2010
Բաժանորդները կստանան տաճարային նոր գրքույկ
Ապրիլ 2010


Բաժանորդները կստանան տաճարային նոր գրքույկ

Լիահոնա և Ensign ամսագրերի բաժանորդները 2010թ. իրենց սովորական համարների փոխարեն կստանան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Տաճարները նոր գրքույկը:

Սա ավելի քան 50 տարի տպագրվող գրքույկի նորացված տարբերակն է: Սկզբում այն թողարկվել է որպես Եկեղեցու Improvement Era ամսագիր՝ 1955 թ.: Հետագայում այն դարձավ առանձին գրքույկ, որն այդ ժամանակից սկսած նորացվել է ութ անգամ: Ամենավերջին տարբերակը կներառի նոր հոդվածներ և լուսանկարներ և կհրատարակվի 45 լեզուներով:

Վերջին Օրերի մարգարեները, ներառյալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, անընդհատ խրախուսել են անդամներին ստանալ իրենց իսկ տաճարային արարողությունները, իսկ հետո վերադառնալ տաճար՝ աշխատանք կատարելու իրենց նախնիների համար:

Գրքույկը նախատեսված է ուսուցանելու տաճարային երկրպագության վարդապետություններն ու սկզբունքները: Եկեղեցու անդամներին քաջալերվում է ունենալ առնվազն մեկ օրինակ իրենց տանը, որպեսզի ծնողները կարողանան օգտագործել գրքույկը ընտանեկան երեկոների ժամանակ կամ այլ առիթներով՝ իրենց ընտանիքներին տաճարի մասին ուսուցանելու համար:

Բոլոր տարիքի մարդիկ գրքույկում կարող են գտնել ինչ որ օգտակար մի բան: Գրքույկի այս հրատարակությունն ընդգրկում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի «Տաճարի օրհնությունները» և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասել Մ. Նելսոնի «Պատրաստվեք տաճարային օրհնությունների համար» նոր հոդվածները: Գրքույկը նաև պարունակում է մի հոդված երիտասարդների համար, որի վերնագիրն է «Դարձնել Տաճարը ձեր կյանքի մի մասը», իսկ երեխաները կարող են սովորել տաճարների մասին մի հոդվածից, որի վերնագիրն է. «Ձեր ուղին դեպի տաճար»: Բոլոր ընթերցողները բավականություն կստանան, տեսնելով ողջ աշխարհում տաճարների լուսանկարները: Գրքույկը նաև պարունակում է պատասխաններ հաճախակի տրվող հարցերին՝ օգնելու համար անդամներին նախապատրաստվել առաջին անգամ տաճար հաճախել:

Անդամներին խրախուսվում է կիսվել այս գրքույկով այլ հավատքի իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ: Գրքույկի լրացուցիչ օրինակներ մատչելի կլինեն Եկեղեցու բաշխման կենտրոններում և LDScatalog.com կայքում:

Ցցի նախագահները, եպիսկոպոսները, տաճարային նախապատրաստության դասարանի ուսուցիչները կարող են օգտագործել այս նյութերը որպես լրացուցիչ աղբյուր Օժտված ի վերուստ ուսուցչի ձեռնարկի և Նախապատրաստվել մտնելու տաճար հետ միասին:

Անհրաժեշտության դեպքում, քահանայության ղեկավարները կարող են տալ գրքույկը այն անդամներին, ովքեր արդեն օժտում են ստացել՝ օգնելու համար նրանց հիշել իրենց իսկ տաճարային փորձառությունները: Այն կարող է նաև օգնել նրանց, ովքեր պատրաստվում են կնքվել տաճարում, ետ դառնալ Եկեղեցու գործունեությանը:

«Այս գրքույկը կարող է լինել հրաշալի աղբյուր բոլոր անդամների համար», - ասել է Յոթանասունից Երեց Յոշիհիկո Կիկուչին: «Այն կօգնի հիշել տաճարային սրբազան փորձառությունը, ուղեկցող ուխտերն ու օրհնությունները, և ընտանեկան պատմության աշխատանք կատարելու անդամների անձնական պարտավորությունները՝՝ իրենց նախնիներին գտնելով և նրանց համար հիմնական տաճարային արարողություններ կատարելով՝ տաճարային ծառայությանն ակտիվորեն մասնակցելու միջոցով»:

Հոկտեմբերին բաժանորդները կստանան տաճարային գրքույկի նոր օրինակը:

Լուսանկարը՝ © 1996 Սթիվ Տրեգիգլ