Ինստիտուտ
Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ. Ամուսնության մեջ հավասար գործընկերություն


«Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ. Ամուսնության մեջ հավասար գործընկերություն», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Նկար
ամուսինն ու կինը միասին պատրաստում են խոհանոցում

Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ

Ամուսնության մեջ հավասար գործընկերություն

Ընտանիքում Տերը տղամարդկանց և կանանց վստահել է «տարբեր, բայց հավասարապես կարևոր դերեր, [որոնք] լրացնում են միմյանց» (M. Russell Ballard, “The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, Mar. 2006, 29)։ Մարգարեները ուսուցանել են, որ «այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Այս պարտականություններն ավելի խորությամբ կուսումնասիրենք հաջորդ մի քանի դասերի ընթացքում:

Բաժին 1

Ես ինչպե՞ս կարող եմ հավասար գործընկեր լինել ամուսնության մեջ

Մենք կարող ենք կարևոր ճշմարտություններ սովորել հարաբերությունների մասին, որոնք Տերը նախատեսում է ամուսնու և կնոջ համար այն բանից, թե ինչպես է Նա նկարագրել Եվայի ստեղծումը Մովսեսի գրքում:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 3․18, 21-23-ը և մտածեք Եվայի ստեղծումը նկարագրելու համար օգտագործված խորհրդանիշների իմաստի մասին:

Նկար
Ադամն ու Եվան, հեղինակ՝ Լաուելլ Բրյուս Բեննեթ

Ադամի կողոսկրից Եվայի արարման նկարագրությունը փոխաբերական է (տես Spencer W. Kimball, “The Blessings and Responsibilities of Womanhood,” Ensign, Mar. 1976, 71)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է կողոսկրի հնարավոր խորհրդանշական իմաստը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Կողը, որպես կողքից վերցված մաս, կարծես թե ունի գործընկերության իմաստ։ Կողը ոչ իշխանության, ոչ էլ ենթակայության նշան է, այլ հավասար հարաբերությունների որպես գործընկերներ՝ աշխատելու և ապրելու կողք կողքի։ (“Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87)

Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Լինդա Ք․ Բըրթոնն ուսուցանել է հետևյալը օգնական բառի նշանակության մասին.

Նկար
Քույր Լինդա Ք. Բըրթըն

Օգնական բառը նշանակում է «պիտանի, արժանի և իրեն հարմար օգնական» [Ծննդոց 2․18, ծանոթագրություն բ]։ Օրինակ, մեր երկու ձեռքերը նման են իրար, սակայն նույնը չեն։ Դեռ ավելին, դրանք իրականում հակապատկերներ են, սակայն դրանք լրացնում են միմյանց և պիտանի են միմյանց։ Միասին աշխատելով դրանք ավելի ուժեղ են դառնում։ («Մենք միասին կբարձրանանք», Լիահոնա, մայիս 2015, 30)

Մշակութային կամ անձնական որոշ համոզմունքները և վարքագիծը կարող են մեզ հետ պահել ամուսնության մեջ հավասար գործընկեր լինելուց: Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն պատմել է այդ հանգամանքներից մի քանիսի մասին և թե ինչպես հաղթահարել դրանք.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Որոշ … ամուսիններ ունեն այն կեղծ գաղափարը, որ ամուսինը հանգստանում է, մինչ կինը կատարում է տնային աշխատանքի մեծ մասը, կամ որ կինն ու երեխաները պարզապես ամուսնու ծառաներն են: Սա հաճելի չէ Տիրոջը, քանի որ խոչընդոտում է այն տեսակի ընտանեկան հարաբերություններին, որոնք պետք է գերիշխեն հավերժության մեջ, և արգելակում է աճը, որը պետք է տեղի ունենա այստեղ՝ երկրի վրա, եթե մենք պիտի արժանանանք հավերժության օրհնություններին: Ուսումնասիրեք սուրբ գրությունները և կտեսնեք, որ Ադամն ու Եվան՝ մեր առաջին ծնողները, մեր բոլորի օրինակը, միասին են աղոթել և միասին աշխատել (տես Մովսես 5․1, 4, 10-12, 16, 27)։ Դա պետք է ընտանեկան կյանքի օրինակ լինի մեզ համար՝ հարգել միմյանց և միասին սիրով աշխատել: (“The Gospel Culture,” Ensign, Mar. 2012, 44)

Նկար
ամուսինն ու կինը միասին աշխատում են խոհանոցում
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ օրհնություններ կունենա ամուսնությունը, եթե ամուսինն ու կինը միմյանց աջակցում և վերաբերվում են որպես հավասար գործընկերներ:

Բաժին 2

Ի՞նչ է նշանակում նախագահել ընտանիքում

Տերը հատուկ պարտականություններ է տվել ամուսիններին և կանանց, որոնք «հավասար [են] նշանակությամբ և կարևորությամբ» (Քվենթին Լ. Քուք, «Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ», Լիահոնա, մայիս 2019, 79)։ Այս պարտականություններից մի քանիսը կքննարկեք առաջիկա դասերին: Բայց օրինակներից մեկը հետևյալ սուրբ պարտականությունն է, որը Տերը տվել է ամուսիններին և հայրերին. «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ամուսնու կամ հոր բացակայության դեպքում տանը նախագահում է կինը կամ մայրը (տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյ. 2019, 79)։

Նկար
հայրն ու մայրը սուրբ գրություններ են կարդում իրենց երեխաների հետ

Մտածեք, թե հետևյալ ուսմունքներն ինչպես են նպաստում ձեր հասկացողությանը, թե ինչպես կարող է հայրը ղեկավարել իր ընտանիքը սիրով և արդարությամբ.

Ընտանիքը ղեկավարելու պարտականության ժամանակ ծնողն օգնում է ընտանիքի անդամներին վերադառնալ և ապրել Աստծո ներկայության մեջ: Դա արվում է, երբ մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով ծառայում և ուսուցանում են՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին (տես Մատթեոս 20․26-28)։ Ընտանիքը ղեկավարելու ընթացքում տվյալ ծնողն ընտանիքի անդամներին առաջնորդում է նրանց կանոնավոր աղոթքների, ավետարանի ուսումնասիրության և երկրպագության այլ դրսևորումների ժամանակ։ Ծնողները միասին են կատարում այդ պարտականությունները։ («Ծնողներ և երեխաներ», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 2.1.3)

Պողոս Առաքյալն ուսուցանել է ամուսնու՝ անձնվիրաբար նախագահելու պատասխանատվության մասին, ասելով․ «մարդը կնոջ գլուխն է ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը։ … Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն» (Եփեսացիս 5․23, 25): Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը, մեջբերելով Եփեսացիս 5․23-ը ընդգծել է, որ Փրկիչը կատարյալ օրինակ է ծառայել այն բանի, թե ինչպես նախագահել.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Սա է մեր օրինակը, որին պետք է հետևենք՝ տանը նախագահելու մեր դերում: Մենք չենք տեսնում Փրկիչին կոպիտ կամ դաժան ձեռքով Եկեղեցին առաջնորդելիս: Մենք չենք տեսնում, որ Փրկիչը Իր Եկեղեցուն անհարգալից կամ անփութորեն վերաբերվի: Մենք չենք տեսնում Փրկիչին ուժ կամ հարկադրանք գործադրելիս՝ Իր նպատակներն իրականացնելու համար: Ոչ մի տեղ մենք չենք տեսնում Փրկիչին որևէ բան անելիս, բացի դաստիարակելուց, բարձրացնելուց, մխիթարելուց և Եկեղեցին վեհացնելուց: Եղբայրնե՛ր, ես ասում եմ ձեզ ողջ լրջությամբ, Նա՛ է օրինակը, որին մենք պետք է հետևենք, երբ ստանձնում ենք մեր ընտանիքների հոգևոր առաջնորդությունը: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 196)

Եկեղեցու անդամներին ուղղված ոգեշնչված նամակում մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է մարդկանց առաջնորդելիս Քրիստոսանման հատկանիշներ դրսևորելու կարևորությունը: Այդ հատկանիշները կիրառելի են ընտանիքում նախագահելու համար։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121․41-43-ը, և նշեք ձեր գտած Քրիստոսանման հատկանիշները:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ընտրեք ձեր գտած կամ նշած Քրիստոսանման հատկանիշներից մեկը, և գրեք ձեր մտքերը հետևյալ հարցերից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ. Ինչո՞ւ է այս հատկանիշը կարևոր ընտանիքում նախագահելիս: Այս հատկանիշն ինչպե՞ս կօգնի ինձ լինել հավասար գործընկեր ամուսնության մեջ: Ե՞րբ է Հիսուս Քրիստոսը ցույց տվել այս հատկանիշը որպես նախագահ Իր դերում։ Պատրաստ եղեք կիսվել ձեր մտքերով դասարանում:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող են ամուսինները արդարությամբ խորհրդակցել միմյանց հետ՝ ընտանիքը ղեկավարելիս

«Ընտանիքում նախագահելու» իմաստը կարող է սխալ ընկալվել: Օրինակ, որոշ մարդիկ սխալ են մեկնաբանել սուրբգրային հատվածների լեզուն, օրինակ՝ Ծննդոց 3․16-ի (Տերն ասում է Եվային, որ Ադամը պիտի «իշխի» նրա վրա), ինչը նշանակում է, որ ամուսինը կարող է իշխել կամ կառավարել, ինչը սխալ է: Տիրոջ այս հրահանգը, մինչդեռ, վերաբերում է սիրով և արդարությամբ նախագահելու ամուսնու պատասխանատվությանը։ Ինչպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է այս արտահայտության իմաստի վերաբերյալ, ամուսնու «կառավարող պարտականությունն է ապահովել, պաշտպանել, ամրացնել և պաշտպանել կնոջը» (“Daughters of God,” Ensign, Nov. 1991, 99; see also Spencer W. Kimball, “The Blessings and Responsibilities of Womanhood,” Ensign, Mar. 1976, 72)։

Ամուսինների իշխելու կամ վերահսկելու անարդար գործելակերպի վերաբերյալ Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Արդյո՞ք ձեր մշակույթն այնպիսին է, որ ամուսինը գերիշխող, ավտորիտար դեր ընտանիքի համար բոլոր կարևոր որոշումներն ինքն է կայացնում: Այդ օրինաչափությունը պետք է մեղմվի, որպեսզի և՛ ամուսինը, և՛ կինը հանդես գան որպես հավասար գործընկերներ՝ միասնաբար որոշումներ կայացնելով իրենց և իրենց ընտանիքի համար: Ոչ մի ընտանիք չի կարող դիմանալ վախի կամ ուժի մթնոլորտում, որը հանգեցնում է վեճի և ապստամբության: Սերը երջանիկ ընտանիքի հիմքն է։ (“Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 86)

Խոնարհությամբ, հարգանքով և բարությամբ զույգերը պետք է միասին խորհրդակցեն իրենց ընտանիքի համար որոշումներ կայացնելիս: Տասներկու Առաքյալների քվորումից երեց Քվենթին Լ Քուքը ուսուցանել է.

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

Ընտանեկան խորհրդում կինը և ամուսինը` որպես հավասար զուգընկերներ, կայացնում են շատ կարևոր որոշումներ: Նրանք որոշում են, թե երեխաները ինչպես պիտի ուսուցանվեն և կարգապահ դառնան, ինչպես պիտի ծախսվի փողը, որտեղ կապրեն նրանք և ընդունում շատ այլ ընտանեկան որոշումներ: Այս բաներն արվում են միացյալ ուժերով` Տիրոջից առաջնորդություն փնտրելով: («Տերն է իմ լույսը», Լիահոնա, մայիս 2015, 64)

Նկար
ամուսինն ու կինը ծնկի իջած միասին աղոթում են

Հիշեք այս կարևոր ճշմարտությունները, կապված որպես ամուսիններ միասին խորհրդակցելու և ամուսնության մեջ հավասարություն պահպանելու հետ.

  • Ամուսիններն ու կանայք պետք է «հավասար ձայնի և քվեի» իրավունք ունենան որոշումներ կայացնելիս (Լ. Ուիթնի Քլեյթոն, «Ամուսնություն՝ նայիր և սովորիր», Լիահոնա, մայիս 2013, 84)։

  • Կանայք պետք է լինեն մասնակից և լիարժեք գործընկեր [Spencer W. Kimball, “Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 106], միանալով ամուսնուն՝ իրենց ընտանիքի կառավարման գործում (Ռասսել Մ․ Նելսոն, «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյ. 2015, 97)։

  • Ամուսիններն ու կանայք «հավասար իշխանություն ունեն` հայտնություն ստանալու իրենց ընտանիքների համար» (Քվենթին Լ. Քուք, «Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ», Լիահոնա, մայիս 2019, 79)։

  • Ծնողները կարող են ընտանեկան խորհուրդներ անցկացնել իրենց երեխաների հետ՝ միասին խորհրդակցելով ողջ ընտանիքին վերաբերող որոշումների կամ խնդիրների մասին (տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Ընտանեկան խորհուրդներ», Լիահոնա, մայիս 2016, 63-65)։

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Միասին արդարությամբ խորհրդակցելն ինչպե՞ս կարող է օրհնել ամուսիններին և երեխաներին։