2010
Ուսուցչի արժեքը
Ապրիլ 2010


Ծառայել Եկեղեցում

Ուսուցչի արժեքը

“Only a Teacher”-ից, Tambuli, Oct. 1990, 3–8:

Նկար
President Thomas S. Monson

Տարիներ առաջ երեք տղաներ քննարկում էին իրենց հայրերին: Նրանցից մեկն ասաց. «Իմ հայրը ավելի մեծ է, քան քոնը», ինչին մյուսը պատասխանեց. «Բայց իմ հայրը ավելի խելացի է, քան քոնը»: Երրորդ տղան ասաց. «Իմ հայրը բժիշկ է»: Ապա, շրջվելով դեպի մյուսը, ծաղրելով ասաց. «Իսկ քո հայրը միայն ուսուցիչ է»:

Կա մի ուսուցիչ, որի կյանքը ստվերի տակ է թողնում մնացած բոլորի կյանքերը: Նա ապրեց ոչ թե ծառայություն ակնկալելով, այլ ծառայելով, ոչ թե ստանալով, այլ մատուցելով, ոչ թե Իր կյանքը փրկելով, այլ զոհաբերելով այն ուրիշների համար: Նա նկարագրել է սերը ավելի գեղեցիկ, քան կիրքը, աղքատությունը ավելի հարուստ, քան գանձերը: Նա ուսուցանում էր իշխանությամբ, ոչ թե այնպես, ինչպես դպիրները: Ես խոսում եմ Վարդապետի, Ուսուցչի, Հիսուս Քրիստոսի, Աստծո Որդու, մարդկության Փրկչի և Քավիչի մասին:

Երբ նվիրված ուսուցիչները արձագանքում են «Եկ ինձանից սովորիր» Նրա մեղմ հրավերին, նրանք դառնում են Նրա աստվածային զորության ճաշակողները:

Լինելով փոքր տղա ես զգացել եմ նման ուսուցչի ազդեցությունը: Մեր Կիրակնօրյա Դպրոցի դասարանում նա մեզ սովորեցնում էր աշխարհի Արարման, Ադամի Անկումի և Հիսուսի քավող զոհաբերության մասին: Նա իր դասարան էր բերում որպես պատվավոր հյուրերի Մովսեսին, Հեսույին, Պետրոսին, Թովմասին, Պողոսին և անգամ Քրիստոսին: Թեև մենք նրանց չէինք տեսնում, մենք սովորում էինք սիրել, հարգել նրանց և հետևել նրանց օրինակին:

Երբ տղան լսեց ծաղրանքները. «Իմ հայրը ավելի մեծ է, քան քոնը», «Իմ հայրը ավելի խելացի է, քան քոնը», «Իմ հայրը բժիշկ է», նա կարող էր պատասխանել. «Մի գուցե քո հայրը ավելի մեծ է, մի գուցե քո հայրը ավելի խելացի է, մի գուցե քո հայրը օդաչու է, ճարտարագետ, կամ բժիշկ, իսկ իմ հայրը ուսուցիչ է»:

Թող մեզանից յուրաքանչյուրը կարողանա արժանանալ նման անկեղծ և պատվավոր հաճոյախոսության:

Լեռան Քարոզը, Կառլ Հենրիխ Բլոխ, օգտագործված է Դանիայի Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, չբազմացնել