2010
Այժմ դարձեք որակյալ անձնավորություն
Ապրիլ 2010


Նրանք խոսեցին մեզ հետ

Այժմ դարձեք որակյալ անձնավորություն

Հատված “Be a Quality Person” հոդվածից, Ensign, Feb. 1993, 64–67; կետադրությունը ստանդարտացված է:

Նկար
Elder Marvin J. Ashton

Որակյալ կյանքը Աստծո մեծագույն ցանկությունն է մեզ համար: Կյանքը պետք է լավ ապրել՝ ինչպիսին էլ լինեն մեր կյանքի հանգամանքները: Չպետք է լինի սպասողական վիճակ: …

Մենք բոլորս պետք է ապրենք ճիշտ առաջնահերթություններով և լավ նպատակներով: Խիստ մի եղեք ինքնագնահատման մեջ: Փոխարենը, որոշեք, թե որքանով եք ապրում Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Ես սիրում եմ իմ ընկերուհի Քերոլ Քլարկի ապրելակերպի սահմանումը, … երբ նա ասում է, որ անձնական մարտահրավերն այն է, երբ ոչ թե հաջողությամբ սպասում ես, այլ ապրում ես լիարժեք և ուրախ կյանքով: Նպատակը՝ ոչ թե ճիշտ անձնավորությանը սպասելն է, այլ ճիշտ անձնավորություն լինելն է:

«Կյանքի իրական ուրախությունը խոչընդոտները հաղթահարելն է, մինչ ուրախությամբ հույս ենք տածում, որ ամեն ինչ լավ կլինի: … Ես լիովին ընդունում եմ, որ իմ չիրականացած երազանքներով ապրելը մեղմացնող, խոնարհեցնող ազդեցություն է թողել, որովհետև շատ դժվար է եղել: Սակայն խարիսխը մեր ձեռքում է և դրա շնորհիվ ես կարող եմ զարգանալ, թեպետ մինչ այժմ չեմ գտել նրան, ում կարող եմ սիրել, մի բան, որ կյանքում ցանկացել եմ ավելի, քան որևէ այլ բան, բացի արդարակեցությունը: …

Անցյալ ամառ ես գանգատվեցի մի ոչ Վերջին Օրերի Սուրբ ընկերոջ, որ հյուծվել եմ առանց ուրախության, ռոբոտի պես ապրելով: Առանց կարեկցանքի նա հակազդեց. «Քո կարծիքով ի՞նչ է սա: Հագուստներո՞վ փորձ: Սա քո կյանքն է, Քերոլ: Ուղղիր այն»: Ես ակնկալում էի ջերմ և բարի խոսք: Փոխարենը, կարծես գլխիս իրականության սառը ջուրը լցնեին: Նա իհարկե, ճիշտ էր: Ես իմ կյանքը չէի արժեվորում, հետևաբար չէի զգում, որ այն իրենից արժեք է ներկայացնում: Ես գնացի տուն, կրկին կարդացի ցանողի և տաղանդների մասին առակները, և վերանայեցի կյանքս» (A Singular Life, ed. Carol L. Clark and Blythe Darlyn Thatcher [1987], 35–36):

Եղբայրներ և քույրեր, անհրաժեշտության դեպքում, վերանայեք և փոխվեք: Մի սպասեք: Ձեր կյանքը լցրեք ծառայությամբ, կրթությամբ, անձնապես զարգանալով, բոլորի հանդեպ սիրով և նման այլ իմաստալից գործերով: Ամեն օրը իմաստալից ապրեք: …

… Ես առաջարկում եմ ձեզ՝ ճանաչեք ձեր Երկնային Հորը: Սովորեք սիրել Նրան: Միշտ հիշեք, որ Նա սիրում է ձեզ և ձեզ կառաջնորդի և կաջակցի, միայն թե Նրան հնարավորություն տաք: Նրան ներգրավեք որոշում կայացնելիս: Նրան ներգրավեք, երբ ձեր սիրտը ցավում է կամ վշտացած եք: Նրան ներգրավեք, երբ քննում եք ձեր անձնական արժանավորությունը: «Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը» (Ալմա 34.32):

Երբ ձգտում եք դառնալ որակյալ անձնավորություն, ամեն օր հաղորդակցվեք ձեր Երկնային Հոր հետ, որը ձեզ ամենալավն է ճանաչում: Նա գիտի ձեր տաղանդները, ձեր ուժեղ և թույլ կողմերը: Դուք այժմ այստեղ երկրի վրա եք, որպեսզի զարգացնեք և կատարելագործեք այդ հատկանիշները: Ես խոստանում եմ ձեզ, որ Նա կօգնի ձեզ: Նա տեղյակ է ձեր կարիքներից:

Լուսանկարը՝ Քրեյգ Դայմոնդի