Ինստիտուտ
Դաս 4. Ուսուցանել Հոգով


4

Ուսուցանել Հոգով

Նախաբան

Հաջողակ միսիոներները հասկանում են, որ «երբ մարդը խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1): Միսիոներներն ինքնուրույն չեն կարող բերել վկայության օրհնություններն ու դարձը մեկ այլ մարդու, անկախ նրանից, թե որքան նրանք գիտակ են կամ փորձառու: Միայն Սուրբ Հոգին կարող է առաջ բերել իսկական դարձ: Երբ ունկնդիրները զգում են, թե ինչպես է Հոգին աշխատում իրենց ներսում, կամ երբ նրանք տեսնում են Տիրոջ սիրո և ողորմածության ապացույցն իրենց կյանքում, նրանք շենացվում են և զորացվում հոգեպես, նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ մեծանում է և նրանք ավելի մեծ հավանականություն ունեն դարձի գալու:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Ուսուցանել Հոգով

Բացատրեք ուսանողներին, որ Նախագահ Բրիգամ Յանգը մի անգամ խոսել է դեպի ավետարանը՝ իր դարձի և միսիոների մասին, ով օգնեց նրան ձեռք բերել վկայություն: Ապա ցուցադրեք «A Man without Eloquence» (6:06) տեսանյութը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Հոգին ազդում Նախագահ Բրիգամ Յանգի վրա և օգնում նրան դարձի գալ:

Ֆիլմը դիտելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս լսելով խոնարհ այդ մարդուն իր վկայությունը բերելիս օգնեց Բրիգամ Յանգին դառնալ իսկապես դարձի եկած:

  • Բրիգամ Յանգի փորձառությունից ի՞նչ սկզբունքներ սովորեցիք Հոգով ուսուցանելու մասին: (Ուսանողները կարող են նշել այս սկզբունքները. Հոգով ուսուցանելը կարող է առաջնորդել դեպի ուրիշների դարձի գալը: Երբ մենք ուսուցանում ենք Հոգով, մենք պետք է անկեղծ լինենք և խոսենք սրտից: Մենք պետք է խոնարհ լինենք [տես ՎևՈՒ 136.33]:)

Հանձնարարեք ուսանողներին` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․14, , 50.13–14 և 17–23-ը, և փնտրել Տիրոջ հրահանգները նրանց, ովքեր ուսուցանում են Իր ավետարանը: Այնուհետև հարցրեք.

  • Ավետարանի ուսուցման ի՞նչ սկզբունքներ են տրվել այս հայտնություններում: (Կան մի քանի ճիշտ պատասխաններ, որոնք կարող են տալ ուսանողները: Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրել է, որ ավետարանը պետք է ուսուցանվի Հոգով և ուրիշ ոչ մի ձևով:)

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 50.22-ի, ի՞նչ է տեղի ունենում, երբ միսիոներն ուսուցանում է Հոգով: (Միսիոները և ունկնդիրը «հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»: Պարզաբանեք ուսանողների համար, որ Հոգով ուսուցանելը կարող է տեղի ունենալ, երբ Սուրբ Հոգին ներկա է և զգացվում է ուսուցչի, սովորողի կամ երկուսի կողմից էլ: Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

Հիշեցրեք ուսանողներին, որ Հոգու ներկայությունը միշտ չէ, որ դրսևորվում է հուզմունքի կամ արցունքների միջոցով: Եթե անհրաժեշտ է, կարդացեք դասարանի համար Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Թույլ տվեք զգուշացման խոսք ասել ձեզ այս թեմայով: … Ես մտահոգվում եմ, երբ կարծես թե ուժեղ հույզերը կամ ազատ հոսող արցունքները հավասարեցվում են Հոգու ներկայության հետ: Անշուշտ Տիրոջ Հոգին կարող է առաջացնել ուժեղ հուզական զգացողություններ, ներառյալ արցունքներ, բայց այդ արտաքին դրսևորումը չպետք է շփոթել Հոգու՝ իր իսկ ներկայության հետ:

Ես հետևել եմ իմ եղբայրներից շատ շատերին տարիների ընթացքում, և մենք միասին կիսվել ենք որոշ հազվադեպ և անասելի հոգևոր փորձառություններով: Այդ փորձառություններից բոլորը եղել են տարբեր, յուրաքանչյուրը յուրովի իր իսկ ձևով և այդպիսի սրբազան պահերը կարող են կամ չեն կարող ուղեկցվել արցունքներով: Շատ հաճախ դրանք ուղեկցվում են արցունքներով, բայց երբեմն էլ դրանք ուղեկցվում են բացարձակ լռությամբ: Ուրիշ անգամներ դրանք ուղեկցվում են ուրախությամբ: Դրանք միշտ ուղեկցվում են ճշմարտության մեծ դրսևորմամբ, հայտնությամբ սրտում» (“Eternal Investments” [address to Church Educational System religious educators, Feb. 10, 1989], 3; si.lds.org):

