Ինստիտուտ
Դաս 6. Պատրաստվել միսիոներական կյանքին


6

Պատրաստվել միսիոներական կյանքին

Նախաբան

Ծառայել լիաժամկետ միսիա նշանակում է ընդունել Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը լինելու կանչը: Միսիան ուրախալի փորձառություն է, բայց նաև ընդգրկում է քրտնաջան աշխատանք: Արդյունավետ միսիոներներ լինելու համար երիտասարդ տղաներն ու աղջիկները պետք է պատրաստ լինեն վստահել Տիրոջը, երբ դժվարություններ ունենան: Երբ ապագա միսիոներները կառուցում են միսիոներական կյանքի առողջ ակնկալիքներ, նրանք ավելի պատրաստ կլինեն ծառայելու իրենց ողջ «սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎևՈւ 4.2):

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Ինչպես դառնալ միսիոներ

Դասը սկսեք դասարանին տալով հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս եք ակնկալում, որ ձեր կենսակերպը փոխվի, երբ դուք սկսեք ձեր ծառայությունը որպես միսիոներ:

  • Ի՞նչ դուք կարող եք անել այս պահից սկսած, որպեսզի պատրաստվեք կենսակերպի փոփոխություններին:

Ցուցադրեք և որևէ ուսանողի հրավիրեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքը, կամ ցուցադրեք այդ ելույթի տեսահոլովակը: Բացատրեք, որ թեև Երեց Բեդնարն իր խոսքն ուղղել էր գերագույն համաժողովի քահանայության նիստի երիտասարդ տղամարդկանց, սակայն նրա ուսուցանած սկզբունքները վերաբերում են նաև երիտասարդ կանանց:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ամբողջ աշխարհի Եկեղեցու երիտասարդ անդամների հետ հանդիպումների ժամանակ ես միշտ հրավիրում եմ ներկաներին հարցեր տալ: Հարցերից մեկը, որ շատ հաճախ են ինձ տալիս երիտասարդ տղամարդիկ, հետևյալն է. «Ի՞նչ կարող եմ անել, որ ամենաարդյունավետ կերպով պատրաստվեմ ծառայելու որպես լիաժամկետ միսիոներ: Այսպիսի անկեղծ հարցը արժանի է լուրջ պատասխանի:

Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ, միակ ամենակարևոր բանը, որը դուք կարող եք անել պատրաստվելով ծառայության կանչին՝ միսիոներ դառնալն է շատ ավելի շուտ՝ մինչև ձեր միսիա գնալը: Խնդրում եմ նկատեք, որ իմ պատասխանի մեջ դառնալը ես ավելի շեշտեցի, քան գնալը: Թույլ տվեք բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ:

Մեր եկեղեցական սովորական բառապաշարն օգտագործելիս մենք սովորաբար խոսում ենք Եկեղեցի գնալու, տաճար գնալու, կամ միսիա գնալու մասին: Թույլ տվեք լինել համարձակ և ասել, որ գնալու վրա սովորականի պես շեշտը դնելիս իմաստը կորում է:

Հարցը Եկեղեցի գնալը չէ, այլ հարցը երկրպագելն է և ուխտերը նորացնելը, երբ հաճախում ենք Եկեղեցի: Հարցը տաճար գնալը կամ տաճարով անցնելը չէ, ավելի շուտ՝ մեր սրտերում Հոգին ունենալն է, ուխտերը, և Տիրոջ տան արարողությունները: Հարցը միսիա գնալը չէ, այլ՝ միսիոներ դառնալն է և ծառայելը մեր ողջ կյանքի ընթացքում մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Հնարավոր է, որ երիտասարդ տղամարդը գնա միսիայի, բայց չդառնա միսիոներ, և սա այն չէ, ինչ Տերը պահանջում է կամ այն, ինչ Եկեղեցուն պետք է:

Երիտասարդ տղամարդիկ, իմ անկեղծ ցանկությունն է ձեզանից յուրաքանչյուրի համար, որ դուք ոչ թե պարզապես գնաք միսիա, այլ որ դուք միսիոներ դառնաք մինչև միսիոներական թղթերը ներկայացնելը, մինչև ծառայելու կանչը ստանալը, մինչև ձեր ցցի նախագահի կողմից ձեռնադրվելը և ՄՈՒԿ մուտք գործելը» (“Becoming a Missionary,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 45):

  • Ի՞նչն է ըստ Երեց Բեդնարի ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել՝ պատրաստվելով միսիայում ծառայելու կանչին: (Միսիոներ դառնալ մինչև միսիա գնալը):

Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Բեդնարի ելույթի հաջորդ մասը կամ ցուցադրեք այդ ելույթի տեսահոլովակը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ակնհայտ է, որ միսիոներ դառնալու գործընթացը չի պահանջում երիտասարդից հագնել սպիտակ վերնաշապիկ և փողկապ կապել ամեն օր դպրոց գնալիս, կամ քնելու և արթնանալու հարցերում հետևել միսիոներների ուղեցույցին, թեև շատ ծնողներ, իհարկե, կողմ կլինեն այդ գաղափարին: Բայց դուք կարող եք աճել ձեր ցանկությամբ՝ ծառայելու Աստծուն [տես ՎևՈւ 4.3], և կարող եք սկսել մտածել այնպես, ինչպես միսիոներներն են մտածում, կարդալ այն, ինչ միսիոներներն են կարդում, աղոթել այնպես, ինչպես նրանք են աղոթում, և զգալ այն, ինչ նրանք են զգում: Դուք կարող եք խուսափել աշխարհիկ ազդեցություններից, որոնք Սուրբ Հոգուն հեռացնում են, և դուք կարող եք մեծացնել ձեր վստահությունը` ճանաչելով և արձագանքելով հոգևոր հուշումներին: Տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղից և մի քիչ այնտեղից, դուք աստիճանաբար կարող եք դառնալ ձեր երազած միսիոները և այն միսիոները, որը Փրկիչն է ակնկալում, որ լինեք» (“Becoming a Missionary,” 45–46):

Այնուհետև հարցրեք.

  • Համաձայն Երեց Բեդնարի՝ ի՞նչ կերպ դուք կարող եք միսիոներ դառնալ մինչև միսիոներների ուսուցման կենտրոն մտնելը:

Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Ես կարող եմ միսիոներ դառնալ այժմ՝ այդ կերպ մտածելով, զգալով և գործելով: Այս սկզբունքը պատկերավոր դարձնելու համար խնդրեք ուսանողներին բացել Ալմա 17.2–3, 9, 11հատվածները և բացատրեք, որ այս հատվածները նկարագրում են Մոսիայի որդիներին, ովքեր միսիա էին ծառայում լամանացիների մոտ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածները, մինչ դասարանը կհետևի, տեսնելով, թե ինչ արեցին Մոսիայի որդիները, որպեսզի պատրաստվեն ուսուցանել զորությամբ և իշխանությամբ: Այնուհետև հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ արեցին Մոսիայի որդիները, որպեսզի պատրաստվեն ուսուցանելու զորությամբ և իշխանությամբ:

  • Ինչպե՞ս կարող են ապագա միսիոներները հետևել Մոսիայի որդիների օրինակին, պատրաստվելով միսիոներներ դառնալ այժմ:

Թող ուսանողները բացեն 153 էջը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ երրորդ պարբերությունը: Այնուհետև հետևյալ բնույթի հարցեր տվեք.

  • Միսիոներական կանչի նամակի համաձայն՝ միսիոներներից ի՞նչ է ակնկալվում, որ նվիրեն Տիրոջը, և ինչ է ակնկալվում, որ նրանք թողնեն ետևում:

  • Ի՞նչ «անձնական գործերի» օրինակներ կան, որ միսիոներներից պահանջվում է թողնել ետևում, երբ նրանք սկսում են իրենց միսիոներական ծառայությունը:

  • Ե՞րբ է եղել, որ օրհնվել եք՝ զոհաբերություններ անելով Աստծուն ծառայելու համար:

Հաջորդը, ուսանողներին մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի խորհեն և գրի առնեն հետևյալ հարցերի պատասխանները իրենց ուսումնասիրության օրագրերում: Քաջալերեք ուսանողներին հատկապես գրել այն, ինչը զգում են, որ Սուրբ Հոգին է հաղորդում իրենց անձնապես: Այնուհետև հարցրեք.

  • Որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք այժմ անել, որպեսզի սկսեք մտածել, զգալ և գործել ինչպես միսիոներ:

  • Ինչպե՞ս դուք կարող եք պատրաստվել՝ ետևում թողնելու անձնական գործերը և նվիրելու ձեր ժամանակն ու ուշադրությունը Տիրոջը ծառայելուն:

  • Ինչպե՞ս կարող եք այս բաներն անելով պատրաստվել ուսուցանելու զորությամբ և իշխանությամբ, ինչպես Մոսիայի որդիները:

Քաջալերեք ուսանողներին հատուկ նպատակներ գրել իրենց օրագրերում: Գաղափարները կարող են ընդգրկել՝ Մորմոնի Գրքի ընթերցանությունն ամեն օր, առավոտյան և երեկոյան աղոթելը, Եկեղեցու բոլոր ժողովներին հաճախելը, մինչև 10:30 անկողին մտնելը և 6:30-ին արթնանալը, էլեկտրոնային տեխնիկան օգտագործելուց զերծ մնալը, կամ պատվիրաններին ավելի հնազանդ լինելու ձգտումը:

Արժանավորության չափանիշը

Գրատախտակին գրեք «նախապայման» բառը և խնդրեք ուսանողներին մտածել իրավիճակներ, որտեղ նախապայմաններ են անհրաժեշտ: Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ Վարդապետություն և Ուխտեր 88․74 հատվածում փնտրեն միսիայում ծառայելու համար անհրաժեշտ որոշ նախապայմանները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ է խորհուրդ տվել Տերը, որ Իր թագավորության մշակներն անեն, որպեսզի պատրաստվեն ավետարանը քարոզելուն: (Սրբագործեն իրենց, մաքրագործեն իրենց սրտերը, մաքրեն իրենց ձեռքերը:)

  • Ի՞նչ է նշանակում սրբագործված լինել: (Լինել մաքուր, լինել արժանի Սուրբ Հոգուն):

  • Միսիոներներին վերաբերող ի՞նչ սկզբունք է ուսուցանվում Վարդապետություն և Ուխտեր 88.74 հատվածում: (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալը. Տերը պատվիրում է Իր ծառաներին մաքուր լինել:)

Որպեսզի բացատրեք, թե միսիոներների համար ինչ է նշանակում մաքուր և արժանի լինել միսիայի ծառայությանը, ցուցադրեք հետևյալ քաղվածքը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի խոսքից և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես կոչ եմ անում ձեզ սկսել հենց հիմա, այս երեկոյան, լինել լիարժեք և ամբողջովին արժանի: Վճռեք և պարտավորվեք ինքներդ ձեր և Աստծո առաջ, որ այս պահից սկսած դուք ջանասիրաբար կձգտեք մաքուր պահել ձեր սրտերը, ձեռքերը և մտքերը և անբիծ մնալ ցանկացած տեսակի բարոյական օրինազանցությունից: Վճռեք հեռու մնալ պոռնոգրաֆիայից, ինչպես դուք հեռու կմնայիք ամենանենգ հիվանդությունից, քանի որ դա հենց այդպիսին է: Վճռեք կտրականապես հեռու մնալ ծխախոտից, ալկոհոլից և ապօրինի թմրադեղերից: Վճռեք ազնիվ լինել: Վճռեք լինել լավ քաղաքացիներ և հարգել երկրի օրենքները, որտեղ դուք ապրում եք: Վճռեք, որ այս երեկոյից սկսած դուք երբեք չեք պղծի ձեր մարմինը և չեք օգտագործի խոսելաոճ, որը գռեհիկ է ու անհարիր քահանայություն կրողին» (“The Greatest Generation of Missionaries,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2002, 47):

Տվեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել Երեց Բալլարդի խորհուրդը.

  • Ի՞նչ պատվիրաններ է Երեց Բալլարդը հատուկ նշել, որոնց պետք է հնազանդվեն ապագա միսիոներները:

  • Ի՞նչ է նշանակում՝ ձեր սրտերը, ձեռքերը և մտքերը «անբիծ պահել ցանկացած տեսակի բարոյական օրինազանցությունից»: (Անհրաժեշտության դեպքում հղում կատարեք «Սեռական անարատություն» բաժնին՝ Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 35–37):

  • Ինչո՞ւ է խելամիտ խուսափել պոռնոգրաֆիայից, ինչպես մի նենգ հիվանդությունից, և ձեր կարծիքով պոռնոգրաֆիայից խուսափելն ինչպես կօգնի զգալ և գործել ինչպես միսիոներ:

Ցուցադրեք «Stay within the Lines» տեսանյութը (5:10), որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ճշմարտությունը և միսիայի ծառայությանն արժանի լինելու կարևորությունը: Տեսանյութը ցուցադրելուց առաջ քննարկեք, թե որոշ սպորտաձևերում ինչո՞ւ են կարևոր սահմանագծերը: Քննարկեք «գծից ներս» և «գծից դուրս» իրավիճակների տարբերությունը և թե խաղի ժամանակ ինչպես են սահմանագծերն ազդում սպորտսմենների գործելակերպի վրա: Ուսանողներին ասացեք, որ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից խոսել է նրա մասին, թե ինչ է նշանակում մնալ հոգևոր գծերից ներս մինչև միսիա գնալը:

Տեսանյութը դիտելուց հետո, կարող եք ուսանողներին տալ հետևյալ հարցերը.

  • Ո՞րն է կապը՝ «գծերից ներս մնալու» և միսիայի ծառայությանը պատրաստվելու միջև:

  • Երեց Հոլլանդը խնդրել է նրանց համար, ովքեր Տիրոջ թիմից են, որ մնան թիմում և դուրս չգան «սահմաններից»: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար:

  • Նախկին մեղքերն ապաշխարելու հարցում թերանալն ինչո՞ւ կխանգարի, որ միսիոներն արդյունավետորեն օգնի մարդկանց գալ դեպի Քրիստոսը:

Ուսանողներին մի պահ ժամանակ տվեք, որպեսզի խորհեն միսիայում ծառայելու հարցում իրենց արժանավորության մասին: Բացատրեք ուսանողներին, որ եթե նրանք որևէ մտահոգություն ունեն իրենց արժանավորության առումով, նրանք պետք է առաջնորդություն փնտրեն անկեղծ աղոթքի միջոցով և քննարկեն այդ մտահոգություններն իրենց եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:

Ֆիզիկական և էմոցիոնալ պատրաստվածություն

Ցուցադրեք Առաջին Նախագահության 2002 թվականի հետևյալ հայտարարությունը և հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այն: Կամ ուսանողներից մեկը թող բարձրաձայն կարդա հայտարարությունը:

«Լիաժամկետ միսիոներական ծառայությունը արտոնություն է նրանց համար, ովքեր կանչված են ոգեշնչմամբ Եկեղեցու Նախագահի կողմից: Եպիսկոպոսները և ցցերի նախագահները լուրջ պատասխանատվություն ունեն՝ հայտնաբերելու արժանի անդամներին, ովքեր հոգեպես, ֆիզիկապես և էմոցիոնալ առումով պատրաստ են այս սուրբ ծառայությանը և ովքեր կարող են անվերապահորեն երաշխավորվել» (First Presidency letter, Dec. 11, 2002).

Այնուհետև հարցրեք.

  • Միսիայում ծառայելու համար հոգեպես պատրաստ լինելուց բացի, ինչո՞ւ է անհրաժեշտ, որ անձը պատրաստվի ֆիզիկապես և հույզերով:

Ցուցադրեք հետևյալ ելույթը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

«Կանոնավոր (ամենօրյա) մարզանք: Միսիոները պետք է կարողանա քայլել օրական միջինը վեց մղոն (10 կմ) տարածություն և հեծանիվ վարել օրական՝ 12 մղոն (19 կմ): Ապագա միսիոներները, ովքեր չեն քայլում ավելի երկար տարածություն, քան մեքենայից մինչև դասարան կամ աշխատանքի վայր, ամենայն հավանականությամբ, միսիայի դաշտ հասնելուն պես կունենան ոտքերի ցավ և բշտիկներ: … Միսիոները, ով հեռու է ամուր կազմվածք ունենալուց, ուժասպառ կլինի միսիոներական աշխատանքից, իսկ հոգնած միսիոները ավելի խոցելի է հուսահատության և առողջական խնդիրների դեպքում, քան այն միսիոները, ով ֆիզիկապես պատրաստ է:

Ապագա միսիոներները կարող են պատրաստվել միսիոներական կյանքի խստապահանջությանը՝ ամեն օր կանոնավոր կերպով կատարելով մեկ ժամ տևողությամբ մարմնամարզություն. քայլք, վազք կամ հեծանվավազք: •

Համապատասխան քուն: Չնայած նրան, որ քնելու կարիքները տարբեր են լինում, չափահաս երիտասարդները հիմնականում պետք է քնեն օրական յոթից ութ ժամ: Իդեալականորեն, նրանք պետք է անկողնում լինեն երեկոյան ժամը 10:30-ին և վեր կենան առավոտյան 6:30-ից մինչև 8:00-ն: Մինչև գիշերվա ժամը 2:00-ը կամ 3:00-ը արթուն մնալը և մինչև առավորտվա 10:00 քնելը մարդուն հոգնած է դարձնում և ստիպում, որ նա ցանկանա քնել մինչև կեսօր: … Միսիոներները պլանավորված օրակարգով են ապրում: Ամեն օր նրանք քնում են ժ.10:30-ին և արթնանում՝ ժ. 6:30: Այս օրակարգը դժվար կլինի, եթե ապագա միսիոներները նույնատիպ ընթացքով չշարժվեն նախքան ծառայության կանչը:

Առողջ սնվելու սովորույթներ: Շաքարով ու ճարպերով սնվելու փոխարեն երիտասարդները պետք է սովորեն վայելել այն կերակուրը, որը հարուստ է սպիտակուցներով և բջջանյութով, ինչպիսիք են ոչ յուղալի միսը, մածունը, բանջարեղենն ու մրգերը: Բացի այդ, օրական ավելի քան 12 ունցիա (350 մլ) գազավորված ըմպելիքներ խմելը չափից շատ է» (Donald B. Doty, “Missionary Health Preparation,” Ensign, Mar. 2007, 64):

  • Եթե միսիոները ֆիզիկապես առողջ չէ, ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ աշխատանքի առաջընթացի, միսիոների զուգընկերոջ, և միսիոների սեփական բարեկեցության վրա:

Խնդրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կնկարագրեիք ձեր ներկայիս ֆիզիկական պատրաստվածությունը միսիայում ծառայելու համար:

  • Դուք ի՞նչ կարող եք այժմ անել, որպեսզի պատրաստվեք և համապատասխանեք լիաժամկետ միսիայի ֆիզիկական պատրաստվածության պահանջներին:

Խրախուսեք ուսանողներին ծրագիր կազմել՝ թե ինչպես սկսել բավականաչափ քնել, ուտել առողջարար սնունդ և մարզվել, որպեսզի ունենան ֆիզիկական տոկունություն, որն անհրաժեշտ է որպես միսիոներներ հաջողության հասնելու համար: Եթե ժամանակը թույլ կտա, հրավիրեք ուսանողներին գրել իրենց ծրագրերը իրենց ուսումնասիրության օրագրերում:

Խնդրեք ուսանողներից մեկին բացատրել, թե ինչպես է մարմինն արձագանքում ֆիզիկական ակտիվ վարժություններին, ինչպիսիք են՝ աստիճաններով վեր ու վար անելու մրցումը (սրտի զարկի արագացում, ծանր շնչառություն, քրտնարտադրություն, հոգնած մկաններ, և այլն): Բացատրեք, որ ֆիզիկական լարվածությունը դժվարությունների միայն մի տեսակն է, որին հանդիպում են միսիոներները: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարձագանքի միսիոներների մարմինն ու միտքը էմոցիոնալ կամ հոգեբանական լարվածությանը, որը կարող է լինել դժվար իրավիճակների կամ անսպասելի խնդիրների հետևանքով:

Բացատրեք, որ բոլոր միսիոներները որոշ չափով ենթարկվում են էմոցիոնալ լարվածության, ունենում են կարոտի և անհամապատասխանության, տխրության կամ այլ զգացումներ, որոնք կարող են նրանց ներքև տանել, և սրանք միսիոներական կյանքին բնորոշ երևույթներ են:

Ցուցադրեք «Preparation of Gordon B. Hinckley. Forget Yourself and Go to Work» (2:04) տեսանյութը: Քաջալերեք ուսանողներին փնտրել պատճառները, թե ինչո՞ւ էր Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հուսահատված, երբ Անգլիայում երիտասարդ միսիոներ էր:

Հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ պատճառներով էր Նախագահ Հինքլին հուսահատված զգում իրեն, երբ ժամանեց միսիայի վայր:

  • Ի՞նչ արեց Նախագահ Հինքլին, որն օգնեց նրան հաղթահարել հուսահատությունը:

Բացատրեք դասարանին, որ սուրբ գրություններում հիշատակվող ակնառու միսիոներներից շատերն են զգացել հուսահատություն և այլ դժվարություններ ունեցել իրենց միսիոներական աշխատանքի ընթացքում: Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Երեմիա 1.4–9, Ալմա 17.5, 26.27, և Մովսես 6.31–32: Խնդրեք դասարանի անդամներին ընտրել և մտքում կարդալ սուրբ գրության հատվածներից որևէ մեկը, փնտրելով, թե ինչ մարտահրավերների էին հանդիպում այն մարդիկ, որոնց մասին նրանք կարդում են: Երբ ուսանողները պատասխանեն ամփոփեք նրանց պատասխանները գրատախտակին, ինչպես ցույց է տրված.

Երեմիա 1.4-9 Երեմիան վախենում էր, որ մարդիկ չէին լսի իրեն, քանի որ նա շատ երիտասարդ էր:

Ալմա 17.5, 26.27: Ամմոնը և նրա ընկերակից միսիոներները տառապել էին և մարմնով, և մտքով: Նրանք ընկճված էին և պատրաստ էին ետ դառնալ:

Մովսես 6.31–32: Ենովքը մտահոգված էր, որ ոչ ոք չի լսի իրեն, քանի որ նա ծանրախոս էր և դեռ շատ երիտասարդ էր:

Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ եք սովորում այս երեք պատմություններից՝ ավետարանը քարոզելու հուզական դժվարությունների մասին: (Երբ ուսանողները պատասխանեն գրեք այս ճշմարտությունը գրատախտակին. Ֆիզիկական և հուզական դժվարությունները միսիոներական կյանքի նորմալ մասն են հանդիսանում:

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ կարդում եք, որ Ֆիզիկական և հուզական դժվարությունները միսիոներական կյանքի նորմալ մասն են հանդիսանում:

  • Իմանալը, որ բոլոր միսիոներներն ունենում են դժվարություններ, ինչպե՞ս է ազդում ձեր վրա, երբ պատրաստվում եք ծառայել:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ գրեթե բոլոր միսիոներներն ունենում են էմոցիոնալ կամ ֆիզիկական դժվարություններ: Հետևաբար, միսիոներները պետք է իմանան, թե ինչպես հաղթահարել սթրեսը խելամիտ և միսիային վայել ձևով: Հաճախ, լարվածությունը հաղթահարելու խելամիտ եղանակները արդյունավետ են լինում միսիայից դուրս, ինչպես օրինակ մենակ մնալը, երաժշտություն լսելը կամ սպորտով զբաղվելը. հիմնականում դրանք հնարավոր չեն միսիոներների դեպքում: Միսիոներները պետք է սովորեն հաղթահարել սթրեսը միսիայի կանոններին համապատասխան ձևով:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և ուսանողներին բաժանեք «Միսիոներական կյանքի պահանջները» օժանդակ նյութը: Թող յուրաքանչյուր խումբը (1) բարձրաձայն կարդա առաջին բաժինը՝ «Միսիոներական կյանքի պահանջները» անվանումով, և (2) քննարկի, թե միսիոներական կյանքի պահանջներին ծանոթ լինելը ինչպես կօգնի նրանց ավելի պատրաստ լինել միսիայի կյանքի դժվարություններին:

Նկար
Միսիոներական կյանքի մասին օժանդակ նյութ

Երբ խմբերը բավարար ժամանակ կունենան բաժինը կարդալու և քննարկելու համար, խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց խմբում քննարկված կարևոր կետերով: Այնուհետև մի քանի րոպե տրամադրեք դասարանով կարդալու և քննարկելու օժանդակ նյութի հաջորդ բաժինը, որը կոչվում է «Հարմարվել նոր փորձառություններին», և խոսեք նրա մասին, թե ինչպես կօգնի ուսանողներին հարմարվելուն բնորոշ փուլերն իմանալը՝ երբ նրանք մտնում են ՄՈւԿ:

Դժվարությունների ժամանակ դիմեք Տիրոջն օգնության համար

Որպեսզի խրախուսեք ուսանողներին մտածել նրա մասին, թե նրանք ինչպես կհաղթահարեն դժվարությունները, երբ այդպիսիք ունենան միսիայի ժամանակ, բացատրեք, որ Նեփին անհամապատասխանության և հուսահատության ուժեղ զգացումներ ուներ և գրել է այն մասին, թե ինչ է նա արել այդ զգացումները հաղթահարելու համար: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 4.17–19 հատվածները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ է օգտագործել Նեփին նկարագրելու համար իր թուլությունների արդյունքը:

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 4.19–26 հատվածները, փնտրելով բաներ, որոնք օգնեցին Նեփիին հաղթահարել հուսահատության զգացումները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ արտահայտություններ է օգտագործել Նեփին նկարագրելու համար, թե ինչպես է ինքը հաղթահարել իր խիստ բացասական զգացումները: (Ուսանողները պետք է նշեն, որ Նեփին ապավինել էր Տիրոջը [տես հատված 19], նա հիշել էր, թե ինչ է Տերն արել իր համար անցյալում [տես հատվածներ 20-23], նա հզոր աղոթքներ էր ասել [տես հատված 24], և նա հիշել էր Տիրոջ ողորմածությունը [հատված 26]):

  • Տիրոջը և Նրա բարությունը հիշելը ինչպե՞ս է օգնել ձեզ հուսահատության կամ լարվածության պահերին:

  • Դասի սկզբում մենք իմացանք, որ նորմալ է, որ միսիոներներն ունենում են հուզական լարվածություն, կարոտի և անհամապատասխանության զգացումներ, տխրություն կամ այլ զգացումներ, որոնք կարող են նրանց տրտմեցնել: Հաշվի առնելով, թե ինչ է Նեփին գրել 2 Նեփի 4.19–26հատվածներում, ի՞նչ խորհուրդ դուք կտաք այն միսիոներին, ով նման զգացումներ ունի: (Օգնեք ուսանողներին նշել հետևյալ սկզբունքը և գրեք այն գրատախտակին. Երբ միսիոներներն ապավինեն Տիրոջը, Տերը կօգնի նրանց տիրապետել միսիոներական կյանքին բնորոշ ֆիզիկական և էմոցիոնալ պահանջներին:)

Կիսվեք ուսանողների հետ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքով.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Ես չեմ կարծում, որ միսիոներական աշխատանքը երբևէ հեշտ է եղել, ոչ էլ դարձի գալն է հեշտ, դա պահպանելը, կամ հավատարմությունը շարունակելը: Ես կարծում եմ, որ դա պահանջում է մեր հոգու խորքից եկող որոշակի ջանքեր:

Եթե նա կարող էր առաջ գալ գիշերը, ծնկի իջնել, ընկնել երեսն ի վայր, արյունահոսել ամեն մի ծակոտիից, և աղաղակել. «Աբբա, Հայր (Papa), այս բաժակն ինձանից անցրու» [տես Մարկոս 14.36], ապա քիչ զարմանալի է, որ փրկությունը արտառոց կամ հեշտ բան չէ մեզ համար: Եթե ձեր մոտ հարց ծագի, թե չկա՞ արդյոք ավելի հեշտ ճանապարհ, դուք պետք է հիշեք, որ առաջինը չեք, որ այդ հարցը տալիս եք: Ավելի մեծ ու ավելի վեհ մեկը երկար տարիներ առաջ հարցրել էր, թե արդյոք չկա՞ր ավելի հեշտ ճանապարհ:

«Քավությունն առաջ կտանի միսիոներներին՝ հավանաբար նույնիսկ ավելի նշանակալիորեն, քան ունկնդիրներին կտանի: Երբ դժվարությունների մեջ եք, երբ դուք մերժված եք, երբ ձեր վրա թքում են և դուրս վտարում, փսփսում են և ասեկոսում, դուք կանգնած եք այս աշխարհում երբևէ հայտնի լավագույն կյանքի հետ, երբևէ ապրած միակ անբիծ ու կատարյալ կյանքի: Դուք առիթ ունեք հասակով մեկ կանգնելու և երախտապարտ լինելու, որ Ապրող Աստծու Ապրող Որդին ամեն ինչ գիտի ձեր վշտերի և չարչարանքների մասին: Փրկության միակ ճանապարհը՝ Գեթսեմանիի միջով է, որը գնում է դեպի Գողգոթա: Դեպի հավերժություն տանող միակ ճանապարհը Նրա միջոցով է՝ ով Ճանապարհն է, Ճշմարտությունը և Կյանքը» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 15):

Այնուհետև հարցրեք.

  • Համաձայն Երեց Հոլլանդի` ի՞նչ պատճառ ունեն միսիոներները հասակով մեկ կանգնելու դժվարությունների ժամանակ:

Ասեք ուսանողներին, որ երբ միսիայի ժամանակ հանդիպում են փորձություն հանդիսացող հանգամանքների, նրանք պետք է հիշեն, որ նրանց կատարած աշխատանքը բերում է ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ: Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Ալմա 26.11–13, 29.10, և Վարդապետություն և Ուխտեր 18.15–16: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ այս հատվածները, մինչ դասարանը կհետևի, թե ինչ են սովորեցնում այս հատվածները միսիոներական կյանքի մասին: Հրավիրեք ուսանողներին կիսվել մտքերով, ապա հավաստիացրեք նրանց, որ թեև լիաժամկետ միսիոներական ծառայությունը դժվար աշխատանք է և երբեմն կարող է հուսահատեցնող լինել, սակայն երբ մենք աշխատում ենք մյուսներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար Տերն օրհնում է մեզ ուրախությամբ: Կարող եք խնդրել ուսանողներին, որ կիսվեն իրենց փորձառություններով, թե երբ են նրանք արդեն զգացել այս սկզբունքը:

Նշեք ուսանողներին, որ ժամանակ առ ժամանակ նրանք հոգեկան կամ մտավոր առողջական խնդիրներ ունեցող զուգընկեր կարող են ունենալ: Այդպիսի դեպքերում նրանք պետք է լսեն և սեր ցուցաբերեն իրենց զուգընկերոջ հանդեպ, քանի որ զուգընկերոջ աջակցող տրամադրվածությունը կարող է վճռորոշ լինել խնդիրները հաղթահարելու հարցում: Նրանք երբեք չպետք է ասեն, որ եթե դժվարացող միսիոներն ավելի շատ հավատք ունենա, ապա դժվարությունները կանցնեն:

Բացատրեք նաև, որ որոշ դժվարություններ լրացուցիչ օգնություն են պահանջում քահանայության ղեկավարներից և հոգեբաններից, և որ միսիաների մեծ մասը ապահովում են միսիոներներին համապատասխան մասնագետներով: Հոգեբանական խնդիրներ ունեցող միսիոներները պետք է քննարկեն իրենց իրավիճակը իրենց միսիաների նախագահների հետ՝ որոշելու, թե ինչ կարգի օգնություն է նրանց հարկավոր:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես նրանք կարող են հաղթահարել ֆիզիկական և հոգեբանական խնդիրները, որոնց նրանք կհանդիպեն որպես միսիոներներ, տվեք նրանց մի քանի րոպե, որպեսզի գրեն այն պահերի մասին, երբ նրանք պետք է հաղթահարեին դժվար իրավիճակներ: Ստուգեք, հարցնելով ուսանողներին, թե ինչ նրանք սովորեցին Տիրոջ և իրենց մասին այդ փորձառության ժամանակ և ինչպես նրանք կարող են օգտագործել այդ փորձառությունը ապագայում իրենց զորացնելու համար:

Եզրափակելով, ձեր վստահությունն արտահայտեք ձեր ուսանողների և նրանց ընդունակության հանդեպ՝ միսիոներական կյանքին ուղեկցող փոփոխությունները հաղթահարելու հարցում: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տերն օգնում է անհատներին, ովքեր դիմում են Նրան՝ իրենց կյանքի ֆիզիկական և հոգեբանական պահանջները կառավարելու համար:

Գործելու հրավերներ

Հրավիրեք դասարանի անդամներին նախապատրաստվել միսիոներական կյանքին՝ կատարելով հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը.

  • Մտածեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի մաքուր դառնաք և արժանի միսիայում ծառայելուն: Եթե կարիք կա, վերացրեք անհարկի մտքերն ու վարքագծերը, որոնք վիրավորական են Հոգու համար:

  • Սահմանեք անձնական նպատակներ՝ հետևելու ամենօրյա մարզական ծրագրի, ավելի առողջ սնվելու, կամ զարգացնելու քնելու սովորույթներ, որոնք համապատասխանում են միսիոներական ամենօրյա ժամանակացույցին:

  • Վերանայեք հագնվելու չափանիշները լիաժամկետ միսիոներների համար, որը գտնվում է LDS.org կայքում:

  • Քննարկեք վերադարձած որևէ միսիոների հետ, թե ինչ է նա արել հաղթահարելու սթրեսը և միսիոներական կյանքի դժվարությունները:

  • Քննարկեք ծնողների կամ քահանայության ղեկավարների հետ, թե ինչպես վերաբերվել միսիոներ զուգընկերոջ հետ, ում հետ դուք կարող եք ունենալ շատ ընդհանրություններ, կամ, ում հետ դուք կդժվարանաք հաղորդակցվել: