2011
Մորմոնի Գրքի պատմությունը
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գրքի պատմությունը

Ի՞նչ է տեղի ունենում Մորմոնի Գրքում: Օգտագործեք այս նկարները՝ այս հրաշալի սուրբ գրքի մարգարեների մասին սովորելու և դրա պատմություններին ծանոթանալու համար:

  1. Մորմոնի Գիրքը սկսվում է Լեքի անունով մարգարեի մասին պատմությամբ: Նա զգուշացնում էր Երուսաղեմի ամբարիշտ մարդկանց, որ ապաշխարեն, սակայն մարդիկ չէին լսում: Տերը Լեքիին պատվիրեց՝ վերցնել իր ընտանիքը, ներառյալ՝ իր կնոջը՝ Սարիային, և իրենց որդիներին՝ Լամանին, Լեմուելին, Սամին և Նեփիին, և տանել նրանց անապատ (տես 1 Նեփի 1–2):

  2. Լեքին իր որդիներին հետ ուղարկեց՝ բերելու արույրե թիթեղների վրա գրված սուրբ գրությունները: Այդ թիթեղները պարունակում էին իրենց նախնիների պատմությունը և այն, ինչ Տերը պատվիրել էր նրանց գրի առնել: Լեքին և Նեփին լավ էին խնամում այդ թիթեղները: Նրանք նույնպես գրեցին մետաղե թիթեղների վրա այն, ինչ պատահեց իրենց ընտանիքի հետ (տես 1 Նեփի 3–5):

  3. Տերը Լեքիին մի ուղեցույց տվեց, որը կոչվում էր Լիահոնա. այն պետք է առաջնորդեր նրա ընտանիքին՝ անապատի միջով դեպի խոստացված երկիր (տես 1 Նեփի 16):

  4. Տերը Նեփիին պատվիրեց մի նավ կառուցել՝ Լեքիի ընտանիքը խոստացված երկիր տանելու համար: Նեփին հնազանդվեց իր հորը և Տիրոջը, սակայն Լամանն ու Լեմուելը՝ ոչ (տես 1 Նեփի 17):

  5. Լեքին և նրա ընտանիքը՝ իրենց կառուցած նավով նավարկեցին դեպի խոստացված երկիր (տես 1 Նեփի 18):

  6. Լամանը և Լեմուելը շարունակում էին չհնազանդվել իրենց հորը և Տիրոջը: Նրանց սերունդները հայտնի են որպես Լամանացիներ: Նեփին շարունակում էր հնազանդվել իր հորը և Տիրոջը: Նրա սերունդները կոչվեցին Նեփիացիներ (տես 2 Նեփի 4–5):

  7. Լեքիի և Նեփիի մահից հետո, այլ մարդիկ, օրինակ՝ Նեփիի եղբայր Հակոբը, թիթեղների վրա գրում էին կարևոր ուսմունքները և իրադարձությունները (տես Հակոբ 1):

  8. Ենովսը աղոթեց իր մեղքերի թողության համար, և ներվեց (տես Ենովս 1):

  9. Բենիամին թագավորը աշտարակ կառուցեց՝ իր ժողովրդին ավետարանը ուսուցանելու համար (տես Մոսիա 2–6):

  10. Նոյ անունով ամբարիշտ մի թագավոր հրամայեց սպանել Աբինադի մարգարեին: Սակայն Աբինադիի ուսմունքները դարձի բերեցին Ալմա անունով Նոյի քահանաներից մեկին (տես Մոսիա 11–17):

  11. Ալման փախչեց Նոյ թագավորի պալատից, ավետարանի մասին ուսուցանեց այլ մարդկանց և մկրտեց նրանց (տես Մոսիա 18):

  12. Ալմայի որդին՝ Ալմա Կրստերը, հնազանդ չէր: Նա և նրա ընկերները՝ Մոսիայի որդիները, ամբարիշտ էին: Հրեշտակը նրանց ասաց, որ ապաշխարեին: Ալման և Մոսիայի որդիները ապաշխարեցին և իրենց կյանքի մնացած տարիները նվիրեցին ավետարանի քարոզին (տես Մոսիա 27–28):

  13. Մոսիայի որդի Ամմոնը դարձի բերեց շատ Լամանացիների՝ նրանից հետո, երբ Ամմոնը պաշտպանեց Լամոնի թագավորի հոտերը և ձեռք բերեց նրա վստահությունը (տես Ալմա 17–19):

  14. Մորոնի հրամանատարը գրեց ազատության կոչը և պայքարեց իր ժողովրդի ազատության համար (տես Ալմա 46, 48):

  15. Հելամանը առաջնորդեց 2000 արդար երիտասարդների բանակը (տես Ալմա 53, 56–58):

  16. Սամուել անունով Լամանացի մարգարեն մարգարեացավ այն մասին, որ շուտով պետք է ծնվեր Հիսուս Քրիստոսը (տես Հելաման 13–16):

  17. Հիսուս Քրիստոսը ծնվեց հեռավոր Բեթլեհեմում: Նա ուսուցանեց Իր ավետարանը, բուժեց և օրհնեց մարդկանց և հիմնեց Իր Եկեղեցին: Այնուհետև, Նա խաչվեց և հարություն առավ (տես 3 Նեփի 1, 8–10):

  18. Իր Հարությունից հետո, Նա այցելեց արդար Նեփիացիներին և Լամանացիներին: Նա նրանց ուսուցանեց Իր ավետարանը, բժշկեց և օրհնեց նրանց, ճիշտ ինչպես արել էր Երուսաղեմի շրջակայքում (տես 3 Նեփի 11–28):

  19. Մորմոն անունով 10 տարեկան մի տղա ընտրվեց, որպեսզի ավելի մեծ տարիքում գրեր թիթեղների վրա: 24 տարեկանում նա սկսեց հավաքել բոլոր գրառումներից առավել կարևոր պատմությունները և կազմեց մետաղե թիթեղների մեկ հավաքածու (տես Մորմոն 1):

  20. Մահից առաջ Մորմոնը թիթեղները տվեց իր որդի Մորոնիին: Մորոնին բանակի զորավարն էր: Նա վերջին ողջ մնացած Նեփիացին էր Լամանացիների և Նեփիացիների միջև պատերազմից հետո (տես Մորմոն 6, 8):

  21. Մահից առաջ Մորոնին թաղեց թիթեղները Կումորա անուն կրող վայրում: Մոտ 1400 տարի անց, Ջոզեֆ Սմիթ անունով 14-ամյա մի տղա աղոթեց, որպեսզի իմանար, թե որ եկեղեցին էր ճշմարիտ (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.5–16):

  22. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին Ջոզեֆ Սմիթին և ասացին նրան, որ ոչ մի եկեղեցի ճշմարիտ և ամբողջական չէր: Ջոզեֆ Սմիթը պետք է օգներ վերականգնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.17–20):

  23. Մորոնին այցելեց Ջոզեֆ Սմիթին և պատմեց նրան թաղված թիթեղների մասին: Երբ Ջոզեֆ Սմիթը մեծանար, նա պետք է հաներ թիթեղները և թարգմաներ դրանք (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.27–54):

  24. Երբ Ջոզեֆ Սմիթը դարձավ 21 տարեկան, նա գնաց Կումորա Բլուր և գտավ թիթեղները այն վայրում, որտեղ Մորոնին թաղել էր դրանք (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.59):

  25. Աստծո զորությամբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց թիթեղների գրվածքները: Նա հրատարակեց այդ թարգմանությունը: Այն կոչվեց Մորմոնի Գիրք (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և նախաբանը:)

Ձախում. լուսանկար Ռոբերտ Քեյսիի կողմից; հատված՝ Լեքին ճանապարհորդում է Կարմիր ծովի կողքով, Գարի Սմիթ; Ես հնազանդվեցի Հոգու ձայնին, Վոլթեր Ռեյն; Լեքին և Լիահոնան, Ջոզեֆ Բրիքի; Նեփին նախատում է Իր ըմբոստ եղբայրներին, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; աջում. Լեքին և նրա ժողովուրդը ժամանում են խոստացված երկիր, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; Նրանք ՎԵՐԱԲԵՐՎԵՑԻՆ ինձ մեծ խստությամբ, Վոլթեր Ռեյն; Նեփին գրում է ոսկե թիթեղների վրա, Փոլ Մանն © 1988; Ես բարձրացրեցի իմ ձայնը և այն հասավ երկնքին, Վոլթեր Ռեյն; Ձեր Աստծո ծառայության մեջ, Վոլթեր Ռեյն; հատված՝ Աբինադին Նոյ Թագավորի առաջ, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; Եկ Աստծո հոտը, Վոլթեր Ռեյն; Ալման բարձրանում է, Վոլթեր Ռեյն; Վոլթեր Ռեյնի նկարները տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Ձախում. Ամմոնը պաշտպանում է Լամոնի թագավորի հոտերը, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; Առաջ եկեք, Վոլթեր Ռեյն, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը; Երկու հազար պատանիները գնում են կռվելու, Առնոլդ Ֆրայբերգ, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը; Սամուել Լամանացին մարգարեանում է, Առնոլդ Ֆրայբերգ © 1951 IRI; Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել © IRI; Ես մնում եմ մենակ, Վոլթեր Ռեյն, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը; Մորոնին թաղում է թիթեղները, Թոմ Լովել © IRI; Իմ սրտի ցանկությունները 2, Վոլթեր Ռեյն; աջում. Նա հարություն է առել, Դել Փարսոն; Քրիստոսը և Մորմոնի Գրքի երեխաները, Դել Փարսոն © 1995; Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին, Թոմ Լովել © 2003 IRI; Կումորա Բլուր, Ջոն Մակնոթոն; Ջոզեֆ Սմիթը թարգմանում է Մորմոնի Գիրքը, Դել Փարսոն © 1996 IRI