2010
Համաշխարհային համառոտ լուրեր
Ապրիլ 2010


Համաշխարհային համառոտ լուրեր

Հայտարարվեց Արևելյան Եվրոպայի Տարածքի նոր Նախագահությունը

Առաջին Նախագահությունը հայտարարեց Արևելյան Եվրոպայի Տարածքի Նախագահությունում կատարված փոփոխության մասին, որն ուժի մեջ մտավ անմիջապես: Երեց Քեվին Վ. Փիրսոնը՝ Տարածքի Նախագահության Առաջին Խորհրդականը, տեղափոխվել է Եկեղեցու վարչության Միսիոներական բաժին հատուկ հանձնարարությամբ: Երեց Վոլֆգանգ Հ. Փոլը կշարունակի ծառայել որպես տարածքի Նախագահ՝ Յոթանասունից Երեց Գրեգորի Ա. Շվիցերի, որպես Առաջին Խորհրդական, և Տարածքային Յոթանասունական Երեց Ալեքսանդր Ն. Մանժոսի, որպես Երկրորդ Խորհրդական, հետ:

Ընտրվել է Ֆիլադելֆիա Պենսիլվանիա Տաճարի հողատարածքը

2009թ. նոյեմբերին, Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ Ֆիլադելֆիա Պենսիլվանիա Տաճարը տեղակայված կլինի Ֆիլադելֆիայի կենտրոնում՝ 1739 Վայն Սթրիթ հասցեով: Հողատարածքը կից է Վայն Սթրիթ Էքսպրեսսվեյին Դատարանի շենքի հարևանությամբ և անկյունագծով գտնվում է Լոգանի հրապարակի դիմաց, որը Ֆիլադելֆիայի նշանավոր տեսարժան վայրերից է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց տաճարի մասին 2008թ. հոկտեմբերին: Ներկայումս աշխարհում կան 130 գործող տաճարներ, ևս 21 հայտարարված կամ շինարարության մեջ են:

Հայտարարվեց Վանկուվեր Տաճարի բացման ամսաթիվը

Վանկուվեր Բրիտանական Կոլումբիա Տաճարի բաց դռների օրը տեղի կունենա 2010թ. ապրիլի 9-ից մինչև ապրիլի 24-ը, բացի կիրակի օրերից, իսկ մայիսի 1-ին տեղի կունենա մշակութային տոնակատարություն: Նվիրագործումը տեղի կունենա երեք նիստերով կիրակի, մայիսի-ի 2-ին, առավոտյան ժամը 9:00, 12:00 և երեկոյան 3:00: Երեք նվիրագործման նիստերը կհեռարձակվեն տաճարային շրջանի ներսում գտնվող ողջ Եկեղեցու մասնաճյուղերում: Տաճարը հաջորդ օրը բաց կլինի արարողությունների համար: