2011
Իմ մեջ այրվող կրակը
Հոկտեմբեր 2011


Իմ մեջ այրվող կրակը

Այն օրը, երբ նա սովորեց կարդալ, նաև այն օրը դարձավ, երբ Էդուարդոն վկայություն ստացավ Մորմոնի Գրքի և դրա զորության մասին:

«Իմ պապիկը միշտ ասում էր. «Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան դառնալ, մենք պետք է սովորենք կարդալ, - ասում է Էդուարդո Կոնտրերասը, - Իմ պապիկն իրավացի էր»:

Ինչևէ, Էդուարդոյի համար կարդալ սովորելու ուղին երկար էր: Լինելով հինգ երեխաներից մեկը, որոնց իր այրի մայրը մեծացրել էր Արգենտինայի Կորդոբա քաղաքում, նա ութ տարեկան հասակում թողել էր դպրոցը և անցել աշխատանքի՝ օգնելու համար պահել իր ընտանիքը:

«Մենք շատ աղքատ էինք», - հիշում է նա: Ծայրը ծայրին հասցնելու համար, Էդուարդոն կոշիկներ էր փայլացնում, աղյուս էր շարում, կարտոֆիլ էր հավաքում, թերթ էր վաճառում և այլ պատահական աշխատանքներ կատարում, մինչև որ՝ երիտասարդ տարիքում, լրիվ դրույքով աշխատանք գտավ քաղաքապետարանում:

Տարիներ անցան, Էդուարդոն ամուսնացավ և կազմեց իր սեփական ընտանիքը: Այն ժամանակ, երբ նրա հինգ երեխաներից յուրաքանչյուրը սկսեց հեռանալ տնից, նա դեռ կարդալ չգիտեր և քիչ էր հավանակությունը, որ երբևէ կսովորեր: Իրավիճակը փոխվեց մի օր, երբ նա վազեց մի քանի տեղացի տղաների ետևից, որոնք ծաղրում էին իր տան առաջ երկու Վերջին Օրերի միսիոներների: Նա միսիոներներին հրավիրեց իր տուն, և շատ չանցած նա և իրա կինը՝ Մարիան, արդեն զրույցներ էին անցնում:

«Ես շատ դժվար էի հասկանում այն, ինչ նրանք ասում էին, որովհետև նրանք լավ չէին խոսում իսպաներեն, - հիշում է Էդուարդոն: - Սակայն նրանք ինձ ցույց տվեցին մի գրքույկ, որտեղ պատկերված էին Փրկիչը և Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ Սուրբ Պուրակում: Ինձ համար նրանց ցույց տված նկարները և նրանց ուսուցանածը սքանչելի էր»:

Շուտով այդ միսիոներներին փոխարինեցին ուրիշները, որոնցից մեկի համար իսպաներենը մայրենի լեզու էր: Էդուարդոն և Մարիան, որոնք դրանից մի քանի տարի առաջ կորցրել էին իրենց նորածին դստերը, հուզվել էին, դիտելով Եկեղեցու ֆիլմը՝ Ընտանիքները հավերժ են: Իրենց կրտսեր որդի՝ Օսբալդոյի հետ միասին, նրանք շուտով մկրտվեցին:

1987թ. մկրտվելուց հետո, Էդուարդոն ցանկացավ ամրացնել իր վկայությունը՝ կարդալով Մորմոնի Գիրքը: «Ինչպե՞ս ես կարող եմ կարդալ սովորել», - հարցրեց նա իր կնոջը: Մարիան ասաց նրան ուշադիր նայել տառերին, մտքում կպցնել դրանք իրար, աշխատել խոսքեր դարձնել, ապա փորձել բարձրաձայն կարդալ: Նա ինձ հավաստիացրեց, որ եթե պարապեմ, ի վերջո, կսովորեմ կարդալ:

Էդուարդոն, որն այդ ժամանակ 45 տարեկան էր, գիտեր շատ հնչյուններ, սակայն նա չէր փորձել կարդալ՝ մոտ չորս տասնամյակ առաջ դպրոցը թողնելուց հետո:

Ես կրակ զգացի

Ամառային մի շոգ օր, սրտում աղոթելով, էդուարդոն նստած էր ստվերի տակ՝ իր տան բակում: «Այդ պահին ես որոշեցի փորձել», - ասաց նա:

Մարիան ասում է, որ երբեք չէր պատկերացնի այն, ինչ հետո տեղի ունեցավ: Նա գործ էր անում խոհանոցում և լսում էր, ինչպես էր Էդուարդոն փորձում արտասանել տառերը և բառերը: «Հանկարծ, ես լսեցի, որ նա արագ խոսում էր», - ասում է նա: «Ես լսեցի և հասկացա, որ նա հմուտ կարդում էր: Կես ժամ էր անցել, իսկ նա արդեն կարդում էր»:

Էդուարդոն այնքան տարված էր իր փորձով, որ չէր գիտակցում, որ կարդում էր: Բայց նա հիշում է, որ կարդալիս. «Ես զգում էի, կարծես կրակ էր վառվում իմ ներսում»: Վախեցած և զարմացած, Էդուարդոն կանչեց իր կնոջը. «Մամի, ի՞նչ է կատարվում ինձ հետ»:

«Դա Տիրոջ Հոգին է,- պատասխանեց Մարիան: - Դու վարժ կարդում ես»:

Հիշելով այս փորձառությունը, Մարիան ասում է. «Դա մի բան էր, որը մենք երբեք չենք կարող մերժել»:

Էդուարդոն ավելացնում է. «Այն օրը, երբ ես սովորեցի կարդալ, նաև այն օրը դարձավ, երբ ես վկայություն ստացա Մորմոնի Գրքի և դրա զորության մասին»:

Այդ ժամանակից ի վեր, Էդուարդոն սկսեց արթնանալ առավոտյան ժամը 4:00-ին՝ աշխատանքի գնալուց առաջ Մորմոնի Գիրքը կարդալու համար: Ապա նա կարդաց Վարդապետություն և Ուխտերը, որից հետո՝ Աստվածաշունչը: Այժմ Կոնտրերաների տունը զարդարում է մի գրադարան, մինչդեռ 1987թվից առաջ միայն մի քանի գիրք կարելի էր գտնել:

Էդուարդոյի և Մարիայի ավետարանի գիտելիքի բարձրացման հետ աճում էին նրանց վկայությունները: Երբ նրանց որդի Օսվալդոն 2001թ. մահացավ ավտովթարից, նրանց վկայությունները՝ հոգևոր հզոր փորձառությունների հետ միասին, որոնք ձեռք բերվեցին աղոթելու արդյունքում և Բուենոս Այրես Արգենտինա Տաճարում, որտեղ նրանք և Օսվալդոն միասին կնքվել էին, օգնեցին նրանց հաղթահարել իրենց կորուստը:

«Որոշ ծնողներ, երևիթե, խելագարվեին, - ասում է Էդուարդոն: - Սակայն մենք հանգստություն զգացինք, կարծես մեզ ասացին. «Ձեր տղայի հետ ամեն-ինչ կարգին է»: Իհարկե, մենք ողբում էինք: Նա լավ որդի էր և մենք կարոտում ենք նրան: Բայց մենք կնքվել ենք տաճարում, և մենք գիտենք, թե որտեղ է նա»:

Գրագիտության լույսը

Իր ծխի անդամներից մեկի օգնությամբ, Էդուարդոն նաև սովորեց գրել: «Նախկինում, - ասում է նա, - ես չէի կարող անգամ գրել իմ անունը»:

Գրագիտության լույսով, Էդուարդոն սկսեց հասկանալ իր պապիկի խոսքերի ճշմարտությունը:

«Մենք այստեղ երկրի վրա ենք, որ կարողանանք մի փոքր առաջ գնալ ամեն օր», - ասում է նա: Կարդալ և գրել սովորելով, ինչպես ավելացնում է նա, նա իր երեխաներին և թոռներին ցույց է տալիս, որ երբեք ուշ չէ սովորել, զարգանալ և դառնալ այն, ինչ Աստված ուզում է, որ մենք դառնանք: «Կարդալ իմանալու շնորհիվ, ես ամեն օր նոր բան եմ սովորում», - ասում է նա:

Այսօր Եղբայր Կոնտրերասը կարող է կարդալ այն, ինչ ցանկանում է, ներառյալ՝ թերթերը, որոնք նա ժամանակին վաճառում էր, լինելով ոչ գրագետ երեխա: Սուրբ գրությունները մնում են նրա սիրված գրքերը, հատկապես՝ Մորմոնի Գիրքը: Նա այն կարդացել է սկզբից մինչև վերջ՝ ութ անգամ:

«Ինձ համար Մորմոնի Գիրքը դուռ էր, ասում է նա երախտապարտությամբ նրա համար, որ գրագիտությունը և ավետարանը փոխեցին իր կյանքը: «Մորմոնի Գիրքը ինձ համար ամեն-ինչ է: Այն ինձ համար ամեն-ինչ է: Ես ամեն անգամ զգում եմ Հոգին, երբ բացում և կարդում եմ այն»:

Էդուարդո Կոնտրերասի համար, որի նկարը՝ իր կնոջ Մարիայի հետ, տրված է վերևում, Մորմոնի Գիրքը դարձավ դեպի գրագիտություն տանող դուռը: «Ես ամեն անգամ զգում եմ Հոգին, երբ բացում և կարդում եմ այն», - ասում է նա:

Վերևում՝ լուսանկար Մայքլ Ռ. Մորիսի կողմից