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես Սուրբ Հոգին կարող է ազդել ուսուցիչների և սովորողների վրա, գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները գրատախտակին, կամ բաժանեք դրանք ուսանողներին օժանդակ նյութի տեսքով: (Հիշեցում. Ուսանողներին տվեք միայն հղումները, փակագծերում ամփոփված նյութը նախատեսված է ուսուցիչների համար).

Հանձնարարեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել սուրբ գրությունների այդ հատվածները: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգից մի ուսանողի ուղիներ գտնել, որոնցով Սուրբ Հոգին կարող է ազդել ավետարանի ուսուցչի վրա, մինչ մյուս ուսանողը փնտրում է ուղիներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է ազդել ինչ-որ մեկի վրա, ով ուսուցանվում է: Ապա հրավիրեք ուսանողներին քննարկել միմյանց հետ իրենց սովորածով։ Երբ յուրաքանչյուր զույգ իրենց սովորածը քննարկելու համար բավական ժամանակ կունենա, հետևյալ տիպի հարցեր տվեք՝ օգնելու նրանց շարունակել վերլուծել այն, ինչ իրենք կարդացել են.

  • Ըստ ձեր ուսումնասիրած հատվածների, ինչպե՞ս է Հոգին ազդում նրանց վրա, ովքեր ուսուցանում են: (Մինչ ուսանողները պատասխանում են, դուք կարող եք հարցնել նրանց, թե ո՞ր սուրբ գրությունների հատվածներում են նրանք գտել իրենց պատասխանները:

  • Ինչպե՞ս է Հոգին ազդում ուրիշների վրա դարձի գալու դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Ինչպե՞ս են այս հատվածները ցույց տալիս, թե ինչու է կարևոր միսիոներների համար Հոգով ուսուցանել:

Հրավիրել Հոգին, երբ ուսուցանում եք

Ասեք ձեր դասարանին, որ Քարոզիր Իմ Ավետարանը ունի մի քանի բաժիններ, որոնք բացատրում են, թե ինչ կարող են անել միսիոներները հրավիրելու Հոգու առաջնորդությունը, երբ նրանք ուսուցանում են: Բաժանեք ձեր դասարանը փոքր խմբերի՝ ոչ ավել, քան յուրաքանչյուր խմբում չորս ուսանող: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել հետևյալ բաժիններից մեկը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում.

  1. «Ինչպե՞ս սկսել ուսուցանելը», էջեր 198–199 (առանց ներառելու Վարժության վանդակը)

  2. «Ձեր ուսուցումը հարմարեցրեք որոշակի կարիքներին» էջեր 200–201 (առանց ներառելու Վարժություն և Սուրբ գրությունների ուսումասիրություն վանդակները)

  3. «Սովորեցրեք հասկանալի ձևով» էջեր 205–206 (առանց ներառելու Սուրբ գրությունների ուսումնասիրության վանդակը)

  4. «Լսեք» էջեր 208–209 (առանց ներառելու Վարժության վանդակը)

Գրատախտակին գրեք հետևյալ հրահանգները, որպեսզի խմբերն իմանան, թե ինչ իրենք պետք է անեն.

Կարդացեք Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի ձեր բաժինը:

Քննարկեք ձեր խմբերում, թե ինչ սկզբունքներ դուք կարդացիք, որոնք թույլ են տալիս միսիոներներին ավելի արդյունավետ ուսուցիչներ լինել և ունենալ Հոգին իրենց հետ, երբ իրենք ուսուցանեն:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մի ուսանողի խնդրեք ամփոփել, թե ինչպես հմտությունը, որի մասին իրենք կարդացին, կարող է նպաստել Սուրբ Հոգով միսիոների ուսուցանելու կարողությանը: Խնդրեք ուսանողներից մեկին ամփոփել կարևոր կետերը գրատախտակին: Երբ խմբերն ամփոփեն իրենց գաղափարները, մտածեք ուղղել հետևյալ տիպի հարցեր.

  • Ինչպե՞ս կարող է դասը պատշաճ ձևով սկսելը հրավիրել Սուրբ Հոգուն ուղեկցել դասի ուսուցմանը:

  • Ինչպե՞ս կարող է ավետարանի ուղերձը պարզ պահելը հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել և շենացնել ունկնդրին:

  • Ինչպե՞ս կարող է դասը ունկնդրի կարիքների վրա կենտրոնացած պահելը հրավիրել Սուրբ Հոգուն:

  • Ինչպե՞ս կարող է լսելը, թե ունկնդիրն ինչ է ասում, նպաստել միսիոների Հոգով ուսուցանելու կարողությանը:

Որպեսզի ուսանողներին օգնեք տեսնել, թե վերոհիշյալ ուսուցման հմտություններից մի քանիսն ինչ տեսք ունեն, ցույց տվեք «Teach People, Not Lessons: Jynx» (6:34) տեսանյութը: Ուսանողներին հորդորեք ապացույց փնտրել, որ միսիոներներն ուսուցանում էին Հոգու միջոցով: Ուսանողները կարող են հատկապես հետևել՝ տեսնելու, թե ինչպես էին միսիոներներն օգտագործում այն հմտությունները, որոնք դասարանը ուսումնասիրեց Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և ինչպես այդ հմտություններն օգտագործելը հրավիրեց Հոգին միսիոներական ուսուցմանը:

Տեսանյութը դիտելուց հետո, քննարկեք հետևյալը․

  • Ի՞նչ արեցին միսիոներները իրենց ուսուցման ընթացքում, որը նրանց թույլ տվեց ուսուցանել Հոգով:

  • Ի՞նչ ապացույց տեսաք, որ Ջինքսը սովորում էր Հոգով:

Նախքան շարունակելը, ուսանողներին տրամադրեք մի պահ գրի առնելու հետևյալ հարցի պատասխանը:

  • Ինչպե՞ս կկիրառեիք սկզբունքները, որոնք մենք մինչև այժմ քննարկեցինք այս դասում:

Օգնել ունկնդիրներին ճանաչել Հոգին

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ «Հոգու զորությունը դարձի ընթացքում» էջեր 102–103 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում (առանց ներառելու Վարժություն և Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակները): Դասարանի մնացած մասին հանձնարարեք հետևել ընթացքում և նշել արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ ունկնդիրը պետք է զգա, որպեսզի դարձը տեղի ունենա: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ պետք է ունկնդիրները զգան, որպեսզի դարձը տեղի ունենա: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը. Եթե ունկնդիրները զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ, նրանք ավելի հավանական է, որ դարձի գան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:)

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե երբ է ունկնդիրը զգում Սուրբ Հոգու ազդեցությունը: (Հնարավոր պատասխաններ՝ երբ միսիոները զգում է Սուրբ Հոգին, երբ ունկնդիրն ազատ հարցեր է տալիս, երբ կամենում է ավելի շատ բան սովորել և հոժար է պարտավորություններ ստանձնել և պահել, երբ առկա է հասկացողություն, ուրախության և Աստծուն մոտ լինելու զգացում և երբ ավելի խորը ընկերություն է ստեղծվում միսիոների և ունկնդրի միջև:)

  • Երեց Մ. Ռասել Բալլարդն ուսուցանել է. «Փորձառությունները Հոգու հետ բնականաբար հետևում են, երբ մարդը կամենում է փորձարկել խոսքը» («Այժմ է ժամանակը», Ensign, Nov. 2000, 75): Ի՞նչ կարող է միսիոներն անել՝ խրախուսելու ունկնդիրներին փորձարկելու խոսքը:

Ուսանողներին բացատրեք, որ նրանց ամենադժվարին դերերից մեկը որպես միսոներներ՝ օգնելն է ունկնդիրներին ճանաչել Սուրբ Հոգու հուշումները և ապա օգնել նրանց գործել՝ հիմնվելով այդ մտքերի և զգացումների վրա: Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով, միսիոներները կարող են իմանալ, թե ինչ հոգևոր հուշումներ ունկնդիրը կարիք ունի ստանալ, որպեսզի դարձի գա և նրանք կարող են ապահովել մի միջավայր, որտեղ այդ հուշումները կարող են տեղի ունենալ:

Պատկերավոր դարձնելու համար, թե ինչպես դա կարելի է անել, ցույց տվեք «Teaching about the Holy Ghost and Prayer: John» (5:00) տեսանյութը: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես միսիոներներն օգնեցին Ջոնին սովորել ճանաչել Հոգին:

Ֆիլմը դիտելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս միսիոներներն օգնեցին Ջոնին ճանաչել Հոգին:

  • Ի՞նչ արեցին միսիոներները՝ օգնելու Ջոնին իմանալ, թե ինչպես ստանալ պատասխաններ Տիրոջից:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.12-ը, և այնուհետև հանձնարարեք նրանց քննարկել հետևյալ հարցը զույգերով.

Գործել ըստ Հոգու հուշումների

Ցուցադրեք հետևյալը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մեր Երկնային Հոր հետ հաղոդակցությունը սովորական բան չէ: Դա սրբազան արտոնություն է: Այն հիմնված է հավերժական, անփոփոխ սկզբունքների վրա: Մենք օգնություն ենք ստանում մեր Երկնային Հոր կողմից ի պատասխան մեր հավատքի, հնազանդության և ազատ կամքի պատշաճ օգտագործման» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Ինչպե՞ս ձեռք բերել հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 47):

Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է մեր հաղորդակցությունը Երկնային Հոր հետ դառնալ սովորական: Ի՞նչ կարող ենք անել՝ մեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնելու համար:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ «մենք օգնություն ենք ստանում մեր Երկնային Հորից՝ ի պատասխան մեր հավատքի, հնազանդության և ազատ կամքի ճիշտ օգտագործման»: (Թեև նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողներն ամենայն հավանականությամբ կպատասխանեն հետևյալ կերպ. Մենք ստանում ենք օգնություն մեր Երկնային Հորից, երբ մենք կենտրոնանում ենք՝ մեր հավատքը, հնազանդությունը և ազատ կամքի ճիշտ օգտագործումը մեծացնելու վրա: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողի ըմբռնումը խորացնել այս սկզբունքի վերաբերյալ, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ երկու մեջբերումները և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն՝ դասարանի համար.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հոգու այդ ձայնը խոսում է մեղմորեն, հուշելով ձեզ, ինչ անել կամ ինչ ասել, կամ այն կարող է զգուշացնել կամ նախազգուշացնել ձեզ:

Այս հուշումներն անտեսելու կամ չհնազանդվելու դեպքում Հոգին կհեռանա ձեզանից: Դա ձեր ընտրությունն է՝ ձեր ազատ կամքը» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 60):

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հոգին մեր ուշադրությունը չի գրավում աղաղակելով կամ մեր ուսերից բռնած ուժգին թափահարելով։ Դրա փոխարեն նա շշնջում է։ Նա այնքան քնքշորեն է մոտենում մեզ, որ եթե զբաղված լինենք, կարող ենք ոչինչ չնկատել։ …

Երբեմն Հոգու ներգործությունը բավական է լինում լոկ մեր ուշադրությունը գրավելու համար։ Սակայն հիմնականում, եթե մենք ուշադրություն չենք դարձնում մեղմ զգացողությանը, Հոգին հեռանում և սպասում է, մինչև մենք կգանք փնտրելով և լսելով և մեր ձևով ասելով, ինչպես Սամուելը հին ժամանակներում․ «Խօսիր [Տեր], որովհետեւ քո ծառան լսում է» (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53)։

  • Ի՞նչ եք սովորում Նախագահ Փաքերի այս ասածներից:

  • Քանի որ Սուրբ Հոգին խոսում է մեղմ, ի՞նչը կարող է դժվարացնել լսելը կամ Հոգուն ճանաչելը այսօրվա աշխարհում:

Երբ ուսանողները պատասխանեն, մտածեք, թե ինչպես կարող են էլեկտրոնային սարքերի չափից ավելի օգտագործումը դժվար դարձնել Հոգին ճանաչելը: (Այս թեմայի շուրջ ավելին իմանալու համար տես Երեց Մ. Ռասսել Բալլարդ, «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» [Եկեղեցու կրթական համակարգի հավաքույթ երիտասարդ չափահասների համար, մայիս 4, 2014]:)

Հաջորդը, մտածեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Համեստությունը էական է հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար: Խոնարհ լինել նշանակում է ուսանելի լինել: Համեստությունը թույլ է տալիս, որ դուք դաստիարակվեք Հոգու կողմից և ուսուցանվեք Տիրոջ կողմից ոգեշնչված աղբյուրներից, ինչպես, օրինակ, սուրբ գրքերը: Անձնական աճի և հասկացողության սերմը ծլում է և ծաղկում համեստության բերրի հողում: Դրանց պտուղը հոգևոր գիտելիքն է՝ առաջնորդելու ձեզ ինչպես այստեղ, այնպես էլ հետայսու:

«Հպարտ մարդը չի կարող իմանալ Հոգու բաները: Պողոսն ուսուցանել է այս ճշմարտությունն ասելով.

«Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին: …

«Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ` որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում» (1 Կոր. 2.11, 14)» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 87):

  • Ի՞նչ դեր է խաղում համեստությունը Հոգու հուշումներն ընդունելու և ճանաչելու հարցում:

  • Ունեցե՞լ եք փորձառություններ, երբ դուք ուղղորդվել եք Հոգու կողմից: Ինչպե՞ս էիք զգում: Ինչպե՞ս իմացաք, որ դա Հոգին էր: (Sես Մորոնի 7.13:)

Դասարանը բաժանեք երկու մասի: Բացատրեք ձեր ուսանողներին, որ նրանք պատրաստվում են նայել երկու սուրբգրքյան դեպքերի ուսումնասիրություն, տեսնելու, թե ինչպես է Տիրոջ Հոգին ուղղորդում Իր ծառաների աշխատանքը: Թող դասարանի մի մասը կարդա Գործք 4.5–13 հատվածները: Ասեք դասարանի այս մասին, որ Գործք 3-ում, Պետրոսը և Հովհաննեսը բժշկեցին մի մարդու: Գործք 4-ում, նրանք ձերբակալվեցին և բերվեցին հրեա առաջնորդների առջև՝ հարցաքննվելու բժշկության մասին: Հանձնարարեք դասարանի մյուս մասին ուսումնասիրել Գործք 16.6–15-ը։ Ասեք դասարանի այս մասին, որ այս հատվածները Պողոսի մասին են իր միսիոներական ճանապարհորդություններից մեկի ժամանակ: Դասարանի երկու կեսին էլ հանձնարարեք փնտրել, թե ինչպես Սուրբ Հոգին օգնեց Պետրոսին և Պողոսին՝ քարոզել ավետարանը: Բավականաչափ ժամանակից հետո, հորդորեք ուսանողներին հաղորդել, թե ինչպես Սուրբ Հոգին համապատասխանաբար առաջնորդեց Պետրոսին և Պողոսին: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս Պետրոսը և Պողոսը օգտագործեցին իրենց ազատ կամքը հետևելու Հոգու ուղղորդմանը:

  • Ի՞նչ ապացույց կա, որ Պետրոսն ու Պողոսը հետևում էին Հոգուն:

  • Մասնավորապես ի՞նչ տեղի ունեցավ Պետրոսի Գործք 4 և Պողոսի հետ Գործք 16, քանի որ նրանք յուրաքանչյուրն էլ հետևեցին Հոգու ուղղորդմանը:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել հետևելով Սուրբ Հոգու ուղղորդմանը:

Ավարտեք՝ հրավիրելով ուսանողներին վկայել, թե ինչպես է Տերն օրհնել իրենց Իր Հոգու միջոցով: Խնդրեք նրանց մտածել, թե Հոգով ուսուցանելու մասին ավելի շատ սովորելը ինչպես է ազդել ուրիշներին դեպի Քրիստոս հրավիրելու իրենց ցանկության վրա: Հավաստիացրեք նրանց, որ եթե նրանք որոնեն Հոգին իրենց կյանքում, նրանք կմեծացնեն Հոգով ուսուցանելու իրենց ունակությունը:

Գործելու հրավերներ

Հրավիրեք ուսանողներին պատարաստվել՝ ուսուցանելու ավետարանը Հոգու միջոցով, լրացնելով հետևյալ առաջարկվող վարժություններից մեկը կամ ավելին.

  • Դիտեք մի քանի հատվածներ «The District»-ից (որը գտնվում է LDS.org-ում), երբ պատրաստվեք ծառայելու միսիայում:

  • Կիրառեք տարբեր ուղիներ դասի ուսուցումը սկսելիս՝ Հոգին հրավիրող մի քանի հզոր արտահայտություններով Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից, էջեր 198–199:

  • Խորհեք և աղոթեք մի անձնավորության մասին, ում դուք կկամենայիք զորացնել ավետարանում: Աղոթեք ավետարանի որևէ ուղերձի մասին, որի մասին դուք կկարողանայիք կիսվել այդ անձնավորության հետ: Կիսվեք ուղերձով և ձեր վկայությամբ այդ անձնավորության հետ, կամ դեմ առ դեմ, կամ սոցիալական կայքում: