2010
Շտապ օգնություն կանչիր
Ապրիլ 2010


Շտապ օգնություն կանչիր

Սայմոն Հիլ, Քուինսլանդ, Ավստրալիա

1991թ. երբ ես տախտակապատում էի մեր տան ձեղնահարկը, ես մի սուր ցավ զգացի իմ ձախ աչքում: Ցավը, որ կարծես փշի նման ծակեց, շուտով տարածվեց իմ ամբողջ գլխով: Ես շարունակեցի աշխատել մինչև որ անհանգստությունը ինձ ստիպեց գնալ ննջարան և մի փոքր հանգստանալ:

Երբ ես պառկեցի, մեղմ ցածր ձայնը հուշեց ինձ: «Վեր կաց»,- Հոգին ասաց: - Մի քնիր»:

Երբ խորհեցի զգուշացման մասին և մտածեցի, թե ինչ պետք է անեմ, որոշեցի խմել այն դեղահաբերից, որը մայրս ընդունում էր գլխացավերի ժամանակ: Ես գնացի ծնողներիս սենյակ և գտա դեղահաբերը, սակայն երբ փորձեցի բացել տուփը, կրկին լսեցի ձայնը. «Մի խմիր դա»:

Մի փոքր անց, երրորդ անգամ ձայնը եկավ. «Հենց հիմա շտապ օգնություն կանչիր»:

Ես երբեք շտապ օգնություն չէի կանչել, սակայն անմիջապես կանչեցի: Շտապ օգնությունը շուտով եկավ, և երկու բժիշկները ինձ դրեցին պատգարակի վրա: Հիշում եմ միայն, որ նրանք ինձ հարցրեցին անունս: Ապա ամեն ինչ մթնեց:

Ավելի ուշ ես արթնացա հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ես դեռևս թույլ էի և ցավազրկման ազդեցության տակ էի, սակայն հիշում եմ ձեռքերը գլխիս վրա, երբ հայրս և իմ եպիսկոպոսը ինձ օրհնություն էին տալիս: Ես լսեցի խոսքերը. «Դու կապաքինվես, կարծես թե ոչինչ չի եղել»:

Երեք օր վերակենդանացման բաժանմունքում և չորս օր հիվանդանոցում մնալուց հետո, վերջապես ես կարողացա տուն վերադառնալ: Միայն այդ ժամանակ ես իմացա, որ ինձ մոտ ուղեղի արյան զեղում է եղել: Ինձ վիրահատող վիրաբույժն ավելի ուշ ինձ ասաց, որ ես «մի քայլ էի հեռու մահանալուց», և որ կմահանայի, եթե գլխացավի հաբ ընդունեի:

Այսօր ես առողջ եմ, և շնորհակալ, որ այդ օրը Տերն ուղղորդեց իմ մտքերը: Ես կնքվել եմ տաճարում իմ սիրելի կնոջ հետ, և մենք ունենք հինգ հրաշալի զավակներ:

Ես երախտապարտ եմ իմ Երկնային Հորը և իմ Փրկչին, Հիսուս Քրիստոսին, կյանքի հրաշքի համար: Ես ամեն օր փորձում եմ, որքան հնարավոր է, իմաստալից անցկացնել այն ժամանակը, որ Նրանք տվել են ինձ, և ես երախտագիտորեն եմ հիշում Հոգու ձայնի պաշտպանող ազդեցությունը:

Ձախ աչքիս ցավը շուտով տարածվեց իմ ամբողջ գլխով: Երբ պառկեցի, մեղմ ցածր ձայնը հուշեց ինձ. «Վեր կաց: Մի քնիր»: