Ինստիտուտ
Դաս 15․ Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք


15

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք

Նախաբան

Ապագա և լիաժամկետ միսիոներները կարող են առաջ տանել փրկության աշխատանքը, սովորելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը և, ապա, օգնելով մյուսներին զգալ Հոգու զգացումները, որոնք ուղեկցում են այս աշխատանքին: Ընտանեկան պատմությունը կարող է լինել հզոր միջոց գտնելու մարդկանց՝ ուսուցանելու և զորացնելու նորադաձների և քիչ ակտիվ անդամների հավատքը: Ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը դարձնում է մարդկանց սրտերը դեպի իրենց նախնիները և դեպի Տերը: Ընտանեկան պատմությունը գործիք է, որը միսիոներները կարող են օգտագործել, հրավիրելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և ստանալու փրկության արարողությունները:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Տաճարային օժտման կարևորությունը

Ցուցադրեք մոտակա տաճարի մի օրինակ, իսկ հետո կարդացեք հետևյալ մեջբերումը Նախագահ Հովարդ Վ. Հանթերից.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Եկեք պատրաստենք յուրաքանչյուր ուսանողի՝ գնալու տաճար և այդ փորձառությանը տանք էլ ավելի մեծ նշանակություն, քան միսիոներական կանչ ստանալուն» (“Follow the Son of God,” Ensign, Nov. 1994, 88)։

Շեշտադրելու համար դուք կարող եք կրկին կարդալ մեջբերումը, իսկ հետո հարցնել ուսանողներին.

  • Ինչպե՞ս տաճար գնալը կարող է ունենալ «ավելի մեծ նշանակություն», քան միսիոներական կանչ ստանալը: (Հնարավոր պատասխանները կարող են ներառել հետևյալը. մինչդեռ միսիան ժամանակավոր է, այդ ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում, հավերժական են, տաճարային օրհնությունները զորություն են բերում արժանի միսիոներներին:)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ առաջին պարբերությունը «Տաճարներ և ընտանեկան պատմություն» բաժնից, էջ 95, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Այնուհետև հարցրեք.

  • Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարում։

  • Ինչպե՞ս այս օրհնությունները կարող են օգնել մարդուն, ով ձգտում է գալ դեպի Քրիստոս։

Տեսնելու համար, թե ինչպես են միսիոներներն օրհնվում տաճար հաճախելով նախքան միսիոներական ծառայությունը, խնդրեք դասարանին բացել Վարդապետություն և Ուխտեր 109.22–23-ը, և բացատրեք, որ այս հատվածները Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքի մասն են կազմում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան, փնտրելով տաճարային օրհնությունները, որոնք Տիրոջ ծառաներն են ստանում: Այնուհետև օգնեք ուսանողներին գտնել մի սկզբունք, որն ուսուցանվում է այս հատվածներում՝ հարցնելով հետևյալը.

  • Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում ձեզ հասկանալ, թե ինչու է այդքան կարևոր միսիոներների համար ստանալ տաճարային օրհնությունները նախքան միսիա մեկնելը: (Ուսանողների պատասխանները կարող են ամփոփվել այս սկզբունքով. Տաճարային օրհնություններ ստանալը հնարավորություն է տալիս միսիոներներին առաջ գնալ աշխարհում աստվածային օգնությամբ և զորությամբ: Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Այնքան կարևոր է, որ դուք հասկանաք, որ տաճար գնալը ձեր սեփական օժտման համար …. ձեր միսիոներական պատրաստվածության անբաժան մասն [է]: … [Դուք պետք է ] հասկանաք տաճարային այդ ուխտերի կարևորությունը [և] անբաժանելի կապը ձեր օժտման և ձեր միսիոներական հաջողության միջև: Իսկապես հենց օժտում բառն արտահայտում է այդ կենսական կապի էությունը: Օժտումը պարգև է: …

Գիտեք, այս աշխատանքը չեք կարող մենակ անել: Մենք պետք է ուենանք երկնքի օգնությունը, մենք պետք է ունենանք Աստծո պարգևները: … Այս աշխատանքը լուրջ է, հակառակորդի դիմադրությունը այնքան մեծ է, որ մենք կարիք ունենք ամեն աստվածային զորության՝ ավելացնելու մեր ջանքերը և Եկեղեցին կայուն կերպով առաջ տանելու համար» («Պահելով ուխտերը. Ուղերձ նրանց համար, ովքեր կծառայեն միսիայում», New Era, Jan. 2012, 3–4):

Հարցրեք.

Բացատրեք, որ նախքան տաճարային օժտում ստանալը, արժանի անդամները պետք է ստանան տաճարային երաշխավորագիր իրենց տեղական քահանայության առաջնորդներից: Այնուհետև ցուցադրեք հետևյալ միտքը և հրավիրեք որևէ ուսանողի կարդալ այն բարձրաձայն դասարանի համար.

«Տաճարային երաշխավորագիրը հաստատում է, որ մենք արժանի ենք համարվել եպիսկոպոսության անդամի կամ ճյուղի նախագահի հետ հարցազրույցի արդյունքում, ինչպես նաև մեր ցցի նախագահության կամ միսիայի նախագահության անդամի հետ հարցազրույցի արդյունքում: Տաճարային երաշխավորագրի հարցազրույցները հնարավորություն են մեզ համար՝ քննելու մեր արժանավորությունը: Յուրաքանչյուր հարցազրույցի ընթացքում մեր քահանայության առաջնորդները կհարցնեն մեզ մեր անձնական վարքի և հավատքի մասին: Մեր քահանայության առաջնորդները այդ հարցազրույցները պահում են գաղտնի և կոնֆիդենցիալ: …

Ստորև տրված են մի քանի թեմաներ, որոնք ձեր քահանայության առաջնորդները կհարցնեն ձեզ.

  1. Ձեր վկայությունը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին:

  2. Արդյոք աջակցո՞ւմ եք Եկեղեցու Նախագահին:

  3. Արդյոք ապրո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքով, տասանորդ վճարո՞ւմ եք, ազնի՞վ եք ուրիշների հետ և պահո՞ւմ եք Իմաստության խոսքը:

  4. Արդյո՞ք ձգտում եք հաճախել եկեղեցի, պահել ուխտերը, որոնք կապել եք և ձեր կյանքը ներդաշնակության մեջ պահել ավետարանի պատվիրանների հետ» («Լինել արժանի տաճար մտնելու համար» Ensign, օգոստ. 2010, 8–9, կամ Լիահոնա, օգոստ. 2010, 12–13):

  • Ի՞նչ ուղիներով են արժանավորության համար պահանջներն օգնում ձեզ հասկանալ տաճարի սրբազան բնույթը և ձեր կոչումը որպես միսիոներ:

  • Եթե դրանք խիստ սրբազան չեն կամ անձնական, ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել, որոնք օգնել են ձեզ հասկանալ և զգալ տաճարի և այնտեղ կատարվող աշխատանքի կարևորությունը:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք պետք է անեն, արժանավայել ստանալու իրենց տաճարային օժտումները:

Նախքան առաջ շարժվելը, դուք կարող եք նշել ձեր ուսանողներին, որ որպես միսիոներներ նրանք պետք է անեն այն ամենը, ինչ կարող են՝ խրախուսելու նոր մկրտվածներին պատրաստվել տաճար գնալու: Նորադարձները, ովքեր գնում են տաճար կատարելու փոխարինաբար մկրտություններ իրենց նախնիների համար, ամենայն հավանականությամբ ակտիվ են մնում, իսկ հետո գնում են տաճար ստանալու իրենց տաճարային օժտումը և կնքումը: Ավարտեք դասի այս մասը, կիսվելով ձեր վկայությամբ տաճարի մասին և այն հոգևոր ուժի, որը դուք ստացել եք այնտեղ երկրպագելուց:

Մահացածներին փրկագնելու Աստծո ծրագիրը

Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսը մահից հետո այցելեց հոգևոր աշխարհ (տես 1 Պետրոս 3.18–20, 4.6): Ապա ուսանողներին խնդրեք բացել Վարդապետություն և Ուխտեր 138.29–35 հատվածները: Բացատրեք, որ այս բաժինը պարունակում է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի տեսիլքի պատմությունը հոգևոր աշխարհի մասին: Մի քանի ուսանողի խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ հատվածները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ արեց Փրկիչը կազմակերպելու համար ավետարանի քարոզումը մահացածներին՝ հոգևոր աշխարհում:

  • Ինչպե՞ս են 33–35 հատվածներն օգնում մեզ հասկանալ այն միջոցները, որոնց շնորհիվ, ովքեր ընդունում են ավետարանը հոգևոր աշխարհում, կարողանում են ստանալ փրկության արարողությունները: (Նրանք, ովքեր ընդունում են ավետարանի ուղերձը, կարող են ունենալ իրենց կողմից փոխարինաբար կատարվող փրկող արարողություններ:)

Հանձնարարեք ուսանողների մի զույգի հերթով բարձրաձայն կարդալ վերջին երկու պարբերությունները «Տաճարներ և ընտանեկան պատմություն» բաժնի՝ 95 էջում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է Տիրոջ ծրագիրը հոգ տանում մարդկանց մասին, ովքեր մահանում են առանց ստանալու ավետարանի հիմնական արարողությունները։ (Ապրողները կարող են կատարել փրկարար արարողություններ նրանց համար, ովքեր մահացել են:)

Եղիայի առաքելությունը

Բացատրեք, որ Եղիան Հին Կտակարանի մարգարե էր, ով ապրել է մոտավորապես 900 տարում Ք.ծ.ա.: Մարգարե Մաղաքիան մարգարեացավ, որ Եղիան վերադառնալու էր երկիր (տես Մաղաքիա 4.5–6), և երբ Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին 1823 թվականին, նա կրկնեց, որ Եղիան վերադառնալու է: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.38–39 հատվածները, մինչ դասարանը հետևում է, գտնելով, թե ինչ է Մորոնին ուսուցանել Եղիայի մասին: Հարցրեք.

  • Ի՞նչ իմացավ Ջոզեֆ Սմիթը Եղիայի մասին։ (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր բառեր, ուսանողները պետք է հասկանան, որ նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Եղիան կվերադառնա երկիր և կդարձնի զավակների սրտերը դեպի իրենց հայրերը:)

  • Ի՞նչ է նշանակում, որ զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը։ (Մարդիկ հետաքրքրված և մտահոգված կդառնան անցյալ, ներկա և ապագա իրենց ընտանիքների բարօրության համար: Այս հետաքրքրությունը մասն է այն դրդապատճառի, որը ստիպում է մարդկանց հետազոտել իրենց ցեղի մահացածների վերաբերյալ արձանագրությունները և մասնակցել նրանց համար փոխարինաբար արարողություններ կատարելուն:

Բացատրեք ուսանողներին, որ 1836 թվականին Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ հետո, հատուկ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք արձանագրված են Վարդապետություն և Ուխտեր 110-ում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․13-16 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան, փնտրելով, թե ինչ Եղիան վերականգնեց երկրի վրա: Հարցրեք ուսանողներին.

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են քահանայության կնքող բանալիներն օրհնում ընտանիքներին, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ բաժնի առաջին պարբերությունը, որը կոչվում է «Հավերժական ամուսնություն» Քարոզիր Իմ Ավետարանը,ձեռնարկի 94 էջում: Այնուհետև հարցրեք.

  • Այս պարբերության համաձայն, ո՞րն է կնքող բանալիների նպատակը, որ Եղիան վերականգնեց երկրի վրա: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Կնքող բանալիների միջոցով, սրբազան արարողություններ կարող են կատարվել տաճարներում, որոնք կապում են ընտանիքներին միմյանց հավերժության համար:)

  • Ինչպե՞ս են այս բանալիներն օրհնել ձեզ, ձեր ընտանիքին, ձեր ազգականներին և ձեր ընկերներին:

Գրատախտակին գրեք «Եղիայի ոգին»: Ցուցադրեք հետևյալ մեջբերումները և հանձնարարեք ուսանողների մի զույգի դրանք բարձրաձայն կարդալ դասարանի համար.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից սահմանել է Եղիայի ոգին որպես «Սուրբ Հոգու դրսևորում, որը վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին» (‘A New Harvest Time,’ Ensign, May 1998, 34)։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից տվել է լրացուցիչ գաղափար, թե ինչպես է Եղիայի ոգին ազդում անձանց վրա. «Սուրբ Հոգու այս հատկանշական ազդեցությունը մղում է մարդկանց ճանաչել, փաստագրել և գնահատել իրենց նախնիներին և ընտանիքի անդամներին՝ թե մահացած, թե կենդանի։

