Ինստիտուտ
Դաս 12. Գտնել մարդկանց ուսուցանելու համար


12

Գտնել մարդկանց ուսուցանելու համար

Նախաբան

Միսիոներները չեն կարող կիսվել ավետարանով, մինչև չգտնեն որևէ մեկին ուսուցանելու համար: Մարդկանց գտնելը պահանջում է հավատքի գործադրում, հավատք՝ խոսելու մարդկանց հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, հավատք՝ փնտրելու ուսուցման հնարավորություններ և հավատք, որ Աստված կառաջնորդի նրանց այն մարդկանց մոտ, ովքեր պատրաստ են լսելու: Ուսուցանելու համար մարդկանց գտնելու ամենաարդյունավետ ուղին Եկեղեցու անդամների միջոցով է: Բոլոր Եկեղեցու անդամները, ներառյալ հետագա միսիոներները, ունեն անձնական պատասխանատվություն օգնելու գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունելու վերականգնված ավետարանը: Երիտասարդները կարող են պատրաստվել լիաժամկետ ծառայությանն այժմ` կիսվելով ավետարանով, ինչպես անձնապես այնպես էլ առցանց ռեսուրսների միջոցով:

Նախապատրաստություն

  • Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 18.10-ը, 14–16-ը, 33.6–11-ը, 100.5–6-ը:

  • Ուսումնասիրեք Քարոզիր Իմ Ավետարանը, էջեր 175, 181, 183, 192:

  • Պատրաստվեք ցուցադրելու «Developing the Faith to Find» (2:55), The District 1, տեսանյութը, որը մատչելի է LDS.orgկայքում:

  • Պատրաստվեք ցուցադրելու «The Lord of the Harvest: The Adams Family» (4:41) տեսանյութը, որը մատչելի է LDS.orgկայքում:

  • Պատրաստվեք ցուցադրելու «Sharing Your Beliefs» (2:02) տեսանյութը, որը մատչելի է LDS.orgկայքում:

  • Նախապես հանձնարարեք մեկ կամ երկու ուսանողների դասի ընթացքում ցուցադրել հետևյալից մեկը կամ երկուսն էլ. (1) ինչպե՞ս LDS.org կամ mormon.org կայքերի օգնությամբ կիսվել տեսաֆիլմերով կամ այլ նյութերով՝ օգտագործելով սոցիալական կայքերը և (2) թե ինչպես ստեղծել էջ mormon.org-ում:

Ուսուցման առաջարկներ

Զարգացնել հավատք գտնելու մարդկանց ուսուցանելու համար

Բացատրեք, որ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը ծառայել է որպես միսիոներ Անգլիայում Առաքյալ ձեռնադրվելուց անմիջապես հետո: Ցուցադրեք և խնդրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը՝ ներկայացնելու ուսուցանելու համար մարդկանց գտնելիս Տիրոջ օգնությունը փնտրելու կարևորությունը: Հանձնարարեք դասարանին փնտրել, թե ինչ արեց Երեց Վուդրուֆը մարդկանց գտնելու ուսուցանելու համար:

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Երեց Վուդրուֆը աղոթքով փնտրեց Տիրոջը… հարցնելով, թե ուր գնար: Նա պատմել է. Հավատալով, որ դա իմ արտոնությունն էր և պարտականությունը իմանալ Տիրոջ կամքը դրա վերաբերյալ, ուստի, ես խնդրեցի իմ Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով ուսուցանել ինձ Իր կամքը այս բանի վերաբերյալ, և երբ ես հարցրեցի, Տերը պատասխան տվեց և ցույց տվեց ինձ, որ Իր կամքն էր, որ ես գնայի անմիջապես դեպի Անգլիայի հարավային կողմը: Ես խոսեցի եղբայր Ուիլյամ Բենբոուի հետ այս թեմայով, ով ապրել էր Հերդֆորշիրում և դեռ ընկերներ ուներ այնտեղ ապրող և շատ ցանկացավ, որ ես այցելեի երկրի այդ շրջանը և [նա] մեծահոգաբար առաջարկեց ուղեկցել ինձ իր եղբոր տուն և վճարել իմ ճանապարհածախսը, որը ես պատրաստակամորեն ընդունեցի:

