Մորմոնի Գրքի ժամանակագիծը
-
Հարեդացիներ
Այս խումբը հեռացավ Բաբելոնի Աշտարակից և եկավ Ամերիկա Ք. ծ. ա. մոտավորապես 2200 թվին: Նրանք բարգավաճում էին մինչև Ք. ծ. ա. 600 թիվը, երբ պատերազմից հետո ողջ մնաց միայն Կորիանթումրը (տես Եթեր 1–15):
-
Նեփիացիներ
Լեքիի խումբը հեռացավ Երուսաղեմից Ք. ծ. ա. մոտ 600 թվին և եկավ Ամերիկա: Աստիճանաբար, նրա սերունդը բաժանվեց խմբերի: Լեքիի մահից հետո արդարները հետևեցին նրա որդի Նեփիին և գնացին դեպի հյուսիս: Նրանք հայտնի դարձան որպես Նեփիացիներ (տես 1 Նեփի 1–22; 2 Նեփի 1–5):
-
Լամանացիներ
Լեքիի մահից հետո ամբարիշտները մնացին նրա որդի Լամանի հետ և կոչվեցին Լամանացիներ (տես 2 Նեփի 5):
-
Մուղեկացիներ
Մուղեկը՝ Զեդեկիա թագավորի որդին, մի խումբ Երուսաղեմից տարավ Ամերիկա Ք. ծ. ա. մոտ 587 թվին: Նրանք գտան Կորիանթումրին (տես Օմնի 1.14–21):
-
Մոսիա1
Ք. ծ. ա. մոտ 225-ին Նեփիացիները դարձան ամբարիշտ, և Մոսիան1 մի խումբ արդար Նեփիացիների տարավ Զարահեմլա, որտեղ նրանք միաձուլվեցին Մուղեկացիների հետ: Նրանք իրենց սկսեցին անվանել Նեփիացիներ: Մոսիան1 դարձավ նրանց արդար թագավորը: Բենիամին թագավորը նրա որդին էր (տես Օմնի 1.12–23):
-
Զենիֆ
Ք. ծ. ա. մոտ 200-ին Նեփիացի Զենիֆը մի խումբ տարավ դեպի հարավ՝ Նեփիացիների հողերը ետ գրավելու նպատակով: Երբ Զենիֆը և նրա խումբը տեղ հասան, Լամանացիները նրանց գերի վերցրեցին: Ավելի ուշ, Մոսիա թագավորը2 ուղարկեց Ամմոնին այդ խումբը գտնելու, և Ամմոնը դարձի բերեց Լիմքի թագավորին (տես Մոսիա 7; 9–22):
-
Ալմա1
Զենիֆի ժողովրդի մեջ ծնված լինելով, Ալման1 դարձավ Նոյ թագավորի ամբարիշտ քահանաներից մեկը: Աբինադի մարգարեն սպանվեց նրանից հետո, երբ Նոյ թագավորին ապաշխարության կոչ արեց: Սակայն Ալման1 հավատաց Աբինադիի ուսմունքներին և մի խումբ հավատացյալների հետ փախչեց, ի վերջո միանալով Նեփիացիներին (տես Մոսիա 11; 17–18; 23–24):
-
Ալմա2 և Մոսիայի որդիներ2
Երիտասարդ տարիքում Ալմա2 Կրտսերը և Մոսիա թագավորի որդիները2 աշխատում էին կործանել Եկեղեցին: Հրեշտակը նախատեց նրանց, և նրանք ապաշխարեցին: Ալմա2 Կրտսերը դարձավ արդար ղեկավար (տես Մոսիա 27–29): Մոսիայի2 որդիները դարձան միսիոներներ Լամանացիների մեջ: Մեծ հաջողություններ ունենալով, նրանք և Ալման2 վերամիավորվեցին և ուրախացան (տես Ալմա 17–26):
-
Գադիանթոնի ավազակներ
Այս մարդասպան գաղտնի ավազակախմբի ազդեցությունը ամենաուժեղն էր այն ժամանակ, երբ հասարակությունը ամբարիշտ էր, և ամենաթույլն էր՝ երբ հասարակությունը արդարակյաց էր: Ք.ծ.հ. մինչև 350 թիվը նրանք սպառնում էին բոլոր մարդկանց անվտանգությանը (տես Հելաման 2; 6; 4 Նեփի 1.42–46):
-
Հիսուս Քրիստոս
Երուսաղեմում Իր Հարությունից հետո, Փրկիչը հայտնվեց Ամերիկաներում, ծառայեց մարդկանց, ուսուցանեց Իր ավետարանը և կազմակերպեց Իր Եկեղեցին: Նրա այցից հետո 200 տարիների ընթացքում մարդիկ ապրում էին խաղաղության մեջ (տես 3 Նեփի 11–28):
-
Նեփիացիները կործանվում են
Աստիճանաբար ամբարշտությունը վերադարձավ, պատերազմներ մոլեգնեցին և Նեփիացիները կործանվեցին: Միակ ողջ մնացած Մորոնին վարեց Նեփիացիների մասին գրառումները և թաղեց դրանք իր մահից առաջ (տես 4 Նեփի 1.24–28; Մորմոն 8.1–8; Մորոնի 10):