Եղիայի Ոգին ազդում է մարդկանց վրա ինչպես Եկեղեցու ներսում, այնպես էլ դրսում: Որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք ուխտի միջոցով պարտավորվել ենք փնտրել մեր նախնիներին և կատարել նրանց համար ավետարանի փրկարար արարողությունները: …

Այդ պատճառով ենք մենք կատարում ընտանիքի պատմության ուսումնասիրություն, կառուցում տաճարներ և փոխարինաբար կատարում ծեսեր։ Այս պատճառով էր Եղիան ուղարկվել` վերականգնելու կնքման իշխանությունը, որը կապում է երկրի վրա և երկնքում» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25–26):

Օգնեք ուսանողներին գտնել և ավելի լավ հասկանալ վարդապետությունները, որոնք ուսուցանվել են Երեց Նելսոնի և Երեց Բեդնարի կողմից, հարցնելով.

  • Ի՞նչ ի նկատի ունենք, երբ մենք հղում ենք կատարում «Եղիայի ոգու» վրա:

  • Ի՞նչ ուղիներով կարող է Սուրբ Հոգին ազդել մեր զգացմունքների վրա մեր ընտանիքի վերաբերյալ: (Եղիայի ոգին, որը Սուրբ Հոգու բնորոշ ազդեցությունն է, որը վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին և օգնում մեզ փայփայել մեր ընտանիքի անդամներին, ինչպես անցյալ, այնպես էլ ներկա: Այն նաև պատվաստում է մեր մեջ ցանկություն՝ ապահովել փրկարար արարողություններ մեր նախնիների համար:)

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր սիրտը դարձել է դեպի ձեր նախնիները ինչ-որ ձևով: Եթե այդպես է, ի՞նչ անելու հուշում էիք դուք ստացել: (Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին դասընթացի ավելի վաղ դասերից, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում:

Ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը

Ցույց տվեք ուսանողներին չորս սերունդ լրացված տոհմաբանական աղյուսակը կամ հովհարաձև աղյուսակը, որը տպվել է FamilySearch.org-ից: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչ տեղեկություն են պարունակում այդ փաստաթղթերը:

Ուսանողներին բաժանեք չորս սերունդ պարունակող մեկական դատարկ աղյուսակներ: Ուսանողներին տրամադրեք մի պահ՝ ուսումնասրելու տոհմաբանական աղյուսակը և լրացնելու իրենց նախնիների անունները՝ իրենց հնարավորությունների սահմաններում:

Նկար
տոհմաբանական աղյուսակի օրինակ

Հարցրեք ուսանողներին.

  • Որտեղի՞ց կարող եք գտնել տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ձեր տոհմաբանական աղյուսակը կամ հովհարային աղյուսակը լրացնելու համար: (Հիշեցրեք ուսանողներին, որ իրենք պետք է առաջինը օգնություն փնտրեն ծնողներից, տատիկներից, պապիկներից կամ ընտանիքի մյուս անդամներից: Ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուները նույնպես կարող են օգնություն տրամադրել ընտանեկան պատմության հետազոտություններում: Բացի այդ, ուսանողները պետք է տեղյակ լինեն Եկեղեցու ընտանեկան պատմության կայքին՝ FamilySearch.org-ին:)

Հարցրեք, թե արդյոք ուսանողները կկամենայի՞ն կիսվել իրենց փորձառություններով, օգտագործելով FamilySearch-ը իմանալու իրենց նախնիների մասին: Եթե ուսանողները չեն օգտագործել FamilySearch-ը, տվեք նրանց մի արագ ակնարկ այն մասին, թե ինչ նրանք կարող են գտնել այնտեղ: Դուք կարող եք նույնիսկ բեռնել FamilySearch.org-ը համակարրգչի վրա և որոնում կատարել, օգտագործելով ձեր ուսանողներից մեկի մահացած նախնիներից մեկի անունը: Շեշտադրեք, որ FamilySearch-ը գործիք է, որն օգնում է մեզ գտնել մեր նախնիներին և պատրաստել նրանց տեղեկությունները տաճար ուղարկելու՝ փոխարինաբար արարողություններ կատարելու համար:

Բացատրեք ուսանողներին, որ ընտանեկան պատմությամբ զբաղվելու մեկ այլ ուղի է պատմություններ հավաքելը մեր նախնիների և ընտանիքի անդամների մասին: Ընտանեկան պատմության պատմվածքները կարող են օգնել մեզ զգալ Եղիայի ոգին և մեծացնել մեր սերը և գնահատանքը ընտանիքի անդամների հանդեպ, ովքեր մեզանից առաջ են գնացել: Կարող եք կիսվել մի համառոտ պատմությամբ ձեր նախնիների մասին: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող են ընտանեկան պատմության պատմվածքներն ազդել ընտանիքի անդամների հանդեպ ձեր զգացմունքների վրա։

  • Ինչպե՞ս են դրանք օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով եք դուք և ինչ կարող եք դառնալ:

Տեսանյութի ցուցադրում ՝ «Հիմա է ժամանակը» (3:20): Երբ նրանք դիտեն քննարկումը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետ, խրախուսեք ուսանողներին մտածել պատճառներ, թե ինչո՞ւ են նրանք սկսել կամ կարող է ուզենան սկսել մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին:

  • Դուք ի՞նչ սովորեցիք ընտանեկան պատմության աշխատանքի մասին Երեց Բեդնարից և երիտասարդներից այս տեսանյութում:

  • Ի՞նչ զգացումներ ունեցան այս երիտասարդները, երբ նրանք մասնակցեցին ընտանեկան պատմության աշխատանքին:

Պատմեք ուսանողներին, որ Երեց Բեդնարը մի խոստում տվեց երիտասարդներին, ովքեր մասնակցում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Ցուցադրեք հետևյալ մեջբերումը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Եթե դուք հավատքով արձագանքեք [ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու և ձեր նախնիների համար փոխարինաբար մկրտություններ կատարելու] հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի հայրերը: Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները կարմատավորվեն ձեր սրտերում: Ձեր հայրապետական օրհնությունը ձեր տոհմաբանական գծի հայտարարությամբ կկապի ձեզ այս հայրերի հետ և ավելի իմաստալից կդառնա ձեզ համար: Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանա: Փրկիչի մասին ձեր վկայությունը և դարձը կդառնան ավելի խորը ու հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից: Մինչ դուք մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք պաշտպանված կլինեք ձեր երիտասարդության տարիներին և ձեր ողջ կյանքի ընթացքում» («Զավակների սրտերը պետք է դառնան», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26–27):

Հարցրեք ուսանողներին.

  • Երեց Բեդնարի կողմից նշված ո՞ր օրհնությունները դուք կկամենայիք ստանալ և ինչո՞ւ: Պատասխանները կարող են ընդգրկել այն սկզբունքը, որ ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը զորացնում է մեր դարձը դեպի Փրկիչը և բերում հոգևոր պաշտպանություն հակառակորդի ազդեցության դեմ:)

Դուք կարող եք օգնել ուսանողներին կիսվել անձնական փորձառոււթյամբ, որը կապված է ընտանեկան պատմության աշխատանքի հետ՝ ուղղելով հետևյալ տիպի հարցեր.

  • Արդյոք զգացե՞լ եք այս խոստացված օրհնություններից մեկը կամ ավելին ձեր կյանքում:

  • Ձեզանից որևէ մեկը կամ ձեր ընտանիքի որևէ անդամ արդյոք գտե՞լ է մի նախնու անուն և հետո գնացել տաճար փոխարինաբար մկրտվելու այդ մարդու համար: Ինչո՞վ է այդ փորձառությունը տարբերվում ինչ-որ մեկի համար մկրտվելուց, ով ազգական չէ:

  • Եթե ոչ մի ուսանող չի ունեցել այս փորձառությունը, մտածեք հարցնել. Ինչպե՞ս եք դուք զգացել մահացածների համար մկրտություններ կատարելու խոստացված օրհնությունները:

Եթե ձեր դասարանային քննակման ժամանակ դուք տեղեկանաք մեկ կամ ավելի շատ ուսանողների մասին, ովքեր մասնակցել են և ուժեղ զգացողություններ ունեն ընտանեկան պատմության վերաբերյալ, դուք կարող եք հարցնել նրանց, թե ինչ խորհուրդ նրանք կտային իրենց տարիքի որևէ մեկին, ով դեռ չի սկսել կատարել ընտանեկան պատմության աշխատանք:

Ընտանեկան պատմությունն օգտագործելով հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոս

Ասեք ուսանողներին, որ ընտանեկան պատմության տեղեկություններ փնտրելը դարձել է հանրաճանաչ գործունեություն աշխարհում այսօր: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ողջ աշխարհում կան միլիոնավորներ, ովքեր աշխատում են ընտանեկան պատմության արձանագրությունների վրա: Ինչո՞ւ: Ինչո՞ւ են նրանք անում դա: Իմ համոզմամբ դա այն պատճառով է, որ նրանք զգացել են այս աշխատանքի ոգին, մի բան, որը մենք կոչում ենք Եղիայի ոգի: Դա զավակների սրտերը դեպի իրենց հայրերը դարձնելն է: Նրանց մեծ մասը չեն հետապնդում սրանում որևէ իրական նպատակ, բացի հավանաբար ուժեղ և մղող հետաքրքրասիրություն ունենալուց:

Այդտեղ պետք է լինի մի նպատակ՝ այս վիթխարի ժամանակի և փողի ծախսի համար: Այդ նպատակը, որի մասին մենք բերում ենք մեր հանդիսավոր վկայությունը, մահացած սերունդների ինքնությունը պարզելն է, որպեսզի կարողանան արարողություններ կատարվել նրանց համար իրենց հավերժական և հավիտենական օրհնության և առաջընթացի համար» (“A Century of Family History Service,” Ensign, Mar. 1995, 62):

Հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող են միսիոներներն օգտագործել այս աճող, գլոբալ հետաքրքրությունը ընտանեկան պատմության հանդեպ՝ ուրիշներին ավետարանը ներկայացնելու համար:

Խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ առաջին երեք և վերջին պարբերությունները «Ընտանեկան պատմություն» բաժնի, Քարոզիր Իմ Ավետարանը, ձեռնարկից, էջեր 185–187: Հանձնարարեք նրանց փնտրել, թե ինչո՞ւ ընտանեկան պատմության աշխատանքի մասին խոսելը ոչ անդամների հետ բնական և ոչ սպառնալի ուղի է միսիոներների համար զրույց սկսելու: Այս պարբերությունները կարդալուց հետո, հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է ուրիշների հետ ընտանեկան պատմության մասին խոսելն արդյունավետ միջոց լինել միսիոներների համար մարդկանց գտնելու, որպեսզի ուսուցանեն: (Ուսանողները պետք է հասկանան, որ ընտանեկան պատմությունը կարող է լինել հզոր միջոց` գտնելու նրանց, ում Տերը պատրաստում է՝ ընդունելու ավետարանը: )

Ուսանողների արձագանքներից հետո պատրաստվեք ցուցադրել «Ընտանեկան Պատմություն և միսիոներական աշխատանք՝Գտնելը» (3:53) տեսանյութը, որը մատչելի է LDS.org-ում: Երբ նրանք դիտում են, հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգտագործել ընտանեկան պատմության թեման՝ ուրիշների հետ զրույց սկսելու համար:

Դիտումից հետո հարցրեք.

  • Ի՞նչ արեցին տեսաֆիլմի միսիոներները՝ զրույց սկսելու ուրիշների հետ ընտանեկան պատմության աշխատանքի մասին:

  • Ի՞նչ ազդեցություն ունեցան ունկնդիրների վրա ընտանեկան պատմության մասին զրույցները:

Ասացեք ուսանողներին, որ նրանք այժմ գործնական աշխատանք կկատարեն, օգտագործելով տոհմաբանական աղյուսակը հրավիրելու որևէ մեկին ավելի շատ բան սովորել Եկեղեցու մասին: (Բացի այդ, դուք կարող եք հանձնարարել ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են օգտագործել մի պատմություն՝ իրենց նախնիներից մեկի մասին, սկսելու խոսակցություն ավետարանի մասին): Որպեսզի օգնեք ուսանողներին հաջողակ լինել այս հանձնարարության մեջ, հարցրեք նրանց գաղափարների մասին, թե ինչպես օգտագործեն տոհմաբանական աղյուսակը (կամ մի պատմություն նախնիներից մեկի մասին) սկսելու խոսակցություն ընտանեկան պատմության աշխատանքի մասին և թե ինչպես այն կարող է տանել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ուղերձը: Երբ նրանք պատասխանեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին:

Գծեք նրանց գաղափարներից մի քանիսը և ցույց տվեք դասարանին, թե ինչպես օգտագործեն տոհմաբանական աղյուսակը սկսելու խոսակցություն ինչ-որ մեկի հետ ավետարանի մասին: Այնուհետև ուսանողներից զույգեր կազմեք և հանձնարարեք նրանց գործնականում անել նույնը: Երբ յուրաքանչյուր ուսանող ունեցել է հնարավորություն ուսուցանելու դասարանի մեկ ուրիշ անդամի, ուղղեք մի քանի հետևյալ տիպի ստուգող հարցեր.

  • Ձեր կարծիքով, ի՞նչը լավ ստացվեց այս ուսուցման գործընթացում:

  • Ի՞նչը կցանկանայիք ավելի լավ անել:

Եթե ժամանակը թույլ է տալիս, բացատրեք ուսանողներին, որ շատ տարածքներում, որտեղ նրանք կծառայեն, նրանց որպես միսիոներներ կխնդրեն աջակցել Եկեղեցու քիչ ակտիվ անդամներին՝ զորացնելու նրանց հավատքը և պարտավորվածությունը: Ընտանեկան պատմությունը կարող է լինել արժեքավոր միջոց օգնելու այդ անձանց՝ զգալու Սուրբ Հոգին և գալու դեպի Քրիստոս: Այնուհետև ցույց տվեք տեսանյութը («Ընտանեկան պատմություն և միսիոներական աշխատանք՝ ակտիվացում»), “Family History and Missionary Work—Activation” (3:05), և հանձնարարեք ուսանողներին փնտրել ուղիներ, երբ ընտանեկան պատմության աշխատանքը կարող է օգտագործվել օգնելու ակտիվացնել քիչ ակտիվ անդամներին:

Դիտումից հետո հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող ընտանեկան պատմության աշխատանքի և հավերժական ընտանիքների վարդապետության մասին խոսելն օգնել՝ զորացնելու քիչ ակտիվ անդամների հավատքը:

Տվեք ուսանողներին մտածելու մի պահ, թե ինչ կարող են այժմ անել և ինչ կարող են անել որպես միսիոներներ օգտագործելու ընտանեկան պատմության աշխատանքը որպես միջոց հրավիրելու մյուսներին գալու դեպի Քրիստոս: (Երբ Հոգուց հուշում է գալիս, դուք կարող եք կանչել մի քանի ուսանողների կիսվելու իրենց պատասխաններով դասարանի հետ:) Կիսվեք ձեր վկայությամբ այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանվեցին այս դասում:

Գործելու հրավեր

Հրավիրեք ուսանողներին մասնակցել այժմ փրկության գործին, կատարելով հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը.

  • Բացեք ՎՕՍ Հաշիվ, որպեսզի հասանելի լինեք FamilySearch.org-ում: Եթե հնարավոր է ստեղծեք և տպեք չորս սերունդների տոհմաբանական աղյուսակ կամ հովհարաձև աղյուսակ ձեր ընտանիքի տեղեկություններով:

  • Ցույց տվեք ձեր չորս սերնդով տոհմաբանական աղյուսակը որևէ ընկերոջ կամ հարևանի և հրավիրեք նրան ավելի շատ բան սովորել ընտանեկան պատմության մասին: Նշանակեք մի ամսաթիվ՝ տանելու ձեր ընկերոջը ընտանեկան պատմության խորհրդատուի մոտ կամ այցելելու ընտանեկան պատմության գրադարան:

  • Օգտագործելով FamilySearch.org-ը, նշեք մեկ կամ մի քանի ձեր նախնիներին, ովքեր կարիք ունեն իրենց համար տաճարային արարողություններ կատարելու: Եթե հնարավոր է, պատարստեք տեղեկություն նրանց տաճարային աշխատանքի համար, որպեսզի կատարվեն մկրտության և հաստատման արարողությունները նրանց համար: