2011
Ես կրակ զգացի իմ ներսում
Հոկտեմբեր 2011


Ես կրակ զգացի իմ ներսում

Կլաուդիա Վիլիամս, Ֆլորիդա, ԱՄՆ

Ես մեծացել եմ, հաճախելով կիրակնօրյա դպրոց մի եկեղեցում, որը գտնվում էր Միչիգանում, ԱՄՆ, իմ մանկության տարիների մեր տան հարևանությամբ: Ես հիանալի ուսուցչուհի ունեի, որն օգնեց ինձ լցվել Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով:

Ամեն շաբաթ նա մեզ քարտեր էր բաժանում, որոնց վրա պատկերված էին Փրկչի մահկանացու ծառայության դրվագները, ներառյալ՝ Նրա ուսուցանած սկզբունքները և Նրա կատարած հրաշքները: Ամեն շաբաթ ես փակցնում էի քարտերը հատուկ գրքի մեջ և նորից կարդում էի պատմությունները Աստվածաշնչում: Մեծանալով, ես շարունակում էի ուսումնասիրել Ավետարանները Նոր Կտակարանում:

Տարիներ անց, 1968թ. ամռանը, մեր բարեկամների տուն այցելեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները: Նա հրաժարվեց Եկեղեցու մասին սովորելու երեցների հրավերից, բայց նրանց ուղարկեց մեր տուն:

Մեր առաջին հանդիպմանը միսիոներները ինձ ուսուցանեցին այն մասին, որ «ապստամբություն» էր տեղի ունեցել այն Եկեղեցում, որը հիմնել էր Հիսուս Քրիստոսը (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.3): Նրանց ուսուցանածը համընկնում էր իմ անձնական ուսումնասիրության հետ, և երբ նրանք հարցրեցին, թե արդյոք կարող են կրկին ինձ այցելել, ես համաձայնվեցի:

Նրանց հաջորդ այցի ժամանակ, ես պատրաստել էի հարցերի մի ցուցակ: Արդյո՞ք Վերջին Օրերի Սրբերը մկրտում են ընկղմամբ: Արդյո՞ք նրանք հավատում են քահանայության իշխանությանը: Արդյո՞ք նրանք հավատում են հիվանդներին բուժելուն: Նրանց պատասխանները հաստատեցին այն, ինչ ես սովորել էի Նոր Կտակարանում: Այցի վերջում նրանք ինձ մի գիրք տվեցին, որը, նրանց խոսքերով, վկայում էր Հիսուս Քրիստոսի մասին:

Ես դրեցի գիրքը հեռուստացույցի վրա և գնացի քնելու: Սակայն գիշերվա կեսին ես արթնացա մի ուժեղ զգացումից, որը, հետագայում հասկացա, որ Սուրբ Հոգին էր: Ես զգացի, որ պետք է սկսեմ կարդալ, և անկողին վերադառնալուց առաջ մեկուկես ժամ կարդացի: Կարճ ժամանակ անց, ես նորից արթնացա՝ նույն զգացումով, և սկսեցի նորից կարդալ:

Այսպես շարունակվեց հաջորդ երկու գիշերների ընթացքում: Ինձ դուր էր գալիս այն, ինչ ես կարդում էի, և ես ընդունեցի, որ Մորմոնի Գիրքը վկայում էր Հիսուս Քրիստոսի մասին:

Ես որոշեցի աստծուց ուղղություն խնդրել: Առաջին անգամ, փոքր աղջիկ լինելուց հետո, ես ծնկի իջա՝ աղոթելու: Ես խնդրեցի Երկնային Հորը օգնել ինձ իմանալ, թե ինչ անել այն կրակի հետ, որը վառվում էր իմ ներսում: Երբ ավարտեցի աղոթքս, և հուշում զգացի՝ կրկին կարդալ Լամանացիների դարձի գալու մասին պատմությունը 3 Նեփի 9-ում: Ես կարդացի, որ նրանք «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով, և չիմացան դա» (հատված 20):

… արտահայտությունը խոսեց ինձ հետ: Մի միտք ունեցա. «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին իսկապես երկրի վրա է»: Ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է խոսեի միսիոներների հետ իմ կարդացածի և իմ իմացածի մասին: Բայց երբ նրանք պատասխանեցին իմ հարցերին մկրտվելու հրավերով, ես ասացի, որ չեմ կարող: Իմ ամուսինը դա չէր հասկանա:

Շարունակելով մտածել այդ հատվածի մասին, ինչևէ, ես հասկացա, որ այն պարունակում է ինձ համար հստակ ուղղություն՝ զոհաբերել «կոտրված սիրտ և փշրված հոգի»: Ես աղոթեցի խնդրելով իմ Երկնային Հորը օգնել ինձ, ինչը և Նա արեց: Նրանից հետո, երբ ամուսինս անցավ միսիոներական զրույցները, նա տվեց իր համաձայնությունը, որ ես մկրտվեի:

Որքան երախտապարտ եմ ես սիրող Երկնային Հորը՝ այդ թանկարժեք և զորավոր փորձառության համար, որ ունեցա որպես երիտասարդ մայր՝ Մորմոնի Գիրքը կարդալիս: Այն առաջնորդեց ինձ դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Արդյունքում, Սուրբ Հոգու ազդեցությունը, որն առաջին անգամ ես զգացի 1968թ. այդ երկու գիշերների ընթացքում, այժմ մշտական պարգև է ինձ համար՝ մի բան, որն ուղեկցում է ինձ ավելի քան 40 տարի՝ որպես Եկեղեցու անդամ: