2010
Իմ հավատքի փորձը
Ապրիլ 2010


Երիտասարդներ

Իմ հավատքի փորձը

Երբ ես 13 տարեկան էի, սկսեցի ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը և այդ օրից ի վեր օրհնվում եմ ամեն օր:

Կիրակնօրյա Դպրոցի 13 տարեկանների մեր դասարանը աչքի չէր ընկնում իր պատկառանքով: Սակայն, մենք ունեինք հիանալի ուսուցչուհի, որն աշխատում էր յուրաքանչյուր դասին ուսուցանել Հոգու օգնությամբ: Այդ դասերից մեկը սուրբ գրությունները կարդալու վերաբերյալ էր:

Դասի վերջում նա մեզ հանձնարարություն տվեց: Այն ուղղված էր բոլորիս, սակայն, ինչ-ինչ պատճառներով նա նայեց ուղիղ ինձ վրա և ասաց. «Ես հանձնարարում եմ ձեզ կարդալ Մորմոնի Գիրքը ամեն օր»: Ես մտքում մտածեցի. «Ես կապացուցեմ ձեզ: Ես կանեմ դա»:

Այդ երեկո ես սկսեցի կարդալ 1 Նեփի գլուխ 1-ը և շարունակեցի կարդալը ամեն օր: Մի գուցե սկզբում ես չունեի համապատասխան վերաբերմունք, սակայն ժամանակի ընթացքում սկսեցի լավ զգալ, կարդալով Մորմոնի Գիրքը: Ամեն երեկո կարդալը դարձավ հաճելի սովորություն:

Ամիսներ անց ես հասա Ալմա 32-ին և տարվեցի հավատքի փորձի գաղափարով: Դպրոցում մենք նոր էինք անցել գիտական փորձեր կատարելու մասին, այնպես որ ես ծնկի իջա և ասացի Երկնային Հորը, որ փորձ եմ սկսում: Ես ասացի, որ ցանկանում էի իմանալ, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Հետադարձ հայացք գցելով, ես գիտեմ, որ Երկնային Հայրը պատասխանել է իմ աղոթքներին շատ անգամներ: Ամեն օր Մորմոնի Գիրքը կարդալու շնորհիվ ես ավելի մեծ ունակություն ձեռք բերեցի չարիքը հաղթահարելու համար: Ես ինձ ավելի մոտ էի զգում Երկնային Հորը: Ես ինձ ամրացած էի զգում Սուրբ Հոգու զորությամբ՝ խոչընդոտները հաղթահարելիս: Այն, ինչ Ալման ասում է Աստծո խոսքը փորձելու մասին, ճշմարիտ է. «Այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար» (Ալմա 32.28):