Ինստիտուտ
Դաս 5. Ո՞րն է Մորմոնի Գրքի դերը


5

Ո՞րն է Մորմոնի Գրքի դերը

Նախաբան

Մորմոնի Գիրքը հզոր ապացույց է Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Վերականգնման հաստատումն է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այն պատասխանում է «հոգու հարցերին» (տես Քարոզիր Իմ Ավետարանը, 119) որոնք Երկնային Հոր շատ զավակներ ունեն՝ իրենց կյանքի վերաբերյալ: Դարձի հիմնական մասը Սուրբ Հոգու վկայությունը ստանալն է, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ապագա միսիոները պետք է ուսումնասիրի Մորմոնի Գիրքն ամեն օր, ունենա անձնական վկայություն Մորմոնի Գրքի վերաբերյալ և ձեռք բերի փորձառություն ՝ կիսվելով այդ վկայությամբ ուրիշների հետ

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Մորմոնի Գիրքը հզոր ապացույց է Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին:

Հրավիրեք ուսանողներին նայել Մորմոնի Գրքի իրենց օրինականերին, կամ վեր բռնել մի օրինակ դասարանի համար, որ ուսումնասիրեն։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Եթե դուք ոչինչ չիմանայիք Մորմոնի Գրքի մասին, ի՞նչ կիմանայիք պարզապես կարդալով ենթավերնագիրը՝ (Եվս մեկ վկայություն՝ Հիսուս Քրիստոսի մասին):

  • Ի՞նչ կակնկալեիք գտնել գրքում։

Հրավիրեք ուսանողներին բացել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և աչքի անցկացնելով երկրորդ պարբերությունը, ուշադրություն դարձնել, թե ի՞նչ էին ցանկանում համոզել աշխարհին Մորմոնի Գրքի գրողները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ էին ցանկանում համոզել աշխարհին Մորմոնի Գրքի գրողները:

Գրատախտակին գրեք հետևյալը. Մորմոնի Գրքի հիմնական նպատակն է համոզել բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բաժինը, որը կոչվում է «Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին» էջ 117 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, մինչ դասարանը հետևում է ընթացքում, փնտրելով ուղիներ, որոնցով Մորմոնի Գիրքը ծառայում է, որպես վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

Այնուհետև հարցրեք ուսանողներին.

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ծառայում որպես վկա Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը զորացրել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել դասարանի մեկ ուրիշ անդամի հետ իրենց անձնական վկայություններով, կարդալու և աղոթելու իրենց փորձառություններով, կամ Փրկիչի և Նրա առաքելության վերաբերյալ իրենց սիրելի հատվածներով: Ասեք ուսանողներին, որ ամենակարևոր բաներից մեկը, որ նրանք կարող են անել ՄՈՒԿ ընդունվելուց առաջ, Մորմոնի Գիրքն ամբողջապես կարդալն է և աղոթելը դրա ճշմարտացիության վերաբերյալ: Խրախուսեք ուսանողներին հետևել Եկեղեցու անդամներին ուղղված Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խորհրդին՝ 30 րոպե ամեն օր կարդալ Մորմոնի Գրքից:

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը հաստատում են միմյանց:

Հանձնարարեք ուսանողներին բացել Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 118-ը: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ բաժնից, որը կոչվում է «Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը հաստատում են միմյանց»:

Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը հաստատում միմյանց:

  • Ինչո՞ւ միսիոներները պետք է ունենան թե Մորմոնի Գիրքը, և թե Աստվածաշունչը, երբ նրանք օգնում են մյուսներին՝ սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը։ (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Մորոմնի Գիրքը և Աստվածաշունչն աշխատում են միասին որպես Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմուքների վկաներ:)

Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ այս տեսակետը, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 3.12-ը: Մեկ այլ ուսանող թող բարձրաձայն կարդա Եզեկիել 37.15–17-ը: Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք վերաբերում են Աստվածաշնչին և այն արտահայտություններին, որոնք վերաբերում են Մորմոնի Գրքին: Այս հատվածները կարդալուց հետո հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս են այս սուրբ գրությունները հաստատում երկու վկաների գաղափարը:

  • Ի՞նչ օրհնություններ են խոստացված, որպես Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի մեկտեղ գալու արդյունք:

Որպեսզի լուսաբանեք, թե ինչպես են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը միասին ծառայում որպես Հիսուս Քրիստոսի վկաներ, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Թեդ Ռ․ Քալիսթերի հետևյալ խոսքերը, կամ ցուցադրեք մեջբերման տեսահոլովակը:

Նկար
Երեց Թեդ Ռ. Քալիսթեր

«Ինչո՞ւ է այդքան կարևոր ունենալ Մորմոնի Գիրքը, եթե մենք արդեն ունենք Աստվածաշունչը, որն ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու այդքան շատ Քրիստոնեական եկեղեցիներ կան աշխարհում այսօր, երբ նրանք ձեռք են բերում իրենց վարդապետությունները հիմնականում նույն Աստվածաշնչից: Դա այն պատճառով է, որ նրանք տարբեր ձևով են մեկնաբանում Աստվածաշունչը: Եթե նրանք մեկնաբանեին նույն ձևով, նրանք կլինեին նույն եկեղեցին: Սա մի իրավիճակ չէ, որը Տերն է կամենում, քանի որ Պողոս Առաքյալն ասել է. որ կա «մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն» (Եփեսացիս 4.5): Որպեսզի իրականացվի այս մեկ լինելը, Տերը հաստատել է վկաների աստվածային օրենքը: Պողոսն ուսուցանել է. «Երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի» (2 Կորնթացիս 13.1):

Աստվածաշունչը մի վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, իսկ Մորմոնի Գիրքը՝ ևս մեկ վկայություն։ Ինչո՞ւ է այդքան կենսական այս երկրորդ վկայությունը: Հետևյալ պատկերը կարող է օգնել։ Որքա՞ն ուղիղ գծեր դուք կարող եք անցկացնել մեկ կետով մեկ թղթի վրա։ Պատասխանն է` անսահման: Մի պահ պատկերացրեք, որ մեկ կետը ներկայացնում է Աստվածաշունչը, իսկ հարյուրավոր ուղիղ գծերը, որոնք անցնում են այդ կետով, ներկայացնում են Աստվածաշնչի տարբեր մեկնաբանությունները, և որ այդ մեկնաբանություններից յուրաքանչյուրը մի եկեղեցի է ներկայացնում։

Ի՞նչ է պատահում, երբ այդ թղթի վրա հայտնվում է երկրորդ կետը՝ Մորմոնի Գիրքը։ Քանի՞ ուղիղ գիծ դուք կարող եք տանել այս երկու կետերի՝ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջև։ Միայն մեկ։ Քրիստոսի վարդապետությունների միայն մեկ մեկնաբանություն կարող է ճշմարիտ լինել, եթե կա երկու վկաների վկայություն։

Կրկին և կրկին, Մորմոնի Գիրքը գործում է որպես հաստատող, պարզաբանող, միավորող վկայություն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Աստվածաշնչում, որպեսզի լինի միայն «մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն» («Մորմոնի Գիրքը՝ գիրք Աստծուց», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 75):

Տեսանյութը ցույց տալուց կամ մեջբերումը կարդալուց հետո, հարցրեք.

  • Ո՞րն է Հիսուս Քրիստոսի մասին երկու սուրբ գրքերի վկաներ ունենալու կաևորությունը:

  • Ի՞նչ եք սովորում Երեց Քալիսթերի ելույթից, որը կօգնի ձեզ ուսուցանել ուրիշներին, թե ինչպես են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը գործում միասին:

Մորմոնի Գրքի դերը Իսրայելի հավաքման գործում

Ապահովելու համար ենթատեքստ, երբ ուսուցանեք հաջորդ սկզբունքը, դուք գուցե հանձանարարեք ուսանողներին վերընթերցել երկրորդ պարբերությունը Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում և ընդգծեք կամ նշեք այդ խոստումը, որ ընթերցողները կարող են «իմանալ Տիրոջ ուխտերը, որ նրանք վտարված չեն հավիտյան»: Բացատրեք, որ այս պարբերությունն ակնարկում է այն փաստը, որ Իսրայելի ցրված տան Աստծո զավակները պետք է հավաքվեն: Հիշեցրեք ուսանողներին, որ Աստված հին ժամանակներում ուխտեր է կապել Իր զավակների հետ: Սակայն Տերը ցրեց Իսրայելի տան անդամներին ողջ աշխարհով մեկ, իրենց անարդարության և ապստամբության պատճառով:

Խնդրեք ուսանողներին կարդալ գրատախտակին գրված հատվածներից մեկը և փնտրել, թե ինչպես են հավաքվելու Աստծո զավակները: 1 Նեփի 10.14, 3 Նեփի 16.4-5 կամ 3 Նեփի 20.13: Ապա ուղղեք հետևյալ տիպի հարցեր, օգնելու նրանց գտնել վարդապետությունը, որն ուսուցանվում է սուրբ գրության այս հատվածներում.

  • Ըստ այս հատվածների՝ ի՞նչ պետք է պատահի, որպեսզի մարդիկհավաքվեն որպես Իսրայելի տան մի մաս: (Նրանք պիտի բերվեն Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքին:)

  • Ո՞րն է Մորմոնի Գրքի դերն այս գործընթացում: (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքը ծառայում է որպես գործիք՝ օգնելու հավաքել Աստծո զավակներին՝ օգնելով նրանց գալ դեպի Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքին:)

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի (1915–1985) հետևյալ ելույթը, որտեղ նա խոսում է Իսրայելի հավաքման գործում Մորմոնի Գրքի դերի մասին.

Նկար
Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի

«Ինչ վերաբերվում է Իսրայելի հավաքմանը, Մորմոնի Գիքը ամենակարևոր գիրքն է, որ երբևէ գրվել է կամ կգրվի: Դա այն գիրքն է, որը հավաքում է Իսրայելը և որը հստակությամբ և կատարելությամբ բացահայտում է հավաքման վարդապետությունը: … Դա Մորմոնի Գիրքն է, որ պատճառ է դառնում մարդկանց համար, որ հավատան ավետարանին և միանան Եկեղեցուն, և ինչպես մենք մինչև այժմ ենք տեսել, դա զորությունն է, որ իրականացնում է Իսրայելի հավաքումը» (A New Witness for the Articles of Faith [1985], 554):

Հետո ուղղեք հետևյալ տիպի հարցեր.

  • Ինչպե՞ս են միսիոներները մասնակցում Իսրայելի տան հավաքմանը: (Օգնելով ուրիշներին ուսումնասիրել և հասկանալ Մորմոնի Գիրքը, որպեսզի նրանք գան դեպի Քրիստոս՝ հավատքի, ապաշխարության, մկրտության, հաստատման և մինչև վերջ համբերելու միջոցով:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներներն օգտագործեն Մորմոնի Գիրքը, երբ նրանք օգնում են ուրիշներին գալ դեպի Քրիստոս:

Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայություն ստանալը դարձի գալու էական մասն է հանդիսանում

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փարլի Պ. Պրատի (1807–1857) ինքնակենսագրականից հետևյալ պատմությունը, որում նա նկարագրում է առաջին անգամ Մորմոնի Գիրքը կարդալու իր փորձառության մասին.

Նկար
Երեց Փարլի Պ. Պրատ

«Ես անհամբերությամբ բացեցի այն և կարդացի տիտղոսաթերթը: Ապա կարդացի մի քանի վկաների վկայությունն այն մասին, թե ինչպես էր այն գտնվել և թարգմանվել: Դրանից հետո ես սկսեցի կարդալ բովանդակությունը, ըստ հաջորդականության: Ես կարդացի ողջ օրը, ուտելը բեռ էր, ես ցանկություն չունեի ուտելու, քնելը բեռ էր, երբ եկավ գիշերը, և քնելու փոխարեն ես նախընտրեցի կարդալը:

Երբ ես կարդում էի, Տիրոջ Հոգին ինձ վրա էր, և ես գիտեի և հասկանում էի, որ գիրքը ճշմարիտ էր, այնպես հստակորեն և այնպես ակնհայտորեն, ինչպես մարդն է հասկանում և գիտի, որ ինքը գոյություն ունի» (Autobiography of Parley Parker Pratt, ed. Parley P. Pratt [1874], 38):

  • Ինչպե՞ս Տիրոջ Հոգին ազդեց Փարլի Փ. Պրատի վրա, երբ նա կարդում էր Մորմոնի Գիրքը:

  • Կարո՞ղ եք կիսվել մի դեպքով, երբ Հոգին դիպչել է ձեզ, երբ կարդում էիք Մորմոնի Գրքի որոշակի մաս կամ հատված:

Հրավիրեք ուսանողներին ընդգծել կամ նշել հետևյալ նախադասությունը Քարոզիր Իմ Ավետարանը, էջ 116: «Մորմոնի Գիրքը, Հոգու հետ միասին, ձեր դարձի գալու ամենազորավոր միջոցն է»: Օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, հանձնարարեք նրանց կարդալ «Մորմոնի Գիրքը մարդկանց մոտեցնում է Աստծուն» բաժինը էջ 120 Քարոզիր Իմ Ավետարանը: Այնուհետև հարցրեք.

  • Ըստ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի այս բաժնի՝ որոնք են այն մի քանի առանձնահատուկ բաները, որոնք կարող են պատահել, երբ մարդը սկսում է ուսումնասիրել Մորմոնի Գիրքը:

  • Ինչո՞ւ է ունկնդիրներին օգնելը ուսումնասիրել և վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին, միսիոների ամենակարևոր նպատակներից մեկը:

Բացատրեք դասարանին, որ նրանք կարող են օգնել ունկնդիրներին զգալ Մորմոնի Գրքի դարձի բերող զորությունը՝ օգնելով ունկնդիրներին գտնել դրա էջերում պատասխաններ կյանքի ամենակարևոր հարցերին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ պարբերություններն ու հարցերը, որոնք գտնվում են էջ 119, Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկում: Դասարանին խնդրեք փնտրել «հոգու հարցեր» արտահայտության իմաստը: Այնուհետև քննարկեք հետևյալը.

  • Ի՞նչ է նշանակում «հոգու հարցեր» արտահայտությունը ձեզ համար:

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․

Մորմոնի Գրքի ուսմունքները պատասխանում են հոգու հարցերին:

Քննարկեք հետևյալը ուսանողների հետ.

  • Ինչպե՞ս կօգտագործեիք Մորմոնի Գիրքը՝ պատասխաններ գտնելու ձեր հոգու հարցերին:

  • Հոգու ի՞նչ հարցերի պատասխաններ եք գտել Մորմոնի Գրքում:

Մտածեք մի կարճ ցուցադրում կատարել դասարանի համար, թե ինչպես օգտագործել Մորմոնի Գիրքը հոգու հարցերին պատասխաններ գտնելու համար: Ընտրեք ցուցակի հարցերից մեկը էջ 119-ում Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Օգտագործելով Մորմոնի Գրքի հատվածները, որոնք գրված են հարցի հետ, ցույց տվեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը պատասխանում ձեր ընտրած հարցին: Մտածեք նաև, թե ինչպես օգտագործել Topical Guide, Bible Dictionary, կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը՝ հարցերին պատասխաններ գտնելու համար: Դասարանի հետ կիսվեք ձեր զգացումներով այն մասին, թե ինչպես Մորմոնի Գիրքը կարող է օգնել նաև նրանց և նրանց ունկնդիրներին՝ գտնել իրենց հարցերի պատասխանները:

Երբ ուսանողները կարդան առաջին օրինակը, հրավիրեք նրանց հետևել նույն գործընթացին: Խնդրեք նրանց ընտրել ցուցակի հարցրից մեկը, իսկ հետո վերանայեք համապատասխան հատվածը Մորմոնի Գրքում՝ գտնելու վարդապետություններ և սկզբունքներ, որոնք պատասխանում են այդ հարցին: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք ուսանողներին համառոտակի կիսվել իրենց գտածով մեկ ուրիշ ուսանողի հետ: Երբ նրանք վերջացնեն, քննարկեք հետևյալը.

  • Ինչպե՞ս միսիոներները կարող են օգտագործել Մորմոնի Գիրքը օգնելու ունկնդիրներին գտնել պատասխաններ հոգու հարցերին:

Շարունակելու համար լուսաբանել, թե ինչպես է Մորմոնի Գիրքը պատասխանում հոգու հարցերին, ցույց տվեք «A Book of Mormon Story» տեսանյութը: Խնդրեք ուսանողներին դիտել, թե ինչպես է Մորմոնի Գիրքը պատասխանում Եղբայր Քուքի որոշ հարցերին, մինչև նրա միանալը Եկեղեցուն:

Տեսանյութի դիտումից հետո, ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կարևոր հարցերի պատասխաններ տրվեցին Եղբայր Քուքին, երբ նա կարդաց Մորմոնի Գիրքը:

  • Ինչպե՞ս այս պատասխաններն ազդեցին նրա վրա:

Հրավիրեք ուսանողներին մտածել ավետարանի հետ կապված մի կարևոր հարց, որի պատասխանը նրանք կամ նրանց ընկերներից մեկը կամենում են ստանալ: Վկայեք, որ Տերը կօգնի պատասխանել նրանց հարցերին, Մորմոնի Գրքի իրենց ուսումնասիրության միջոցով:

Մորմոնի Գիրքը հաստատում է Վերականգման ճշմարտությունը:

Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Քարոզիր Իմ Ավետարանը, ձեռնարկի բաժինը, որը կոչվում է «Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է», որը սկսվում է 115 էջում և շարունակվում մինչև 116 էջի աղյուսակը: Երբ կարդան, խնդրեք նրանց մտածել Մորմոնի Գրքի կարևորության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի հայտարարության մասին: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ առումով է Մորմոնի Գիրքը «վկայության հիմքը» հանդիսանում:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հակառակորդը ընդդիմանում է Մորմոնի Գրքին և ձգտում ետ պահել ժողովրդին այն կարդալուց: (Որովհետև այն մեր կրոնի պորտաքարն է:)

Բացատրեք, որ կան շատ մարդիկ աշխարհում, ովքեր թերահավատորեն են մոտենում Ջոզեֆ Սմիթի պատմությանը և Մորմոնի Գրքի սկզբնաղբյուրին: Միսիոներները պետք է պատրաստ լինեն պատասխանել Մորմոնի Գրքի աստվածային ծագման վերաբերյալ ունկնդիրների կասկածներին:

Որպես դասարան միասին կարդացեք բաժինը, որը կոչվում է «Օգտագործեք Մորմոնի Գիրքը հակաճառություններին պատասխանելու համար», որը գտնվում է Քարոզիր Իմ Ավետրանը, էջեր 121–122: Խնդրեք ուսանողներին փնտրել խորհուրդը, որը կօգներ նրանց զորացնել ունկնդիրների հավատքը, ովքեր մտահոգություններ կամ կասկածներ ունեն: Ուղղեք հետևյալ տիպի հարցեր՝ օգնելու ուսանողներին գտնել մի սկզբունք, որը գտնվում է իրենց կարդացածում.

  • Համաձայն Նախագահ Բենսոնի, ինչո՞ւ է կարևոր մարդու համար, ով մտահոգություններ ունի մեր հավատքի հանդեպ, գիտենալ, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ի՞նչ ուղիներով է օգնում Մորմոնի Գիրքը մարդուն լուծել հոգևոր մտահոգություններ և կասկածներ:

Ուսանողների գտած սկզբունքներն ամփոփելու նպատակով կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին. Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին վկայություն ստանալը կարող է օգնել ունկնդիրներին հաղթահարել հոգևոր մտահոգություններն ու կասկածները:

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը և խնդրեք մի քանի ուսանողների, որ յուրաքանչյուրը կարդա մեկ կամ երկու պարբերություն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Յուրաքանչյուր անգամ, երբ մենք քաջալերում ենք ուրիշներին կարդալ Մորմոնի Գիրքը, մենք նրանց օգտի համար ենք դա անում: Եթե նրանք այն կարդան աղոթքով և անկեղծ սրտով իմանալու ճշմարտությունը, նրանք կիմանան Սուրբ Հոգու զորությամբ, որ գիրքը ճշմարիտ է:

«Այդ գիտելիքից կառաջանա համոզմունք շատ բաների ճշմարտության վերաբերյալ: Քանի որ, եթե Մորմոնի Գրքը ճշմարիտ է, ապա Աստված ապրում է: •

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Հիսուսն իսկապես մեր Քավիչն է՝ Փրկիչն աշխարհի: Մորմոնի Գրքի հիմնական առաքելությունը, ինչպես գրված է գրքի տիտղոսաթերթում, համոզելն է «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»: (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ:) •

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր, քանի որ նա Աստծո ձեռքերում գործիք էր՝ ի լույս բերելով այս վկայությունը մեր Տիրոջ աստվածայնության մասին: •

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Եկեղեցին ճշմարիտ է, քանզի նույն իշխանությունը, որի ներքո այս սրբազան հիշատակարանը լույս բերվեց, ներկա է և դրսևորվում է մեր մեջ այսօր: Սա Պաղեստինում Փրկիչի կողմից հաստատված Եկեղեցու վերականգնումն է: Սա մի Եկեղեցու վերականգնումն է, որը հաստատվեց Փրկիչի կողմից, երբ Նա այցելեց այս մայր ցամաք, ինչպես նկարագրվում է այս սրբազան հիշատակարանում» (“The Power of the Book of Mormon,” Ensign, June 1988, 6):

Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.

  • Ինչո՞ւ է այդքան կարևոր ունկնդիրների, միսիոներների, և անդամների համար ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի մասին:

  • Ինչպե՞ս են Հավատո Հանգանակի վարդապետություններն օգնում առաջնորդել ձեզ և ամրացնել ձեր վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր։ (Տես Մատթեոս 7.13-15):

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը Վերականգման հավերժական կարևորությունը հաստատել ձեր սրտում:

Մտածեք կիսվել ձեր սեփական վկայությամբ, որ Մորմոնի Գիրքը Վերականգման ճշմարտացիության ապացույցն է: Ավարտեք ձեր դասը հրավիրելով մի քանի ուսանողների կիսվել իրենց վկայություններով Մորմոնի Գրքի մասին և բացատրել, թե ինչու են իրենք ուրախությամբ օգնում ուրիշներին կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել դրա մասին:

Գործելու հրավերներ

Հիշեցրեք ապագա միսիոներներին, որ լիաժամկետ միսիայի նախապատրաստվելու լավագույն ուղին՝ այժմ միսիոներական աշխատանք կատարելն է: Հրավիրեք դասարանի անդամներին դնել անձնական նպատակներ՝ անելու հետևյալը.

  • Կարդացեք ամբողջ Մորմոնի Գիրքը և աղոթեք՝ իմանալու համար դրա ճշմարտացիության մասին, եթե նույնիսկ նրանք արդեն արել են դա անցյալում:

  • Սովորույթ դարձրեք Մորմոնի Գիրքն ամեն օր կարդալը:

  • Ինչ-որ մեկին ներկայացրեք Մորմոնի Գիրքը եկող շաբաթվա ընթացքում (կամ անձնապես կամ սոցիալական կայքերի միջոցով) և նրանց հրավիրեք կարդալ և աղոթել դրա մասին: