Ինստիտուտ
Դաս 3. Սովորել Հոգով


3

Սովորել Հոգով

Նախաբան

Որպեսզի միսիոներներն ավետարանում աճեն և մնան այն ուղու վրա, որն առաջնորդում է դեպի հավերժական կյանք, նրանք պետք է զարգացնեն ավետարանն ուսումնասիրելու սովորույթ: Միսիոներական ուսուցման կենտրոններում, միսիոներներն ամեն օր մի քանի ժամ անցկացնում են ինքնուրույն և զուգընկերների հետ ուսումնասիրելով: Միսիոներական դաշտում նրանցից ակնկալվում է ամեն օր շարունակել ավետարանի իրենց ուսումնասիրությունը: Նրանք պետք է սովորեն «ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118) որպեսզի կառուցեն ավետարանական գիտելիքի պաշարներ և մեծացնեն իրենց դարձը: Միսիոներների համար կարևոր է ունենալ Հոգու առաջնորդությամբ ձեռք բերված գիտելիքի այս պաշարը, որպեսզի ուսուցանեն զորությամբ և հասնեն իրենց նպատակին:

Նախապատրաստություն

  • Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 9.7–8, 11.12–17, 21–22, 26–28, և 138.1–2, 11:

  • Ուսումնասիրեք Քարոզիր Իմ Ավետարանը, էջեր 19–20, 24–25:

  • Ուսանողներին տվեք թղթի թերթեր օգտագործելու, եթե նրանք չունեն ուսումնասիրության օրագիր:

  • Պատրաստվեք ցուցադրել «Advice for Studying the Scriptures» (2:07) տեսանյութը, որը մատչելի է LDS.org-ում:

  • Նախապատարատեք «Անհատական սուրբ գրությունների ուսումնասիրության սովորություններ», վերնագրով օժանդակ նյութը, որը տրված է դասի վերջում:

  • Պտրաստվեք ցուցադրել Ջոզեֆ և Հայրում Սմիթների պատկերը։

    Նկար
    Ջոզեֆ և Հայրում Սմիթների հուշարձանը

    Ջոզեֆ և Հայրում Սմիթներ

Ուսուցման առաջարկներ

Ավետարանի ուսումնասիրության կարևորությունը

Ուսանողներին ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի և նրա եղբոր Հայրումի նկարը և խնդրեք նրանց բացել իրենց սուրբ գրությունները Վարդապետություն և Ուխտեր, 11 բաժինը: Օգնեք ուսանողներին հասկանալ այս բաժնի ենթատեքստը՝ բացատրելով, որ երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը, նրա ավագ եղբայրը՝ Հայրումը խորապես հետաքրքրվեց աշխատանքով և ցանկացավ կիսվելՎերականգման ուղերձով ուրիշների հետ: Որոնելով Տիրոջ կամքը, Հայրումը խնդրեց Ջոզեֆին իր անունից հայտնություն խնդրել: Տիրոջ պատասխանը գրված է Վարդապետություն և Ուխտեր 11-ում: Շատ առումներով Հայրումը նույն վիճակում էր, ինչ ձեր դասարանի անդամներն են, ովքեր իրենք են պատրաստվում կիսվել ավետարանի վերականգնման ուղերձով:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.15-17 հատվածները, մինչ դասարանը կհետևի, որոնելով խորհուրդը, որը Տերը տվեց Հայրումին: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ Տերն ասաց Հայրումին «մի քիչ էլ սպասել» մինչև ուրիշների հետ ավետարանի ուղերձով կիսվելը:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.21–22 և 26-ը, որոնելով խորհուրդ, որը կիրառելի է ապագա միսիոներների համար այսօր:

  • Ի՞նչ հրահանգեց Տերը Հայրումին անել, երբ նա պատրաստվում էր կիսվել ավետարանով ուրիշների հետ: Ի՞նչ է նշանակում ձեռք բերել Աստծո խոսքը: Ի՞նչ է նշանակում գանձել Տիրոջ խոսքը ձեր սրտում:

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածների Տիրոջ խոսքն օգնել ինչ-որ մեկին այսօր, ով պատարաստվում է ծառայել միսիայում: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Ավետարանի ուսումնասիրությունը նախապատրաստում է միսիոներներին քարոզել ավետարանը Հոգով և զորությամբ:)

  • Ի՞նչ օրհնություններ է խոստանում Տերը նրանց, ովքեր «կձգտեն ձեռք բերել [Նրա] խոսքը:

Հանձնարարեք ուսանողներին բացել էջ 203-ը Քարոզիր Իմ Ավետարանը, ձեռնարկում և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ պարբերությունը, որը սկսվում է «Սուրբ գրությունները զորությամբ ուսուցանելու ձեր ունակությունը » բառերով: Այնուհետև հարցրեք.

  • Ո՞ր գաղափարներն են այս պարբերությունում ամրապնդում սուրբ գրությունների ամենօրյա ուսումանսիրության կարևորությունը նրանց համար, ովքեր ուզում են դառնալ արդյունավետ միսիոներներ: (Սուրբ գրությունների ուսումանսիրությունը նախապատրաստում է միսիոներներին ավետարանը զորությամբ ուսուցանելու համար:)

Ասեք ուսանողներին, որ դասի մնացած մասը կենտրոնացած կլինի նրա վրա, թե ինչպես նրանք կարող են ավելի շատ բան ստանալ սուրբ գրքերի իրենց անհատական ուսումնասիրությունից: Խրախուսեք ուսանողներին խորհել դասի ընթացքում, թե ինչպես կիրառեն այն, ինչ սովորում են, որպեսզի բարելավեն սուրբ գրությունների և ավետարանի ուսումնասիրության արդյունավետությունը:

Ուսումնասիրության օրագրի օգտագործում

Հրավիրեք դասարանին բացել x էջը Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկի նախաբանում: Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ երկու պարբերություն «Ուսումնասիրության օրագրի» ենթաբաժնում: Ուսանողների ընթերցումից հետո հարցրեք.

  • Համաձայան այս բաժնի, ինչպե՞ս կարող է ուսումնասիրության օրագիր օգտագործելն օգնել ձեզ ուսումնասիրել ավետարանը:

  • Ինչո՞ւ է կարևոր գրի առնել այն գաղափարները և զգացումները, որոնք դուք ունենում եք ավետարանի ուսումնասիրության ընթացքում:

Կարող եք հարցնել ուսանողներին, թե նրանք արդյոք ունե՞ն ուսումնասիրության օրագիր, և հրավիրեք նրանց, ովքեր ունեն, կիսվել, թե ինչպես է օրագիրը օգտակար եղել իրենց համար: Խրախուսեք ուսանողներին սկսել օգտագործել ուսումնասիրության օրագիր, եթե նրանք դա դեռևս չեն արել: Հիշեցրեք նրանց, որ ուսումնասիրության օրագիրը կարող է լինել ոչ թանկ օրագիր, տետր կամ իրար կցված էջեր։ Նրանք կարող են նաև օգտագործել «notes and journal tools» LDS.org կայքում, կամ նշումներ անելու ծրագիր՝ էլեկտրոնային սարքերի վրա։ Խրախուսեք ուսանողներին բերել ուսումնասիրության օրագիրը ամեն դասին՝ գրելու գաղափարները, զգացումները և ներըմբռնումները, որ իրենք ունենում են դասի ընթացքում:

Սովորել Հոգու միջոցով

Բաժանեք ուսանողներին զույգերի: Հրավիրեք նրանց աշխատել միասին՝ կարդալով 19 էջի երկրորդ պարբերությունը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և ապա քննարկեք, թե ինչ է պահանջվում իմաստալի ուսուցողական փորձառություններ ունենալու համար: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան քննարկելու պարբերությունը, հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց քննարկմանը հնչած մի քանի գլխավոր գաղափարներով: Կարող եք տալ հետևյալ տիպի հարցեր.

  • Ի՞նչ է նշանակում ուսումնասիրել «անկեղծ միտումով»: (Անկեղծ միտումը նշանակում է, որ մենք մտադիր ենք հնազանդվել կամ կիրառության մեջ դնել այն, ինչ մենք սովորում ենք:)

  • Ինչպե՞ս կարող է «անկեղծ միտումով» ուսումնասիրելը և «արդարության համար քաղցելն ու ծարավելը» ազդել մարդու ավետարանական ուսումնասիրության վրա: (Երբ ուսանողները պատասխանում են, կարող եք հուշող հարցեր տալ, որպեսզի ավելի խորը մտածեն պատասխանների շուրջ: Օրինակ, եթե ուսանողները պատասխանեն, որ անկեղծ միտումը երևում է նրանում, թե ինչպես է մարդ աղոթում, դուք գուցե խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես աղոթքները կարող են տարբեր լինել: Եթե ուսանողը պատասխանի, որ դա կարող է երևալ նրանց ցանկություններից, խնդրեք նրանց ծավալվել այդ գաղափարի շուրջ):

Խնդրեք երեք ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ պարբերությունները «Սովորել Սուրբ Հոգով» բաժնից, էջ 20, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկ: Հանձնարարեք դասարանի մյուս անդամներին հետևել և ընթացքում նշել այն օրհնությունները, որոնք ունենում ենք, երբ Սուրբ Հոգին օգնում է մեզ սովորել ավետարանը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ունենալ, երբ Սուրբ Հոգին առաջնորդում է ավետարանի մեր ուսումնասիրությունը: (Կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին, մինչ ուսանողները պատասխանում են. Երբ Սուրբ Հոգին առաջնորդում է ավետարանի մեր ուսումնասիրությունը, մենք ստանում ենք ավելի մեծ լույս և հասկացողություն:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է հրավիրել Սուրբ Հոգին ավետարանն ուսումնասիրելիս՝ իրենց ուսուցանելու համար, կարդացեք կամ ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիսթոֆերսոնի հետևյալ մեջբերումը. Խնդրեք նրանց թվարկել, թե ինչ կարող են անել իրենց անհրաժեշտ պատասխանը կամ օգնությունը ստանալու համար:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոն

«Որպեսզի ավետարանը գրվի ձեր սրտում, դուք պետք է իմանաք, թե ինչ է դա և աճեք այն ավելի լիովին հասկանալու համար: Դա նշանակում է, որ դուք կուսումնասիրեք այն: Երբ ես ասում եմ ուսումնասիրել, ի նկատի չունեմ պարզապես կարդալը: Երբեմն լավ է սուրբ գրություններ կարդալ որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ ձեռք բերելու ընդհանուր գաղափար դրա ուղերձի վերաբերյալ, բայց դարձի համար դուք պետք է ավելի շատ հոգ տանեք այն ժամանակի համար, որ դուք անցկացնում եք սուրբ գրությունների հետ, քան այն քանակության համար, որ դուք կարդում եք այդ ժամանակի ընթացքում: Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք երբեմն կարդում մի քանի հատված, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, մտածում դրանց նշանակության մասին, աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորությունները և մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և ավելին սովորեք: Այս ձևով ուսումնասիրելով, դուք միգուցե շատ գլուխներ կամ հատվածներ չհասցնեք կարդալ կես ժամում, բայց դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ» («Երբ դուք դարձի գաք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 11): Ռիչարդ Գ. Սքոթ, «Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 45–47։

Օգնեք ուսանողներին լրացնել նախադասությունը` տալով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ գործողությունների մասին է խոսում Երեց Քրիսթոֆերսոնը, որոնք կարող են տանել դեպի սուրբ գրությունների ավելի մեծ ըմբռնման:

  • Ինչպե՞ս են այս գործողություններն ավելի լավ թույլ տալիս, որ Սուրբ Հոգին ուսուցանի ձեզ:

  • Ինչպե՞ս են այս գործողություններից մեկը կամ ավելին օգնել ձեզ խորացնել ավետարանի ձեր հասկացողությունը:

Բացատրեք, որ սուրբ գրություններն ուսումնասիրելիս օգտակար էհասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում մեզ հետ: Դասարանը բաժանեք զույգերի (հավանաբար նախորդ վարժության նույն զույգերը կլինեն): Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները և խնդրեք ուսանողներին արտագրել դրանք իրենց ուսումնասիրության օրագրերում կամ թղթի մի թերթիկի վրա. Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 9.7–8, 11.12–14, և 138.1–2, 11:

Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրելու այս հատվածները և նշել բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում մեզ հետ: Նրանք կարող են նաև գրել մի քանի նշումներ իրենց ուսումնասիրության օրագրում այն մասին, թե ինչ են իրենք սովորում այս հատվածներից: Խնդրեք ուսանողներին քննարկել իրենց զուգընկերների հետ այն, ինչ իրենք նշել են այս հատվածներում և այն, ինչ իրենք սովորել են: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ խոսքեր կամ արտահայտություններ դուք գտաք, որոնք, նկարագրում են, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում մեզ հետ: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին:)

  • Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ուսուցանել ձեզ այդ ուղիներից մեկը և խորացրել ձեր հասկացողությունը ավետարանի որևէ վարդապետության կամ սկզբունքի վերաբերյալ: Ինչպիսի՞ առանձնահատուկ փորձառություններ եք դուք ունեցել:

Հրավիրեք ուսանողներին բացել էջ 24-ը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին չորս պարբերանշված կետերը «Ուսումնասիրության մտքեր և առաջարկություններ» վերնագրի ներքո: Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.

  • Ինչպե՞ս կարող են այս առաջարկություններն ազդել միսիոների ունակության վրա՝ ավելի արդյունավետորեն կիսվելու ավետարանով ուրիշների հետ:

  • Ինչպե՞ս կարող եք հարմարեցնել այս գաղափարները և դնել դրանք կիրառության մեջ այժմ, որպես հետագա միսիոներներ:

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր հմտություններն ու սովորույթները բարելավելը նպաստել ձեր հաջողությանը որպես միսիոներներ: (Ուսանողները հավանաբար կնշեն այսպիսի մի սկզբունք. Երբ միսիոներները զարգացնեն ավետարանի ուսումնասիրության արդյունավետ սովորույթներ, նրանք կուսուցանվեն Հոգու կողմից, նրանց փորձառությունը կլինի ավելի պարգևատրող, և նրանք կլինեն ավելի պատրաստված ավետարանն ուսուցանելու համար:)

Դասարանի անդամերին բաժանեք երեք կամ չորս հոգանոց խմբերի։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին միմյանց միջև բաժանել վեց ենթավերնագրերը «Ուսումնասիրության մտքեր և առաջարկություններ» վերնագրի ներքո, 24–27 էջերը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և հանձնարարեք խմբի անդամներին ուսումնասիրել իրենց նշանակված ենթավերնագրերը: Խմբի որոշ անդամները կարող է կարիք ունենան ուսումնասիրելու ավելի քան մեկ ենթավերնագիր: Նշանակեք ղեկավար յուրաքանչյուր խմբում՝ քննարկում վարելու նրա վերաբերյալ, թե ինչ սովորեցին խմբի անդամները և ինչ կարող են անել այժմ՝ ավետարանի իրենց ուսումնասիրությունը ավելի զորեղ և արդյունավետ դարձնելու համար: Երբ զույգերը բավական ժամանակ կունենան քննարկելու համար, դասարանին տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս են ուսումնասիրության այս հմտություններն ու սովորություններն օգնել ձեզ՝ սուրբ գրություններն ավելի արդյունավետորեն ուսումնասիրելու համար:

Օգնելու համար ուսանողներին անձնապես կիրառել այն, ինչ քննարկվել է, տվեք յուրաքանչյուր ուսանողի «Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության սովորույթներ»-ի օժանդակ նյութից մեկական օրինակ: Դասարանին տվեք մի քանի րոպե՝ օժանդակ նյութի վարժությունը կատարելու համար:

Նկար
Սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութ

Բավարար ժամանակից հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և գաղափարներով, որ նրանք ձեռք բերեցին այս վարժությունից: Խրախուսեք նրանց հետևել ընթացքում՝ ներառելով սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները և սովորույթները, որոնք նրանք ընտրել էին իրենց անձնական ուսումնասիրության մեջ: Հավաստիացրեք նրանց, որ երբ նրանք դա անեն, Սուրբ Հոգին կլուսավորի նրանց մտքերը և կմեծացնի ավետարանի նրանց հասկացողությունը:

Օգնեք դասարանին հասկանալ, որ բացի նրանից, թե ինչպես են նրանք ուսումնասիրում, շատ կարևոր է նաև երբ և ինչ են նրանք ուսումնասիրում՝ արդյունավետ միսիոներներ լինելու համար: Հանձնարարեք դասարանի անդամներին բացել viii էջը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի նախաբանում և նայեք Միսիոների օրվա ռեժիմը, որը գտնվում է «Անհատական ուսումնասիրություն, զուգընկերոջ հետ ուսումնասիրություն, շրջանի ժողովներ և տարածքային համաժողովներ» բաժնում: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է «Միսիոների օրվա ռեժիմը» ցույց տալիս ավետարանի ուսումնասիրության կարևորությունը:

  • Ինչպե՞ս կարող է ամենօրյա հետևողական սուրբ գրությունների ուսումնասիրությունն այժմ պատրաստել ձեզ այս խիստ ռեժիմին որպես միսիոներ:

Սուրբ գրություններում նշումներ կատարելը

Եթե բավականաչափ ժամանակ կմնա, կարող եք ցուցադրել «Advice for Studying the Scriptures» (2:07) տեսանյութը, որպեսզի օգնեք դասարանին մտածել, թե ինչպես կարող են բարելավել իրենց սուրբ գրություններում նշումներ կատարելու եղանակը:

Տեսանյութի դիտումից հետո, ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ դուք սովորեցիք Երեց Բեդնարից, որը կօգնի ձեզ բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:

  • Ո՞րն է սուրբ գրությունները նշելու նպատակը: (Օգնել ձեզ վերհիշել, թե ինչ եք սովորել վերջերս, երբ դուք կրկին կարիք ունենաք:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներները մի արդյունավետ ուղի ունենան վերհիշելու այն, ինչ նրանք սովորել են:

Ապրեք ըստ ձեր սովորածի

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ դասարանի համար առաջին պարբերությունը «Ապրեք ըստ նրա, ինչ սովորում եք» վերնագրի ներքո Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 21: Այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 7.17: Օգնեք ուսանողներին բացահայտել մի սկզբունք, որն ուսուցանվում է Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և Հովհաննես 7.17-ում հարցնելով.

  • Ի՞նչ տարբերություն կա սուրբ գրություններն իմանալու և սուրբ գրություններում գտնվող ուսմունքներով ապրելու միջև: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ մենք ապրում ենք համաձայն ավետարանի ուսմունքների, Սուրբ Հոգին կվկայի այդ սկզբունքների ճշմարտացիության մասին և կուժեղացնի մեր հավատքը, գիտելիքը և վկայությունը:)

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է ըստ մեր սովորածի գործելու կարևորության մասին: Ցուցադրեք հետևյալ մեջբերումը, և խնդրեք որևէ կամավորի կարդալ այն բարձրաձայն դասարանի համար.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Որպես ավետարանն ուսումնասիրողներ մենք պետք է լինենք «խոսքը կատարողներ, ոչ թե միայն լսողներ» (Հակոբոս 1.22): Մեր սրտերը բաց են Սուրբ Հոգու ազդեցության առջև, երբ մենք պատշաճորեն գործադրում ենք մեր ազատ կամքը և գործում ճիշտ սկզբունքների համաձայն, և դրանով հրավիրում Նրա ուսուցանող և վկայող զորությունը» («Հսկել ողջ հաստատակամությամբ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 42):

  • Ի՞նչ է նշանակում լինենք խոսքը կատարողներ, ոչ թե միայն լսողներ:

  • Ինչպե՞ս է գործելը «համաձայն ճիշտ սկզբունքների» խորացնում մեր հասկացողությունը մի ձևով, որը միայն ուսումնասիրությունն անկարող է անել:

  • Ինչպե՞ս է գործելը համաձայն ճիշտ սկզբունքների թույլ տվել ձեզ ձեռք բերել ավելի խորը հասկացողություն և վկայություն այն ավետարանական սկզբունքի վերաբերյալ, որով ձգտում էիք ապրել:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ 21 էջի երկրորդ պարբերությունը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, մինչ դասարանը հետևում է ընթացքում, որոնելով լրացուցիչ ուղիներ, երբ ավետարանով ապրելն ազդում է միսիոներների սրտերի և ունակությունների վրա: Կարդալուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ են գալիս միսիոներներին, երբ նրանք ապրում են ավետարանի սկզբունքներով, որոնք նրանք գիտեն, որ ճշմարիտ են: (Օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը. Երբ միսիոներներն ապրում են ավետարանով, Սուր Հոգին մեծացնում է ավետարանով կիսվելու նրանց ցանկությունն ու ունակությունը:)

  • Երբ նախապատրաստվում էիք միսիա ծառայել, ինչպես է Սուրբ Հոգին մեծացրել ծառայելու ձեր ցանկությունը:

Ունկնդիրներին հրավիրել Եկեղեցի

Միսիոներներն օգնում են ունկնդիրեներին առաջադիմել դեպի մկրտություն, հրավիրելով նրանց, որ պահեն պարտավորությունները: Օրինակ, բացատրեք ուսանողներին, որ երբ ունկնդիրները Եկեղեցի են հաճախում, նրանք կարող են ստանալ աճող հայտնություն Սուրբ Հոգու միջոցով և ցանկանան ավելի մոտենալ Աստծուն: Եկեղեցի հաճախելը կարող է օգնել ունկնդիրներին վկայություն ձեռք բերել վերականգնված ավետարանի վերաբերյալ և պատրաստվել մկրտվելու:

Ցուցադրեք, թե ինչպես հրավիրել ինչ-որ մեկին Եկեղեցի: Առաջինը, համառոտակի կիսվեք օրհնություններով, որոնք գալիս են Եկեղեցի հաճախելուց: Ապա օգտագործեք միսիոներական Վերականգնումը գրքույկը (էջեր 22–23) բացատրելու, թե ինչ է տեղի ունենում հաղորդության ժողովի ընթացքում: Ապա ցուցադրեք, թե ինչպես Եկեղեցու ժողովներին հաճախելու հրավեր ուղարկել ունկնդրին: Ցուցադրումից հետո հանձնարարեք ուսանողներին զուգընկերոջ հետ դերերով խաղալ այն քայլերը, որոնք դուք ցուցադրեցիք: Թույլ տվեք նրանցից յուրաքանչյուրին հերթով համառոտակի կիսվել այն օրհնություններով, որոնք նրանք ստացել են Եկեղեի հաճախելով, բացատրելու թե ինչ է տեղի ունենում հաղորդության ժողովի ժամանակ, և հրավիրել մյուս անձնավորությանը հաճախել Եկեղեցի:

Վկայեք այս դասին քննարկված վարդապետությունների և սկզբունքների մասին:

Գործելու հրավերներ

Կոչ արեք ուսանողներին ավետարանի անհատական ուսումնասիրությունը դարձնել առաջնահերթություն, մինչ նախապատրաստվում են միսիայում ծառայելուն: Հետևյալ առաջարկվող վարժությունները կարող են օգնել ուսանողներին կենտրոնանալ Հոգով սովորելու վրա.

  • Հաստատեք մի սովորություն ամեն օր ավետարանի անհատական ուսումնասիրություն կատարել, ներառյալ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ու դրա շուրջ խորհրդածելը:

  • Աղոթեք նախքան ավետարանի անհատական ուսումնասիրությունը սկսելը՝ հրավիրելու Հոգին, ձեզ օգնելու համար: Եթե դուք դեռ չեք արել այդպես, սկսեք օգտագործել ուսումնասիրության օրագիր՝ ավետարանի ձեր անհատական ուսումնասիրության ժամանակ:

  • Ընտրեք ավետարանի ուսումնասիության գաղափարներից և առաջարկներից մեկը, որը գտնվում է էջեր 24–25-ում Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և ներառեք այն ձեր անհատական ուսումնասիրության մեջ այս շաբաթ: