Ինստիտուտ
Դաս 7. Ուսուցանել Վերականգնման ուղերձը (Մաս 1)


7

Ուսուցանել Վերականգնման ուղերձը (Մաս 1)

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանվել է մարգարեների կողմից բոլոր տնտեսություններում, թույլ տալով Աստծո զավակներին հասկանալ հավերժական ճշմարտությունները և ձեռք բերել հավերժական կյանք: Հիսուս Քրիստոսի մահից հետո ավետարանի ճշմարտությունն ու քահանայության իշխանությունը կորսվեցին երկրի երեսից, հանգեցնելով Մեծ Ուրացության: Վերջին օրերի Վերականգնումը հաղթեց Ուրացության հետևանքներին և ևս մեկ անգամ հաստատեց Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա: Ապագա միսիոներները պետք է հստակ հասկանան Ուրացության և Վերականգնման գաղափարները և պետք է պատրաստ լինեն բացատրելու նրանց պարզ ձևով և վկայելու նրանց զորությամբ:

Նախնական պատրաստվածություն

Ուսուցման առաջարկներ

Աստված մեզ սիրող Երկնային Հայրն է

Սկսեք դասը՝ ուսանողներին խնդրելով մտածել հետևյալ իրավիճակների մասին.

Այսօր քնելուց առաջ դուք ստանում եք ձեր ընկերոջ հաղորդագրությունը, ով հուսահատված է և կասկածում է, որ Աստված իրական է և որ Նա հոգ է տանում մեր մասին: Ձեր ընկերը հարցնում է. «Հավատո՞ւմ ես, որ Աստված կա: Քո կարծիքով, ինչպիսի՞ն է Աստված»:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես իրենք կարձագանքեին իրենց ընկերոջը: Այնուհետև ասեք ձեր դասարանին, որ այսօրվա դասը կենտրոնանում է որոշ վարդապետությունների և սկզբունքների վրա, որոնք զետեղված են միսիոներական առաջին զրույցում՝ ներառյալ մեր Երկնային Հոր էության:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ «Աստված մեզ սիրող Երկնային Հայրն է», որը գտնվում է Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 33-ում: Հրավիրեք ուսանողներին ընդգծել կամ գունավորել այն արտահայտությունները, որոնք կարող են օգտագործել, որպեսզի օգնեն որևէ մեկին ավելի լավ հասկանալ Աստծո էությունը՝ որպես մեզ սիրող Երկնային Հոր:

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որ ուսումնասիրեն սուրբ գրության հատվածները, որոնք թվարկված են Սուրբ գրքերի ուսումնասիրություն վանդակում՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 34-ում: Թող նրանք մտածեն, թե այդ հատվածներն ինչպես կօգնեն պատասխանել այն հարցերին, որոնք տալիս է մեկը, ով հարցեր ունի Աստծո մասին, ինչպես դասի սկզբին տեղի ունեցած իրավիճակների ուսումնասիրության ժամանակ: Կարող եք քաջալերել ուսանողներին իրենց սուրբ գրություններում գունավորել հատվածներից մեկը կամ մի քանիսը կամ գրել դրանք Քարոզիր Իմ Ավետարանըիրենց ձեռնարկի լուսանցքում: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպիսի՞ն կլինի կարճ ամփոփումը առավել կարևոր վարդապետությունների, որոնց մասին դուք կարդում եք Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և սուրբ գրությունների հատվածներում: (Պատասխանները կարող են ընդգրկել այն վարդապետությունը, որ Աստված մեզ սիրող Երկնային Հայրն է և Նա ցանկանում է, որ մենք բոլորս վերադառնանք ապրելու Նրա հետ:)

  • Ինչու՞ է կարևոր, որ մարդիկ նախ հասկանան այս սկզբունքը մյուս վարդապետությունները սովորելուց առաջ:

Ավետարանն օրհնում է ընտանիքները

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ «Ավետարանն օրհնում է ընտանիքները» բաժինը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 34 էջում և ձևակերպել ամփոփ միտք՝ Աստծո երջանկության ծրագրում տան և ընտանիքի դերի մասին: Երբ նրանք բավարար ժամանակ կունենան կարդալու համար, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ամփոփումներով: (Ամփոփումները կարող են ներառել այն վարդապետությունը, որ ընտանիքները կարգված են Աստծուց և Նրա զավակներին երջանկություն պարգևելու Աստծո ծրագրի մասն են հանդիսանում: Գրեք այս թավատառ սկզբունքը գրատախտակին:)

Հաշվի առնելով ձեր ուսանողների կարիքները և ժամանակի առկայությունը, կարող եք ներկայացնել հետևյալ միջոցառումը. Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում կարդացած վերջին տողի վրա: «Բոլոր դարերում մարգարեների միջոցով՝ ներառյալ մերը, Աստված բացահայտել է անհատների և ընտանիքների համար երջանկության Իր ծրագիրը»:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու է այս ճշմարտությունն այդքան կարևոր այսօրվա աշխարհում ցուցադրեք «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը կամ բաժանեք դրա օրինակներից դասարանի անդամներին: Այնուհետև հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե կարդալ հայտարարությունը և բացահայտել այն արտահայտությունները կամ սկզբունքները, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ ամուսնության և ընտանիքի դերը Երկնային Հոր ծրագրում: Թող ուսանողներից մեկը գրի այդ բաները գրատախտակին:

Նկար
Ընտանիք

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ մեջբերումը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Հակառակորդի մեծագույն նպատակը, ով «մեծ բարկություն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12), տունը և ընտանիքը քայքայելն է, խանգարելը և ոչնչացնելը» (“The Father and the Family,” Ensign, May 1994, 19):

Հարցրեք ուսանողներին.

  • Ինչո՞ւ է հակառակորդի «մեծագույն նպատակը» տունը և ընտանիքը քայքայելը: (Այն «ուսուցանելու, սովորելու և Հիսուս Քրսիստոսի ավետարանի սկզբունքները կիրառելու համար լավագույն վայրն է»:)

  • Որո՞նք են որոշ աշխարհիկ միտումները, որոնք դեմ են ամուսնության, տան և ընտանիքի վերաբերյալ Երկնային Հոր ծրագրին: (Ուշադրություն. Այս միտումները քննարկելու համար շատ ժամանակ մի տրամադրեք: Բավական է միայն բացահայտել դրանք և ապա օգտագործել հաջորդակից հրահանգը՝ կենտրոնանալու ընտանիքներին նվիրված Երկնային Հոր ծրագրի վրա):

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես նրանք կարող են օգտագործել «Ընտանիք՝հայտարարություն աշխարհին» հռչակագիրը, երբ ուսուցանում են իրավիճակներ, որոնք օգնում են տարբերել Երկնային Հոր ծրագիրը և աշխարհիկ միտումները, որոնք դեմ են ամուսնությանը, տանը և ընտանիքին նվիրված Նրա ծրագրին:

Բացատրեք ուսանողներին, որ որոշ մարդիկ, ում նրանք կհանդիպեն, կունենան ամուսնության, տան և ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու ուսմունքներից տարբերվող կամ նույնիսկ հակառակ տեսակետներ: Բերեք ձեր վկայությունը, որ երբ ուսուցանելու նպատակով միսիոներներն օգտագործում են սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը, նրանք կառաջնորդվեն Սուրբ Հոգու կողմից, օգնելու նրանց, ում ուսուցանում են, ավելի լավ հասկանալ ամուսնության, տան և ընտանիքի դերը՝ Իր զավակների համար նախատեսված Երկնային Հոր ծրագրում:

Մարգարեներ և տնտեսություններ

Բացատրեք ուսանողներին, որ կարևոր ուղիներից մեկը, որով Աստված ցույց է տալիս Իր սերը մեր նկատմամբ, մարգարեներ կանչելն է: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ մեջբերումը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Խնդրեք ուսանողներին տեսնել, թե ինչպիսի՞ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր հետևում են մարգարեին.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Մենք տեղին կհարցնենք. մի՞թե կա մի ձայն, որը միշտ կտա մեզ հստակ ուղղություն գտնելու մեր ուղին այսօրվա անհանգիստ աշխարհում: Պատասխանն է՝ այո: Այդ ձայնը ապրող մարգարեի և առաքյալների ձայնն է: …

Դա փոքր բան չէ, եղբայրներ և քույրեր, ունենալ Աստծո մարգարեին մեր մեջ: Մեծ և հրաշալի են այն օրհնությունները, որոնք մեր կյանք են գալիս, երբ մենք լսում ենք նրա միջոցով մեզ տրված Տիրոջ խոսքը: … Երբ մենք լսում ենք Տիրոջ խորհուրդը՝ արտահայտված Եկեղեցու Նախագահի խոսքերի միջոցով, մեր արձագանքը պետք է լինի դրական և հստակ։ Պատմությունը ցույց է տվել, որ առկա է անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն, եթե մենք արձագանքում ենք մարգարեական խորհրդին, ինչպես հնում Նեփին էր անում. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3.7): …

Այսօր ես ձեզ խոստում եմ տալիս: Դա հասարակ խոստում է, բայց ճշմարիտ: Եթե լսեք ապրող մարգարեին և առաքյալներին ու հետևեք մեր խորհրդին, դուք չեք մոլորվի» (“His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65–66):

Մեջբերումը կարդալուց հետո, հարցրեք.

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր հետևում են Տիրոջ մարգարեի խորհրդին:

Ուսանողներին ժամանակ տվեք, որ մտքում կարդան Վարդապետություն և Ուխտերի 1.37–38 հատվածները: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ են սովորեցնում այս հատվածները մարգարեների և նրանց խորհրդի մասին:

  • Կարո՞ղ եք հիշել մի կոնկրետ ժամանակ, երբ Տիրոջ մարգարեի խորհրդին հետևելը օրհնել է ձեր կյանքը:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը, որը կոչվում է «Երկնային Հայրն Իր ավետարանը հայտնի է դարձնում յուրաքանչյուր ժամանակաշրջանում» էջ 35, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից: Օգնեք ուսանողներին բացահայտել այս պարբերությունում ուսուցանվող վարդապետությունները հետևյալ հարցերի միջոցով.

  • Մարգարեների մասին ի՞նչ վարդապետություններ մենք կարող ենք սովորել այս պարբերությունից: (Մինչդեռ ուսանողները կարող են կիսվել մի քանի սկզբունքներով, օգնեք նրանց բացահայտել վարդապետությունը, որ մարգարեները սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանը հայտնության միջոցով և պատասխանատվություն ունեն սովորեցնելու այն ուրիշներին և վկայելու Հիսուս Քրիստոսի մասին:)

Կարող եք օգտագործել ՄՊԿ ուսուցման մոդելը, որպեսզի օգնեք ուսանողներին ուսուցանել մարգարեների կարևորության մասին: Բացատրեք ուսանողներին, որ նրանք պետք է կարդան մարգարեի սահմանումը, որը գտնվում է էջ 48 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և, ապա, պատրաստվեն դերերով խաղալու, թե ինչպես են ուսուցանում մի լսողի մարգարեների մասին: Այնուհետև ցուցադրեք դերախաղ՝ դասարանի մի անդամի մարգարեների մասին ուսուցանելով: Հետո խնդրեք ուսանողներին ընտրել մի զուգընկեր և պարապել դերերով խաղը, ներկայացնելով, իբրև ուսուցվող ուսանողը անդամ չէ և լսել է, որ Եկեղեցին ղեկավարվում է մարգարեի կողմից: Ուսուցչի դեր տանող ուսանողները պետք է հակիրճ բացատրեն, թե ով է մարգարեն և վկայություն բերեն ժամանակակից մարգարեների մասին: Այնուհետև այն ուսանողները, որոնց ուսուցանում էին, պետք է գնահատեն իրենց զուգընկերներին, ասելով, թե ներկայացման մեջ ինչն էր հատկապես նշանակալից ու ոգեշնչող իրենց համար: Ապա թող ուսանողները կրկնեն դերախաղը՝ փոխվելով դերերով, մյուս ուսանողներին ևս հնարավորություն տալով ուսուցանելու և կարծիք ստանալու դրա վերաբերյալ:

Մի քանի ուսանողների խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ էջ 35-ում Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի վերջին չորս պարբերությունները: Խնդրեք դասարանի մյուս անդամներին հետևել՝ կապ փնտրելով մարգարեների, ուրացության և ժամանակահատվածների միջև: Անհրաժեշտության դեպքում կարող եք ուղղորդել ուսանողներին Սուրբ Գրքերի Ուղեցույցից ուսումնասիրել նաև «Տնտեսություններ» վերնագիրը: Օգնեք ուսանողներին քննարկել այս պարբերություններում գրված ճշմարտությունները տալով հետևյալ հարցերը.

  • Ինչու՞ լսողների համար օգտակար կլինի հասկանալ, որ նախորդ տնտեսություններն ավարտվել են, երբ սկսվել է ուրացությունը:

  • Ի՞նչ է արել Աստված ողջ պատմության մեջ՝ վերջ դնելու ուրացության ժամանակաշրջանին: Այս գիտելիքն ինչպե՞ս կնախապատրաստի լսողներին սովորելմարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի վերականգնման մասին:

Եթե ժամանակը ներում է, կարող եք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել, որպեսզի վարժվեն՝ մեկը մյուսին բացատրելով նյութը, որը գտնվում է էջ 35-ում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Խրախուսեք նրանց բացատրելու ընթացքում ընդգրկել ուրացություն, տնտեսություն և մարգարեբառերը:

Փրկիչի երկրային ծառայությունը և Քավությունը

Խնդրեք ուսանողներին դիտել էջ 37 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում տեղ գտած նկարը, որում պատկերված է Տասներկու Առաքյալների կարգումը Հիսուս Քրիստոսի կողմից: Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ բաներ է արել Հիսուս Քրիստոսն՝ Իր օրոք հիմնելու համար Իր Եկեղեցին երկրի վրա: (Կարող եք հրավիրել ուսանողներին որպես հղում մտքում կարդալ «Փրկիչի երկրային ծառայությունը և քավությունը» բաժինը էջ 36-ում Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում:)

  • Ինչպե՞ս է Փրկիչի ծառայությունը և հետագայում մերժված լինելը հաջորդում նախորդ տնտեսություններում ձևավորված իրավիճակին: (Հիսուս Քրիստոսի ծնունդից առաջ մարդիկ ուրացության վիճակում էին: Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանը երկրի վրա, ինչպես Նոյը, Աբրահամը և Մովսեսն էին արել վաղ տնտեսություններում: Հիսուս Քրիստոսի և Առաքյալների մահից հետո Աստծո զավակները նորից ընկան ուրացության մեջ մինչև Աստված մեկ անգամ ևս կանչեց մարգարե՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը):

Մեծ ուրացություն

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման անհրաժեշտությունը, գրեք հետևյալ հարցը գրատախտակին:

Ո՞ր գործոնները հանգեցրին մեծ ուրացությանը և որո՞նք էին դրա հետևանքները:

Ուսանողներին խրախուսեք փնտրել այս հարցերի պատասխանները Մեծ ուրացություն բաժնի առաջին երկու պարբերություններում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 37-ում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին գրել հարցերի պատասխանները գրատախտակին: Համոզվեք որ ուսանողները հասկանում են, որ Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո անիրավ փոփոխություններն աղավաղեցին Եկեղեցու վարդապետություններն ու գործունեությունը, ի վերջո, հանգեցնելով քահանայության բանալիների և իշխանության հեռացմանը երկրի վրայից:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ սուրբ գրության մի քանի հատվածներ, որոնք թվարկված են Սուրբ գրքերի ուսումնասիրություն վանդակում՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 38-ում: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե սուրբ գրությունների գրողներն ի՞նչ են մարգարեացել՝ թե ինչ է հետագայում տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետ: Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան ուսումնասիրության համար հրավիրեք նրանց կիսվել իրենց ուսումնասիրած նյութով դասարանի մեկ այլ անդամի հետ: Կարող եք գրել պատասխաններից մի քանիսը գրատախտակին և, ապա, գրել հետևյալ ամփոփումը. Հնագույն մարգարեությունները կանխագուշակել էին, որ լինելու է համատարած հեռացում ճշմարտությունից:

Ուսանողներին բաժանեք զույգերի և հանձնարարեք նրանց միասին պատրաստվել ուսուցանելու չորս-հինգ րոպեանոց դաս ուրացության մասին: Բացատրեք, որ նրանց դասը պետք է լինի պարզ, հստակ և կենտրոնացած լինի լսողի վրա: Խնդրեք ուսանողներին օգտագործել էջ 37 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում զետեղված նյութը (կամ նրանք կարող են օգտագործել միսիոներական գրքույկը, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի Ավետարանի վերականգնումը): Քաջալերեք զույգերին կիսվել ուրացության վերաբերյալ սուրբ գրությունների մեկ-երկու հատվածներով և բացատրել դրանց նշանակությունը:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան պատրաստվելու, խնդրեք, որ յուրաքանչյուր զույգ ուսուցանի մեկ այլ զույգի: Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսուցանումը հանձնարարեք խմբին քննարկել հետևյալը. Ի՞նչը լավ ընթացավ ձեր դասերում: Ի՞նչը կարող էիք ավելի լավ անել: Ի՞նչն էր ամենաարդյունավետը՝ մյուսներին օգնելու հարցում՝ հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել Առաքյալների մահից հետո:

Այնուհետև ասեք, որ դերերով փոխվեն և այն զույգը, որին ուսուցանում էին, այժմ թող ուսուցանի մյուս զույգին: Հավաստիացեք, որ ժամանակ կա, որպեսզի նրանք կարծիք հայտնեն և ստանան:

Երբ բոլոր ուսանողները հնարավորություն ունենան ուսուցանելու, հրավիրեք դասարանի անդամներին դասարանի հետ կիսվել իրենց փորձով ու մտքերով:

Որպեսզի պատկերավոր դարձնեք ազդեցությունը, որը մեծ ուրացությունն ունեցել է աշխարհի վրա և ուսանողներին նախապատրաստեք հաջորդ դասին՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը թեմայով, ցուցադրեք «The Great Apostasy» (16:33) տեսանյութը: Երբ դիտեն, քաջալերեք ուսանողներին մտածել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հաղթահարել մեծ ուրացության հետևանքները:

Տեսանյութի դիտումից հետո, ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը հաղթահարել մեծ ուրացության հետևանքները:

  • Երբ դիտեցիք Վիլֆորդ Վուդրուֆի դարձի գալու պատմությունը, ի՞նչ մտքեր դուք ունեցաք՝ մյուսների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ուղերձով կիսվելու հնարավորության վերաբերյալ:

Եզրափակեք հարցնելով ուսանողներին, թե արդյոք կա՞ն ցանկացողներ դասարանի հետ կիսվելու իրենց վկայությամբ՝ ավետարանի վերականգնման մասին:

Գործելու հրավեր

Հրավիրեք ուսանողներին վերանայել այս դասում ընդգրկված վարդապետությունները, կատարելով առաջարկված հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը.

  • Օգտագործելով Թեմաների Ուղեցույցը «Apostasy of the Early Christian Church» անվանումով, ավելի շատ բան իմանալ մեծ ուրացության մասին: Ուսումնասիրության ձեր օրագրում նշեք սուրբ գրության այն հատվածները, որոնք դուք կօգտագործեք ուրացության մասին ուսուցանելիս:

  • Ուսումնասիրեք և խորհեք Ավետարանի թեմաներով «Are Mormons Christian?» հոդվածը, որը գտնվում է lds.org/topics կայքէջում:

  • Հաջորդ դասին նախապատրաստվելիս սկսեք անգիր սովորել Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքի նկարագիրը, ինչպես տրված է էջեր 39-40 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, (տես նաև Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.16–19):

Օժանդակ նյութ

Նկար
Ընտանիք