Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 78
նախորդ հաջորդ

Բաժին 78

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.255–257): Տիրոջ կողմից Ջոզեֆ Սմիթին տրվեց հաստատված մի կարգ՝ աղքատների համար շտեմարան հիմնելու նպատակով: Միշտ չէ, որ ցանկալի էր, որ այն անհատների ինքնությունները, որոնց Տերը դիմում էր հայտնություններում, հայտնի դարձվեին աշխարհին. հետևաբար, այս և հետագա որոշ հայտնությունների հրատարակության մեջ եղբայրներին, իրենց սեփական անվան փոխարեն դիմում էին այլ անուններով: Երբ որ անցավ այդ անհատների անուններն անհայտ պահելու անհրաժեշտությունը, դրանից հետո նրանց իրական անունները տրվեցին փակագծերում: Քանի որ այսօր որևէ կենսական անհրաժեշտություն չկա օգտագործելու ծածկագիր անունները, այժմ այստեղ գործածվում են իսկական անունները, ինչպես տրվել է բնագրերում:

1–4՝ Սրբերը պետք է կազմակերպեն ու հիմնեն մի շտեմարան. 5–12՝ Իրենց ունեցվածքի իմաստուն օգտագործումը կտանի դեպի փրկություն. 13–14՝ Եկեղեցին պետք է անկախ լինի երկրային իշխանություններից. 15–16՝ Միքայելը (Ադամը) ծառայում է Սուրբի (Քրիստոսի) ղեկավարության ներքո. 17–22՝ Օրհնված են հավատարիմները, քանզի նրանք կժառանգեն բոլոր բաները:

1 Տերը խոսեց Ջոզեֆ Սմիթ կրտսերի հետ՝ ասելով. Ականջ դրեք ինձ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դուք, որ կարգվել եք իմ եկեղեցու աբարձրագույն քահանայությանը, որ հավաքվել եք միասին.

2 Եվ լսեք ախորհուրդը նրա, ով բկարգել է ձեզ բարձրից, ով իմաստության խոսքեր պիտի խոսի ձեր ականջին, որ դուք փրկություն ունենաք այն բանում, որը ներկայացրել եք իմ առաջ, ասում է Տեր Աստված:

3 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ժամանակը եկել է, և այժմ մոտ է. և ահա, տեսե՛ք, անպայման անհրաժեշտ է, որ իմ ժողովրդի մի ակազմակերպություն լինի, իմ ժողովրդի բաղքատների համար գշտեմարանի գործերը կարգավորելիս և հաստատելիս, թե՛ այս վայրում և թե՛ դՍիոնի հողում,–

4 Որպես մշտական և հավիտենական հաստատություն և կարգ, իմ եկեղեցու համար, որպեսզի առաջ գնա այն գործը, որը դուք հանձն եք առել՝ մարդու փրկության համար, և ձեր Հոր փառքի համար, որը երկնքում է.

5 Որպեսզի դուք ահավասար լինեք երկնային բաների կապերի մեջ, այո, և նաև երկրային բաների մեջ՝ երկնային բաները ստանալու համար:

6 Քանզի, եթե դուք հավասար չեք երկրային բաներում, դուք չեք կարող հավասար լինել երկնային բաները ստանալիս.

7 Քանզի եթե դուք կամենում եք, որ ես ձեզ տեղ տամ ասելեստիալ աշխարհում, դուք պետք է բպատրաստվեք, գկատարելով այն բաները, որոնք ես պատվիրել եմ ձեզ և պահանջել եմ ձեզանից:

8 Եվ արդ, ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Անհրաժեշտ է, որ բոլոր բաներն արվեն իմ ափառքի համար, ձեր կողմից, որ միասին միացել եք այս բմիաբանության մեջ.

9 Կամ, այլ խոսքով, թող իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին և իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը, և իմ ծառա Սիդնի Ռիգդոնը խորհրդի նստեն սրբերի հետ, որոնք Սիոնում են.

10 Այլապես աՍատանան փնտրում է հեռացնել նրանց սրտերը ճշմարտությունից, որ նրանք դառնան կույր և չհասկանան այն բաները, որոնք պատրաստված են իրենց համար:

11 Ուստի, ես պատվիրան եմ տալիս ձեզ՝ պատրաստվել և կազմակերպվել մի կապով կամ հավիտենական աուխտով, որը չի կարող դրժվել:

12 Եվ նա, ով դրժում է այն, պիտի կորցնի իր պաշտոնն ու դիրքը եկեղեցում, և պիտի հանձնվի Սատանայի ահարվածներին, մինչև փրկագնման օրը:

13 Ահա, սա է նախապատրաստությունը, որով ես նախապատրաստում եմ ձեզ, և հիմքը, և օրինակը, որ տալիս եմ ձեզ, որով դուք կկարողանաք կատարել ձեզ տրված պատվիրանները.

14 Որ իմ նախախնամության միջոցով, չնայած անեղություններին, որոնք կիջնեն ձեր վրա, որ եկեղեցին կարողանա կանգնել անկախ՝ սելեստիալ աշխարհի տակ գտնվող բոլոր մյուս արարածներից բարձր.

15 Որ դուք կարողանաք հասնել ձեզ համար պատրաստված ապսակին, և բկառավարիչներ դարձվեք շատ արքայությունների վրա, ասում է Տեր Աստվածը, Սիոնի Սուրբը, որը հաստատել է գԱդամ-օնդի-Ահմանի հիմքերը.

16 Որը ձեզ համար իշխան է նշանակել աՄիքայելին, և հաստատել է նրա ոտքերը, և դրել է նրան վերևում, և տվել է նրան փրկության բանալիները Սուրբի խորհրդի և ղեկավարության ներքո, որը չունի օրերի սկիզբ, ոչ էլ կյանքի վերջ:

17 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք փոքր երեխաներ եք, և դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրն իր ձեռքում և ձեզ համար պատրաստած.

18 Եվ դուք չեք կարող ատանել բոլոր բաներն այժմ. այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր բուղեկիցը կլինեմ: Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և գհավերժության հարստությունները ձերն են:

19 Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները ագոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ բհարյուրապատիկ, այո, ավելի շատ:

20 Ուստի, կատարեք այն բաները, որոնք պատվիրել եմ ձեզ, ասում է ձեր Քավիչը, այսինքն՝ աԱհման Որդին, որը պատրաստում է բոլոր բաները՝ նախքան նա ձեզ բկվերցնի.

21 Քանզի դուք Անդրանիկի աեկեղեցին եք, և նա բկվերցնի ձեզ ամպի մեջ, և ամեն մարդու կնշանակի իր բաժինը:

22 Եվ նա, ով հավատարիմ և աիմաստուն բտնտես է, պիտի ժառանգի գբոլոր բաները: Ամեն: