2011
Սուրբ աշխատանք
Հոկտեմբեր 2011


Սուրբ աշխատանք

Նա ընդունում էր այն ամենը, ինչ մենք ուսուցանում էինք: Այդ դեպքում, ինչո՞ւ նա չվերցրեց Մորմոնի Գիրքը, երբ ես տվեցի այն նրան:

Մի երեկո իմ միսիոներ զուգընկերը և ես թակեցինք մի երիտասարդ տղամարդու դուռը. նա օտարերկրյա ուսանող էր և սովորում էր Լոնդոնի համալսարաններից մեկում: Նա մեզ ներս հրավիրեց, և մենք բացատրեցինք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ ենք: Նա կարծես ցանկություն ուներ ավելին սովորելու ավետարանի Վերականգնման մասին, այսպիսով, մենք վկայեցինք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին և պատմեցինք մեր Երկնային Հոր կողմից տրված սուրբ գրքի մասին, որը կոչվում է Մորմոնի Գիրք: Մենք շեշտեցինք, որ այն սուրբ է, որովհետև վկայում է Հիսուս Քրիստոսի մասին:

Մենք բացատրեցինք, որ նա կարող է ինքն իմանալ դրա ճշմարտության մասին, և նրան մի օրինակ տվեցինք: Երբ ես ձեռքս մեկնեցի, որ նրան տայի Մորմոնի Գիրքը, նա վեր կացավ աթոռից և առանց խոսքի դուրս եկավ սենյակից: Ես մի պահ բռնել էի ձեռքում Մորմոնի Գիրքը, ես և զուգընկերս լուռ զարմանքով նայում էինք իրար, չիմանալով, թե ինչ անեինք: Ես գիրքը դրեցի սեղանին:

Մենք տեսնանք, ինչպես մեր երիտասարդ ընկերը խոհանոցում լվանալով իր ձեռքերը սրբեց մաքուր սրբիչով: Նա վերադարձավ սենյակ և սեղանից վերցրեց Մորմոնի Գիրքը, պարզապես ասելով. «Իմ ժողովուրդը միշտ լվանում է ձեռքերը՝ որևէ սուրբ բանի դիպչելուց առաջ»: Արցունքներ հայտնվեցին իմ աչքերում, երբ ես նայում էի, թե ինչպես այդ երիտասարդը առաջին անգամ բացեց Մորմոնի Գիրքը և սկսեց թերթել դրա սուրբ էջերը իր մաքուր ձեռքերով:

Ալման ուսուցանել է, որ սուրբ գրությունները սուրբ են և պահվել են՝ հոգիներ բերելու ի փրկություն: Նա հայտարարել է իր որդի Հելամանին. «Աստված վստահել է քեզ այս բաները, որոնք սրբազան են, որոնք նա պահել է սրբորեն, և նաև, որոնք նա կպահի ու կպահպանի իր իմաստուն նպատակի համար, որպեսզի նա ցույց տա իր զորությունն ապագա սերունդներին» (Ալմա 37.14):

Ես ուղարկվեցի միսիայի՝ ուսուցանելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, սակայն ես ուսուցանվեցի մաքուր ձեռքերով այդ երիտասարդի կողմից: Շատ մշակույթներում, ներառյալ՝ իմ երկրում, պարտադիր չէ լվանալ ձեռքերը սուրբ գրությունները կարդալուց առաջ, բայց հարգանքի այս պարզ դրսևորումը պատկառելի և հզոր հիշեցում էր՝ Մորմոնի Գրքի սրբազան բնույթի մասին:

Լուսանկարը՝ Սայմոն ՋՈՆՍԻ ԿՈՂՄԻՑ