2011
Մեր օրերի ուսմունքները
Հոկտեմբեր 2011


Մեր օրերի ուսմունքները

Մենք սովորում ենք հնադարյան մարգարեներից, որ Մորմոնի Գիրքը պարունակում է շատ «պարզ ու արժեքավոր բաներ», որոնք պահվել էին մեզ մեր օրերում ուսուցանելու համար (տես 1 Նեփի 13.40; 19.3): Այս ճշմարտությունները պարզություն և ավելի խորը հասկացողություն են պարգևում Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության մասին և օգնում են Մորմոնի Գրքի ուսանողներին կյանքի դժվարությունների միջով անցնել հույսով և ամրությամբ: Հետևյալ մեջբերումներում, ժամանակակից մարգարեները և առաքյալները վկայում են այս կարևոր ուսմունքների մասին:

Տերը մտածում է մեր մասին

Նկար
President Thomas S. Monson

«Ես հիշում եմ Տիրոջ խոսքերը Մորմոնի Գրքի Եթերի գրքից: Տերն ասել է. «Դուք չեք կարող անցնել այս մեծ ջրանդունդը, եթե ես չնախապատրաստեմ ձեզ ծովի ալիքների դեմ, և քամիների, որոնք առաջ գնացած կլինեն, և ջրհեղեղների, որոնք պիտի գան» [Եթեր 2.25]: Իմ եղբայրներ և քույրեր, Նա պատրաստել է մեզ: Եթե մենք ուշք դարձնենք Նրա խոսքերին և ապրենք պատվիրաններով, մենք հաջողությամբ դուրս կգանք թույլատրելիության և ամբարշտության այս ժամանակից՝ մի ժամանակից, որը կարելի է համեմատել ալիքների, քամիների և ջրհեղեղների հետ, որոնք կարող են ոչնչացնել մեզ: Նա միշտ մտածում է մեր մասին: Նա սիրում է մեզ և կօրհնի մեզ, եթե մենք անենք այն, ինչը ճիշտ է»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Փակման ելույթ», Լիահոնա, Նոյ. 2009, 109:

Հիսուսը Քրիստոսն է

Նկար
President Henry B. Eyring

«Մորմոնի Գիրքը մեր ունեցած առավել հզոր գրավոր վկայությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է: Ըստ Նեփիի խոսքերի, ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու հիմքը: Հավատքն առ Տեր՝ Հիսուս Քրիստոս: Արդյո՞ք Մորմոնի Գիրքը այժմ կարդալը ապահովում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով հետագայում: Դուք դրա վրա չեք դնի ձեր հույսը, եթե ուշադրությամբ կարդաք Նեփիի գրվածքները: Նա ասել է, որ սա «է պարգևը … բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են նրան»: Ջանասիրաբար անշուշտ նշանակում է կանոնավոր կերպով: Եվ դա անշուշտ նշանակում է խորհել և աղոթել: Իսկ աղոթելը իհարկե ներառում է ջերմեռանդ աղոթք՝ ճշմարտությունն իմանալու համար: Դրանից պակասը դժվար թե ջանասիրություն համարվի: Եվ դրանից պակասը բավարար չի լինի ինձ և ձեր համար»:

President Henry B. Eyring, First Counselor in the First Presidency, “Going Home,” in Brigham Young University 1986–87 Devotional and Fireside Speeches (1987), 77–78.

Ավետարանի հայտարարությունը

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Ավետարանական ուղերձի առանցքային տարրերը գտնվում են բոլոր սուրբ գրություններում, սակայն առավել հստակ դրանք տրված են Մորմոնի Գրքում և Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտնություններում: Այստեղ Հիսուսն Ինքը պարզությամբ հռչակում է իր վարդապետությունը և Իր ավետարանը, որով Աստծո զավակները պետք է շարժվեն՝ «հավերժական կյանք ունենալու» համար (ՎևՈւ 14.7)»:

President Dieter F. Uchtdorf, Second Counselor in the First Presidency, “Have We Not Reason to Rejoice?” Liahona, Nov. 2007, 19.

Փոքր երեխաների մկրտությունը

Նկար
President Boyd K. Packer

«[Որոշ մարդիկ հավատում են], որ փոքր երեխաները ի սկզբանե մեղքի մեջ են ստեղծվում և մտնում են մահկանացու կյանք բնական մեղսավոր վիճակում: Այդ վարդապետությունը կեղծ է:

«Եթե ճշմարտությունն եմ իմացել, ձեր մեջ վիճաբանություններ են եղել՝ ձեր փոքր երեխաների մկրտության վերաբերյալ» (Մորոնի 8.5):

Նա նրանց վիճաբանությունը կոչում է «կոպիտ սխալ» և գրում է.

Լսեք Քրիստոսի՝ ձեր Քավչի՝ ձեր Տիրոջ և ձեր Աստծո խոսքերը: Ահա, ես եկա աշխարհ՝ ապաշխարության կանչելու ոչ թե արդարներին, այլ մեղավորներին. ողջերը բժշկի կարիք չունեն, այլ նրանք, որ հիվանդ են. ուստի, փոքր երեխաները ողջ են, քանզի նրանք ընդունակ չեն մեղք գործելու. ուստի, Ադամի անեծքը նրանցից վերցված է ինձանով, այնպես որ այն զորություն չունի նրանց վրա …

Եվ այս ձևով Սուրբ Հոգին հայտնեց ինձ Աստծո խոսքը. ուստի, սիրելի որդիս, ես գիտեմ, որ դա լուրջ ծաղր է Աստծո առաջ, որ դուք մկրտեք փոքր երեխաներին» (Մորոնի 8.7–9): …

Կարդացեք ամբողջ գրվածքը: Դա ճիշտ վարդապետություն է»:

President Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, “Little Children,” Ensign, Nov. 1986, 17.

Մորմոնի Գրքի նախազգուշացումները

Նկար
Elder L. Tom Perry

«Մորմոնի Գրքի դասերից մենք սովորում ենք պատերազմի պատճառների և հետևանքների և այն մասին, թե ինչ պայմաններում է այն արդարացված: Այն պատմում է գաղտնի խմբակցությունների չարիքների և վտանգների մասին, որոնք ստեղծվում են մարդկանց վրա զորություն ունենալու և մարդկանցից շահ ստանալու համար: Այն պատմում է Սատանայի իրական լինելու և նրա օգտագործած հնարքների մասին: Այն մեզ խորհուրդ է տալիս հարստության ճիշտ օգտագործման վերաբերյալ: Այն պատմում է մեզ ավետարանի պարզ և արժեքավոր ճշմարտությունների մասին և Հիսուս Քրիստոսի իրականության և աստվածայնության, և ողջ մարդկության համար Նրա քավող զոհաբերության մասին: Այն տեղեկացնում է մեզ վերջին օրերին Իսրայելի տան հավաքման մասին: Այն պատմում է մեզ միսիոներական աշխատանքի նպատակի և սկզբունքների մասին: Այն նախազգուշացնում է մեզ հպարտության, անտարբերության, հետաձգման, կեղծ ավանդույթների վտանգների, կեղծավորության և անբարոյականության դեմ:

Այժմ մեզանից է կախված Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը, դրա սկզբունքները սովորելը և մեր կյանքում կիրառելը»:

Elder L. Tom Perry of the Quorum of the Twelve Apostles, “Blessings Resulting from Reading the Book of Mormon,” Liahona, Nov. 2005, 8.

Բոլոր բաները պիտի վերականգնվեն

Նկար
Elder Dallin H. Oaks

«Հարության բառացի և համընդհանուր էությունը վառ նկարագրված է Մորմոնի Գրքում: Ամուղեկ մարգարեն ուսուցանել է.

Արդ, կա մահ, որը կոչվում է ժամանակավոր մահ. և Քրիստոսի մահը պիտի աարձակի այս ժամանակավոր մահվան կապանքները, այնպես որ բոլորը պիտի բարձրացվեն այս ժամանակավոր մահից:

Ոգին ու մարմինը կրկին պիտի վերամիավորվեն՝ կատարյալ տեսքով. և վերջավորություն ու հոդ պիտի վերականգնվեն իրենց բնական կառուցվածքով, ճիշտ ինչպես մենք հիմա ենք: …

Արդ, այս վերականգնումը պիտի գա բոլորին, ծերին ու երիտասարդին, ճորտին ու ազատին, տղամարդուն ու կնոջը, ամբարիշտին ու արդարին. և նույնիսկ մի մազ իսկ նրանց գլխից չի կորչի. այլ ամեն ինչ պիտի վերականգնվի իր կատարյալ կառուցվածքով» (Ալմա 11.42–44):

Ալման նաև ուսուցանել է, որ հարության մեջ «բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով» (Ալմա 40.23): …

Ինչպիսի սփոփանք է իմանալը, որ բոլոր նրանք, ովքեր այս կյանքում զրկված են եղել, … հարություն կառնեն «կատարյալ կառուցվածքով»:

Elder Dallin H. Oaks of the Quorum of the Twelve Apostles, “Resurrection,” Liahona, July 2000, 17.

Գաղտնի խմբակցությունների վտանգները

Նկար
Elder M. Russell Ballard

«Մորմոնի Գիրքը ուսուցանում է, որ հանցագործ գաղտնի խմբակցությունները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատների և ընտանիքների, այլ նաև ողջ քաղաքակրթությունների համար: Այսօրվա գաղտնի խմբակցություններ են՝ ավազակախմբերը, թմրանյութեր վաճառող խմբերը և կազմակերպված հանցավոր ընտանիքները: Մեր օրերի գաղտնի խմբակցությունների գործունեությունը շատ նման է Մորմոնի Գրքի ժամանակների Գադիանթոնի ավազակների գործունեությանը: … Նրանց նպատակներն են՝ «սպանել, թալանել, գողանալ և պոռնկություններ և ամեն ձևի ամբարշտություն անել, հակառակ իրենց երկրի օրենքների և նաև իրենց Աստծո օրենքների» [Հելաման 6.23]:

Եթե մենք զգույշ չլինենք, ապա այսօրվա գաղտնի խմբակցությունները կարող են ուժ և ազդեցություն ձեռք բերել այնպես արագ և լիարժեք, ինչպես Մորմոնի Գրքի ժամանակներում»:

Elder M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, “Standing for Truth and Right,” Ensign, Nov. 1997, 38.

Լուծել կյանքի խնդիրները

Նկար
Elder Richard G. Scott

«Մորմոնի Գիրքը պարունակում է ուղերձներ, որոնք աստվածայնորեն էին տրվել՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ուղղել կեղծ ավանդույթների ազդեցությունը և ձեռք բերել կյանքի լիությունը: Այն ուսուցանում է, թե ինչպես կարելի է լուծել այն խնդիրները և դժվարությունները, որոնց մենք հանդիպում ենք այսօր: … [Տերը] մեզ ուղի է տվել՝ կյանքի լուրջ սխալները ուղղելու համար, սակայն այդ ուղեցույցը արժեք չունի, եթե մնա կնքված փակ գրքում»:

Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, “True Friends That Lift,” Ensign, Nov. 1988, 76.

Մեր ուխտերի հիշեցումը

Նկար
Elder Robert D. Hales

«Մորմոնի Գրքում մենք հիշեցվում ենք, որ մեր մկրտությունը ուխտ է՝ «կանգնելու որպես Աստծո [և Նրա արքայության] վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.9; շեշտադրումն ավելացված է)»:

Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Liahona, Jan. 2001, 7.

Հնազանդության օրհնությունները

Նկար
Elder Quentin L. Cook

«Մորմոնի Գրքում շատ տեղերում մարդիկ խոստում են ստանում, որ կբարգավաճեն երկրում, եթե պահեն պատվիրանները [տես 1 Նեփի 2.20; 2 Նեփի 4.4]: Այդ խոստումը հաճախ ուղեկցվում է նախազգուշացմամբ, որ եթե նրանք չպահեն Աստծո պատվիրանները, ապա կկտրվեն Նրա ներկայությունից [տես Ալմա 36.30]»:

Elder Quentin L. Cook of the Quorum of the Twelve Apostles, “Hope Ya Know, We Had a Hard Time,” Liahona, Nov. 2008, 104.