Որո՞նք են Անկման հետևանքները, որոնք մենք բոլորս ենք զգում: (Գլխավոր հետևանքներն են [1] ֆիզիկական մահը, [2] մեղքը և հոգևոր մահը [բաժանում Սստծուց], և [3] տառապանքն ու վիշտը:)

Երբ ուսանողները պատասխանեն, մտածեք գրի առնել նրանց պատասխանները գրատախտակին մի սյունակում՝ «Անկման հետևանքները» վերնագրի ներքո: Այնուհետև լրացրեք աջկողմյան սյունակը «Ինչպե՞ս է Քավությունը հաղթահարում անկման հետևանքները» վերնագրի ներքո (կամ ցուցադրեք այս աղյուսակը՝ օգտագործելով մեկ այլ մեթոդ):

Անկման հետևանքները

Ինչպես է Քավությունը հաղթահարում Անկման հետևանքները

Ֆիզիկական մահ

Ա Կորնթացիս 15.20–22

Ալմա 11.42-45

Քարոզիր Իմ Ավետարանը, 55, «Քավություն», պարբերություն 2:

Մեղք և հոգևոր մահ

Ալմա 34․8-9

ՎևՈւ 19.15-19

Քարոզիր Իմ Ավետարանը, 55–56, «Քավություն» պարբերություններ 3–5

Տառապանք և կործանում

Եսայիա 53.3-5

Ալմա 7.11-13

Քարոզիր Իմ Ավետարանը, 55–56, «Քավություն», պարբերություն 6:

Դասարանը բաժանեք եռյակների և հանձնարարեք յուրաքանչյուր եռյակին ուսումնասիրել երեք կարգերից մեկում գտնվող հղումները : Խնդրեք ուսանողներին պատրաստվել կիսվելու, թե ինչպես իրենց ուսումնասիրած նյութերը օգնեցին բացատրել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթահարում Անկման հետևանքները: Ասեք ուսանողներին, որ սուրբ գրություններն այս աղյուսակում ներկայացնում են շատ հատվածներ, որոնք կարող էին օգտագործվել լուսաբանելու Քավության վարդապետությունը և որ նրանք պետք է ուսումնասիրեն լրացուցիչ հատվածներ՝ այս վարդապետությունը ավելի խորապես հասկանալու համար: Ուսումնասիրելու համար նրանց բավական ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի յուրաքանչյուր եռյակից բացատրել, թե ինչ նրանք ուսումնասիրեցին և ինչպես է դա օգնում մեզ հասկանալ, թե ինչպես Քավությունը կարող է օրհնել մեզ:

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք գրի առնելու համար մի քանի նախադասություններ, որոնք ամփոփում կամ ընդգծում են, թե ինչ իրենք կկամենային ուսուցանել որևէ ունկնդրի՝ Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Մի քանի րոպե անց որոշ ուսանողների խնդրեք դասարանի համար կարդալ իրենց գրածը։

Հրավիրեք Հոգուն, որ օգնի ուսանողներին զգալ ճշմարտությունը և Հիսուս Քրիստոսի Քավության կարևորությունը՝ ցուցադրելով «For God So Loved the World» (4:48) տեսանյութը: Հանձնարարեք ուսանողներին փնտրել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ցույց տվեց Իր սերն աշխարհի հանդեպ:

Տեսանյութի դիտումից հետո, ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ուղիներով Հիսուս Քրիստոսը սեր ցուցաբերեց ուրիշների հանդեպ։

  • Ինչպե՞ս է այս տեսանյութը օգնում ձեզ գնահատել Փրկիչի ծառայությունը և քավող առաքելությունը:

Հրավիրեք ուսանողներին վերհիշել իրենց գրածները, թե որ բաներն էին ցանկանում ուսուցանել ունկնդիրներին Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Նրանց մի քանի րոպե ավել տրամադրեք՝ գրելու լրացուցիչ նախադասություններ, որոնք ամփոփում են այն, ինչին նրանք հավատում են և կարող են վկայել Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Մի քանի րոպե անց հանձնարարեք ուսանողներին զույգեր կազմել դասարանի մեկ այլ անդամի հետ և դերակատարում անել միմյանց հետ, թե ինչպես կվկայեին որևէ ունկնդրի Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Երբ յուրաքանչյուր ուսանող կունենա դերակատարելու հնարավորություն, եզրափակեք դասի այս մասը՝ հարցնելով.

  • Ինչու՞ է կարևոր միսիոներների համար կանոնավորապես կիսվել իրենց վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին նրանց հետ, ում նրանք սովորեցնում են: (Գուցե կամենաք շեշտադրել, որ Սուրբ Հոգու դերերից մեկը վկայելն է Հիսուս Քրիստոսի մասին [տես Հովհաննես 15.26, 3 Նեփի 11.32], ուստի, երբ մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն հաստատել մեր վկայությունը նրանց սրտերում:)

Քաջալերեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի խորացնեն իրենց երախտագիտությունը և վկայությունը Հիսուս Քրիստոսի և նրա Քավության վերաբերյալ: Հավաստիացրեք ուսանողներին, որ խորացնելով իրենց վկայությունը Փրկչի վերաբերյալ նրանք ավելի լավ պատրաստված կդառնան հրավիրելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:

Մեր հավերժական ճակատագիրը

Ուսանողներին մատնացույց արեք սխեման, որը գտնվում է «Փրկության Ծրագիր» վանդակում՝ էջ 59 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Հրավիրեք ուսանողներին նախ ուսումնասիրել սխեման, իսկ հետո գծել իրենց սեփական տարբերակը առանց նայելու Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկին: Նրանց սեփական սխեմաները կարող են տարբեր ձևաչափերով լինել, քանի դեռ դրանք ներառում են փրկության ծրագրի գլխավոր մասերը: Հիշեցրեք ուսանողներին, որ միսիոներները պետք է կարողանան բացատրել ունկնդրին փրկության ծրագրի հիմնական էլեմենտները պարզ բառերով:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դաս 2-ի երեք մնացած բաժինները Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի (էջեր 57–58), խնդրեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ կարդալու համար բաժինները և գտնել վարդապետությունները, սկզբունքները և գաղափարները, որոնք ունկնդիրները պետք է իմանան: Ուսանողների կարդալու ընթացքում ցուցադրեք բաժնի վերնագրերը գրատախտակին գծված աղյուսակում:

Ի՞նչ պետք է իմանա ունկնդիրը:

Հոգևոր աշխարհ

Հարություն, դատաստան և անմահություն

Փառքի արքայությունները

Կարող է օգտակար լինել հանձնարարել ուսանողներին ուսումնասիրել մեկ բաժին ամեն անգամ և կիսվել վարդապետություններով, սկզբունքներով կամ գաղափարներով, որոնք նրանք գտել են նախքան առաջ անցնելու հաջորդ բաժինը կարդալուն: Կարող եք ուսանողներից որևէ մեկին հանձնարարել, որ գրատախտակին գրի առնի դասարանի պատասխանները համապատասխան վերնագրի ներքո : Կարող եք խնդրել ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց ուսումնասիրության օրագրերում և լրացնել այն, մինչ դասարանը քննարկում է յուրաքանչյուր բաժինը:

Հետևյալ տիպի հարցերը կարող են օգնել ուսանողներին վերլուծել այն, ինչ իրենք կարդում են.

  • Ի՞նչ ազդեցություն կունենան այստեղ երկրի վրա ընդունած մեր որոշումները մեզ վրա մահից հետո:

  • Ինչպե՞ս կարող է Դատաստանի մասին մեր ըմբռնումը ազդել մեր որոշումների վրա այժմ:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն ազդում մեր գոյության յուրաքանչյուր փուլի վրա (նախաերկրային, մահկանացու և հետմահկանացու):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք պարզ և հստակ լինենք, երբ ներկայացնենք այս ճշմարտություններն ուրիշներին:

Բացատրեք ուսանողներին, որ վերականգնման կարևոր վարդապետություններից մեկն այն է, որ Աստծո զավակները ունենան ներուժ դառնալու Նրա նման: Երկնային Հոր մասին մեր ըմբռնումը տալիս է մեզ հույս, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք առաջընթաց ունենալ և ստանալ վեհացման օրհնությունը (տես «Վեհացում», Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ, էջ 64): Չնայած մենք կարող է մի օր դառնանք Աստծո նման, մենք միշտ կերկրպագենք Նրան: Մեր զարգացումը երբեք չի փոխի Նրա ինքնությունը որպես մեր Հայր և մեր Աստված: (Այս նյութի վերաբերյալ ավելի շատ տեղեկության համար, տես Ավետարանական Թեմաներ հոդվածը, որը կոչվում է «Դառնալ Աստծո նման» lds.org/topics-ում:)

Ուսանողներին բաժանեք զույգերի և հրավիրեք յուրաքանչյուր զույգին` պատրաստվել ուսուցանելու որևէ մեկին կյանքի նպատակի մասին և ինչ է տեղի ունենում մեզ հետ մեր մեռնելուց հետո: Երբ նրանք պատրաստվեն, ուսանողները պետք է բացեն էջեր 55–58-ը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, կամ էջեր 10–15-ը միսիոներական գրքույկում Փրկության ծրագիրը, եթե այն մատչելի է: Հորդորեք ուսանողներին ուսուցանելիս օգտագործել առնվազն մեկ սուրբ գրություն Նրանց նաև խրախուսեք օգտագործել իրենց ստեղծած փրկության ծրագրի սխեմաները, կամ սխեման, որը գտնվում է էջ 59-ում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Բացատրեք, որ նրանց ուսուցումը պետք է պարզ և հստակ լինի և պետք է ավարտվի իրենց վկայությամբ: Տվեք բավական ժամանակ զույգերին՝ ուսուցանելուն պատրաստվելու համար, իսկ հետո հրավիրեք յուրաքանչյուր զույգի խումբ կազմել մեկ ուրիշ զույգի հետ: Հանձնարարեք ուսանողների մեկ զույգին ուսուցանել մյուս երկու ուսանողներին:

Երբ ընկերախմբերն ավարտեն իրենց ուսուցանման փորձառությունը, հանձնարարեք յուրաքանչյուր խմբին քննարկել հետևյալը միմյանց հետ. Ի՞նչը լավ ընթացավ ուսուցման ընթացքում: Ինչպե՞ս կարող են ուսանողները, ովքեր ուսուցանեցին, բարելավվել:

Այնուհետև թող փոխվեն դերերով և թույլ տվեք ուսանողներին, ովքեր ուսուցանվել են, ուսուցանել ուսանողների մյուս զույգին: Հավաստիացեք, որ նրանց համար ժամանակ կա արձագանքներ ստանալու համար: Երբ բոլոր զույգերը կուսուցանեն, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով իրենց փորձառություններից դասարանի մնացած մասի հետ:

Երբ ժամանակը թույլ տա եզրափակեք դասը՝ բերելով ձեր վկայությունը փրկության ծրագրի վերաբերյալ, կամ հրավիրեք դասարանի անդամներին անել նույնը:

Գործելու հրավերներ

Հրավիրեք ուսանողներին ընտրել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ աշխատելու դասարանից դուրս՝ փրկության ծրագրի իրենց հասկացողությունը խորացնելու համար.

  • Փորձեք գծել սխեման էջ 59, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից և բացատրել փրկության ծրագրի հիմնական էլեմենտները, օգտագործելով սուրբ գրության որևէ հատված՝ յուրաքանչյուր էլեմենտը հիմնավորելու համար:

  • Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել փրկության ծրագիրը, որպեսզի օգնեք ինչ-որ մեկին, ով վերջերս է կորցրել ընտանիքի անդամին կամ իր սիրելիին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի կարճ ամփոփագիր կամ ակնարկ գրեք ձեր գաղափարների մասին:

  • Ուսումնասիրեք մի հոդված Հիսուս Քրիստոսի Քավության մասին վերջին գերագույն համաժողովի ելույթներից: Գտեք սկզբունքներ ելույթից, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը: Կազմեք մի ցուցակ, թե ինչպես է Քավությունն օրհնում ձեզ ամեն օր:

  • Աղոթեք հնարավորության համար՝ կիսվելու փրկության ծրագրով ինչ-որ մեկի հետ, ով կարող էր օրհնվել՝ ավելի լավ հասկանալով Երկնային Հոր ծրագիրը: Ապա գործեք հավատքով և ուսուցանեք այս վարդապետությունը՝ օրհնելու այդ մարդու կյանքը: