2011
Վկայություն, ոխտ և վկա
Հոկտեմբեր 2011


Վկայություն, ոխտ և վկա

Ես վկայություն եմ բերում, որ Մորմոնի Գիրքը նոր ուխտ է, նոր վկայություն՝ Նոր Աշխարհից ամբողջ աշխարհին:

Նկար
Elder Jeffrey R. Holland

Սուրբ համոզմունքները, որոնք ես ձեռք եմ բերել Փրկչի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին, առաջին անգամ զգացել եմ, երբ կարդացել եմ Մորմոնի Գիրքը: Այդ սուրբ գրությունը կարդալու ընթացքում էր, որ ես կրկին ու կրկին զգացի Սուրբ Հոգու անմերժելի շշնջոցը, որը հայտարարում էր իմ հոգուն դրա ճշմարտության մասին:

Գիրքը կարդալը իմ լույսի սկիզբն էր: Այն իմ առաջին հոգևոր վստահության աղբյուրն էր առ այն, որ Աստված ապրում է, որ Նա իմ Երկնային Հայրն է և որ երջանկության ծրագիրը հավերժության մեջ նախագծվել է ինձ համար: Այն օգնեց ինձ սիրել Սուրբ Աստվածաշունչը և Եկեղեցու մյուս կանոնիկ աշխատությունները: Այն սովորեցրեց ինձ սիրել Տեր Հիսուս Քրիստոսին, տեսնել Նրա գթասիրտ կարեկցանքը և ըմբռնել Նրա քավող զոհաբերության գեղեցկությունը և փառավորությունը:

Քանի որ ես ինքս եմ իմացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ վկայություն է՝ ևս մեկ վկայություն և նոր ուխտ, որ Հիսուսը Քրիստոսն է, ես նաև սովորեցի, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր և մարգարեն է: Ինչպես ասել է իմ նախա-նախա-նախապապը Վերականգնման վաղ օրերին. «Ամբարիշտ մարդը չի կարող գրել այսպիսի գիրք, իսկ լավ մարդը չէր գրի այն, եթե այն ճշմարիտ չլիներ, և եթե նրան չպատվիրեր դա անել Աստված»:1

Իմ առաջին համոզմունքին գումարվեցին բոլոր մյուս պահերը և սրբագործող հայտնությունները, որոնք այսօր իմ օրերին մեծ իմաստ են հաղորդում, նպատակ պարգևում կյանքում և կազմում իմ վկայության կայուն հիմքը:

Ես չեմ նավարկում Հարեդի եղբոր հետ: Ես չեմ լսել Բենիամին Թագավորի քարոզը, որը նա հրեշտակի նման է մատուցել: Ես Նեփիացիների մեջ չէի, երբ նրանք դիպչեցին հարություն առած Տիրոջը, ոչ էլ լաց էի լինում Մորմոնի և Մորոնիի հետ՝ քաղաքակրթության կործանման համար: Սակայն իմ վկայությունը այս հիշատակարանի և այն խաղաղության համար, որ այն պարգևում է մարդկային սրտին, որը տրվել է ինձ Սսուրբ Հոգու հուշումներով, ինչպես ձեզ է տրվել, նույնքան կապող և անսասան է, ինչպես իրենցն էր: Ես վկայում եմ այս գրքի մասին այնպիսի վստահությամբ, կարծես, Երեք Վկաների հետ միասին տեսել եմ Մորոնի հրեշտակին, կամ՝ Ութ Վկաների հետ իմ ձեռքում բռնել եմ ոսկե թիթեղները:

Ես նաև վկայում եմ, որ մեզանից ոչ մեկ չի կարող գալ լիարժեք հավատքի այս վերջին օրերի աշխատանքի վերաբերյալ և գտնի խաղաղության և մխիթարության ամբողջական բաժինը, եթե չըմբռնի Մորմոնի Գրքի և Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, ում մասին այն վկայում է: Ինչպես ասել է Մորմոնը Մորոնիին՝ ամենադժվար պահերից մեկի ժամանակ, այդպես էլ ես եմ ասում ձեզ մեր դժվար ժամանակներին. «Հավատարիմ եղիր Քրիստոսին: … Եվ թող շնորհը Հայր Աստծո, որի գահը բարձր երկինքներում է, և Տեր Հիսուս Քրիստոսի, որը նստում է նրա զորության աջ կողմում, … լինի և մնա քեզ հետ հավիտյան» (Մորոնի 9.25–26):

Մորմոնի Գիրքը սուրբ արտահայտում է մարդկության հետ Քրիստոսի մեծ և վերջին ուխտի: Այն նոր ուխտ է, նոր վկայություն՝ Նոր Աշխարհից ամբողջ աշխարհին: Լույսը, որով ես քայլել եմ, Նրա լույսն է: Նրա ողորմությունը և մեծությունը ղեկավարում է ինձ և ձեզ, մինչ մենք վկայում են Նրա մասին աշխարհին:

Հղում

  1. George Cannon, quoted in “The Twelve Apostles,” in Andrew Jenson, ed., The Historical Record, 6:175.

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Քրիստոսի մասին, Գրեգ Կ. Օլսեն