1840 թվականի մարտի 4 -ին Երեց Վուդրուֆը և Վիլյամ Բենբոուն ժամանեցին Վիլյամի եղբոր՝ Ջոնի տուն: «Այս տուն ժամանելուց մեկ ժամ հետո,- հիշում է Նախագահ Վուդրուֆը,- ես հասկացա, թե ինչու էր Տերն ինձ ուղարկել այդտեղ: … Ես գտա տղամարդկանց և կանանց մի ընկերախումբ՝ մոտ վեց հարյուր մարդ, ովքեր միախմբվել էին միմյանց հետ Միացյալ Եղբայրություն անվան տակ և աշխատում էին հնադարյան կարգ ու կանոնով: Նրանք կամենում էին ունենալ Ավետարանը, ինչպես այն ուսուցանվել էր մարգարեների և առաքյալների կողմից, ինչպես ես՝ իմ երիտասարդ ժամանակ:

Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրության միջոցով Ջոն Բենբոուն և նրա ընտանիքն ու ընկերները նախապատրաստվել էին ավետարանն ընդունելուն:

Բենբոուի ընտանիքը արագ ընդունեց Վերականգնման ուղերձը և Ուիլյամը վերադարձավ Սթաֆորդշիր «երջանիկ արտոնություն ունենալուց հետո տեսնելու իր եղբայր Ջոն Բենբոուին և նրա ողջ գերդաստանը, …մկրտված նոր և հավիտենական ուխտով:» Երեց Վուդրուֆը մնաց այդ տարածքում մոտ ութ ամիս: Նա հետագայում հիշում է. «Առաջին երեսուն օրվա ընթացքում Հերդֆորդշիր իմ ժամանելուց հետո, ես մկրտեցի քառասունհինգ քարոզիչների և մի քանի հարյուր անդամների: …Մենք ընգրկեցինք երկու հազարի՝ մոտ ութ ամիս աշխատելու արդյունքում»:

Անդրադառնալով այս փորձառությանը, Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Հերդֆորշիրի միսիայի ողջ այս պատմությունը ցույց է տալիս Աստծո մեղմ հանդարտ ձայնին և Սուրբ Հոգու հայտնություններին ականջ դնելու կարևորությունը։ Տերն այնտեղ ժողովուրդ ուներ պատրաստված ավետարանի համար: Նրանք աղոթում էին լույսի և ճշմարտության համար և Տերն ուղարկեց ինձ նրանց մոտ» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 90–91):

Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ արեց Երեց Վուդրուֆը որոշելու, թե որտեղ գտներ մարդկանց, ովքեր պատրաստ էին ընդունել ավետարանը:

  • Ինչպե՞ս Տերն օգնեց Երեց Վուդրուֆին: (Դուք կարող եք նշել ուսանողներին, որ Տերը ոչ միայն ոգեշնչեց Երեց Վուդրուֆին գնալու Անգլիայի հարավային մասը, այլ Նա նաև ճանապարհ բացեց Երեց Վուդրուֆի համար ուսուցանելու Ջոն Բենբոուի ագարակում, որտեղ հարյուրավոր տղամարդիկ և կանայք նախապատարստված էին ընդունելու վերականգնված ավետարանը:)

  • Երեց Վուդրուֆի պատմությունն ի՞նչ սկզբունք ցույց տվեց՝ ուսուցանելու համար մարդկանց գտնելու վերաբերյալ: (Ուսանողների պատասխանները կարող են ամփոփվել, գրելով հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը կարող է օգնել մեզ գտնել մարդկանց, ովքեր պատրաստված են ընդունելու ավետարանը, երբ մենք աղոթում ենք օգնության համար, լսում ենք Հոգուն, և հետո գործում ենք հավատքով:)

