2010
Մեր էջը
Ապրիլ 2010


Մեր Էջը

Երբեմն, թվում է, թե ես ինչ-որ բան չեմ հասկանում Եկեղեցու մասին կամ բավական հավատ չունեմ որևէ բանի հանդեպ: Երբ ես նման զգացումներ եմ ունենում, ես աղոթում եմ Երկնային Հորը՝ օգնության համար: Գրեթե միշտ ես պատասխան եմ ստանում: Ես ջերմություն և ապահովություն եմ զգում ամբողջ մարմնով, և իսկապես զգում եմ, որ Աստված լսում է իմ աղոթքները և շատ է սիրում ինձ: Այդ զգացումներն օգնում են ինձ ամրացնել իմ վկայությունը և սերը Աստծո հանդեպ:

Ես գիտեմ, որ Աստված մեր Հայրն է և որ Նա շատ է սիրում յուրաքանչյուրիս: Նա լսում է մեր խնդիրները և ուղարկում է Սուրբ Հոգին՝ մեզ մխիթարելու: Ես գիտեմ, որ Նա լսում է մեր աղոթքները և երջանիկ է Իրեն զգում, երբ մենք արդարակյաց ենք: Ես լցվում եմ ուրախությամբ, իմանալով, որ Աստված սիրում է մեզ, և որ ես Եկեղեցու անդամ եմ: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է և մեր Փրկիչը:

Դեվենի Ռ., 11 տարեկան, Շվեյցարիա

Կարլոս Դ., 8 տարեկան, Բրազիլիա

Վիետ Մին Թրի Փ., 10 տարեկան, Կամբոջիա

Դենիել Կ., 7 տարեկան, Դանիա, երջանիկ և քաջ տղա է: Նա սիրում է օգնել այգում: Նա նաև սիրում է օգնել կերակուր պատրաստել, հատկապես պիցցայի խմոր հարթեցնել: Նա ջանասեր սովորում է դպրոցում և սիրում է ֆուտբոլ խաղալ, լողալ և ծառ մագլցել: Նա հաճույքով օգնում է խառույկ վառել սքաութների միջոցառումների ժամանակ: Եկեղեցում նա սիրում է Ջոզեֆ Սմիթի և Հիսուսի մասին պատմությունները և հաճույքով երգում է «Ընտրիր ճիշտը»: