Ինստիտուտ
Դաս 28․ Դասի նախապատրաստական նյութ. Ունենալ հավերժական ընտանիք կազմելու հույս


«Դաս 28․ Դասի նախապատրաստական նյութ. Ունենալ հավերժական ընտանիք կազմելու հույս», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 28․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
ընտանիքը քայլում է տաճարի դիմացի մասով

Դաս 28. Դասի նախապատրաստական նյութ

Ունենալ հավերժական ընտանիք կազմելու հույս

Մտածեք, թե այս դասընթացի ժամանակ ինչ նոր բան եք իմացել կամ ինչ փորձառություն եք ունեցել, ուսումնասիրելով հավերժական ընտանիքի թեման։ Ինչպե՞ս են այս ուսմունքներն ազդել ձեր վկայության, ցանկությունների և գործողությունների վրա: Այս վերջին դասն ուսումնասիրելիս, մտածեք, թե ինչ է ցանկանում Տերը, որ դուք անեք, որպեսզի կարողանաք ապրել ավելի մեծ հույսով, մինչ ձգտում եք կազմել և ամրացնել ձեր սեփական հավերժական ընտանիքը:

Բաժին 1

Ես ինչո՞ւ կարող եմ հույս ունենալ հավերժական ընտանիք կազմելու համար:

Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է, որ մենք կարող ենք հույս ունենալ հավերժական սիրող ընտանիք կազմելու համար։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Բոլորս էլ սիրառատ ընտանիքներում ապրելու ուրախության հույսն ունենք։ Մեզանից ոմանք դեռևս չեն ունեցել նման զգացողություն, սակայն գիտենք, որ հնարավոր է այն ունենալ։ Միգուցե մենք տեսել ենք այն ուրիշների կյանքում։ Մեզանից ոմանց համար էլ ընտանիքի սերն ավելի իրական և թանկ է դարձել, երբ մահը բաժանել է մեզ երեխայից, մորից, հորից, եղբորից, քրոջից կամ սիրող ու սիրված տատիկից ու պապիկից։ …

Եթե մենք օրհնված ենք գտնելու վերականգնված ավետարանը, մենք կարող ենք ուխտեր կապել Աստծո հետ և պահել դրանք, ինչի շնորհիվ մենք կարժանանանք հավերժական կյանքին։ Եթե մենք տոկանք այդ հավատարմությամբ, Սուրբ Հոգին կհաստատի մեր հույսը և վստահությունը, որ մենք գտնվում ենք հավերժական կյանքի ուղու վրա՝ հավերժորեն ապրելու ընտանիքների հետ սելեստիալ արքայությունում։ («Հավերժական ընտանիքի սիրո հույսը», Լիահոնա, օգոստ. 2016, 4)

Մեր Երկնային Հոր ծրագրի և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեզ հույս կտա, որ մենք կարող ենք հավերժական ընտանիք կազմել: Տերը ցանկանում է օգնել մեզ, և Նրա զորությամբ մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները: Նոր Կտակարանում մենք կարդում ենք, թե ինչպես Եղիսաբեթը հղիացավ, չափազանց մեծ լինելով ծննդաբերության տարիքից, և Մարիամը, կույսը, դարձավ Աստծո Որդու մայրը: Այս կանանցից յուրաքանչյուրի հանգամանքները տարբեր էին, բայց նրանք երկուսն էլ հասկացան, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37):

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գտեք մի օրինակ սուրբ գրություններից կամ ձեր ընտանիքի փորձից այն մասին, թե ինչպես է Տերն օգնում նրանց, ովքեր վստահում են Իրեն և ձգտում են ստանալ Իր օգնությունը: Մի քանի րոպե հատկացրեք՝ հետևյալ հարցերի պատասխանները նոթատետրում կամ նշումների հավելվածում գրելու համար․

  • Տիրոջ մասին ո՞ր ճշմարտություններն է խորհուրդ տալիս ձեզ հիշել այս պատմության անձը (կամ անձինք)։

  • Ի՞նչ կարող է անձը (կամ անձինք) խորհուրդ տալ ձեզ, որ դուք անեք՝ հավերժական ընտանիք կազմելու համար:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ հավերժական ընտանիք կազմելու հույս ունենալ, եթե ես այնպիսի ընտանիքից չեմ, որն աչքի է ընկնում Փրկիչին հետևելու ձգտումով

Որոշ չափահաս երիտասարդներ իրենց ընտանիքներում չեն տեսել ընտանեկան առաքինի չափանիշներ: Ոմանք տեսել են, թե ինչպես է իրենց ծնողների ամուսնությունն ավարտվում ամուսնալուծությամբ։ Նրանք, ովքեր տարատեսակ դժվար հանգամանքներ են ունեցել, գուցե կասկածեն՝ թե արդյո՞ք կարող են հավերժական ընտանիք կազմել:

Նկար
կինը պատուհանից դուրս է նայում

Յոթանասունից երեց Յուն Հվան Չոյն ուսուցանել է, որ մեր ընտրությունները կարևոր դեր են խաղում հավերժական ընտանիք ունենալու հարցում․

Նկար
Երեց Յուն Հվան Չոյ

Մենք բոլորս հավերժական ընտանիքի մեջտեղում ենք: Մեր դերը կարող է շրջադարձային կետ լինել, որտեղից նշանակալից փոփոխություններ տեղի կունենան դրական կամ բացասական առումով: …

Մեզանից առաջ եղած և մեզանից հետո եկող սերունդները կախում ունեն մեզանից Քրիստոսին հետևելու հարցում, որպեսզի մենք հավերժական ընտանիք լինենք: («Մի՛ նայիր շուրջդ, նայի՛ր վերև» Լիահոնա, մայիս 2017, 91, 92)

Աբրահամ մարգարեն մեծ օրինակ է այն բանի, թե ինչպես մենք կարող ենք դրական «շրջադարձային կետ» լինել մեր ընտանիքի համար: Աբրահամի ընտանիքից ոմանք, այդ թվում՝ նրա հայրը, հեռացել էին Տիրոջ պատվիրաններից: Նրանք նախընտրել էին երկրպագել կեղծ աստվածներին։ (Տես Աբրահամ 1.5-6:)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Աբրահամ 1․2-ը և պարզեք, թե ինչ էր ցանկանում Աբրահամը և ինչ ընտրություն նա արեց, չնայած իր հանգամանքներին:

Երբ չար քահանաները փորձեցին զոհաբերել Աբրահամին իրենց կեղծ աստվածներին, Տերը հրաշքով փրկեց նրան: Հետագայում Նա Աբրահամին և նրա ընտանիքից մի քանիսին առաջնորդեց դեպի այլ երկիր: Մինչ նրանք այնտեղ էին, Տերը խոստացավ Աբրահամին կարևոր օրհնություններ, ներառյալ հավերժական ընտանիքի օրհնությունը: (Տես Աբրահամ 1.7-18, 2.3-4, 8-11:)

Աբրահամի նման, մենք կարող ենք ցանկանալ հավերժական ընտանիքի օրհնությունները և ստանալ Տիրոջ օգնությունը, որ կազմենք այն, անկախ նրանից, թե նախկինում մեր ընտանիքի հանգամանքներն ինչպիսին են եղել:

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Այն երեխաներին, որոնց ընտանեկան վիճակն անհանգստացնող է, մենք ասում ենք՝ ձեր ինքնագնահատականը չպիտի ընկնի դրա պատճառով։ Խնդիրները երբեմն շեշտում են այն փաստը, որ Տերը վստահում է ձեզ։ Նա կարող է օգնել ձեզ անձամբ կամ ուրիշների միջոցով, որպեսզի հաղթահարեք ձեզ հանդիպած դժվարությունները։ Դուք կարող եք դառնալ այն սերունդը, միգուցե առաջինը ձեր ընտանիքում, որտեղ աստվածային օրինաչափությունը, որն Աստված կարգել է ընտանիքների համար, իսկապես իրագործվում է և օրհնում ձեզ հաջորդող բոլոր սերունդներին։ («Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 96)

Նկար
ընտանիքը միասին աղոթում է

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը կիսվել է հավերժական ընտանիք կազմելու սեփական փորձառությամբ։ Կարդացեք ստորև տրված հայտարարությունը կամ լսեք այն, սկսած 25:47 ժամանակի կոդից, մինչև 28:15-ը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ստեղծել հավերժական ընտանիք, նույնիսկ, եթե դուք չեք սերում այնպիսի Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից, որը երբեմն ցուցադրված է [Եկեղեցու] ամսագրերի շապիկների վրա։ Խնդրում եմ միշտ հիշել, որ դա սկսվում է ձեզանից։

Այն փաստը, որ փոքր հասակում մեր տանը չեմ ունեցել ընտանեկան արդար օրինակներ, իմ մեջ ուժեղ ցանկություն է առաջացրել ջանասիրաբար աշխատել Սյուզանի հետ, որպեսզի ապահովենք, որ այդպիսի օրինակները մշտապես առկա լինեն միասին ստեղծած մեր ընտանիքում։ Խորհրդակցելով միմյանց հետ և օգնություն խնդրելով մեր աղոթքներում, մենք ոգեշնչվել և օրհնվել ենք, որպեսզի մեր զավակներին ուսուցանենք Փրկիչի վերականգնված ավետարանի սկզբունքները։ Իհարկե, մենք չենք եղել կատարյալ ծնողներ, բայց ստացել ենք անհրաժեշտ հոգևոր պարգևները և գտել ենք «օգնություն … [մեր] ուժերից առավել» [“Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220]։

Ես և դուք մեր անցյալ փորձառությունների թակարդում չենք: Մենք ամբողջովին ու ընդհանուր առմամբ զոհը չենք մեր ներկայիս հանգամանքների, ոչ էլ՝ մեր միջավայրի գերիներն ենք։ Սուրբ Հոգին կուսուցանի բոլոր բաները, որ մենք պետք է անենք, այդ թվում՝ ընտանեկան արդարակեցության եղանակները, որոնք նախկինում մեզ անծանոթ են եղել։ Այն սկսվում է ձեզանից։ Եվ Տիրոջ օգնությամբ դուք կարող եք դա անել։

Ձեզանից ոմանց սրտերը կոտրված են ընտանիքի անդամների կամ հարգելի ղեկավարների պատճառով, ովքեր չեն պահել ամուսնական սրբազան ուխտերը։ Դուք միգուցե հարցնեք ինքներդ ձեզ․ «Եթե իմ ծնողներն ու իմ ճանաչած այլ զույգերը կնքվել են տաճարում և նրանց ամուսնությունները չեն հաջողել, ի՞նչ հույս կարող եմ ունենալ, որ իմ ամուսնությունը կլինի հավերժ»։

Բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքներում տարել են ամուսնալուծության ցավը կամ զգացել են չարաշահած վստահության տառապանքը, խնդրում եմ հիշել, որ դա նույնպես սկսվում է ձեզանից։ Հնարավոր է, ձեր սերունդների մի օղակ կոտրվել է, բայց մյուս արդար օղակները և շղթայի մնացորդները հավերժորեն կարևոր են։ Դուք կարող եք ամրություն հաղորդել ձեր շղթային և գուցե օգնեք վերականգնել կոտրված օղակները։ Այդ աշխատանքը կիրականացվի մեկ առ մեկ։ (“A Welding Link” [worldwide devotional for young adults, Sept. 10, 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք ձեր ապագա (կամ ներկա) երեխաների մասին։ Ընտանեկան ինչպիսի՞ արդար օրինաչափություններ նրանք կցանկանան, որ դուք հիմնադրեք կամ շարունակեք: Արդյոք կա՞ անարդար վարքագիծ, որը նրանք կցանկանային, որ դուք դադարեցնեիք: Տերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, որ անեք դա։

Բաժին 3

Ի՞նչ եք սովորել և զգացել հավերժական ընտանիքի թեման ուսումնասիրելիս։

Այս դասընթացի ավարտին մոտ մտածեք, թե ինչ եք սովորել ընտանիքի կարևորության մասին մեր Երկնային Հոր փրկության ծրագրում և ձեր կյանքում:

Տասներկու Առաքյալների քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ընտանիքների կարևորության մասին ասել է․

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Եղբայրներ և քույրեր, մեր կյանքի ժամանակի ամենակարևոր հարցը մեր ընտանիքներն են: Եթե մենք նվիրվենք այդ գործին, մենք կբարելավենք մեր կյանքի յուրաքանչյուր մյուս կողմերը և կդառնանք որպես ժողովուրդ և եկեղեցի օրինակ և փարոս աշխարհի բոլոր ժողովուրդների համար: («Որպեսզի կորածները գտնվեն», Լիահոնա, մայիս 2012, 98)

Նկար
ծնողներն իրենց երեխայի հետ
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Աչքի անցկացրեք այս դասընթացի դասերի վերնագրերը։ Այդ ընթացքում մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Այս դասընթացն ինչպե՞ս է ազդել ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Տիրոջ ուսմունքների ձեր ընկալման և վկայության վրա:

  • Ո՞րն է եղել այս դասընթացից ձեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:

  • Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս դասընթացի ընթացքում: Ինչպե՞ս են ամրապնդվել Նրանց հետ ձեր հարաբերությունները։