Խնդրեք դասարանին բացել 175 էջը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը «Գտնելու հավատք զարգացնել» վերնագրի ներքո: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է իմանալը, որ «Տերը պատրաստում է մարդկանց, որոնք կընդունենձեզ և վերականգնված ավետարանը» ոգեշնչում ձեզ պատրաստվել միսիա ծառայելու:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ հաջորդ պարբերությունը էջ 175-ում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում՝ «Աստծո ընտանիքը»ենթավերնագրի ներքո: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է այն վարդապետությունը, որ բոլոր տղամարդիկ և կանայք Աստծո ընտանիքի մասն են հանդիսանում, ազդում ձեր զգացումների վրա, երբ ուսուցանելու համար մարդիկ եք գտնում:

  • Ալմա 31.34–35-ի մեջբերնան մեջ, ինչի՞ համար աղոթեց Ալման, երբ նա պատրաստվում էր քարոզել զորամացիներին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Ալմայի աղոթքից:

Ցույց տվեք «Developing the Faith to Find» (2:55) տեսանյութը, և հանձնարարեք ուսանողներին փնտրել գաղափարներ՝ մարդկանց գտնել ուսուցանելու համար թեմայով: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշումներ կատարել այն բաների վերաբերյալ, որ իրենք սովորում են:

Հարցրեք.

  • Ի՞նչ գաղափարներ միսիոներները հաղորդեցին այդ տեսանյութում՝ ուսուցանելու համար մարդկանց գտնելու վերաբերյալ: (Ուսանողները կարող են տալ այս տիպի պատասխաններ. Միսիոներները պետք է աղոթեն հնարավորությունների համար, սիրեն ուրիշներին և նրանց տեսնեն՝ ինչպես Աստված է տեսնում նրանց և հիշեն, որ Տերը պատրաստում է Իր զավակներին ընդունելու ավետարանը և առաջնորդում է Իր միսիոներներին գտնելու նրանց: Քանի որ Աստված սիրում է Իր զավակներին, Նա կամենում է, որ յուրաքանչյուրն ունենա հնարավորություն լսելու և ընդունելու ավետարանը:)

  • Ինչո՞ւ է կարևոր գործել ուրիշներին օգնության հասնելու զգացմունքների վրա և հրավիրել նրանց սովորել ավետարանի մասին:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ երեք պարբերություն ենթաբաժնից, որը կոչվում է «Գտեք նրանց, ովքեր կընդունեն ձեզ», էջ 176, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Այնուհետև հարցրեք.

  • Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց առնչվում ենք մենք, երբ փորձում ենք գտնել մարդկանց ուսուցանելու համար: (Մենք սովորաբար չգիտենք, թե ով է պատրաստ ավետարանի համար: Մարդիկ գուցե անմիջապես չճանաչեն մեզ որպես Տիրոջ ծառաներ: Նրանք կարող է չհասկանան, որ իրենք որոնում են վերականգնված ավետարանը:)

  • Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ գտնել մարդկանց ուսուցանելու համար: (Նա ուղարկում է Սուրբ Հոգուն ուղեկցելու մեզ:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կկամենար Տերը, որ միսիոներներն անեին, երբ նրանք չեն տեսնում անմիջական արդյունքներն իրենց ջանքերի՝ գտնելու մարդկանց ուսուցանելու համար:

Եթե կան ուսանողներ դասարանում, ովքեր Եկեղեցու նորադարձներ են, մտածեք նրանցից մեկին կամ երկուսին հրավիրել կիսվելու, թե ինչպես նրանք շփման մեջ մտան Եկեղեցու հետ և ինչպես սկսեցին ճանաչել, որ միսիոներներն ուսուցանում էին իրենց ճշմարտությունը: Եթե դասարանում նորադարձներ չկան, հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքից կամ իրենց ծխից մի նորադարձի մասին, որին նրանք լավ են ճանաչում: Կարող եք հրավիրել նրանց կիսվել, թե ինչպես այս անձնավորությունը եկավ ավետարանն ընդունելուն:

Անդամների միսիոներական աշխատանքի կարևորությունը

Ցուցադրեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Այժմ է ժամանակը, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին Տիրոջ այգում՝ բերելով Նրան հոգիներ: Նա պատրաստել է միջոցներ մեզ համար՝ կիսվելու ավետարանով բազմաթիվ ուղիներով և Նա կօգնի մեզ մեր աշխատանքներում, եթե մենք գործենք հավատքով՝ Նրա աշխատանքը կատարելու համար» («Հավատք փրկության աշխատանքում» [Ելույթ, որը տրվել է Փրկության աշխատանքին նվիրված ղեկավարների համաշխարհային հեռարձակման ժամանակ, հունիս 23, 2013]):

Կարող եք տալ հետևյալ տիպի հարցեր.

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Աստծո մարգարեն խնդրել է մեզ, որ մենք մասնակցենք անդամների միսիոներական աշխատանքին: (Միգուցե մտածեք մեջբերել Վարդապետություն և Ուխտեր 88.81-ը, որը լուսաբանում է Տիրոջ ակնկալիքները նրանց համար, ովքեր ընդունել են ավետարանը:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նախագահ Մոնսոնն ասել, որ «այժմ է ժամանակը» անդամների և միսիոներների համար աշխատել միասին:

Ապա հրավիրեք ուսանողներին բացել 181 էջը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և հանձնարարեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ առաջին երեք պարբերությունները «Անդամների կարևորությունը» վերնագրի ներքո: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպիսի՞ն կարող է լինել արդյունքը, երբ անդամներն ու միսիոներները աշխատեն միասին՝ քարոզելու ավետարանը: Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ սկզբունքը. Երբ անդամները հրավիրում են ուրիշներին ուսուցանվելու և ներկա են լինում ուսուցման ժամանակ, ավելի շատ մարդիկ են մկրտվում և մնում ակտիվ Եկեղեցում:)

Ցույց տվեք տեսանյութը «.The Lord of the Harvest: The Adams Family (4:41) տեսանյութը, և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն բանին, թե Եկեղեցու անդամներն ի՞նչ արեցին օգնելու Ադամի ընտանիքին ստանալու ավետարանի օրհնությունները:

Հարցրեք.

  • Ո՞ր ջանքերը տարան Ադամի ընտանիքին ավետարանի օրհնությունները ստանալուն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչը դրդեց տեսանյութի անդամներին կիսվել ավետարանով Ադամի ընտանիքի հետ:

Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ երկու պարբերություն այն բաժնից, որը կոչվում է «Ոչ մի ջանք կորած չէ», Քարոզիր Իմ Ավետարանը, էջ192: Ապա մտածեք ուղղել հետևյալ տիպի հարցեր.

  • Նույնիսկ եթե մարդիկ չեն ընդունում վերականգնված ավետարանն ուսումնասիրելու հրավերը, ինչո՞ւ ծառայելու և ուսուցանելու ոչ մի ջանք կորած չէ:

  • Ինչպե՞ս կարող է միսիոները պահպանել առողջ մոտեցում, երբ մարդիկ չեն ուզում ուսումնասիրել ավետարանը:

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են իրենք արել անցյալում՝ մասնակցելու անդամների միսիոներական աշխատանքին: Հրավիրեք ուսանողներին բացատրել թե, ինչ էին զգում, երբ նրանք փորձում էին կիսվել ավետարանով ուրիշների հետ:

Մասնակցել անդամների միսիոներական աշխատանքին

Գրատախտակին թվեարկեք հետևյալ սուրբ գրությունները, ապա հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի լուռ կարդալ հատվածներից մեկը և փնտրել օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր ընտրում են մասնակցել միսիոներական աշխատանքին:

ՎևՈւ 18.10, 14–16

ՎևՈւ 33.6–11

ՎևՈւ 100․5-6

Ուսանողներին իրենց ընտրած հատվածը վերանայելու համար մի քանի րոպե տրամադրելուց հետո, խնդրեք բացատրել հատվածները, որոնք իրենք կարդացել են և կիսվել, թե ինչպես խոստացված օրհնությունները կոգեշնչեն նրանց գտնել մարդկանց, ովքեր կընդունեն ավետարանական ուղերձը: Խրախուսեք ողջ դասարանի անդամներին, որ մասնակցեն այս քննարկմանը: Գուցե գրի առնեք ուսանողների պատասխանները գրատախտակին՝ համապատասխան սուրբ գրության հատվածի կողքին:

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Որպես անդամ միսիոներներ մենք կարող ենք սկսել այժմ գտնել մարդկանց, որոնց միսիոներները կարող են ուսուցանել:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես նրանք կարող են մասնակցել անդամների միսիոներական աշխատանքին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ մեջբերումը: Խնդրեք դասարանին լսել խորհուրդը, թե ինչպես ձեռք բերեն վստահություն և քաջություն՝ ուրիշներին օգնության հասնելիս.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եղբայրներ և քույրեր, վախը կվերափոխվի հավատքի և վստահության, երբ անդամները և լիաժամկետ միսիոներները ծնկի իջնեն և խնդրեն Տիրոջից օրհնել իրենց միսիոներական հնարավորություններով: Հետո, մենք պետք է դրսևորենք մեր հավատքը և որոնենք հնարավորություններ ներկայացնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր Երկնային Հոր զավակներին և, անկասկած, հնարավորությունները կգան: Այդ հնարավորությունները երբեք չեն պահանջի ստիպողական կամ հարկադրված պատասխան: Դրանք կհոսեն որպես մեր եղբայրների և քույրերի հանդեպ մեր սիրո բնական արդյունք: Ուղղակի եղեք լավատես և նրանք, ում հետ դուք կխոսեք, կզգան ձեր սերը: Նրանք երբեք չեն մոռանա այդ զգացումը, նույնիսկ, եթե այդ ժամանակը ճիշտ չլինի իրենց համար ընդունելու ավետարանը: Դա կարող է նաև փոխվել ապագայում, երբ նրանց հանգամանքները փոխվեն:

Անհնարին է ձախողվել, երբ անում ենք մեր լավագույնը, երբ Տիրոջ հանձնարարության տակ ենք: Չնայած արդյունքն ազատ կամքի գործադրման հետևանք է, ավետարանով կիսվելը մեր պարտականությունն է:

Ապավինեք Տիրոջը: Նա է բարի Հովիվը: Նա գիտի Իր ոչխարներին, և Նրա ոչխարները ճանաչում են Նրա ձայնը, և այսօր Բարի Հովիվի ձայնը ձեր ձայնն է և իմ ձայնը: Եվ եթե մենք ներգրավված չենք այդ աշխատանքին, շատերը, ովքեր կկամենային լսել Վերականգնման ուղերձը, կանցնեն դրա կողքով: Պարզ ասած դա մեր կողմից հավատքի և գործողության հարց է: Սկզբունքները բավականին պարզ են. աղոթեք անձնապես և ձեր ընտանիքով միսիոներական հնարավորությունների համար: •

Դուք պարտադիր չէ, որ կենսուրախ անձնավորություն կամ պերճախոս համոզիչ ուսուցիչ լինեք: Եթե դուք ունեք մնայուն սեր և հույս ձեր մեջ, Տերը խոստացել է՝ եթե դուք «բարձրացնեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը, [և] ասեք այն մտքերը, որոնք [Նա] կդնի ձեր սրտում, …դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ:

«[Եվ] … այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (ՎևՈւ 100.5–6)» («Ապավինեք Տիրոջը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 44):

Հարցրեք.

  • Ի՞նչ առաջարկեց Երեց Բալլարդը, որ կարող են անել անդամները, զարգացնելու ավելի մեծ վստահություն ավետարանն ուրիշներին ներկայացնելու համար:

  • Ի՞նչ առումներով է ուսուցանելու համար մարդկանց գտնելը հավատքի հարց:

Հանձնարարեք ուսանողներին մի քանի րոպե հետազոտել «Մտքեր անդամներին օգնելու համար» ցուցակը էջ 183, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և փնտրեք առանձնահատուկ ուղիներ, որոնցով անդամները կարող են մասնակցել միսիոներական աշխատանքին: Հրավիրեք ուսանողներին կիսվել մեկ-երկու մտքերով, թե ինչպես իրենք այժմ կարող են մասնակցել անդամների միսիոներական աշխատանքին: Այնուհետև հարցրեք.

  • Այս գաղափարներից ո՞րը դուք կարող եք անել այժմ, որպեսզի հրավիրեք ուրիշներին լսելու ավետարանի ուղերձը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ Եկեղեցու անդամներ տատանվում օգնության հասնել ուրիշներին այն ուղիներով, որոնք նշված են այս ցուցակում:

Խրախուսեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել գրի առնելու այն մի քանի բաները, որ իրենք անելու են, որպեսզի միսիոներների համար գտնեն մարդկանց, որ ուսուցանեն: Առաջարկեք ուսանողներին, որ նրանց պլաններն ավելի արդյունավետ կարող են լինել, եթե նրանք գրեն հատկապես ոչ անդամ ընկերների և ընտանիքի անդամների անունները, ում հետ նրանք կարող են կիսվել ավետարանի ուղերձով: Դուք գուցե առաջարկեք, որ ուսանողները ներառեն գործողություններ, ինչպես օրինակ կանոնավորապես աղոթելը միսիոներական հնարավորությունների համար, օգնության հասնել ուրիշներին՝ խոսելով ավետարանական թեմաների շուրջ, հրավիրելով երկրպագության ծառայություններին կամ Եկեղեցու այլ միջոցառումներին, հրավիրելով ուրիշներին լսել դասեր միսիոներներից, կարդալ Մորմոնի Գիրքը և այլն: Կարող եք նաև խնդրել մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց ծրագրերով։

Օգտագործեք բոլոր միջոցները, որ Աստված է պատրաստել

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերիի (1922–2015) հետևյալ խոսքերը և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես է ուսուցանելու համար մարդկանց գտնելու գործընթացը փոխվել.

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Երբ ես երիտասարդ միսիոներ էի, մենք կարողանում էինք խոսել՝ շփման մեջ մտնելով փողոցում և թակելով դռները՝ ավետարանով կիսվելու համար: Աշխարհը փոխվել է այդ ժամանակից ի վեր: Այժմ, շատ մարդիկ ներգրավված են իրենց կյանքի զբաղվածության մեջ: Նրանք շտապում են այստեղ ու այնտեղ, և նրանք հաճախ ավելի քիչ պատրաստակամ են՝ թույլ տալու լիովին անծանոթների մտնել իրենց տներն առանց հրավերի, կիսվելու ավետարանի վերականգնման ուղերձով: Ուրիշների հետ, թեկուզ մոտ ընկերների, նրանց հիմնական շփման կետը համացանցն է: Ուստի միսիոներական աշխատանքի բուն էությունը պետք է փոխվի, եթե Տերը պետք է իրականացնի Իսրայելը հավաքելու Իր աշխատանքը «երկրի չորս ծայրերից» [2 Նեփի 21.12]: Միսիոներներն այժմ լիազորված են օգտագործելու համացանցը քարոզման իրենց ջանքերում: …

Երբ միսիոներները մտնեն այս նոր դարը, որտեղ նրանք կօգտագործեն համակարգիչներ Տիրոջ աշխատանքում, մենք հրավիրում ենք երիտասարդներին և մեծերին, չափահասներին և դեռահասներին, պատանիներին և երեխաներին ամենուրեք միանալ մեզ… ավետարանի իրենց ուղերձներն առցանց կիսվելու ջանքերում: …

Ճիշտ ինչպես միսիոներները պետք է հարմարվեն փոխվող աշխարհին, այնպես էլ անդամները պետք է փոխեն իրենց մտածելակերպը միսիոներական աշխատանքի վերաբերյալ: Այս ասելով ես կկամենայի պարզաբանել, որ այն, ինչ խնդրվում է որպես անդամներ անել, չի փոխվել, այլ՝ այն ուղին, որով մենք կատարում ենք ավետարանով կիսվելու մեր պարտականությունները պետք է հարմարեցվի փոխվող աշխարհին» («Միսիոներական աշխատանքը թվայնացման դարում» [ելույթ տրված՝ «Փրկության աշխատանք» թեմայով ղեկավարների համաշխարհային հեռարձակումում, հունիսի 23, 2013]):

Հարցրեք.

  • Ըստ Երեց Փերիի, ինչո՞ւ պետք է անդամները և միսիոներները սկսեն օգտագործել առցանց ռեսուրսները, երբ կիսվում են ավետարանով: Որո՞նք են այս ռեսուրսներն օգտագործելու առավելությունները։

  • Որո՞նք են առցանց որոշ գործիքները կամ միջոցները, որոնք դուք կարող եք օգտագործել կիսվելու ավետարանի ձեր վկայությամբ և հրավիրելու ուրիշներին ավելի շատ բան սովորել:

  • Որո՞նք են այն առանձնահատուկ ուղիները, որոնցով դուք կարող եք օգտագործել այս միջոցները՝ ավետարանի ուղերձով կիսվելու համար: (Այս քննարկումը կօգնի ուսանողներին գտնել սկզբունքը, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են օգտագործել ժամանակակից տեխնոլոգիան՝ կիսվելու իրենց վկայությամբ մարդկանց հետ ողջ աշխարհում:)

Ցուցադրեք հետևյալ ուղեգծերը LDS.org-ից, և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը. Ապա, հանձնարարեք մյուս ուսանողներին բարձրաձայն կարդալ ուղեգծերի ցուցակը սոցիալական կայքերն օգտագործելու վերաբերյալ: Խնդրեք դասարանին ուսումնասիրել, թե ինչպես կարող է այս տեղեկությունը օգնել նրանց ավելի արդյունավետ լինել՝ ավետարանով առցանց կիսվելիս:

Սոցիալական կայքերը կարող են լինել հզոր ազդեցություն նրանց կյանքում, ովքեր օգտագործում են այն: Այն կարող է ուղիներ ապահովել արտահայտելու մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ամրացնելու փոխհարաբերությունները: Եկեղեցին խրախուսում է սոցիալական կայքերի օգտագործումը այնքանով, որքանով այն աջակցում է Եկեղեցու առաքելությանը, բարելավում է փոխհարաբերությունները, և օժանդակում հայտնությանը Երկնային Հոր զավակների մեջ: Եկեղեցու անդամները խրախուսվում են լինել օրինակներ իրենց հավատքում ամեն ժամանակներում և ամեն տեղերում, ներառյալ, երբ մասնակցում են համաշխարհային զրույցների, որոնք մատչելի են սոցիալական կայքերում: …

Հետևյալը առաջարկություններ են սոցիալական կայքերն օգտագործելու համար մեր անձնական կյանքում: …

Եղեք քաղաքակիրթ ձեր առցանց համագործակցություններում ուրիշների հետ: Վերջին Օրերի Սրբերի ուսմունքները պահանջում են անդամներից հարգանքով վերաբերվել ուրիշներին:

Արտահայտեք ձեր անձնական վկայությունը վերկանագնված ավետարանի վերաբերյալ, երբ առաջնորդվեք Հոգու կողմից: Այդպիսի ուղերձները պետք է անձնական լինեն, մի թողեք մարդկանց այն տպավորությամբ, որ դուք խոսում եք Եկեղեցու համար, և մի ստեղծեք խմբեր, որոնք տպավորություն են թողնում, որ նրանք պաշտոնապես ներկայացնում են կամ հովանավորվում Եկեղեցու կողմից:

Միշտ եղեք Քրիստոսի հետևորդի օրինակ՝ սոցիալական կայքերում մյուսների հետ ձեր շփումներում: Ձեր դրական օրինակը կարող է ազդել նրանց վրա, ում հետ դուք ընկերներ եք: Խելամիտ է դադարել ընկերակցելը նրանց հետ, ովքեր անընդհատ ձգտում են մյուսներին վար քաշել և հատկապես նրանց, ովքեր տեղադրում են անպատշաճ նյութեր: …

Գործադրեք առողջ դատողություն, երբ տեղադրում եք նյութեր սոցիալական կայքերում: Համացանցում չկա «ջնջել» կոճակը: Պատկերները կամ գրառումները կարող են մնալ շատ տարիների ընթացքում և կարող են վճռորոշ դեր խաղալ, երբ դուք աշխատանք եք որոնում կամ քոլեջ ընդունվում, ինչպես նաև այլ դեպքեր, որոնց ժամանակ հասարակավ ձեր համացանցի արձանագրությունը կարող է աչքի անցկացվել: Հավաստիացեք, որ ձեր հաղորդակցությունները համապատասխանեն ձեր պարտավորության հետ՝ ձեզ վրա վերցնելու Փրկիչի անունը» (“Social Media Helps for Members,” LDS.org):

Խնդրեք ուսանողներին կիսվել դասարանի հետ իրենց մտքերով, թե ինչու այս ցուցակի առաջարկությունները կարևոր կլինեն նրանց համար հիշելու, երբ նրանք կիսվեն ավետարանով առցանց:

Եթե բավարար ժամանակ կա, կարող եք խնդրել որևէ ուսանողի դասարանում ցուցադրել, թե ինչպես կիսվել LDS.org-ի կամ mormon.org-ի տեսանյութերով կամ այլ նյութերով սոցիալական կայքերում: Դուք կարող եք մեկ այլ ուսանողի հանձնարարել ցույց տալ, թե ինչպես ստեղծել անձնական էջի կապուղի (պրոֆիլ) mormon.org-ում:

Մտածեք ցույց տալ «Sharing Your Beliefs» (2:02) տեսանյութը՝ օգնելու ուսանողներին վստահ զգալ իրենց ունակություններում տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ կիսվելու ավետարանի մասին իրենց զգացմունքներով և վկայությամբ: Նախքան տեսանյութը ցույց տալը, խրախուսեք ուսանողներին փնտրել հնարավոր ազդեցություն, որ ինչ-որ մարդ կարող է ունենալ՝ օգտագործելով տեխնիկական միջոցները, կիսվելու իր զգացումներով ավետարանի վերաբերյալ:

Դիտումից հետո հարցրեք.

  • Ինչպես կարող է տեխնիկան արգացնել անդամների ջանքերը, ովքեր ցանկանում են կիսվել ավետարանի ուղերձով:

Հրավիրեք ուսանողներին թվարկել այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավետարանով կիսվել մյուսների հետ: Ավարտեք, բերելով ձեր վկայությունը դասի ընթացքում ուսուցանված վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ։

Գործելու հրավերներ

Օգնեք ուսանողներին սկսել այժմ՝ գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են լսել ավետարանի ուղերձը՝ լրացնելով հետևյալ առաջարկված միջոցառումներից մեկը կամ ավելին:

  • Լրացրեք կետերը, որոնք դուք թվարկել եք այս դասի գրավոր հանձնարարության ընթացքում՝ որպեսզի միսիոներների ուսուցանելու համար մարդկանց գտնեք:

  • Վերանայեք կոնտակտների ցանկը ձեր բջջային հեռախոսի վրա և գտեք մի ավելի քիչ ակտիվ անդամ կամ ոչ անդամ: Զանգահարեք կամ հաղորդագրություն գրեք այդ մարդուն և հրավիրեք նրան միանալ ձեզ եկեղեցում այս կիրակի:

  • Հետազոտեք mormon.org վեբկայքը և հետազոտեք կայքի ռեսուրսները, ինչպես օրինակ տեսանյութերը, հոդվածները և պրոֆիլները, որոնք տեղադրվել են Եկեղեցու անդամների կողմից: Կիսվեք մի տեսաֆիլմով, հոդվածով կամ այլ էջով ուրիշների հետ՝ օգտագործելով սոցիալական կայքերը:

  • Ստեղծեք ձեր սեփական պրոֆիլը mormon.org-ում: Կիսվեք ձեր պրոֆիլով մյուսների հետ՝ օգտագործելով սոցիալական կայքերը:

  • Կիսվեք Mormon Messages տեսանյութով և ձեր զգացումներով դրա վերաբերյալ՝ օգտագործելով սոցիալական կայքերը: